ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանն իր թիմից է սկսել, հիմա ամրապնդում է իր թիկունքը, քանի որ «ֆորս-մաժորների» դեպքում թիմը կարող է ճաքեր տալ. Արմեն Բաղդասարյան 12/05/2024 22:27 | Քաղաքական
ՔՊ-ում որևէ գաղափարախոսություն չկա, ավելին՝ հենց իրենք են ժամանակին ասել, որ իրենք «իզմեր» չունեն։ Այն, ինչ տեղի է ունենում այսօր ԱԺ-ում՝ ընդամենը ներթիմային կարգուկանոն հաստատելու կամ պտուտակները ձգելու գործընթաց։ Նիկոլ Փաշինյանը պարզապես ասում է, որ ինքն է միակ ասողը։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե արդյոք Հովիկ Աղազարյանը այս օրերին իր շուրջ ծավալվող գործընթացներով չբացահայտեց, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանին հաջողում պահել իր թիմիակիցներին։
Այսինքն՝ հենց նման շանտաժներով են եւ քպականներն ամենեւին էլ չեն կիսում են բոլոր այն գաղափարները, որոնք Նիկոլ Փաշինյանը արտահայտում է։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմից հետո որոշ պագմավորներ մանդատները դնելու մասին հայտարարություններ էին անում հրապարակավ, բայց հետո մոռացան այդ մասին ու դարձան Փաշինյանին պաշտպանողներ։
«Փաշինյանը փորձում է ցույց տալ, որ իր խոսքը անառարկելի է ու ցանկացած մեկը, որը չի ենթարկվի իր ցանկացած քմահաճույքի՝ անխուսափելիորեն կպատժվի։
Սրա խորքային պատճառն այն է, որ թեև մենք խորհրդարանական երկիր ենք, բայց Ազգային ժողովը բացի օրենքներ դակելուց, որևէ այլ գործառույթ չունի։ Ի վերջո, հենց իրենք են ձևակերպել, որ այնտեղ հավաքված են ուսապարկեր, այսինքն՝ այդ խմբակցությունը խորհրդարանում է հայտնվել բացառապես Նիկոլ Փաշինյանի հեղինակության ու վարկանիշի շնորհիվ, Փաշինյանն էլ դա հասկանալով՝ թիմից պահանջում է անվերապահ հնազանդություն։ Սա է ամբողջը, թե չէ՝ Հովիկ Աղազարյանը մանդատը վայր կդնի, թե նրա փոխարեն մեկ ուրիշը կհայտնվի Աժ-ում՝ դրանից որևէ բան չի փոխվի ոչ ներհայաստանյան կյանքում, ոչ էլ խորհրդարանում»։
Դիտարկմանը, թե այսօր Ալեն Սիմոնյանը այսօր հայտնել է, որ արտահոսքերի հետ կապված էլի մարդիկ կան թիմում, որոնց կասկածում են, արդյոք սա մահակը թիմակիցների գլխին պահելո՞ւ փորձ է՝ նա պատասխանեց, որ սա կարող է նշանակել, որ թիմում ցանկացած անհնազանդության փորձ կարող է պատժվել, ու բոլորը թիրախում են, որևէ մեկը ապահովագրված չէ Հովիկ Աղազարյանի ճակատագրից։ «Մնացածը՝ բարոյական նորմերի մասին խոսակցությունները պատրվակ է, ինչ մնում է պետական գաղտնիք հրապարակելուն, ապա դա քրեական պատասխանատվություն է ենթադրում»,-ասաց նա։
Հարցին, թե Փաշինյանը չի՞ փորձում փրկել սեփական հեղինակությունը, թիմում, պնդելով, որ ցանկացած միջոցներով հանսելու են նրան, որ ժողովրդի տված մանդատից զրկեն Աղազարյանին, որրովհետև հետագայում ցանկացած մեկը կարող է հետևել նրա օրինակին ու անհնազանդություն հայտնել՝ Բաղդասարյանն ասաց, որ իրականում նույն ճակատագրին կարող է արժանանալ ցանկացած պատգամավոր։
«Խնդիրն այն է, որ եթե ժողովուրդն է մանդատ տվել Հովիկ Աղազարյանին, ապա ժողովուրդն էլ պետք է իրավունք ունենա նրան այդ մանդատից զրկել, դա չի կարող հորդորով կամ խնդրանքով տեղի ունենալ։ Հորդորը կամ խնդրանքը քաղաքական կատեգորիա չէ, ընդ որում, եթե հորդորին հաջորդում են բացահայտ սպառնալիքներ, այդ թվում՝ քրեական պատասխանատվության, ապա դա քաղաքական գործընթաց չէ, այլ թիմի ներսում բացարձակ միահեծան իշխանության հասնելու հերթական դրսևորումն է, որը երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու կարևոր քայլերից մեկն է։
Մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը այդ ուղղությամբ է շարժվում։ Առայժմ սկսել է իր թիմից, դրա համար նա կարող է իր պատճառներն ունենալ, օրինակ, եթե երկրում ֆորս-մաժորներ լինեն՝ թիմը կարող է ճաքեր տալ։ Նա հիմա ամրապնդում է իր թիկունքը։ Ֆորս –մաժոր ասելով ես նկատի ունեմ արտաքին քաղաքական սպառնալիքները։ Նույն ԱԺ նիստում, օրինակ, շատ ավելի կարևոր հայտարարություններ արվեցին, օրինակ, այն մասին, որ Հայաստանը դուրս է գալիս ՀԱՊԿ-ից։ Իսկ դա անխուսափելիորեն ունենալու է հետևանքներ ու սպառնալիքներ, որը կարող է երկրում ներքաղաքական ցնցումներ առաջացնել։ Այդպիսի ֆորս-մաժորներից առաջ ցանկացած երկրի ղեկավար խնդիր է ունենում թիմն ամրապնդել, որպեսի այդ թիմը ճաքեր չտա, որովհետև Հայաստանում որպես կանոն, իշխանափոխությունները տեղի են ունենում ներքաղաքական պառակտումների միջոցով, ինչպես եղավ 1998 թ-ին, ինչպես դա եղավ 2018 թ-ին, երբ Սերժ Սարգսյանի թիմը ճաքեր տվեց ներսից։ Նիկոլ Փաշինյանը դա հասկանում է ու նախապես իրեն ապահովագրում է սրանից, իսկ դա ժողովրդավարության հետ որևէ աղերս չունի»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել