ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արտագաղթ․ երկրի կառավարման տոտալ ձախողումների հետևա՞նք, թե՞․․․ 12/07/2024 18:55 | Վերլուծություններ
Աժ-ում ՀՀ պետբյուջեի՝ 2025-ի նախագծի քննարկումներին Փաշինյանն իր եզրափակիչ ելույթի մի ընդարձակ պարբերություն նվիրեց արտագաղթի հիմնահարցին։
Այն, որ արտագաղթն ահագնացող չափերի է հասել, բնականաբար, նրա հայացքից չէր կարող վրիպել։ Միայն թե՝ այս երևույթի իրական պատճառների մասին տրամաբանական եզրակացություն անելու փոխարեն՝ հերթական անգամ մանիպուլյացիայի է դիմում՝ այն պայմանավորելով ներկա կառավարության գործունեության հետ առնչություն չունեցող հանգամանքներով, այն է՝ այսպես կոչված՝ տարածաշրջանային խաղաղության․․․ սեփական տեսլականինով։
Ըստ էության, ինչպես նախորդ շրջանի՝ 90-ականների միգրացիոն մեծ ալիքի, այնպես էլ՝ այսօր ահագնացող արտագաղթի ալիքին բախված ժողովրդի գլխին եկած բազմաբարդ խնդիրները չնչին են Փաշինյանի համար։ Մի «10-20 տոկոս» են դրանք։ Իսկ միակ և ամենաուժգին կապը, 90 տոկոսանոցը, ըստ նրա, տարածաշրջանային քաղաքականությունն է։
Ի՞նչ ասել է՝ «արտագաղթի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասներորդ և տասնմեկերորդ պատճառները մեր կոնֆլիկտային հարաբերություններն են մեր միջավայրի հետ»: Ասել է՝ Փաշինյանն աչք է փակում արտագաղթի ներկայիս մեծ ալիքը պայմանավորող մեր ներքին միջավայրի, ներքին կյանքում տեղի ունեցող զարհուրելի երևույթների հանդեպ՝ այդպիսով իր կառավարության վրայից վերցնելով ամեն պատասխանատվություն։
Բնականաբար, արտագաղթի թեմայով փաշինյանական իմպերատիվ տեսակետները զուտ քպականների ականջներին օղ կդառնան /միակ ըմբոստը, ավաղ, հեռացվեց քպ-ից/․․․
Ինչ-խոսք, ցավալի է, որ չի եղել գեթ մեկը քպական՝ օրենսդիր-գործադիրում, սորոսական հ/կ-ներից՝ պատգամավոր դարձածների շրջանում, որ համարձակություն ունենար ասելու, թե՝ արտագաղթ երևույթի, այդ թվում, այն ծնող պատճառների ուսումնասիրման հստակ մեթոդաբանություն կա, որն իրականացվում է սոցիոլոգիական հետազոտությունների հանրաճանաչ գործիքի՝ հարցումների միջոցով։
Ի դեպ, մասնագիտական շրջանակներին ոչ միայն զարմացրել էր կարևոր խնդրի վերաբերյալ իրականությունից կտրված, մանիպույատիվ բնույթի, փնթի ելույթը, այլ՝ զարմացրել էր նաև «14 հոգանոց բացառիկների» լռությունը։
Որ արտագաղթի պատճառներն ուսումնասիրվում են սոցիոլոգիական հետազոտությունների ճանապարհով, խոսում է այն մասին, որ չի կարելի բացարձակ գաղափար չունենալով՝ խոսել գիտական որոշարկումից։
Առաջին կարևոր պայմանն արտագաղթի պատճառները դիտարկելիս՝ հետազոտության շրջանակում ընդգրկվելիք հարցերի հստակեցումն է․ դրանք պետք է լինեն այնպիսիք, որ քիչ թե շատ, ուղղակի կամ անուղղակի կապ ունեն արտագաղթի հետ։
Եվ հարցվողների պատասխաններից էլ պիտի որոշվի, թե դրանցից յուրաքանչյուրն ինչպիսի՞ կշիռ ունի արտագաղթի պատճառների մեջ։
Կարևոր է նաև հարցվողների շրջանակի ընտրանքի որոշումը․ այն որքան մեծ լինի, այնքան՝ ավելի լավ, բայց շատ մեծ լինելու պարագայում էլ՝ ծախսերն են շատ մեծ լինում․․․Մյուս կողմից՝ փոքր եղավ՝ կարող է ներկայացուցչական չլինի։ Այսինքն, գուցե ամբողջ Հայաստանի վրա տարածելու դժվարություն լինի։ Բնական է՝ ընտրվում է ոսկե միջինը։ Սա 2-րդ փուլն է՝ ընտրանքի ձևավորումը։
Երրորդը՝ հարցազրուցավարների գործի կազմակերպումն է, նրանց ուսուցանումը, բաժանումը տարբեր խմբերի։
Չորրորդը՝ այսպես կոչված դաշտային աշխատանքների փուլն է, երբ հարցազրուցավարները դռներ ծեծելով անմիջական հարցումներ են իրականացնում։ Կարելի է նաև՝ հեռախոսային հարցումներ․․․
Հինգորորդ փուլում դաշտային աշխատանքների արդյունքում ստացված տվյալների մուտքագրում և որակական վերլուծություն է իրականացվում, բնականաբար՝ մասնագետների գնահատմամբ։ Այս ընթացքում է, որ շատ, այսպես ասած՝ «իմիջիայլոց» պատասխաններ համակարգիչը դեն է գցում։ Մուտքագրումից հետո արդեն սոցիոլոգիական հարցումները նախաձեռնող-ծրագրող մասնագետներն այդ ամբողջը վերլուծում են։
Միով բանիվ, երևույթի ուսումնասիրությունն ունի իր հստակ մեթոդաբանությունը, ինչպես որ ուսումնասիրում են այլ երևույթներ, որոնց վերաբերյալ ռեգիստրներ գոյություն չունեն։ Ինչպես օրինակ՝ ծխելու մակարդակն է որոշվում հարցումների միջոցով, կամ՝ կաշառակերության մակարդակը․․․դարձյա՛լ հարցումներով․․․ Նույն կերպ՝ միգրացիայի դեպքում էլ չկա ռեգիստր․ ՀՀ ից մեկնողներն արձանագրվում են որպես պարզ ուղևորներ՝ առանց նշելու դրսում մնալու ժամկետներն ու պատճառները։
Փաստորեն, ՀՀ կառավարության ղեկավարը կոնկրետ երևույթի, հիմնահարցի վերաբերյալ համապարփակ, համակարգված գիտելիք չունենալով՝ հերթական անգամ իր անձնական՝ չփաստարկված տեսակետն է բարձրաձայնում՝այդպիսով փորձելով կոծկել երկրում ահագնացող արտագաղթի հարցում իր և իր կառավարության ձախողումը․․․Մեղքի բաժինը․․․
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել