ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/04/2024 20:10 | Քաղաքացիական իրավունք
Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Մարինա Տաշչյանի նախագահությամբ, կայացել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայցի քննությունը՝ ընդդեմ Վոլոդյա Հովհաննիսյանի, նիստը, սակայն, րոպեներ տևեց։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ալեն Սիմոնյանը հայց է ներկայացրել Վոլոդյա Հովհաննիսյանի դեմ՝ «ԼայվՆյուզ» լրատվականի եթերում Վոլոդյա Հովհաննիսյանի հայտարարությունների առնչությամբ։ Մասնավորապես, Հովհաննիսյանը, Անժելա Թովմասյանի դեմ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հայցի մասին խոսելիս, ասել էր․ «Այսօր անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձը դատի է տվել ամենահեղինակավոր լրատվամիջոցներից մեկին»։ Բացի այդ, Հովհաննիսյանը հիշեցրել է նաև Ալեն Սիմոնյանի՝ ֆիլմերում նկարվելու կարիերան՝ կիրառելով «պոռնոաստղ» արտահայտությունը։ Ի դեպ, վերջին դրվագով մեկ այլ առանձին հայց ներկայացվել էր, որը կարճվել և այժմ, ներկայացված հայցով, կրկին անդրադարձ է կատարվում այդ դրվագին։
Հայցադիմումով Ալեն Սիմոնյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սիմոնյանին՝ հրապարակավ ներողություն խնդրել, ինչպես նաև՝ փոխհատուցում՝ 2 մլն դրամի չափով։
Նախորդ դատական նիստին դատարանն արդեն բաշխել էր ապացուցման բեռը, գործով այսօր պետք է ապացույցների հետազոտում իրականացվեր, հետևաբար, պետք է դիրքորոշում ներկայացնեին հայցվոր կողմի ներկայացուցիչները, որոնք չէին ներկայացել նիստին, ըստ այդմ, դատական նիստը հետաձգվեց։ Նիստի ավարտին Վոլոդյա Հովհաննիսյանի փաստաբան Հակոբ Ճարոյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասներ հայտնեց գործից՝ նշելով, որ Սիմոնյանը նկարահանվել է տարբեր ֆիլմերում, սերիալներից մեկի 5-րդ սերիայում կան բաց տեսարաններ, որոնք նույնիսկ յութուբն է այդպես գնահատում, ինչի մասին բազմիցս գրվել է, նույնիսկ անձանցից մեկն ասել է «պոռնոաստղ կլոուն», սակայն Սիմոնյանը նախկինում երբեք հայց չէր ներկայացրել, այդ հիմքով էլ գործերից մեկն էլ կարճվել է։
Ինչ վերաբերում է «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձը» արտահայտություններին, ապա փաստաբանը նշեց, որ Հովհաննիսյանը չի նշել Ալեն Սիմոնյանի անունը, արտահայտությունն անորոշ է, բացի այդ, բազմիցս Ալեն Սիմոնյանի վերաբերյալ, նաև՝ մինչև պաշտոնյա դառնալը՝ այդ արտահայտությունները կիրառվել են, սակայն՝ հայցեր չեն ներկայացվել։ Ըստ այդմ, Հովհաննիսյանն իրավունք ուներ՝ կրկնելու, քանի որ նախկինում որևէ հայց չէր ներկայացրել։ Ճարոյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Ալեն Սիմոնյանն այս պահին ընդհանուր առմամբ՝ 25 հայց է ներկայացրել, վերջին երկու հայցերը լրատվականների դեմ է և փոխհատուցման չափը, գնալով, ավելի մեծ է պահանջում։ Փաստաբանը նկատում է՝ լրատվականներն ունեն ֆինանսական խնդիրներ, ի վնաս ԶԼՄ-ի, անձանց կայացված վճիռների դեպքում, հաշվի առնելով տուգանքների չափը, կդադարեն այլևս գնահատականներ հնչեցնել Սիմոնյանի վերաբերյալ։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Մանրամասները՝ տեսանյութում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/16/2025 08:37 Ագրարային համալսարանի գույքահարկի գծով պարտքը հասել է 547 միլիոն դրամի․«Հրապարակ»
- 01/16/2025 08:31 Լավ պահերը մի քանի անգամ է կրկնում․ «Հրապարակ»
- 01/16/2025 08:28 Նոր ֆորմատի փնտրտուքներով․ «Հրապարակ»
- 01/16/2025 08:26 Հայաստանը չպետք է վերածվի հակառուսական և հակաիրանական պլացդարմի. «Փաստ»
- 01/16/2025 08:23 Աղազարյանի «էվակուացումը» շարունակվում է․ «Հրապարակ»
- 01/16/2025 08:20 Տատիկից ժառանգած քյամարը կամ հարսանիքի քավորի նվեր ոսկին չեք կարող վաճառել. «Ժողովուրդ»
- 01/16/2025 08:17 ԵՄ-ի հարցով չեն շտապում․ անհանգստություններ իշխող թիմում․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/16/2025 14:07 Իշխանության նպատակը ոչ թե ՀՀ շահն է, այլ՝ իշխանության վերարտադրման շանսը՝ կոնսոլիդացնել մի ընտրազանգված, որը ցանկանում է հավատալ, թե այսուհետ ԱՄՆ-ն զորք կուղարկի թուրքերին ջարդելու.Հովհաննիսյան
- 01/16/2025 13:27 Արփինե Սարգսյանով նախկին նախարար Վահե Ղազարյանի փոփոխությունը, փաստորեն, բերեց ոստիկանության բեսպրեդելի նոր որակներ․ Բաբայան
- 01/16/2025 12:31 Երբեք չի կարելի թույլ տալ, որ աշխարհի ուժեղների աշխարհաքաղաքական բաժանումները դառնան ներհայկական պառակտման առիթ. Սուրենյանց
- 01/15/2025 17:24 Վաշինգտոնում ստորագրված Կանոնադրությունն ավելի շուտ Հայաստանի անվտանգության և ինքնիշխանության խնդիրների մռայլ գնահատական է. Օսկանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/16/2025 22:22 «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ի հանդերձարանում հայտնաբերվել է տղամարդու մարմին
- 01/16/2025 20:30 Երևանում հրդեհ է բռնկվել «Nissan» մակնիշի ավտոմեքենայում․ այն դարձել է ոչ շահագործելի
- 01/16/2025 19:19 Ուրցաձոր գյուղում 62-ամյա վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 4 մետր բարձրությունից հայտնվել ձորակում
- 01/16/2025 12:08 Երևանում հանկարծամահ է եղել սովետական տարիներից հայտնի, լեգենդար «Դքի Նորոյի» կինը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/14/2025 20:52 Սննդաբանը բացահայտել է ձմռանը քաշի արագ ավելացման պատճառը
- 01/11/2025 20:20 Որոշվել է սուրճ խմելու իդեալական ժամանակը
- 01/11/2025 18:58 Նշվել է մթերքների ապասառեցման ամենաանվտանգ միջոցը
- 01/11/2025 13:13 Վարումն ու Ագուտինը ԱՄՆ-ում 200 մլն ռուբլի արժողությամբ բնակարան կորցնելու վտանգի առաջ են հայտնվել
Հետաքրքիր է իմանալ
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել
- 01/13/2025 17:33 Մարսը օրերս կհայտնվի Երկրին ամենամոտ դիրքում
- 01/04/2025 13:06 Ճապոնիայում մահացել է մոլորակի ամենատարեց մարդը. Kyodo
- 01/04/2025 12:04 Այսօր Արեգակի վրա 6 հզոր բռնկում է գրանցվել, մեկը՝ բարձրագույն մակարդակի