ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Փաշինյանը կարող է գործող տղամարդ չինովնիկներին վաղն ասել՝ հղիության թեստ հանձնեք, չկասկածեք՝ 10-ից 9-ը կհանձնի. ՔՊ-ն Գյումրիում շանս չունի. Արթուր Համբարձումյան 11/28/2024 21:07 | Քաղաքական
Գյումրին նոր չէ, որ կոլապսի մեջ է, 1988 թ-ից անցել է 36 տարի ու դեռ Գյումրիում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ապրում են տնակներում, սա կենտրոնական իշխանության ու նրանց տեղի խամաճիկների վարած քաղաքականության հետևանքով է։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց Գյումրեցի քաղաքական մեկնաբան Արթուր Համբարձումյանը։
Նա ընդգծեց, որ Գյումրին արդեն տևական ժամանակ է քաղաքապետ չունի, մինչդեռ առջևում ձմեռ է ու քաղաքում պետք է ձնամաքրման աշխատանքներ կատարվեն, իսկ քաղաքի ղեկավարը իրականում բնույթով կոմունալ բաժնի պետն է։ «Արդյունքում, այն կոմունալ բաժնի պետերը, որոնք լավ են ծառայում կենտրոնական իշխանությանը կամ Երևանում նստած բարձր «պոստեր զբաղեցնող բանդիտներին», որպես լավություն կարող են սուբվենցիոն ծրագրեր ստանալ»։
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահը հայտարարել էր, թե Գյումրիի քաղաքապետի իրենց թեկնածուն Կարեն Սարուխանյանն է, բայց հետագայում պարզվեց, որ ՔՊ-ում նրանից պահանջել են թմրամիջոցի թեստ հանձնել, իսկ Փաշինյանն էլ նախօրեին նշեց, որ ՔՊ-ի թեկնածուին ընտրելու համար նախնական ընտրություն կանցկացնեն Գյումրիում։
Արդյոք Կարեն Սարուխանյանից ՔՊ-ի հրաժարումը ու փրայմերիզի անցկացումը չի վկայում այն մասին, որ ՔՊ-ն Գյումրիում հեղինակություն չի վայելում՝ Համբարձումյանն ասաց, որ Կարեն Սարուխանյանի դեպքում, խնդիրը ոչ թե նրա՝ Գյումրիում հեղինակություն վայելել-չվայելելուն է վերաբերում, այլ նա չի վայելում իր թիմակիցների վստահությունը։ «Այսինքն, ՔՊ-ում մի թևն առաջադրեց Սարուխանյանին, մեկ այլ թև դրա հետ համաձայն չլինելով՝ սկսեց այդ անձին վարկաբեկել։ Ընդ որում՝ նրա նկատմամբ զրպարտություն կարծես թե չի եղել, սա խոսում է իշխանությունների մեջ եղած տարբեր թևերի մասին՝ մի թևն առաջադրում է, մյուս թևը՝ չի ցանկանում նրան տեսնել այդ պաշտոնում, ու սրա պատճառը փողն է»։
Նրա դիտարկմամբ՝ ըստ հրապարակումների՝ Սարուխանյանին կանչել են ՔՊ- վարչության նիստին ու ասել՝ գնա, թեստ տուր։ «Ինչքան պետք է մարդը նվաստ ու անարժանապատիվ լինի, որ ինքը գնա թեստ հանձնի, եթե վաղը իրեն մեղադրեն հղիության մեջ գնալո՞ւ է հղիության թեստ հանձնի։ Մարդն ինչքան անարժանապատիվ պետք է լինի ու ինչքան կեղտեր ունենա հավաքած իր տակ, որ վախենա բացահայտնելուց ու գնա, թեստ հանձնի։ Սա Նիկոլի ոճն է, նա սիրում է մարդկանց նվասացնել։ Եթե Նիկոլ Փաշինյանը ցանկանա՝ վաղը գործող տղամարդ չինովնիկներից 10-ից 9-ին կստիպի, որ գնան ոչ միայն թմրանյութերի թեստ հանձնեն, այլև հղիության։ Արժանապատվությունից զուրկ, ինքնասիրությունից զուրկ, ստահակ, փողի մեռած պաշտոնյաների հետ գործ ունենք»։
Հարցին, թե ի՞նչ վարկանիշ ունի ՔՊ-ն Գյումրում՝ նա պատասխանեց, որ ՔՊ-ն և այսօր, և վաղը Գյուրիում բացարձակ որևէ շանս կամ վարկանիշ չունի ու չի ունենա, բացարձակապես։ «ՔՊ-ի ռեյտինգը կարող է տատանվել 7-10 տոկոսի շրջանակում, հաշվի առնելով նաև վարչական հսկայական ռեսուրսները, որքան ուզում է փոխեն թեկնածուներին, թեստեր տան, թեստերով փորձեն ապացուցել գյումրեցիներին, որ իրենք կաշառակեր-նարկոմաններ չեն՝ մեկ է դա չի ազդելու։
Գյումրեցին շատ լավ գիտի որ գործ ունենք պետական մասշտաբի հանցագործների հետ, ովքեր բազմաթիվ գյումրեցիների ուղարկել են Աղդամ, ուղարկել են Ջաբրայիլ ու սպնել են տվել, բայց հիմա այդ հողերը, նաև Շուշին ու Ստեփանակերտը իրենք պաշտոնապես ճանաչում են «Շուշա» ու «Խանքենդ», սա միջազգային մասշտաբի հանցագործություն է։ Գյումրեցիների հետ տեղի ունեցել միջազգային մասշտաբի հանցագործություն, ու հիմա այն մարդը, որ ՔՊ-ի կողմից կդառնա «քաղաքապետացու», պետք է հասկանա, թե ինչի տակ է մտնում, ինքը պետք է կարողանա գյումրեցիների հարցերին պատասխանել։
ՔՊ-ի ցանկացած թեկնածու՝ նոր ՔՊ-ական լինի, թե հին, Նիկոլի բաձանաղը լինի, թե Աննայի բաձանաղը՝ նա այս հարցերին պետք է կարողանա պատասխան տալ։ Այդ անձը մտնելու է այդ բոլոր հարցերի տակ՝ առանց հաղթելու որևէ շանսի՝ իհարկե, եթե քաղաքում եղած ընդդիմադիր քաղաքացիները, ուժերը որոշակի կոնսոլիդացիոն գործողություններ իրականացնեն՝ Փաշինյան Նիկոլը Գյումրիում կպարտվի հերթական անգամ։
Դիտարկմանը, թե Գյումրին Փաշինյանի համար հեղափոխության խորհրդանիշն է, քանի որ հենց այդտեղից սկսվեց քայլարշավը դեպի Երևան, որից հետո էլ նա ստանձնեց իշխանափոխությունը, հիմա հավանակա՞ն է, որ Գյումրիից էլ սկսվեն նրա քաղաքական խոշոր ֆիասկոները՝ նա պատասխանեց, որ Փաշինյանը Գյումրիից ոչ մի հաղթարշավ էլ չի սկսել, այն ինչ 2018-ին սկսվեց Գյումրիից՝ ԱԱԾ-ի կողմից պլանավորած «ռեալիթի –շոու» է եղել։
«Նիկոլը վաղուց է տապալվել ՀՀ տարբեր համայնքներում, այո, հերթական անգամ կտապալվի Գյումրիում՝ ընտրությունների ժամանակ, եթե իհարկե ընտրություններ լինեն։ Բայց հարցն այն է, որ Նիկոլը ՏԻՄ-երի դեպքում վարում է հետևյալ քաղաքականությունը, ասում է՝ ՏԻՄ-երի ընտրությունների արդյունքները չեմ կեղծում, բայց ով էլ լինի տվյալ համայնքի ղեկավար՝ կստիպեմ, որպեսզի ինքը ընդունի խաղի այն կանոնները, որ ես եմ թելադրում՝ խախտելով ՏԻՄ օրենքները և միջազգային խարտիաները։
Ժամանակակից, քաղաքական սլենգով ասած՝ ով էլ լինի քաղաքապետ՝ կստիպեմ, որպեսզի ինքը դրոշակով ու ծաղիկներով դիմավորի իմ կնոջը։ Ես ուզում եմ ուղերձ հղել Փաշինյան Նիկոլին, առ այն, որ ինքը կարող է այսպես վարվել Հայաստանի այլ քաղաքներում, բայց Գյումրի քաղաքում, եթե հաղթեց ընդդիմությունը, ինքը գլուխը պատով կտա, բայց չի կարողանալու Գյումրեցի ընդդիմադիր քաղաքապետին ստիպել ծաղկեփունջը ձեռքը դիմավերել իր «կնգան»»,- ասաց գործիչը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/10/2024 08:17 Սիրիայի հայ համայնքին երաշխիքներ են տրվել. միացում՝ ՀալեպիցՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/14/2024 09:33 Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների. «Իրավունք»
- 12/14/2024 08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:06 Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/14/2024 10:31 Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց. Աբրահամյան
- 12/13/2024 13:00 Վանաձորում իշխանություն ձևավորողը Վանաձոր համայնքի բնակիչն է, այլ տարբերակ չի կարող լինել. Վահե Դոխոյան
- 12/12/2024 18:24 Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյան
- 12/11/2024 18:51 Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ խոսնակի պարզաբանումը՝ հրապարակված նամակագրության վերաբերյալ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/14/2024 18:25 Կապանի օդանավակայանի մոտ մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա
- 12/14/2024 16:24 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել
- 12/14/2024 13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ
- 12/14/2024 10:24 Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում