Թեմաներ
Կիրակի 12 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2024   22:05 Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար 12/14/2024   21:33 ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին 12/14/2024   21:10 Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 12/14/2024   20:13 Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է 12/14/2024   20:04 Դեկտեմբերի 16-20-ը ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը 12/14/2024   19:54 Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 188 կգ բարձրացնելից գցել է ծանրաձողը, սակայն նվաճել է փոքր արծաթ 12/14/2024   19:47 Շիրակի մարզում 29-ամյա կինը եւ 17-ամյա պատանին թմրամիջոց են ձեռք բերել և իրացրել այն 12/14/2024   19:26 Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը 12/14/2024   19:05 Չինացի մարգարեն կանխատեսել է, որ մինչև 2025 թ-ը միջուկային զենք կօգտագործվի 12/14/2024   18:33 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար մեքենաների համար 12/14/2024   18:25 Կապանի օդանավակայանի մոտ մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա 12/14/2024   16:51 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12/14/2024   16:48 ՈՒ՞մ հաշվին և ինչու՞ է պարգևատրում կարգազանցներին 12/14/2024   16:39 Արման Խաչատրյանը հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին 12/14/2024   16:37 «Մայդանը» տապալվեց Վրաստանում. պատրաստ ենք անել ամեն ինչ՝ ԵՄ անդամ դառնալու համար. Կոբախիձե 12/14/2024   16:34 ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 12/14/2024   16:24 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել 12/14/2024   16:17 «Հողին կհավասարեցնենք». Իրանն արձագանքել է միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքներին 12/14/2024   16:12 Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է 12/14/2024   16:05 Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է անեքսիայի ենթարկել սիրիական հինգ քաղաք 12/14/2024   15:58 Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կհասնեն խաղաղ համաձայնության․ Թուրքիայի ՊՆ 12/14/2024   15:38 Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին 12/14/2024   15:19 Սպասվում են տեղումներ . Երեւանի բարձրադիր վայրերում ձյան տեսքով 12/14/2024   15:09 ՔՊ կուսակցության 5-րդ ժողովից Փաշինյանը կադրեր է հրապարակել 12/14/2024   14:52 Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը 12/14/2024   14:43 Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին 12/14/2024   14:07 Սիրիան խոստացել է պատժել այն զինվորականներին, ովքեր աշխատել են Ասադի ռեժիմի համար 12/14/2024   13:55 85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ Հայրապետ Գալստյանը 12/14/2024   13:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից 12/14/2024   13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 12/14/2024   13:24 Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով. ուղիղ 12/14/2024   13:18 ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքային այց է կատարել Ջերմուկ 12/14/2024   13:03 Ներքին թշնամանքն ու ատելությունը մինչեւ չվերանա, մենք հաջողության չենք հասնի.Ծառուկյանը շրջայց է կատարել երիտասարդական բազմաբնակարան համալիրում 12/14/2024   12:57 Զինված ուժերում ցանկացած նոր գաղափար իրագործելու ճանապարհին հիմքում պետք է ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը. ՄԻՊ 12/14/2024   12:52 Երեւանի կենտրոնում 2-րդ օրն է՝ խաթարված է ինտերնետ հասանելիությունը. OVIO -ն ասում է՝ քաղաքապետարանի հանձնարարականն են կատարում ու հայտնի չէ, երբ կվերականգնեն 12/14/2024   12:46 Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը 12/14/2024   12:42 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 12/14/2024   12:36 2025թ. պետական բյուջեով կարելի է եզրակացնել, որ քաղաքական նպատակներ հետապնդող միջոցառումները ավելի «հետաքրքիր ու նպատակարամար» են թվում օրվա իշխանություններին քան ռազմարդյունաբերությունը. Անանյան 12/14/2024   12:00 Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան 12/14/2024   11:29 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա. իմացեք, որ արձագանքելու եմ. Փաշինյան 12/14/2024   11:00 10-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան 12/14/2024   10:31 Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց. Աբրահամյան 12/14/2024   10:24 Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից 12/14/2024   10:10 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 12/14/2024   09:33 Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների. «Իրավունք» 12/14/2024   08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» 12/14/2024   08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ» 12/14/2024   08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ» 12/14/2024   08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ» 12/14/2024   08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
12/14/2024   14:43 Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին 12/14/2024   11:29 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա. իմացեք, որ արձագանքելու եմ. Փաշինյան 12/13/2024   11:24 4 անչափահաս երեխա ունեմ, 160 կգ միսը բռնի ուժով տարան վառելու, բերել էի, որ մի հարց լուծեմ, հիմա ինչ անեմ, ում դիմեմ. մսավաճառ 12/13/2024   10:56 Գերլարված իրավիճակ Գումի շուկայում. մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել 12/14/2024   16:17 «Հողին կհավասարեցնենք». Իրանն արձագանքել է միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքներին 12/13/2024   19:19 ՊՆ-ն՝ ԳՇ պետին ուղղված Բագրատ Սրբազանի հրավերի մասին 12/13/2024   19:09 Դատախազությունը չի տիրապետում իրավիճակին 12/13/2024   15:08 «Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից 12/13/2024   22:16 Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին․ վերջինս մահացել է 12/14/2024   08:00 ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» 12/14/2024   16:37 «Մայդանը» տապալվեց Վրաստանում. պատրաստ ենք անել ամեն ինչ՝ ԵՄ անդամ դառնալու համար. Կոբախիձե 12/13/2024   19:44 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի բոլոր անդամների կյանքը 12/14/2024   19:05 Չինացի մարգարեն կանխատեսել է, որ մինչև 2025 թ-ը միջուկային զենք կօգտագործվի 12/14/2024   12:42 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 12/14/2024   08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ» 12/13/2024   12:47 «Իսկանդեր» արտադրողի մեքենայի տակ ական է տեղադրվել 12/13/2024   12:31 «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են 12/14/2024   08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» 12/14/2024   13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 12/13/2024   22:46 Նենսի Փելոսին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին․ «Գեղարդ» Հիմնադրամ 11/29/2024   23:03  |  ԼՐԱՀՈՍ

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։  Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը ադրբեջանաբնակ այդ շրջանում ստացել էր ձայների ճնշող մեծամասնությունը։ Այս մասին գրում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

Ավանդաբար Վրաստանում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները հիմնականում քվեարկում են իշխող ուժի օգտին։ Սակայն, ի տարբերություն ազգային այլ փոքրամասնությունների, ադրբեջանաբնակ շրջաններում ընտրություններին մշտապես ներգրավված է լինում կա՛մ Ադրբեջանի կառավարական շրջանակը, կա՛մ Վրաստանում ամենախոշոր ներդրող Ադրբեջանի պետական նավթային SOCAR ընկերությունը։ Հարկ է նշել, որ վերջին տարիներին Վրաստանում անցկացված ընտրական բոլոր գործընթացներում և քարոզարշավների ժամանակահատվածում ադրբեջանական կողմի անուղղակի ներգրավվածությունը կարևոր է եղել իշխող կուսակցության համար։ Ընդդիմությունն, իր հերթին, փորձել է այդ ընտրազանգվածին մոբիլիզացնել իր շուրջը։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Վրաստանի նախկին նախագահ, ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» («ՄԱՇ») կուսակցության հիմնադիր Միխեիլ Սաակաշվիլին դիմել էր երկրում ապրող ազգային փոքրամասնություններին, այդ թվում՝ ադրբեջանցիներին։ Նա կոչ էր արել չվախենալ ոչ մի բանից և քվեարկել 5-րդ համարի օգտին։ «Մի՛ հավատացեք նրանց, ովքեր ասում են, որ ձեր ձայնը որևէ կարևորություն չունի, կամ կառավարությունն իմանալու է, թե ում եք ձայն տվել»,- ասել էր Սաակաշվիլին։

Քվեաթերթիկների լցոնման միջադեպի վերաբերյալ երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել էր, թե «ամոթալի է ազգային փոքրամասնությանն օգտագործել ընտրությունները կեղծելու համար»։ Հատկանշական էր, որ 2018 թվականի նախագահական ընտրություններում Ադրբեջանի միջնորդությամբ տեղի ազգային փոքրամասնությունը սատարել էր հենց Զուրաբիշվիլիին։

Վրաստանում վերջին շրջանում անցկացված գրեթե բոլոր ընտրական գործընթացների ժամանակ ակտիվանում են քննարկումներն այն մասին, որ Ադրբեջանը, մասնավորապես՝ SOCAR ընկերության միջնորդությամբ, ներգրավված է լինում ինչպես իշխանամետ ներկայացուցիչների առաջադրման, այնպես էլ՝ քարոզարշավի ժամանակ իշխանական թեկնածուների սատարման գործընթացին։ Ադրբեջանական պետական լրատվամիջոցները 2024 թվականի Վրաստանի խորհրդարանական ընտրություններում ակտիվորեն լուսաբանում էին իշխող կուսակցության շարքերում ընդգրկված ադրբեջանցի պատգամավորներին՝ չանդրադառնալով ընդդիմության թեկնածուներին։ «Վրացական երազանք»-ի ադրբեջանցի պատգամավորների նախընտրական քարոզարշավները տեղում լուսաբանում էր ադրբեջանական Azertac լրատվական գործակալությունը։ Հաղորդումներից մեկի ժամանակ բացահայտ կոչ էր եղել քվեարկել «Վրացական երազանք»-ի օգտին։ Վրաստանում ադրբեջանցի իրավապաշտպաններն ու ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամները բարձրաձայնել էին այս թեման՝ մեղադրելով Ադրբեջանին Վրաստանի ընտրություններին միջամտելու համար։

Այսպիսի միջադեպերը նորություն չեն Վրաստանում։ Վերջին տարիներին ադրբեջանական կողմը լրատվամիջոցների, SOCAR-ի կամ ազդեցիկ այլ գործիչների միջոցով էթնիկ ադրբեջանցիներին մշտապես ուղղորդել է սատարել իշխող ուժին։

Վրաստանում ապրող ադրբեջանցի վերլուծաբան Քամրան Մամադովը նշել էր, որ «Միացյալ ազգային շարժում»-ն ավելի լավ վերահսկողություն ուներ և օտարերկրյա օգնության կարիք չուներ։

Փաստորեն, Ադրբեջանն անուղղակի դերակատարություն ունի Քվեմո Քարթլիում ընտրությունների գործում։ 2016 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «ՄԱՇ»-ի թեկնածուն Ահմադ Իմամգուլիևն էր, իսկ «Վրացական երազանք» կուսակցությանը՝ Թամազ Նավերիանին։ Ընտրությունների առաջին փուլից հետո Վրաստանում Ադրբեջանի արտակարգ և լիազոր դեսպանը, ինչպես նաև այդ երկրի կառավարության անդամներից մեկն այցելել էին Մառնեուլի, հանդիպել տեղացիների հետ։ Այն ժամանակ Նավերիանին ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այդ այցելությունը վկայում է, որ վերջիններս սատարում են իրեն և «Վրացական երազանք»-ին։ Դեսպանի և նախարարի այցելությունից հետո տեղի ադրբեջանցիների հետ հանդիպել էին նաև SOCAR-ի ներկայացուցիչները։

Նմանօրինակ դեպք էր գրանցվել նաև 2018 թվականի նախագահական ընտրությունների նախաշեմին։ Այդ ժամանակ «Վրացական երազանք»-ը սատարում էր ներկայիս նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին, իսկ «ՄԱՇ»-ի թեկնածուն Գրիգոլ Վաշաձեն էր։ Ընտրություններից 5 օր առաջ ադրբեջանական SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի մեծամասնական պատգամավորների ուղեկցությամբ այցելել էր Մառնեուլի։ Այդ ժամանակ ընդդիմադիր գործիչները հայտարարել էին, թե մտավախություն ունեն, որ 2016 թվականի նման ադրբեջանական կողմը կարող է ներգրավված լինել ընտրական գործընթացին։

2019 թվականի ապրիլին՝ ՏԻՄ ընտրություններից 1 ամիս առաջ, Մառնեուլի էին այցելել ադրբեջանական և վրացական կառավարությունների անդամներ, Վրաստանում՝ Ադրբեջանի դեսպանը։ Առիթն «Ինտեգրացիոն կենտրոն»-ի բացումն էր, սակայն, մի քանի օր անց, ադրբեջանական մեդիան հրապարակել էր Մառնեուլիի քաղաքապետի պաշտոնում Զաուր Դարգալիի սատարման մասին։ Ադրբեջանական կողմը հերքել էր ընտրություններին ներգրավված լինելու մասին պնդումները, սակայն տեղի ակտիվիստները շեշտում էին, որ Բաքվի ներգրավվածությունը Վրաստանի այդ շրջանում դարձել է համակարգի մի մաս։

Ռովնագ Աբդուլաևը «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչների հետ Մառնեուլիում էր նաև 2020 թվականի խորհրդարանական ընտրություններից 10 օր առաջ։ Պաշտոնական պարզաբանումն այս անգամ գազաֆիկացման նախագծերին ծանոթանալն էր։ 2021 թվականի ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Աբդուլաևը և Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին միասին ներկա էին Մառնեուլիի գյուղերից մեկում մարզահամալիրի բացման արարողությանը։ Այստեղ Ղարիբաշվիլին շեշտել էր, որ «Ադրբեջանը լոկ հարևան երկիր չէ, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, և մենք հիանալի հարաբերություններ ունենք։ Մենք ռազմավարական գործընկերներ ենք, շատ կարևոր նախագծեր ենք իրականացնում»։ Ի․ Ղարիբաշվիլին շնորհակալություն էր հայտնել SOCAR-ին՝ արդյունավետ համագործակցության համար։

Հատկանշական է, որ վերոնշյալ բոլոր հանդիպումներն, իրենց պաշտոնական պարզաբանումներով հանդերձ, իրականացվել են հենց նախընտրական շրջանում։ Վրաստանում SOCAR-ի աջակցությամբ նոր ենթակառուցվածքների շահագործումը, նախագծերին ծանոթանալը նույնպես համընկել են ընտրական գործընթացների հետ։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

22:48 29/11/2024  |  Միջազգային լրահոսՎրաստանի խորհրդարանի մոտ հատուկ ջոկատայիններ են հավաքվել՝ ջրցան մեքենաներով
19:46 29/11/2024  |  Միջազգային լրահոսԹբիլիսիում ընդդիմադիրները վերսկսել են բողոքի ակցիան խորհրդարանի մոտ
19:19 29/11/2024  |  Միջազգային լրահոսԱվարտվել են Ադրբեջանի և Թուրքիայի ռազմաօդային ուժերի համատեղ զորավարժությունները
12:28 29/11/2024  |  ՔաղաքականՄհեր Գրիգորյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յաղուբ Էյուբովի հետ
22:22 28/11/2024  |  Միջազգային լրահոսԹբիլիսիում բողոքի ակցիաներ են սկսվել Կոբախիձեի՝ ԵՄ-ի հետ կապված հայտարարությունից հետո
20:30 28/11/2024  |  Միջազգային լրահոսԱդրբեջանը պատրաստվում է ագրեսիայի ու կանխավ սլաքներ ուղղում Հայաստանի դեմ
20:13 28/11/2024  |  Միջազգային լրահոսՎրաստանը սառեցնում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ երկխոսությունը եւ հրաժարվում կազմակերպության դրամաշնորհներից
14:27 28/11/2024  |  Միջազգային լրահոսԿոբախիձեն վերընտրվել է Վրաստանի վարչապետ
11:51 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍԱդրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին
11:33 27/11/2024  |  Միջազգային լրահոսՎրաստանում հայտնել են նախագահի թեկնածուի անունը

Արխիվ

[]