ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ալիևի՝ «պատմական հայրենիք» վերադառնալու պատրանքները՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների «կարգավորման» ֆոնին․ «Գեղարդ» Հիմնադրամ 12/02/2024 19:54 | ԼՐԱՀՈՍ

Ադրբեջանում, հատկապես՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, բավական շատ է շրջանառվում, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» նարատիվը: Նման խոսույթն ունի հստակ բովանդակություն, որն ադրբեջանական շրջանակները չեն էլ փորձում թաքցնել։ «Արևմտյան Ադրբեջան» տերմինը վերաբերում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, որի վարչատարածքային միավորները Բաքվի կողմից ստանում են կեղծ ու մտացածին անվանումներ՝ ակնհայտորեն որևէ աղերս չունենալով պատմական իրականության հետ։ Ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցների կողմից շրջանառվող ցանկացած տեղեկատվություն կամ վերլուծություն մատուցվում է որպես «ճշմարտություն», որի հեղինակը երկրի բռնապետական ռեժիմն է: Այս մասին գրում է «Գեղարդ» Հիմնադրամը։
Հատկապես վերջին մի քանի տարիներին համառորեն տարածվող ադրբեջանական կեղծ թեզերն իրենց հեռահար նպատակներն են հետապնդում: Խոսքն, առաջին հերթին, «Արևմտյան Ադրբեջան»՝ Հայաստանից հեռացած ադրբեջանցիների վերադարձի մասին է: Ըստ նախագահ Ալիևի՝ Հայաստանի ներկայիս տարածքը հանդիսանում է ադրբեջանական, և պետք է ապահովվի ադրբեջանցիների՝ այսպես կոչված «պատմական հայրենիք» վերադառնալու իրավունքը։
Փորձ է արվում այդ կեղծ թեզերը տարածել նաև միջազգային հանրության շրջանակներում՝ «Արևմտյան Ադրբեջան»-ի մասին «ցուցահանդեսներ» և «միջոցառումներ» կազմակերպելով ոչ միայն հենց Ադրբեջանում, այլև՝ տարբեր երկրներում:
Ադրբեջանն իր այս մտացածին գաղափարների իրագործման համար ծախսում է ֆինանսական հսկայական միջոցներ։ Բացի այդ՝ վերջերս Ադրբեջանի խորհրդարանում ստեղծվել է «Արևմտյան Ադրբեջան» վերադարձի նախաձեռնող խումբ։
Դեռևս 2024 թվականի մայիսի 1-ին Բաքվում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան» անունը կրող հեռուստաընկերություն, որի հիմնական նպատակն է իրականացնել ավելի լայն քարոզչություն։ «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի նախագահ Ազիզ Ալեքբերլին հեռուստաընկերության բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ «Արևմտյան Ադրբեջանի հեռուստատեսությունը սերտորեն աջակցում է վերջին 200 տարվա ընթացքում իրենց պատմական հողերից վտարված ադրբեջանցիների խաղաղ, անվտանգ և արժանապատիվ վերադարձի համար իրականացվող գործողություններին, ինչպես նաև ադրբեջանական ժողովրդի ժառանգության մասին ճշմարտությունը հաղորդելուն»։
2023 թվականի հոկտեմբերին Բաքվի պետական համալսարանում բացվել էր «Արևմտյան Ադրբեջան»-ի ուսումնասիրության կենտրոնը, որի ստեղծման համար հիմք են հանդիսացել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Արևմտյան Ադրբեջան» վերադառնալու շուրջ արտահայտած մտքերն ու գաղափարները։ «Կենտրոնի գործունեությունը ներառում է միջազգային գիտաժողովների, գիտական սեմինարների, բանավեճերի անցկացում, գրքերի հրատարակում և «Արևմտյան Ադրբեջան»-ի համայնքի հետ ինտենսիվ կապերի ապահովում»,- նշված է բուհի հայտարարության մեջ։
Դեռևս 2022 թվականի դեկտեմբերի 24-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն «Արևմտյան Ադրբեջանի համայնք»-ի շենք կատարած այցելության ժամանակ հայտարարել էր․ «Ղարաբաղից բռնագաղթվածներն արդեն վերադառնում են իրենց հողերը։ Վստահ եմ, որ կգա այն օրը, երբ Արևմտյան Ադրբեջանի մեր հայրենակիցները, նրանց հարազատները, երեխաներն ու թոռները կվերադառնան մեր պատմական հող՝ Արևմտյան Ադրբեջան․․»։
Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հայեցակարգը ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից քննարկման առարկա է դառնում նաև միջազգային հանրության շրջանում։ Պաշտոնական Բաքվի կողմից այս քայլերն իրականացվում են, որպեսզի Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից փակվի Արցախից բռնի տեղահանված հայերի՝ իրենց հայրենիք վերադարձի թեման:
Սակայն, միջազգային հանրությունը գիտակցում է, որ անտրամաբանական է այդ երկու խնդիրները միմյանց հետ կապելը։ Այսպես՝ ամիսներ առաջ Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ արդեն նախկին հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, խոսելով ինչպես բռնի տեղահանված հայերի՝ Արցախ վերադարձի, այնպես էլ 1990-ական թվականներին Ադրբեջանի տարբեր քաղաքներից հազարավոր հայերի բռնագաղթի ենթարկվելու մասին, նշել էր. «Երբեմն այս համատեքստում բարձրացվում են այլ հարցեր, ինչպես, օրինակ, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի» հարցը։ Ինձ համար սրանք բոլորովին այլ հարցեր են, որոնք չպետք է խառնել։ Առաջինը՝ Ղարաբաղի հայերի՝ իրենց պապենական տներ վերադարձին նպաստելն է, որը հանդիսանում է Ադրբեջանի պարտավորությունը։ Երկրորդը հայերի հարցն է, որոնք նախկինում բնակվել են Ադրբեջանի այլ հատվածներում, այդ թվում՝ Բաքվում, կամ ադրբեջանցիների, որոնք ապրել են Հայաստանում։ Բնականաբար, նրանք նույնպես պետք է կարողանան այցելել այն վայրեր, որտեղ ապրել են իրենք կամ իրենց ընտանիքները, նույնիսկ, ցանկության դեպքում, վերադառնան այնտեղ, և դա նույնպես պետք է կարգավորման հետևանք լինի, սակայն դա բացարձակապես այլ հարց է»։
Փաստն այն է, որ Հայաստանի Հանրապետության տարածքն իր «պատմական հայրենիքը» համարող Ադրբեջանի համար անգամ իր ներկայիս տարածքը պատմական հայրենիք չի կարող համարվել:
Բաքվի կեղծ քարոզչությունը, որը հիմնազուրկ է և մտացածին, պետք է առերեսվի պատմագիտական հակաքարոզչության՝ մնալով միայն Իլհամ Ալիևի երազանքների և պատրանքների տիրույթում։
Հատկանշական է, որ այս ամենը Բաքվի կողմից իրականացվում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացի շրջանակներում։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր

Տեսադարան

Մամուլ
- 02/12/2025 08:11 Գյումրիում իշխանությունները իրար դեմ կհանեն «կրիմինալին», որ հաղթեն. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:09 Սամվել Բաբայանն ու Արամ Սարգսյանը պատերազմի մեջ են․«Հրապարակ»
- 02/12/2025 08:06 ՔՊ-ական Գագիկ Մելքոնյանին և ՌԴ դեսպան Գուրգեն Արսենյանին ծանուցել են դատարան ներկայանալ. «Ժողովուրդ»
- 02/12/2025 08:02 Ով է կանգնած ԶՊՄԿ-ի գործադուլի ետեւում․ «Հրապարակ»
- 02/12/2025 07:50 Նախարարությունը՝ ընդդեմ նախարարի՞. «Ժողովուրդ»
- 02/12/2025 07:47 Ի՞նչ են փնտրել Երեւանի ավագանու ընդդիմադիր խմբակցությանը ծառայող ավտոմեքենայում. «Ժողովուրդ»
- 02/11/2025 08:18 Հրդեհ՝ Ավշարում․ այրվել է նաեւ նախկին պատգամավորի կոնյակով տարաները․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 02/08/2025 20:10 Մարդկությունը մեղքերի գագաթնակետին է. հիմա գնալու է ամեն ինչի ավերումը, և Աստված արագացնում է այդ ընթացքը. Արմեն Զաքարյան
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
Մեկնաբանություն
- 02/11/2025 17:23 Կարելի է բերել բազմաթիվ փաստեր, անձնազոհության բազմաթիվ դրվագներ, բայց այդ ամենն անիմաստ է, երբ գործ ունենք տիեզերական մակարդակի անբարոյականության, ստորության հետ. Արցախի ՄԻՊ-ը՝ Ալեն Սիմոնյանին
- 02/11/2025 16:44 Խորհրդարանում դրսևորված ցինիզմը մեկ անգամ ևս հիշեցնում է, որ քաղաքական առաջնորդների մարդկային դեմքը փոխարինվել է անբարեխիղճ ամբարտավանության դիմակով. Անանյան
- 02/11/2025 15:32 Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը՝ հեչ, հեղաշրջումը՝ մեջ. Հիմա հարց՝ ո՞վ, կամ ովքե՞ր, և ինչպե՞ս են կազմակերպել այդ «հեղաշրջումը»
- 02/11/2025 14:41 Եթե Սիմոնյանը չգնար Աղդամում նռների հետ նկարվելու, Ալենի շեֆը չգնար Ստեփանակերտում գոռալու՝ Արցախը Հայաստան է ու վերջ, եթե Արցախն Ադրբեջանի կազմում չճանաչեիք. այսօր այս մարդիկ կապրեին իրենց տներում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 02/11/2025 22:49 Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ Օրբելի փողոցի շենքերից մեկի մոտից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա տղան մահացել է. shamshyan.com
- 02/11/2025 20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին
- 02/11/2025 19:01 Երևանյան լճից դուրս է բերվել 2 քաղաքացու. մեկին փրկել են, մյուսը՝ մահացել է
- 02/11/2025 10:47 Մեքենաները բախվել են միմյանց, դրանից մեկը հետո նաև բախվել է խանութի ցուցափեղկին. 2 մարդ հոսպիտակացվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 02/04/2025 18:58 Ինչու են սիրահարները միմյանց նման. հետազոտողները նշել են մի քանի պատճառ
- 02/04/2025 17:22 Արեգակի վրա 2 օրում 40 բռնկում է տեղի ունեցել
- 01/30/2025 18:32 Գիտնականները Թուրքիայի և Իրանի միջև տեկտոնական սալերի խորը ճեղքվածք են հայտնաբերել
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում