ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քաղաքական խոսքի սուր քննադատություն է․ Նարեկ Սամսոնյանի ցուցմունքը՝ դատարանում 12/06/2024 16:23 | Դատական ռեպորտաժներ
![](https://www.pastinfo.am/news_images/624/1869705_1/photo_2024_12_06_16_23_04.thumb.jpg)
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացել է «Իմնեմնիմի» փոդքաստի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով դատական նիստը։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօրվա նիստում դատարանում ցուցմունք տվեց Նարեկ Սամսոնյանը՝ նշելով, որ այն, ինչ իրենք ասել են, քաղաքական խոսքի սուր քննադադտություն է եղել, այն, ինչը թույլատրված է, չի համարվել հանցագործություն՝ մինչև 2024թ․ մարտի 22-ը։ Սամսոնյանը նշեց, որ բազմաթիվ մարդիկ՝ իրենց ընդդիմախոսներ, արել և շարունակում են անել՝ շատ ավելի վատ բառապաշարով, բայց որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել մինչ օրս։
«Մենք միակն ենք այս երկրում, որ նման հաղորդում վարելու պատճառով՝ մեղադրանք էր առաջադրվել։ Մեզ ապօրինի ձերբակալել են՝ բացառապես քաղաքական պատճառներով, կալանավորել՝ ապօրինի»,- ասաց Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ ինքը անգիր տիրապետում է քաղաքական հետապնդման բոլոր տարատեսակներին, որովհետև բոլորով անցել է, ինքը չի եղել մարդ, որը չի իմանում՝ ինչ է անում, հետևաբար, ինչ արել է՝ արել է գիտակցաբար։ Սամսոնյանն ընդգծեց՝ ինքը ոչ մի հանցագործություն չի կատարել, ապա նվազագույնը ՀՀ իշխանության ներկայացուցիչներից շատերը դատված կլինեին դրա համար։
Դատախազների հարցերին Սամսոնյանը հրաժարվեց պատասխանել՝ արձանագրելով, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Պատասխանելով դատարանի հարցին՝ Սամսոնյանը նշեց, որ հյուրերի ներկայությամբ՝ 99 տոկոս դեպքերում, հայհոյանք կամ կոշտ քննադատություն չի եղել, դա՝ սկզբունք է, իսկ թե ինչու որոշ հաղորդումների ժամանակ կար, օրինակ՝ տեղեկություն է ստացվում, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին ծեծել են, ապա խոսույթն ավելի ռադիկալանում է։ Ընդ որում, այդ ռադիկալացված խոսույթն ավելի վատ՝ սեռական բնույթի է դարձել ԱԺ ամբիոնից, ինչը հանրային մուլտիպլեքսով է հեռարձակվում։
«Օրինակ, երբ ԱԺ նախագահը հայհոյում է լրագրողին, դու չես կարող փոդքասթի ժամանակ չհայհոյել ԱԺ նախագահին»,- ասաց Սամսոնյանը։
Դատավորի հարցին՝ հնարավո՞ր չէ արդյոք առանց հայհոյանքի վարել հաղորդաշարը, Նարեկ Սամսոնյանը պատասխանեց, որ իրավիճակն է թելադրել դա:
«Երբ երկրի ղեկավարն ասում է՝ տվե՛ք ինձ մանդատ, շինեմ բոլորին, ընդդիմությունը չի կարող օգտագործել այն բառապաշարը, որն ինքն է օգտագործում: 2018թ.-ից առաջ նույնիսկ ԺԵԿ-ի պետի մակարդակով նման խոսույթ հնարավոր չէր լսել հանրային մակարդակում»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:
Վազգեն Սաղաթելյանը կհարցաքննվի հաջորդ դատական նիստին՝ հունվարի 13-ին՝ ժամը 16.30-ին:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը ձերբակալվել, ապա՝ կալանավորվել են իրենց հեղինակային «Իմնեմնիմի» հաղորդաշարում Փաշինյանի հասցեին հնչեցված գնահատականի համար։ Ընդ որում՝ նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով, այն է՝ խուլիգանությունը, որն իրականացվել է մի խումբ անձանց կողմից՝ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով։ Մասնագիտական հանրությունը այս հետապնդումը քաղաքական է գնահատում՝ նշելով, որ սա քայլ է՝ խոսքի ազատության դեմ։ Ընդ որում, այսպես կոչված, «համացանցային խուլիգանության» հոդվածը, կարելի է ասել, նույնական է «ծանր վիրավորանքի» հոդվածին, որն այս իշխանությունների «նորամուծությունն» էր և հեռացվեց ՝ միջազգային կառույցների ճնշումների ներքո։ Քրեական գործն այժմ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանի վարույթում է։ Նախնական դատալսումների ընթացքում դատարանի որոշմամբ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել վարչական հսկողությունը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35544_1/f67867487ea9e1_67867487eaa22.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6807/mhm0146123.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից