ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Աղազարյան-ՔՊ միջև՝ պետական գաղտնիքի և պատգամավորի խիստ անձնական կյանքի տվյալների արտահոսքերի փոխադարձ մեղադրանքներ․ որտե՞ղ է դատախազությունը 12/05/2024 22:24 | ԼՐԱՀՈՍ
«ՔՊ»-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի շուրջ օղակը շարունակում է սեղմվել։ Մանդատը դնելու Փաշինյանի խնդրանքը մերժելուց հետո գործող իշխանությունները լծվել են Հովիկ Աղազարյանին ուղղված մեղադրանքներ հնչեցնելով՝ ընդհուպ մինչեւ պետական գաղտնիքի արտահոսք կատարելու վերաբերյա։ Բայց հենց այս գործադրված ջանասիրության ընթացքում պարզվեց, որ խախտվել է պատգամավորի սահմանադրական իրավունքը՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության։
Հիշեցնենք, որ Հովիկ Աղազարյանը դեկտեմբերի 2-ին հայտարարել է, թե մերժում է Նիկոլ Փաշինյանի խնդրանքը և վայր չի դնի պատգամավորական մանդատը, ինչից հետո՝ դեկտեմբերի 3-ին, ՔՊ վարչության որոշմամբ՝ Հովիկ Աղազարյանին հեռացրել են կուսակցությունից։ Որպես Աղազարյանի հեռացման պատճառ նշվում է պետական և կուսակցական նշանակության կոնֆիդենցիալ տեղեկատվության արտահոսքերի, ինչպես նաև հանրության բարոյական նորմերի կոպիտ խախտումները։ Ընդ որում, այդ «արտահոսքերի» մասին իշխանություններն իմացել են այն բանից հետո, երբ ՀԿԿ-ում քննվող՝ ԱԺ-ում Արգիշտի Քյարամյանի և Աղազարյանի միջադեպի վերաբերյալ քրեական վարույթի շրջանակներում առգրավվել է Հովիկ Աղազարյանի հեռախոսը։ Աղազարյանի փաստաբանը հայտարարել էր, որ պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել։
ՀՀ Սահմանադրության 33-րդ հոդվածն ամրագրում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու նամակագրության, հեռախոսային խոսակցությունների և հաղորդակցության այլ ձևերի ազատության և գաղտնիության իրավունքը: Նույն հոդվածը նախատեսում է, որ գաղտնիության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատարանի որոշմամբ: Արդյոք պատգամավորի հաղորդակցվելու գաղտնիությունը սահմանափակելու դատարանի որոշում է եղել՝ այն վերցնելիս, եթե այո, ապա ինչպես է պատգամավորի նկատմամբ վարույթ հարուցվել՝ առանց նրա անձմեռնմխելիության հարցը լուծելու։
Բացի այդ՝ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել էր, թե ՔՊ-ում կան մարդիկ, որոնք ևս կասկածվում են արտահոսք կազմակերպելու համար՝ ծածկանուններով, կեղծանուններով պետական գաղտնիքի արտահոսք են տալիս։ Սիմոնյանի նկարագրած արարքներն առերեւույթ պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 428-րդ, 429-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ, որի համար ոչ թե անձը պետք է կուսակցությունից հեռացվի, այլ ենթարկվի քրեական պատասխանատվության։ Հակառակ պարագայում ստացվում է, որ գործ ունենք պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների քաղաքական հովանավորչության հետ։
ՀՀ դատախազությունը, սակայն, լռում է՝ արդյո՞ք քննության առել են այս հանգամանքները։ Մասնավորապես, «Փաստինֆո»-ն փորձել է դատախազությունից պարզել, թե արդյո՞ք վարույթ նախաձեռնվել է՝ պետական գաղտնիքի արտահոսքերի վերաբերյալ՝ նկատի ունենալով Ալեն Սիմոնյանի հայտարարությունը, արդյո՞ք առանձին վարույթ կա՝ Հովիկ Աղազարյանի կողմից պետական գաղտնիքի արտահոսք կատարելու դեպքով։ Միևնույն ժամանակ, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք քրեական վարույթ նախաձեռնվել է՝ Հովիկ Աղազարյանի հեռախոսից՝ խիստ մասնավոր անձնական կյանքին առնչվող տեղեկության՝ իշխանություններին փոխանցելու առնչությամբ։ Բացի այդ, հետաքրքրվել էինք, թե արդյո՞ք դատախազության օրակարգում կա Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագիր ներկայացնելու հարցը, թե՝ ոչ։
Փաշինյանի նախկին օգնականի կողմից ղեկավարվող դատախազությունն աս հարցերի պատասխանը չուներ՝ պահանջելով գրավոր հարցում ուղարկել։ Նկատենք, որ գործող օրենսդրությունը ոչ միայն գրավոր, այլ նաեւ բանավոր հարցման ինստիտուտ է նախատեսել՝ հատկապես նման դեպքերի համար, երբ րոպե առաջ անհրաժեշտություն է տեղեկատվության տրամադրումը։ Ավելին, դատախազությունը չպետք է սպասեր անգամ բանավոր հարցումներին, այլ, հաշվի առնելով հանրային մեծ հնչեղությունը եւ իրավունքի կոպտագույն խախտումների դրսեւորումները, իր նախաձեռնությամբ հանդես գար հայտարարությամբ։
Ինչեւէ, «Փաստինֆո»-ն գրավոր հարցում կուղարկի եւ հուսանք 30 օր ժամանակ չեն ուզի՝ ուսումնասիրության պատճառաբանությամբ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել