ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատախազը միջնորդեց նոր մեղադրանք առաջադրել Ռոբերտ Քոչարյանին և մյուսներին, Քոչարյանի նկատմամբ դատարանը նկատողություն հայտարարեց 11/28/2024 16:07 | 2-րդ նախագահի գործով դատավարությունը
Հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի մեղադրանքը վերաորակել, նոր մեղադրանք առաջադրել ՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հատկանիշներով։
Նշենք, որ միջնորդության ներկայացման ընթացքում դատարանը նկատողություն հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ դատական նիստի ընթացքում ականջակալ կրելու համար, ինչը դատավորի գնահատմամբ՝ անհարգալից և արհամարհական վերաբերմունք է՝ դատարանի հասցեիրն։
«Պարոն Քոչարյան, նաուշնիկները հանեք»,-ասաց դատավորը, ինչին աձագանքելով Ռոբերտ Քոչարյանը նշեց՝ «Ձեր ենթադրությունը Ձեզ պահեք»։
Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։ ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը:
ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
12/10/2024 08:17 Սիրիայի հայ համայնքին երաշխիքներ են տրվել. միացում՝ ՀալեպիցՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/14/2024 09:33 Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների. «Իրավունք»
- 12/14/2024 08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ»
- 12/14/2024 08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
- 12/14/2024 08:06 Պետական ռեկետի «ֆլեշ-մոբը» կասեցրել է ԱՄՆ դեսպանը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/14/2024 10:31 Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց. Աբրահամյան
- 12/13/2024 13:00 Վանաձորում իշխանություն ձևավորողը Վանաձոր համայնքի բնակիչն է, այլ տարբերակ չի կարող լինել. Վահե Դոխոյան
- 12/12/2024 18:24 Եթե ՄԱԿ, ԵԱՀԿ և մյուս միջազգային հարթակներում չեք խոսում այս ամենից, ի՞նչ արժեք ունի սրա մասին Երևանում անցկացվող միջոցառմանը ձեր կցկտուր, կիսավախեցած խոսացածը. Քոչարյան
- 12/11/2024 18:51 Հակոբ Ասլանյանը Մխիթար Հայրապետյանի դպրոցական ուսուցիչն է եղել․ խոսնակի պարզաբանումը՝ հրապարակված նամակագրության վերաբերյալ
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/14/2024 18:25 Կապանի օդանավակայանի մոտ մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա
- 12/14/2024 16:24 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել
- 12/14/2024 13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ
- 12/14/2024 10:24 Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 12/13/2024 15:08 NASA-ն հայտնել է երկու աստերոիդների մասին, որոնք այսօր կանցնեն Երկրի կողքով
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում