ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան 7-ժամյա աշխատանքի անցնելու հետ կապված ռիսկեր չի տեսնում 01/10/2025 16:28 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան կողմ է երկրում աշխատանքային օրվա տևողության կրճատմանը և աշխատողների իրավունքների պաշտպանությանն ուղղված քայլերին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառույցի նախագահ Էլեն Մանասերյանն այս մասին հայտարարեց Մեդիա կենտրոնում կազմակերպված՝ «7-ժամյա աշխատանքային օրը կբարձրացնի՞ կյանքի որակը՝ չվնասելով տնտեսությանը» թեմայով քննարկման ընթացքում:
Անդրադառնալով աշխատանքային օրվա տևողությունը 1 ժամով կրճատելու և շաբաթական 40-ից 35 ժամի հասցնելու (աշխատավարձի չափի պահպանմամբ) ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մշակած օրենքի նախագծին՝ Էլեն Մանասերյանը նշեց, որ Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան ողջունել է այն, որովհետև Հայաստանի Հանրապետությունը, լինելով սահմանադրորեն հռչակված սոցիալական պետություն, շրջանառության մեջ դրել է սոցիալականացմանը միտված մարդակենտրոն նախագիծ:
Նա գտնում է, որ 7-ժամյա աշխատանքային գրաֆիկի անցնելու հետ կապված քննադատություններն անհիմն են, քանի որ հնչեցվող ռիսկերը կարող են լինել նաև 8 ժամ աշխատելու դեպքում:
«Ռիսկեր այսօր էլ կան, բայց մեր տեսանկյունից դրանք այլ են: Այսօր ունենք աշխատանքային օրենսգրքում և պայմանագրերում ֆիքսված 8-ժամյա աշխատանքային գրաֆիկ, բայց գործատուները չեն պահպանում այն: Բայց դա չի արձանագրվում, բնականաբար, չի պահպանվում նաև արտաժամյա աշխատանքի համար վճարելու մասին աշխատանքային օրենսդրությամբ սահմանված իրավանորմը: Չեմ ասում, որ 7-ժամյա գրաֆիկի անցնելու դեպքում այդ խնդիրը լուծելու ենք: Այդ խնդիրը լուծելու միակ տարբերակը վերահսկողական և հսկողական աշխատանքների ինտենսիվացումն է: Գիտենք, որ պետական հսկողությունն իրականացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը, ոչ պետականը՝ արհմիությունը»,- նշեց Էլեն Մանասերյանը:
Նա ընդգծեց, որ իրականում 7-ժամյա աշխատանքի անցնելը մարդկանց թույլ կտա ոչ միայն հավասարակշռել աշխատանքին, ընտանիքին և անձնական կյանքին հատկացվելիք ժամանակը, այլև դա շահավետ կլինի նույն գործատուի համար՝ մարդիկ կխուսափեն հոգնածությունից և ավելի տրամադրված կաշխատեն:
Էլեն Մանասերյանի դիտարկմամբ՝ ներկայում աշխատանքային գործիքներն այնքան են զարգացել, որ ամենևին էլ պարտադիր չէ, որպեսզի մարդը 8 ժամ շարունակ աշխատավայրում գամված աշխատի, քանզի նույն արդյունքը կարելի է ստանալ նաև 7-ժամյա աշխատանքի դեպքում:
Արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահի գնահատմամբ՝ Հայաստանում աշխատանքային պայմաններն ոչ միայն արժանապատիվ չեն, այլև լիարժեք չեն ապահովվում:
«Դա վերաբերում է աշխատաժամանակի պահպանմանը, աշխատանքային անվտանգ պայմանների ստեղծմանը, նաև աշխատավարձին: Շատ դեպքերում մարդիկ ստիպված են մի քանի տեղ աշխատել՝ դրանով իսկ խաթարելով ընտանիքի հետ կապերը: Այս ամենը լուրջ խնդիր է, որը միավորվելով առօրյա և կենցաղային տարբեր դժվարություններին՝ անդրադառնում է երկրում ընդհանուր մթնոլորտի ձևավորմանը: Միջին աշխատավարձի վերաբերյալ վիճակագրական տվյալներն ամենևին չեն արտացոլում Հայաստանում առկա իրականությունը: 700 հազար աշխատողներից քանի՞սն են 200 հազար դրամից բարձր վարձատրվում կամ նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստանում: Շատ դեպքերում մարդը վարձատրվում է ոչ թե ըստ արժանիքների, այլ որովհետև տվյալ հաստիքի համար այդքան է սահմանված: Աշխատող մարդը գործիք չէ՝ նա արժանի է հարգանքի և գնահատականի: Գործատուն պարտավոր է ապահովել արժանապատիվ աշխատանքային պայմաններ: Ոչինչ չենք անում աշխատողի համար, բայց ուզում ենք, որ 8-ի փոխարեն 12 ժամ աշխատի և դեռ շնորհակալ լինի գործատուին, որ աշխատանք ունի: Դա նորմալ չէ, այդպես չի լինում»,- հայտարարեց Էլեն Մանասերյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել