Թեմաներ
Կիրակի 12 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2024   22:05 Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար 12/14/2024   21:33 ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին 12/14/2024   21:10 Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 12/14/2024   20:13 Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է 12/14/2024   20:04 Դեկտեմբերի 16-20-ը ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը 12/14/2024   19:54 Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 188 կգ բարձրացնելից գցել է ծանրաձողը, սակայն նվաճել է փոքր արծաթ 12/14/2024   19:47 Շիրակի մարզում 29-ամյա կինը եւ 17-ամյա պատանին թմրամիջոց են ձեռք բերել և իրացրել այն 12/14/2024   19:26 Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը 12/14/2024   19:05 Չինացի մարգարեն կանխատեսել է, որ մինչև 2025 թ-ը միջուկային զենք կօգտագործվի 12/14/2024   18:33 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար մեքենաների համար 12/14/2024   18:25 Կապանի օդանավակայանի մոտ մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա 12/14/2024   16:51 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12/14/2024   16:48 ՈՒ՞մ հաշվին և ինչու՞ է պարգևատրում կարգազանցներին 12/14/2024   16:39 Արման Խաչատրյանը հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին 12/14/2024   16:37 «Մայդանը» տապալվեց Վրաստանում. պատրաստ ենք անել ամեն ինչ՝ ԵՄ անդամ դառնալու համար. Կոբախիձե 12/14/2024   16:34 ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 12/14/2024   16:24 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել 12/14/2024   16:17 «Հողին կհավասարեցնենք». Իրանն արձագանքել է միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքներին 12/14/2024   16:12 Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է 12/14/2024   16:05 Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է անեքսիայի ենթարկել սիրիական հինգ քաղաք 12/14/2024   15:58 Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կհասնեն խաղաղ համաձայնության․ Թուրքիայի ՊՆ 12/14/2024   15:38 Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին 12/14/2024   15:19 Սպասվում են տեղումներ . Երեւանի բարձրադիր վայրերում ձյան տեսքով 12/14/2024   15:09 ՔՊ կուսակցության 5-րդ ժողովից Փաշինյանը կադրեր է հրապարակել 12/14/2024   14:52 Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը 12/14/2024   14:43 Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին 12/14/2024   14:07 Սիրիան խոստացել է պատժել այն զինվորականներին, ովքեր աշխատել են Ասադի ռեժիմի համար 12/14/2024   13:55 85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ Հայրապետ Գալստյանը 12/14/2024   13:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից 12/14/2024   13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 12/14/2024   13:24 Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով. ուղիղ 12/14/2024   13:18 ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքային այց է կատարել Ջերմուկ 12/14/2024   13:03 Ներքին թշնամանքն ու ատելությունը մինչեւ չվերանա, մենք հաջողության չենք հասնի.Ծառուկյանը շրջայց է կատարել երիտասարդական բազմաբնակարան համալիրում 12/14/2024   12:57 Զինված ուժերում ցանկացած նոր գաղափար իրագործելու ճանապարհին հիմքում պետք է ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը. ՄԻՊ 12/14/2024   12:52 Երեւանի կենտրոնում 2-րդ օրն է՝ խաթարված է ինտերնետ հասանելիությունը. OVIO -ն ասում է՝ քաղաքապետարանի հանձնարարականն են կատարում ու հայտնի չէ, երբ կվերականգնեն 12/14/2024   12:46 Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը 12/14/2024   12:42 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 12/14/2024   12:36 2025թ. պետական բյուջեով կարելի է եզրակացնել, որ քաղաքական նպատակներ հետապնդող միջոցառումները ավելի «հետաքրքիր ու նպատակարամար» են թվում օրվա իշխանություններին քան ռազմարդյունաբերությունը. Անանյան 12/14/2024   12:00 Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան 12/14/2024   11:29 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա. իմացեք, որ արձագանքելու եմ. Փաշինյան 12/14/2024   11:00 10-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան 12/14/2024   10:31 Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց. Աբրահամյան 12/14/2024   10:24 Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից 12/14/2024   10:10 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 12/14/2024   09:33 Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների. «Իրավունք» 12/14/2024   08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» 12/14/2024   08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ» 12/14/2024   08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ» 12/14/2024   08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ» 12/14/2024   08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
12/14/2024   14:43 Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին 12/14/2024   11:29 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա. իմացեք, որ արձագանքելու եմ. Փաշինյան 12/13/2024   11:24 4 անչափահաս երեխա ունեմ, 160 կգ միսը բռնի ուժով տարան վառելու, բերել էի, որ մի հարց լուծեմ, հիմա ինչ անեմ, ում դիմեմ. մսավաճառ 12/14/2024   16:17 «Հողին կհավասարեցնենք». Իրանն արձագանքել է միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքներին 12/13/2024   10:56 Գերլարված իրավիճակ Գումի շուկայում. մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել 12/13/2024   19:19 ՊՆ-ն՝ ԳՇ պետին ուղղված Բագրատ Սրբազանի հրավերի մասին 12/13/2024   19:09 Դատախազությունը չի տիրապետում իրավիճակին 12/13/2024   15:08 «Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից 12/13/2024   22:16 Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին․ վերջինս մահացել է 12/14/2024   08:00 ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» 12/14/2024   16:37 «Մայդանը» տապալվեց Վրաստանում. պատրաստ ենք անել ամեն ինչ՝ ԵՄ անդամ դառնալու համար. Կոբախիձե 12/13/2024   19:44 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի բոլոր անդամների կյանքը 12/14/2024   19:05 Չինացի մարգարեն կանխատեսել է, որ մինչև 2025 թ-ը միջուկային զենք կօգտագործվի 12/14/2024   12:42 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 12/14/2024   08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ» 12/13/2024   12:47 «Իսկանդեր» արտադրողի մեքենայի տակ ական է տեղադրվել 12/13/2024   12:31 «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են 12/14/2024   08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» 12/14/2024   13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 12/13/2024   22:46 Նենսի Փելոսին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Վարչապետը Քննչական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին 11/29/2024   17:54  |  Դատական ռեպորտաժներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամներին և աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Արթուր Պողոսյանին:

Վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել Քննչական կոմիտեի նախկին նախագահ Արգիշտի Քյարամյանին՝ զբաղեցրած պաշտոնում կատարած աշխատանքի համար:   «Վերջին օրերին, երբ ես ներկայացնում եմ մեր նորանշանակ գործընկերներին և խոսում եմ պաշտոնը թողած մեր գործընկերների մասին, նաև այս արձանագրումն եմ անում, որ շատ փորձառու են դարձել մեր գործընկերները երիտասարդ տարիքում: Դա բերում է հետևություն, որ մեր մի շարք գործընկերների առնվազն մեծ մասի մասին կարող ենք ասել՝ պետական ծառայության մեջ լինելու նրանց պոտենցիալն ամենևին սպառված չէ, մանավանդ մեր այսօրվա իրականության մեջ, երբ փորձառու մարդիկ անհրաժեշտ են մեր պետության հետագա զարգացման առումով»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Արթուր Պողոսյանին և մաղթել հաջողություն Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնում: «Պարոն Պողոսյանը նույնպես Կառավարության, քննչական, դատաիրավական  համակարգի համար նոր մարդ չէ: ԱԱԾ քննչական դեպարտամենտի ղեկավարի պաշտոնից եմ ես ճանաչում պարոն Պողոսյանին: Իհարկե, պիտի նաև հաջողություն մաղթեմ այս պատասխանատու աշխատանքում, որովհետև Քննչական կոմիտեն այսօր, ըստ էության, մեր երկրի քրեական գործերի 99 տոկոսն է քննում՝ սրանից բխող հնարավորություններով և  հետևանքներով: Այո՛, դա շատ մեծ հնարավորություն է, շատ մեծ լծակ է, բայց մյուս կողմից շատ մեծ պատասխանատվություն է մեր այսօրվա պայմաններում, մեր այսօրվա խնդիրների պայմաններում, արդարության և արդարադատության ընկալման պրոբլեմների պայմաններում»,- նշել է վարչապետը՝ պարոն Պողոսյանին Կառավարության նիստում առաջադրել է խնդիրը, ըստ որի՝ մեր երկրում շատ կարևոր է արդարությունը և արդարադատությունը:

Վարչապետի խոսքով՝ կարևոր է նաև դատաիրավական համակարգի,  հանրության համար էլ հստակ ձևակերպել, թե ինչ նկատի ունեն արդարություն և արդարադատություն ասելով, որպեսզի տարընթերցումներն էլ այդտեղ շատ չլինեն: «Արդարության և արդարադատության ստանդարտի հաստատումը շատ կարևոր գործառույթ է, և այս գործառույթի մեջ Քննչական կոմիտեի դերը դժվար է թերագնահատել: Հասկանալիորեն, հեշտ չէր այդ քաղաքական որոշումը կայացնելը, որ քննչական գործառույթի 99 տոկոսը կենտրոնացնում ենք մի մարմնի մեջ, որովհետև հասկանալի էր, թե ինչ մտահոգություններ, մտավախություններ կային, բայց ես համոզված եմ, որ ճիշտ որոշում է կայացվել: Եվ նաև հենց արդարության, արդարադատության ստանդարտ հաստատելու տեսակետից շատ կարևոր որոշում է կայացվել»,- ասել է վարչապետը:

Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն  է հայտնել երկրի ղեկավարին բոլոր ժամանակներում իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար. «Ես շատ շնորհակալ եմ դրա համար և շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն եք ընձեռել ծառայելու հայրենիքիս: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև Քննչական կոմիտեի գործընկերներին՝ այս ընթացքում համատեղ ծառայություն իրականացնելու, բարդ իրավիճակներում իմ կողքին լինելու և իմ հետ համատեղ ծառայություն մատուցելու, իրականացնելու համար»: Արգիշտի Քյարամյանը շնորհավորել է նաև Արթուր Պողոսյանին նշանակման առիթով:   

Իր հերթին Արթուր Պողոսյանն էլ շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության համար և նշել.  «Սա հնարավորություն է՝ ծառայել մեր երկրին, ժողովրդին և իրագործել այն խնդիրները, որոնք նախանշվել են և որոնց սպասում է մեր հանրությունը»: Քննչական կոմիտեի նորանշանակ նախագահը վստահեցրել է, որ Քննչական կոմիտեն ունի բավարար ներուժ, կամք, որպեսզի իրագործի այդ  խնդիրները:

 

 

 

 

 

 

 

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]