ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
2019 թ-ի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների քանակն իրականում ավելացել է, ու դեռ պնդում են, թե կրճատվել է 12/17/2024 20:50 | ԼՐԱՀՈՍ

ՀՀ վարչապետին սպասարկող մեքենաների քանակը, ինչպես նաև այդ մեքենաների ձեռքբերման ու սպասարկման համար հատկացված միջոցները պետական գաղտնիք են։ Այս մասին հայտնել են վարչապետի աշխատակազմից՝ ի պատասխան «Փաստինֆոյի» հարցման։
Մենք դեկտեմբերի 6-ին Արայիկ Հարությունյանին ուղղված հարցմամբ աշխատակազմի ղեկավարին խնդրել էինք հայտնել, թե քանի ծառայողական մեքենա է սպասարկում ՀՀ վարչապետին, թե վերջին 3 տարիների ընթացքում քանի մեքենա է ձեռք բերվել վարչապետին սպասարկելու համար, որքան գումար է հատկացվել այդ մեքենաների ձեռքբերման համար, որքան է կազմում այդ մեքենաների տարեկան սպասարկման գումարը։ Այս հարցերից որևէ մեկին պատասխան այդպես էլ չենք ստացել։
Այսօր ստացված գրության մեջ, հղում անելով «Պետական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածին, ասել են, թե այդ տեղեկատվությունը դասվում է պետական գաղտնիքի շարքին։ Ասել է թե՝ հարկատուները չեն կարող իմանալ, թե իրենց հարկերից որքան գումար է ծախսվում Փաշինյանի մեքենաների համար։
Փոխարենը մասամբ պատասխանել էին մեր մյուս հարցերի, թե ընդհանուր առմամբ քանի ծառայողական մեքենա է սպասարկում կառավարությանը, կառավարության որ պաշտոնյաներին են դրանք սպասարկում, որ պաշտոնյաների սպասարկման համար են վերջին 3 տարվա ընթացքում նոր մեքենաներ ձեռք բերվել ու որքան գումար է հատկացվել այդ նպատակով։ Նոր գնված գնված մեքենաների վերաբերյալ տեղեկատվություն, իհարկե, չկար, սակայն մեզ հայտնել էին, որ վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 տրանսպորտային միջոց։
Ըստ մեզ տրամադրած տեղեկատվության՝ մինչ նոյեմբերի 22-ը, երբ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցից առաջ հրապարակած տեսանյութում կրճատում էր ծառայողական ավտոմեքենաների թիվը՝ վարչապետի աշխատակազմին սպասարկում էր 40 ավտոմեքենա, նոյեմբերի 22-ից հետո՝ նրանց թիվը կրճատվել էր 13-ով և դարձել 27։ Կառավարությունից մեզ պարզաբանեցին, որ նախորդ 3 օրերի ընթացքում մեքենաներից ևս մեկը դուրս էր գրվել աշխատակազմի ավտոպարկից։
Ստացվում է, որ ըստ հարցման՝ այսօր վարչապետի աշխատակազմին սպասարկում է 26 ավտոմեքենա՝ այն դեպքում, երբ մինչև նոյեմբերի 22-ը նրանց թիվը 40-ն էր։ Այս կրճատումը կարող էին տպավորիչ լինել, եթե չլիներ մի մեծ բայց....
Բանն այն է, որ «Փաստինֆոն» համանման հարցում էր կատարել նաև 5 տարի առաջ՝ 2019 թվականին, երբ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար էր Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ այդմ՝ մայիսին կառավարությունից ստացած հարցման պատասխանում այն ժամանակ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր, որ 2019թ. հունվարի 1-ի դրությամբ վարչապետի աշխատակազմին սպասարկել է 43 ծառայողական ավտոմեքենա, իսկ ապրիլի 1-ի դրությամբ 10 մեքենա, ևս 7 մեքենա գործում է որպես հերթապահ։ Հերթապահ 7 մեքենաների շահագործումը սկսվել է 2019 թվականի մարտի 30-ին։ Ըստ այդմ՝ «Հերթապահ ավտոմեքենաները տրամադրվում են համաձայն ներկայացված զեկուցագրի՝ աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ, գործերի կառավարչի թույլտվությամբ գրավոր հայտի հիման վրա»,- նշված էր պատասխանում։
Ստացվում է, անցած 2019 թ-ի համեմատ կառավարության աշխատակազմին սպասարկող տրանսպորտային միջոցների քանակն ավելացել է, ոչ թե կրճատվել, եթե 2019-ին վարչապետի աշխատակազմին սպասարկում էր 17 տրանսպորտային միջոց, ապա 2024թ. նոյեմբերի 22-ին հանրայինի եթերում կացնային կրճատումների մասին հայտարարությունից հետո, դրանց թիվը դարձել է 26։
Ի դեպ, նշենք, որ 2019 թվականին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան տրամադրվել էին նաեւ ծառայողական մեքենաների մակնիշները ու թե որքան վառելիք է հատկացվում յուրաքանչյուրի համար, իսկ հիմա այդ տվյալները չեն հրապարակվում Փաշինյանի պոպուլիստական հայտարարությունների դաշտը չնեղացնելու համար։
Փաշինյանի կողմից շահարկվող ծառայողական մեքենաների վերաբերյալ նույն Փաշինյանի կառավարության 2019 թվականին տրամադրված պաշտոնական պատասխանները՝ ստորեւ։
Կառավարության պաշտոնյաներին ինչ ավտոմեքենաներ են սպասարկում եւ որքան վառելիք է հատկացվում
Վարչապետի աշխատակազմին սպասարկում է 10 ծառայողական ավտոմեքենա, եւս 7-ը՝ հերթապահ. Կառավարություն
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/11/2025 17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
- 02/11/2025 16:44 Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Անանյան
- 02/11/2025 15:32 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ. Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»
- 02/11/2025 14:41 Եթե Սիմոնյանը չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք. այսօր այս մարդիկ կապրեին իրենց տներում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 10:36 Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում
- 02/11/2025 22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com
- 02/11/2025 20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
- 02/11/2025 19:01 Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացու. մեկին փրկել են, մյուսը՝ մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում