ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Չեմ բացառում, որ հետկուլիսային բանակցություններ են վարում. Ձյունիկ Աղաջանյանը՝ 300 հազար ադրբեջանցիների Հայաստան վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով ՀՀ կառավարությանը հղված դիմումի մասին 12/18/2024 20:35 | Քաղաքական

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն արդեն վաղուց է շրջանառվում, վերջերս այդ թեզն ակտիվ շրջանառության մեջ է դրվել ընդհանուր «արևմտյան Ադրբեջան» հնարածին և կեղծ թեզի ներքո։ Այստեղ մի քանի շեշտադրումներ պետք է անել։ Նախ՝ 1988 թ-ից մինչև Խորհրդային Միության փլուզվելը Հայաստանից մեկնած ադրբեջանցիներից որևէ մեկը իրավական հիմք չունի վերադարձ պահանջելու։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե մոտ 300 հազար ադրբեջանցի դիմել է Հայաստանի ղեկավարությանը՝ վերադարձի պայմաններ ստեղծելու խնդրով։
Աղաջանյանը շեշտեց, որ նրանք մեկնել են ինքնակամ, սեփականության իրավունքից ինքնակամ հրաժարվելով, և այդ հրաժարումը եղել է իրենց կողմից Ադրբեջանից մեր հայրենակիցների բնակարանների կամ տների հետ փոխանակման կամ վաճառքի միջոցով։ «Ադրբեջանցիների այն շատ փոքր տոկոսը, որոնց տները քանդվել էին երկրաշարժի ժամանակ՝ նրանք ստացել են էին փոխհատուցում՝ հայկական ԽՍՀ-ի կողմից 72 մլն ռուբլու չափով։ Այսինքն, նրանցից որևէ մեկը իրավունք չունի պահանջելու վերադարձ, քանի որ ինքնակամ են մեկնել»։
Նա նաև շեշտեց, որ Խորհրդային Միության տարիներին ընդհանուր խորհրդային միության տարածքում բնակության վայրը սահմանվում էր տվյալ անձի փաստական բնակության վայրով և սեփականության՝ հողի կամ այլ սեփականություն քաղաքացին չուներ, քանի որ դրանք պետության կողմից տրվում էր երկարաժամկետ վարձակալության հիմունքներով։ «Այսինքն, երբ նրանք բնակության են տեղափոխվել այլ հանրապետություն՝ նրանք դարձել են այդ հանրապետության բնակիչներ՝ անկախ նրանից, թե այդ հանրապետությունում իրենց ինչպես են հյուրընկալել ու պահել։
Այսինքն, իրավական տեսակետից իրենք որևէ բան պահանջելու իրավունք չունեն։ Որևէ բան նաև չեն կարող պահանջել պատմական տեսակետից։
Այս խնդիրը բարձրացվել է Արցախի՝ Ադրբեջանի տարածքում ճանաչելուն զուգընթաց և արցախահայերի իրավունքների ոտնահարմանը զուգընթաց։ Դա նաև ժամանակին փորձ արվեց ներկայացնել նույն հարթության վրա, ինչ արցախահայերի իրավունքների ճանաչումը, որն իբրև թե բանակցվում էր արևմտյան հարթակներում և մեզ հրամցվում էր արցախահայերի անվտանգության և իրավունքների ապահովման առումով, սակայն ժամանակը ցույց տվեց, որ սա միայն փափուկ բարձ էր մեր հանրության, հատկապես, արցախահայության գլխի տակ, որին հաջորդեցին կազմակերպված էթնիկ զտումները, ինչը ցեղասպանական գործողություն է Ադրբեջանի կողմից։
Փաստացիորեն, մեր իշխանությունների, եթե ոչ ակտիվ մասնակցությամբ, ապա անգործության արդյունքում մենք տեսանք հայ ժողովրդի ցեղասպանություն՝ արցախահայերի էթնիկ զտում և մեր պատմական հայրենքի անխոտոր մասերից մեկի բռնազավթում ագրեսոր Ադրբեջանի կողմից»։
Նրա խոսքերով՝ այս հարցի բարձրացմամբ փորձ է արվում ճնշման ենթարկել և հերթական զիջումները կորզել մեր իշխանություններից, քանի որ, ըստ ամենայնի, և արտահոսած տարբեր տիպի տեղեկությունների վրա հենվելով, կարելի է ասել, որ գոնե այս իշխանության ղեկին նստած անձը հանձնառություններ ունի այդ առումով։ «Ես չեմ բացառում, որ այդ նույն եվրոպական կամ արևմտյան հարթակներում սա փորձ է արվել էթնիկ համերաշխության, փոխադարձ փոխանակումների, ինտեգրման դաշտի ստեղծման հնարավորությունների ներքո քննարկել։ Ենթադրում եմ, այս հարցը քննարկվել է 2020 թ-ի պատերազմից հետո ստորագրված Նոյեմբերի 9-ի փաստաթղթում առկա փախստականների վերադարձի մասին դրույթի շրջանակում։ Մեր հանրությունը այդ կետն ընկալեց Արցախի գրավյալ հատվածներ արցախահայերի վերադարձի իրավունքի շրջանակում, որն այդպես էլ երբևէ քննարկման առարկա չդարձավ։ Ենթադրում եմ, որ այդ կետի ներքո համաձայնություն կար հակընդդեմ դեպի Հայաստան որոշակի քանակով ադրբեջանցիների ընդունել, իբրև թե հավասարության նշան դնելու համար։ Սակայն դրանք անհամադրելի գործողություններ են, եթե ադրբեջանցիները իրավունք չունեն պահանջելու որևէ վերադարձի իրավունք, քանի ինքնակամ են մեկնել, իրենց իսկ վկայություններով՝ դա հրահանգ է եղել Ադրբեջանական ԽՍՀ-ի ղեկավարության կողմից, սակայն եթե անգամ նման կետ քննարկման դրվի, ապա դա պետք է վերաբերվի բացառապես Գանձակից, Բաքվից, Սումգայիթից և Ադրբեջանի այլ քաղաքաներից հայերի բռնի արտագաղթի ու նրանց մազապուրծ լինելու երևույթների համատքեստում։ Այս դեպքում՝ մենք խոսում ենք ոչ միայն մարդու իրավունքների, այլև սեփականության իրավունքների ոտնահարման, ոչնչացման մասին և փոխհատուցման բացակայության մասին»։
Աղաջանյանը նաև նշեց, որ խնդիրը նրանում է, որ այժմ փորձ է արվում նմանատիպ ճնշումներով հերթական զիջումները կորզել բանակցային գործընթացքում, բայց պետք է հիշել, որ Ադրբեջանը բացարձակապես ցանկություն չունի որևէ խաղաղության պայմանագիր կնքելու, հակառակը օգտագործում է այս գործընթացը անընդհատ ամենատարբեր պահանջները ներկայացնելու և արևմտյան ճնշման ներքո ՀՀ իշխանությաուններից այդ պահանջների բավարարումը կորզելու համար։
«Խնդիրը նրանում է, որ արևմուտքը շտապեցնում է և մենք Սիրիայում տեղի ունեցածը հաշվի առնելով՝ կարող են ասել, որ Իրանի հանդեպ գործողությունների ծրագիրը ավելի նյութական, առարկայական տեսք են ստանում, ու այստեղ էական դերակատար է Ադրբեջանը։ Արևմտյան ուժերը ճնշում են գործադրում, որպեսզի Իրանի դեմ գործողությունների հանձնառությունը իրականացվի և իր հանձնառությունը իրականացնելու դիմաց Ադրբեջանը նման պահանջներ է ներկայացնում հայկական կողմին՝ փաստացիորեն այդ պահանջները դնելով արևմուտքի սեղանին ու նրանց ձեռքերով ու ճնշմամբ փորձելով հայկական իշխանություններից այդ հերթական զիջումները կորզել»։
Անդրադառնալով հայկական կողմից որևէ արձագանքի բացակայությանը՝ Աղաջանյանն ասաց, որ դա պայմանավորված է նրանով, որ իշխանության ղեկին նստած անձը ունի հանձնառություններ, հետևաբար, նա բացահայտորեն հերքել կամ մերժել դիմումների առկայությունը չի կարող։
«Չեմ բացառում, որ հետկուլիսային բանակցություններ են վարում, ու փորձ են անում հանրության շրջանում վախի ու սարսափի մթնոլորտը շարունակաբար պահելով՝ նաև որոշակի դաշտ ստեղծել համաձայնության մթնոլորտ ձևավորելու համար, որպեսզի մեր հանրությունը վախենալով ադրբեջանցիների վերադարձից՝ հնարավորթյուն տա այս իշխանություններին գնալ ցանկությունների իրականացմանը, այդ թվում՝ անիրավաչափ գործողությունների, անկլավների փոխանցման, սահմանների սահմանազատմամբ որոշակի գործողությունների, որոնք հայկական կողմին նպաստավոր չեն, և դրանով իսկ նաև ճանապարհ հարթել Թուրքիայի հետ սահմանի բացման համար, ինչը կրիտիկական է Իրանի դեմ գործողությունների առումով»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/11/2025 17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
- 02/11/2025 16:44 Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Անանյան
- 02/11/2025 15:32 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ. Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»
- 02/11/2025 14:41 Եթե Սիմոնյանը չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք. այսօր այս մարդիկ կապրեին իրենց տներում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com
- 02/12/2025 10:36 Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում
- 02/11/2025 22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com
- 02/11/2025 20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում