ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջիկայում մեծանալու է մեր տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ խնդիրների լուծման հավանականությունը. արաբագետ 12/09/2024 22:00 | Քաղաքական

Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններն ազդելու են նաեւ մեր տարածաշրջանի վրա, թե ինչ մակարդակով՝ առայժմ բարդ է կանխատեսել, բայց այն, որ Թուրքիան փորձելու է ավելի կարծր դիրքորոշմամբ առաջ մղել իր ռազմավարական ծրագրերը՝ դա միանշանակ է։
Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց արաբագետ Արմեն Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան և Ադրբեջանը խնդիր ունեն բացել այս տարածաշրջանում միջանցք, իսկ նախկինում հատկապես Իրանը դեմ էր դրան։ «Բնականաբար, Մերձավոր Արևելքում Իրանի թուլացումը նրա դիրքերը կթուլացնի նաև Հարավային Կովկասում։ Իրանի հակազդեցությունը ավելի նվազ արդյունավետություն է ունենալու, մինչդեռ Թուրքիան ունի որոշակի փոխհամաձայնեցված ազդեցության գծեր, հիմա, բնականաբար, շատ ավելի մեծանալու է ազդեցությունը մեր տարածաշրջանում, թե ինչ մակարդակում ու ինչ դրսևորումներով՝ դա կընթանա, առայժմ բարդ է կանխատեսել։ Միանշանակ է, որ այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, այն ինչ տեղի ունեցավ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային մրցակցության առումով՝ ուղիղ ազդեցություն է ունենալու նաև մեր տարածաշրջանի վրա՝ առավել վտանգավոր զարգացումների հիմք ստեղծելով, քան կայունության»։
Արաբագետը նաև ընդգծեց, որ Սիրիայի կոնֆլիկտի հետևանքով բավական մեծացել է Թուրքիայի և Ռուսաստանի միջև անվստահությունը։ «Կարծում եմ՝ իրավիճակն այնպիսին է, որ Թուրքիան կարողացավ օգտվել և փաստացի Սիրիայում նախկինում դադարեցված, բայց չավարտված կոնֆլիկտը ակտիվացնելով մեծացրեց իր ազդեցությունը հարևան երկրում։ Ես չեմ կիսում այն պնդումը, թե այս գործողության հետևում միայն Թուրքիան է կանգնած։ Միանշանակ, միայն Թուրքիան չէր, այլ մի քանի երկրներ՝ ԱՄՆ-ն, Եվրոպական մի շարք երկրներ, Իսրայելը, նաև Թուրքիան, բայց ամենևին էլ Թուրքիան առաջին ջութակը չէր, չնայած, որ հենց Թուրքան է ամենից շատ օգտվելու այդ իրավիճակից»։
Պետրոսյանի կանխատեսմամբ՝ Թուրքիան ու Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» առումով դառնալու են ավելի անզիջում, նրանք պնդելու են, որ այդ ապաշրջափակումը լինի իրենց պատկերացրած սցենարով։ «Ես կանխատեսում եմ, որ Ադրբեջանը ավելի ապակառուցողական է դառնալու և չի շտապելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել և, իհարկե, նաև մեծանալու է մեր տարածաշրջանում ռազմական ուժի կիրառմամբ խնդիրների լուծման հավանականությունը։ Չեմ կարող ասել, որ կարող է պատերազմ լինել, կարող է հատուկ գործողություն լինել՝ միջանցք բացելու նպատակով, բայց այն, որ փորձելու են հենց միջանցքային տրամաբանությամբ ճանապարհ ստանալ՝ միանշանակ է։ Այսինքն, չեմ կարծում, որ կգնան փոխզիջումային ճանապարհով, հատկապես որ թուլացել է Իրանի և ՌԴ-ի ազդեցությունը, ինչպես նաև հարցականի տակ է, թե ԱՄՆ-ն ինչպիսի հետաքրքրություններ ունի այս տարածաշրջանում, իսկ Հայաստանը դեռ բավարար չափով չի վերականգնել իր ներուժը, որ կարողանա անհրաժեշտ պատասխանը տալ հնարավոր ռազմական ագրեսիաներին»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/11/2025 17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
- 02/11/2025 16:44 Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Անանյան
- 02/11/2025 15:32 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ. Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»
- 02/11/2025 14:41 Եթե Սիմոնյանը չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք. այսօր այս մարդիկ կապրեին իրենց տներում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/12/2025 10:53 Գյումրիում 41-ամյա ՌԴ քաղաքացին խմած վիճակում կոտրել է «Ինեկոբանկ»-ի ապակին, մտել ներս. նրան դաստակի վնասվածքներով հոսպիտալացրել են. shamshyan.com
- 02/12/2025 10:36 Հրդեհ է բռնկվել Ջրաշեն գյուղի դաշտերում
- 02/11/2025 22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com
- 02/11/2025 20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում