ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գնաճն անխուսափելի է. Կենցաղային լեզվով ասած՝ հարկ քերելով փորձում են եկամտային հոսքեր ապահովել, սա աբսուրդ է. Ատոմ Մարգարյան 12/05/2024 21:48 | Տնտեսություն
Փոքր ու միջին բիզնեսի վրա դրվեց անտանելի հարկային բեռ։ «Փաստինֆո»-ին ասել է ՀՀ ԱԺ պատգամավոր Թադևոս Ավետիսյանը՝ անդրադառնալով շրջանառության հարկի կրկնակի բարձրացմանը՝ 5 տոկոսից դարձել է 10 տոկոս։
Սա իր հերթին կարող է միջինը 5 տոկոսով գնաճի հանգեցնել, իսկ իրավաբանական ծառայությունների մատուցման ոլորտում 20 %-ի։
Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի արձանագրմամբ՝ հարկային քաղաքականությունը երկսայր սուր է, դու կարող ես կացնի սկզբունքով, կարճաժամկետ առումով, բյուջեի մուտքերն ապահովել, բայց երկարաժամկետ առումով կանգնել կոտրած տաշտակի առաջ։
«Ինձ թվում է հիմա հենց դա էլ տեղի է ունենում։ Մենք շուտով կկորցնենք շատ ու շատ ոլորտներ, ու երբ խաղաբիզնեսը, որը նաև դեգրադացնում է հասարակությունը, ինչպես նաեւ ոսկու եւ թանկարժեք քարերի վերաարտահանումները դադարեն, փաստի առաջ կկանգնեք»,- նխեց Ատոմ Մարգարյանը։
Նրա կարծիքով՝ պետք է խրախուսվի մնայուն արտադրական տեղական աշխատատեղեր գեներացնող, բարձր տեխնոլոգիական և ավելացված արժեքի մեծ մասնաբաժինն ապահովող բիզնեսը և հարկային քաղաքականություն մշակողները պետք է այդ ռազմավարական մոտեցումների տեսանկյունից մոտենան հարցին, ինչը տեսանելի չէ։
«Կենցաղային լեզվով ասած՝ հարկ են քերում, քանի որ բյուջեն չի կատարվում եւ փորձում են այդպես եկամտային հոսքեր ապահովել, ինչը աբսուրդ է»,- նշել է տնտեսագետը ու ավելացրել. «այդ տենդենցն եմ տեսնում մեր հարկաբյուջետային քաղաքականության ու օրենսդրության բարելավումների հիմքում, ամեն գնով կատարել շատ դեպքերում անիրատեսական բյուջետային կանխատեսումներ»։
Նրա խոսքերով՝ շինարարությունը՝ որպես ոլորտ, ունի չափազանց մեծ ստվեր, եկամտահարկի վերադարձի սխեման դեֆորմացվել դարձել է մոնստեր, բայց այնպես չէ, որ բյուջեն տալիս է և չի ստանում, բայց որպեսզի համարժեք ստանա, պետք է ռեալ ծախսերը հաշվարկեն եւ ոչ թե շահույթները խցկեն ծախսերի տակ։
Ատամնաբուժարանների ոլորտը եւս, ինչպես նշեց տնտեսագետը, չափազանց դժվար է հաշվարկել, պարզել յուրաքանչյուր ատամի հետ արված աշխատանքը։ Այստեղ եւս կարող է ստվերը մեծ լինել, ինչը չի կարելի ասել վարսավիրանոցների մասին, որտեղ հաշվարկն ավելի տեսանելի է։ Նրա գնահատմամբ՝ մեկ այլ ոլորտում փոփոխությունները կբերեն հերթական անհավասար մրցակցային դաշտի։
Ըստ մասնագետի, եթե անգամ փաստաթղթային հիմնավորումներով նախատեսել են, որ ծասերը պակասեցնելու սկզբունքով ծառայություն մատուցողն ու առևտուր անողը կաշխատեն փաստաթղթով ու այդպես ստվերը կնվազի, ապա մյուս կողմից կարող է հակառակը տեղի ունենալ՝ շատ գործարքներ գնան ստվեր։
«Փաստաբանը կարող է հաճախորդի հետ կնքել պայմանագիր, բայց այլ գին պայմանավորվել ու գանձել»,- ասաց տնտեսագետն ու նշեց, որ հարկային այս քաղաքականության արդյունքում թանկացումներն անխուսափելի են ֆորմալ առումով։ «Բայց նաև նշենք, որ ամեն թանկացում բախվում է սահմանային եկամտի և ծախսի մակարդակին, երբ մոտենում է կարմիր գծի այդ հավասարակշռության կետը,ապա սկսում է ստվերը մեծանալ։ Այդ թաքնված գնաճը կբերի թաքնված գանձումների ու ֆինանսական թաքնված հոսքերի։ Արտաքուստ կարող է սակագների բարձրացում տեղի չունենալ, որ ավելի չհարկվի»,- կարծիք հայտնեց Ատոմ Մարգարյանը։
Տնտեսագետի խոսքերով, ամբողջ խնդիրն այն է որ բյուջետային եկամուտներն ապահովելու խնդիրները լուծելիս պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, ինչպիսին է իրավիճակը համադրելի երկրներում։
«Շնչի հաշվով եկամտի բարեկեցության, կյանքի որակի, բազմաթիվ ինդեքսների պրիզմայով նայել այս ամենին և փորձել հասկանալ վարվող քաղաքականության ողջամտության ատիճանը»,- եզրափակեց Մարգարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/24/2025 08:19 Անգրագետ փաստաթուղթ են ներկայացրել ԱԺ․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:15 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիեւն առաջ է բրդում․«Հրապարակ»
- 01/24/2025 08:12 Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված գործերով դատական նիստերը. «Ժողովուրդ»
- 01/24/2025 08:07 Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների․ «Հրապարակ»
- 01/24/2025 08:05 Հայկ Սարգսյանն անցել է թմրամիջոցներին․ «Հրապարակ»
- 01/24/2025 07:57 25 անձի տուգանք, 298-ին բանավոր դիտողություն. հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել 2024թ.-ի 2-րդ կիսամյակում. «Ժողովուրդ»
- 01/24/2025 07:53 ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ-ին` Հայաստանի անդամակցության նախագծին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/24/2025 21:21 Հոռոմի խաչմերուկում բախվել են «Toyota Land Cruiser»-ն և «Nissan Rogue»-ը․ վիրավորների մեջ է ԿԸՀ նախկին նախագահ Տիգրան Մուկուչյանի եղբայրը
- 01/24/2025 19:29 Երևանի կենտրոնում բախվել են «iCar» մակնիշի էլեկտրամոբիլը և «Mercedes»-ը, ինչի հետևանքով վերջինը բախվել է էլեկտրասյանը և հայտնվել հետիոտնային անցման վրա
- 01/24/2025 17:19 Տղամարդը «ՆՈԱ» ֆուտբոլի ակադեմիայի տարածքից վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com
- 01/24/2025 13:22 Աբովյան քաղաքում բախվել են 2 «Toyota»-ներն ու «Hyundai Elantra»-ն. վերջինը գլխիվայր հայտնվել է կանաչ գազոնում. կան վիրավորներ. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել