ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերոբ Գասպարյանին չեն առերեսում առանցքային երկու վկայի հետ․ մտավախություն կա՝ գործը կարող է փլվել 12/06/2024 21:41 | ԼՐԱՀՈՍ
«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանն օրերս առերես հարցաքննվել է գործով անցնող մեղադրյալներից մեկի, ինչպես նաեւ մեկ վկայի հետ, թեև դրա անհրաժեշտությունը և օրենսդրական հիմք չի եղել, քանի որ նրանց ցուցմունքներում նշված տեղեկությունները չէին հակասում Գասպարյանի ցուցմունքներին։ Այնուամենայնիվ, առերես հարցաքննությամբ էլ ավելի ամրապնդվեց, որ այստեղ նույնիսկ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը չկա՝ վերագրվող արարքի հետ Գասպարյանի հնարավոր առնչություն վերաբերյալ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ առերեսումներ պետք է կատարվեն երկու այն վկաների հետ, որոնք կարծիք են հայտնել ենթադրության մակարդակում, որ Սերոբ Գասպարյանը հնարավոր է, որ կապ ունենա դեպքի հետ առհասարակ, ընդ որում, ոչ թե՝ տեղեկություն, այլ՝ պարզապես կարծիք։ Պաշտպանության կողմը մեկ անգամ չէ, որ միջնորդել է առերեսում իրականացնել այդ երկու անձի հետ, բայց վարույթն իրականացնող մարմինը մինչ օրս համառորեն հրաժարվում է դա իրականացնել»,- ասաց Ալեքսանյանը՝ նախաքննության գաղտնիությամբ պայմանավորված փակագծեր չբացելով։
Ինչ վերաբերում է կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացրած անձին՝ վկա Արմեն Մնացականյանին, ապա խոսքը նրա հետ առերեսման պահանջի մասին չէ, ավելին, թեև այդ անձի տվյալները քրեական վարույթի շրջանակներում կա, բայց նրա հարցաքննության տվյալները քննիչը չի տվել պաշտպանության կողմին՝ կալանքի միջնորդության շրջանակներում, սակայն Ալեքսանյանը նշում է՝ դատելով այդ անձի՝ մամուլից տեսանելի վարքից, նրա հայտնած տեղեկությունը լրջության նշույլներ առհասարակ չի կարող պարունակել։
«Ըստ նյութերի՝ հասու են տեղեկություններ, որ կան գործով անցնող վկաներ, բայց մենք նրանց չենք տեսել, չենք կարող ասել ովքեր են, միայն անունները գիտենք։ Դրա համար ենք ասում՝ առերեսեք բոլորի հետ, ով մեր դեմ ցուցմունք է տալիս, չնայած, այդպիսիք միայն երկուսն են, ընդ որում, դա էլ չի կարելի բնորոշել որպես դեմ ցուցմունք, ուղղակի՝ ցնդաբանություն է՝ կարծիքի դաշտում, բայց վարույթն իրականացնող մարմինը հրաժարվում է։ Մեզ համար բոլոր մասնակիցները ապրիորի գաղտնիության դաշտում են գտնվում, մեր ձեռքերը կապված են, աչքերը՝ փակված։ Հիմա կռիվ ենք տալիս մի բանի դեմ, որը փակ է։ Մենք չունենք մրցակցային դատավարություն, իրականում չունենք։ Վարույթն իրականացնող մարմինն ունի բոլոր զենքերը, մենք՝ ոչ, փորձում ենք հնարավորինս առկա փաստական տվյալներով պայքարել նրա դեմ, ինչը վարույթն իրականացնող մարմինն առաջադրում է Սերոբ Գասպարյանին»,- նշեց Ալեքսանյանը։
Հարցին՝ վարույթն իրականացնող մարմինը խուսափում է առերեսել՝ մտավախություն ունենալով, որ կփլվի մեղադրանքը՝ փաստաբանը նկատեց՝ կարող է այդպես դատողություն անել, քանի որ այն, ինչ հայտնել են երկու վկաները, լրջության մակարդակ չունեն, շատ լավ հասկանում են, որ խաչաձև հարցաքննության շնորհիվ այդ ենթադրությունը, կարծիքն այլևս կարող է գոյություն չունենալ․
«Մեղադրանքը կառուցված կլինի ոչնչի հիման վրա։ Եթե մինչ այս մեղադրանքը կառուցված էր երկու վկայի ենթադրության հիման վրա, ապա առերեսումից հետո այն կարող է կառուցված լինել ոչնչի վրա»։
Ինչ վերաբերում է խափանման միջոցին, ապա դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ դատարանը կհրապարակի կալանավորման ժամկետը մեկ ամսով երկարացնելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը։ Փաստաբանը հիշեցրեց, որ դատարանը ոչ միայն մեկ ամսով էր երկարացրել ժամկետը, այլև՝ արձանագրել էր, որ հիմնավոր կասկածի շեմը ցածր է և նոր փաստական տվյալները, որոնք ներկայացվել են, ոչ թե ամրապնդել, այլ՝ ցածրացրել են հիմնավոր կասկածի շեմը և հետագայում կալանքի ժամկետը կարող է չերկարացնել։
Անդրադառնալով ՌԴ պաշտոնատար անձանց ուղղված հարցումներին՝ փաստաբանը հայտնեց, որ դրանց պատասխանը դեռևս չի ստացվել, բայց արձանագրեց՝ի գիտություն են ընդունում ՌԴ ԱԳ ներկայացուցիչ Մ․ Զախարովայի հայտարարությունը, որով ցնդաբանություն էր գնահատվել ՔԿ տարածած հաղորդագրությունը։
Հիշեցնենք, որ ՔԿ-ն սեպտեմբերի 18-ին հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանց թվում Սերոբ Գասպարյանն է, արցախցի Արմեն Մնացականյանը, որը Ռոստովից ՀՀ էր ժամանել՝ եղբորորդու զոհվելու տարելիցին մասնակցելու նպատակով։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 12:46 Ալիևի խոսնակ Ռասիմ Մուսաբեկովն ուղիղ տեքստով ասում է, որ իրենք կարող են կրակել քաղաքացիական առաքելության ներկայացուցիչների ուղղությամբ, քանի որ վերջիններս իբր «զինված են». ադրբեջանագետ
- 01/25/2025 11:04 Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է «ադրբեջանական փախստականներին» տեղակայել ՀՀ այն հատվածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն. Աբրահամյան
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել