Թեմաներ
Կիրակի 12 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/14/2024   22:05 Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը բաց է կցորդով տրանսպորտային միջոցների համար 12/14/2024   21:33 ՀՀ վարչապետը շնորհավորել է Վրաստանի նորընտիր նախագահին 12/14/2024   21:10 Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Միխեիլ Կավելաշվիլուն Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 12/14/2024   20:13 Երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է 12/14/2024   20:04 Դեկտեմբերի 16-20-ը ԱԺ նախագահի պարտականությունները կկատարի Ռուբեն Ռուբինյանը 12/14/2024   19:54 Ծանրորդ Գարիկ Կարապետյանը 188 կգ բարձրացնելից գցել է ծանրաձողը, սակայն նվաճել է փոքր արծաթ 12/14/2024   19:47 Շիրակի մարզում 29-ամյա կինը եւ 17-ամյա պատանին թմրամիջոց են ձեռք բերել և իրացրել այն 12/14/2024   19:26 Թբիլիսիի քաղաքապետը չեղարկել է գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությունը 12/14/2024   19:05 Չինացի մարգարեն կանխատեսել է, որ մինչև 2025 թ-ը միջուկային զենք կօգտագործվի 12/14/2024   18:33 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի մի հատվածը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար մեքենաների համար 12/14/2024   18:25 Կապանի օդանավակայանի մոտ մեքենաներ են բախվել․ 5 վիրավոր կա 12/14/2024   16:51 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» ֆորումի մասնակիցներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր 12/14/2024   16:48 ՈՒ՞մ հաշվին և ինչու՞ է պարգևատրում կարգազանցներին 12/14/2024   16:39 Արման Խաչատրյանը հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին 12/14/2024   16:37 «Մայդանը» տապալվեց Վրաստանում. պատրաստ ենք անել ամեն ինչ՝ ԵՄ անդամ դառնալու համար. Կոբախիձե 12/14/2024   16:34 ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել 12/14/2024   16:24 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնի մարզում․ ուժեղ քամին Արագած և Ծաղկաշեն գյուղերում 100-ավոր տների, մանկապարտեզի, դպրոցի տանիքներ է պոկել 12/14/2024   16:17 «Հողին կհավասարեցնենք». Իրանն արձագանքել է միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքներին 12/14/2024   16:12 Լանջառ-Լուսաշող ավտոճանապարհին բուք է 12/14/2024   16:05 Թուրքիայի նախագահ Էրդողանը մտադիր է անեքսիայի ենթարկել սիրիական հինգ քաղաք 12/14/2024   15:58 Թուրքիան հույս ունի, որ Հայաստանը և Ադրբեջանը շուտով կհասնեն խաղաղ համաձայնության․ Թուրքիայի ՊՆ 12/14/2024   15:38 Վրաստանի նախագահ է ընտրվել Միխայիլ Կավելաշվիլին 12/14/2024   15:19 Սպասվում են տեղումներ . Երեւանի բարձրադիր վայրերում ձյան տեսքով 12/14/2024   15:09 ՔՊ կուսակցության 5-րդ ժողովից Փաշինյանը կադրեր է հրապարակել 12/14/2024   14:52 Մեր բազմահազար քաղաքացիների անհուսալի վարկերի ճակատագիրը 12/14/2024   14:43 Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին 12/14/2024   14:07 Սիրիան խոստացել է պատժել այն զինվորականներին, ովքեր աշխատել են Ասադի ռեժիմի համար 12/14/2024   13:55 85 տարեկանում մահացել է անվանի բժիշկ Հայրապետ Գալստյանը 12/14/2024   13:50 Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից 12/14/2024   13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 12/14/2024   13:24 Հայաստան-Թուրքիա հարաբերություններ․ սպառնալիք, թե՞ հնարավորություն․ միջազգային խորհրդաժողով. ուղիղ 12/14/2024   13:18 ՍԱՏՄ ղեկավարն աշխատանքային այց է կատարել Ջերմուկ 12/14/2024   13:03 Ներքին թշնամանքն ու ատելությունը մինչեւ չվերանա, մենք հաջողության չենք հասնի.Ծառուկյանը շրջայց է կատարել երիտասարդական բազմաբնակարան համալիրում 12/14/2024   12:57 Զինված ուժերում ցանկացած նոր գաղափար իրագործելու ճանապարհին հիմքում պետք է ունենալ մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը. ՄԻՊ 12/14/2024   12:52 Երեւանի կենտրոնում 2-րդ օրն է՝ խաթարված է ինտերնետ հասանելիությունը. OVIO -ն ասում է՝ քաղաքապետարանի հանձնարարականն են կատարում ու հայտնի չէ, երբ կվերականգնեն 12/14/2024   12:46 Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո չի պատրաստվում լքել նախագահական նստավայրը 12/14/2024   12:42 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 12/14/2024   12:36 2025թ. պետական բյուջեով կարելի է եզրակացնել, որ քաղաքական նպատակներ հետապնդող միջոցառումները ավելի «հետաքրքիր ու նպատակարամար» են թվում օրվա իշխանություններին քան ռազմարդյունաբերությունը. Անանյան 12/14/2024   12:00 Հայաստանի նկատմամբ Թուրքիայի կողմից գործադրվում է դենացիոնալիզացիայի ծրագիր. Իշխան Սաղաթելյան 12/14/2024   11:29 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա. իմացեք, որ արձագանքելու եմ. Փաշինյան 12/14/2024   11:00 10-ամյա դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը ուղարկվել է դատարան 12/14/2024   10:31 Սիրիայում տեղի ունեցավ իշխանափոխություն, սակայն դա շատ հեռու էր զուտ ներքաղաղաքական իրադարձություն լինելուց. Աբրահամյան 12/14/2024   10:24 Փրկարարները կցորդիչը դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից 12/14/2024   10:10 Ձյուն, մառախուղ, մերկասառույց․ իրավիճակը հանրապետության ճանապարհներին 12/14/2024   09:33 Իրականում ինչու Նիկոլը Գյումրիում գնաց արտահերթ ընտրությունների. «Իրավունք» 12/14/2024   08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» 12/14/2024   08:18 Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ» 12/14/2024   08:15 Մատվիենկոն կգա՞ Հայաստան․ «Հրապարակ» 12/14/2024   08:12 ՔՊ-ում ահուսարսափի մեջ են․ «Հրապարակ» 12/14/2024   08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ»
12/14/2024   14:43 Ոստիկանության գնդապետը դատապարտվել է ցմահ. HSBC բանկից հափշտակել է 500.000 ԱՄՆ դոլար, սպանել անվտանգության աշխատակցին 12/14/2024   11:29 «Գնդակահարության պատի տակ» իմ գրառման ներքո 2 500 մեկնաբանություն կա. իմացեք, որ արձագանքելու եմ. Փաշինյան 12/13/2024   11:24 4 անչափահաս երեխա ունեմ, 160 կգ միսը բռնի ուժով տարան վառելու, բերել էի, որ մի հարց լուծեմ, հիմա ինչ անեմ, ում դիմեմ. մսավաճառ 12/14/2024   16:17 «Հողին կհավասարեցնենք». Իրանն արձագանքել է միջուկային օբյեկտներին հարվածելու սպառնալիքներին 12/13/2024   10:56 Գերլարված իրավիճակ Գումի շուկայում. մսավաճառներից մեկը փորձել է ինքնահրկիզվել 12/13/2024   19:19 ՊՆ-ն՝ ԳՇ պետին ուղղված Բագրատ Սրբազանի հրավերի մասին 12/13/2024   19:09 Դատախազությունը չի տիրապետում իրավիճակին 12/13/2024   22:16 Ողբերգական ավտովթար-վրաերթ՝ Երևանում․ «Porsche Cayenne»-ը բախվել է «BMW»-ին, «ԳԱԶ 3110»-ին, ապա վրաերթի ենթարկել յուղման կետի աշխատակցին․ վերջինս մահացել է 12/13/2024   15:08 «Վանաձոր ԲԿ»-ում մահացած 13-ամյա երեխան գանգատվել է ոսկրամկանային սուր ցավերից 12/14/2024   08:00 ՔՊ երիտթեւը «մաքրում է» խմբակցությունը տարեցներից. հաջորդը Գագիկ Մելքոնյանն է. «Ժողովուրդ» 12/13/2024   19:44 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ «Վանաձոր» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի բոլոր անդամների կյանքը 12/14/2024   16:37 «Մայդանը» տապալվեց Վրաստանում. պատրաստ ենք անել ամեն ինչ՝ ԵՄ անդամ դառնալու համար. Կոբախիձե 12/14/2024   12:42 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 14-ին 12/14/2024   08:08 ՔԿ քննիչները սպասում են Արթուր Պողոսյանի sms-ին․ նոր ղեկավարի քայլերը կառավարվում են Գլխավոր դատախազությունից. ինչո՞ւ. «Ժողովուրդ» 12/14/2024   19:05 Չինացի մարգարեն կանխատեսել է, որ մինչև 2025 թ-ը միջուկային զենք կօգտագործվի 12/13/2024   12:31 «Վանաձոր» ԲԿ-ում 13-ամյա աղջիկ է մահացել. մահվան հանգամանքները պարզվում են 12/13/2024   12:47 «Իսկանդեր» արտադրողի մեքենայի տակ ական է տեղադրվել 12/14/2024   08:20 Վարկերդ կփակենք՝ մանդատդ դիր․ «Հրապարակ» 12/14/2024   13:44 Վթար՝ Աբովյան-Երևան ավտոճանապարհին. կա զոհ 12/13/2024   22:46 Նենսի Փելոսին վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց

Դատավոր Սարգիս Պետրոսյանն ընդունեց՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու եղել է․ չհստակեցրեց՝ մասնակցել է արդյոք 2008թ մարտի 1-ի իրադարձություններին, թե՝ ոչ 11/28/2024   12:25  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը

Դատավոր Սարգիս Պետրոսյանը հաստատում է՝ 2018թ․ ինքը եղել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու, ընդունում է՝ տեսանյութում էլ ինքն է։ Նա նշեց, որ քաղաքական ուժի կողմից ստացել էր առաջարկ որպես իրավաբանի, որ որպես իրավաբան հայտ ներկայացնի՝ ցուցակում ընդգրկվելու, որից կարճ ժամանակ անց դիմում է ներկայացրել և դադարեցրել մասնակցությունը, բայց «չմտաբերեց», թե ում կողմից էր ստացել առաջարկը։

«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Պետրոսյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատալսումները։

Թեև մեղադրանքի որակման հարցը դեռ չի լուծվել, դատարանում քննարկման առարկա դարձվեց բացարկի հիմքերը։ Հանրային մեղադրողները բացարկի միջնորդություն չունեին, Յուրի Խաչատուրովն էլ հետաքրքրվել է՝ «ով է Սարգիս Պետրոսյանը», ինչին արձագանքելով դատավորն ասել է՝ ինքն է, ապա Խաչատուրովը նշել է, որ միջնորդություն չունի։ Հաջորդիվ, Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը պահանջեց, որ առաջնային կարգով քննարկվի Արմեն Գևորգյանին՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու թույլտվության համար։ Սահակյանը նշեց, որ հարցը ՀՀ-ին է վերաբերում, ԵԽԽՎ նախագահը նամակ էր հղել, որով մտահոգություն է հայտնել՝ Արմեն Գևորգյանի անձեռմխելիության վերաբերյալ։ Սահակյանը նշեց, որ բացարկի միջնորդություն ունենալով՝ ստիպված է չներկայացնել այն, քանի որ դատարանի փոփոխության դեպքում Գևորգյանի միջնորդությունը չի լուծվի այս փուլում։

Սեյրան Օհանյանն էլ նկատեց՝ այս իրավիճակում խախտվում է դատավարական կողմի իրավունքները, մյուս կողմից՝ պետք է հասկանալ, թե ինչ կարգավիճակ ունեն, որ բացարկ հայտնեն, թե՝ ոչ։

«Դուք մինչև հիմա չեք բացատրել, թե ինչ մեղադրանքով ենք այստեղ»,- նշեց Օհանյանը, ապա, շարունակելով Օհանյանի դիրքորոշումը՝ փաստաբան Կարեն Մեժլումյանը նշեց, որ բացարկի հիմքեր կան, սակայն իրենք այսօրվա նիստին եկել էին՝ այլ բանի տրամադրված, կարծում էր՝ պետք է ծանոթանային փաստաթղթին, որը հասու չէ, քանի որ բացարկի հիմքերը կարող է պայմանավորված լինել նաև մեղադրանքի որակման հետ։ Ռոբերտ Քոչարյանի դիտարկմամբ՝ բացարկի հիմքերը շատ են։ Նրա փաստաբան Արամ Վարդևանյանը, մինչ բուն բացարկին անցնելը, նախ առարկություններ ներկայացրեց՝ նշելով, որ դատարանին հարցեր տալու հնարավորություն չունեն, սակայն, ինչպես պարզվեց՝ այժմ նախնական դատալսումների փուլում չեն, որքան էլ կարևոր է օրենքով ստեղծված դատարանի ապահովումը, դրա ստեղծումը, միայն խափանման միջոցն է, որ կարող է այդ հերթականությունը խախտել, չի կարող հասկանալ՝ դատարանն ինչպես կարող է քրդատով սահմանված հաջորդականության կարգավորումը խախտել։

Վարդևանյանը, ներկայացնելով արդեն հիմքերը, մի քանի հարցադրում բարձրացրեց՝ նկատելով, որ Քրեական օրենսգրքի առանց որևէ հոդվածի՝ դատարանը բերման ենթարկելու, այդ թվում՝ ԱԺ պատգամավորին բերման ենթարկելու որոշում է կայացրել, բացի այդ, բոլոր անձինք կապ ունեն Արցախի հետ, նրանք Արցախի ակունքներում կանգնած են, ինքնորոշման իրավունքի առաջամարտիկ։

«Օրինակ՝ Դուք ինչ վերաբերմունք ունեք Արցախի Հանրապետության նկատմամբ, գոյություն ունի՞ Ձեզ համար, թե՝ ոչ։ Սա քաղաքական հարց չէ, սա հասարակական բնույթի հարց է՝ բխող Անկախության հռչակագրից, թեև հասկանում ենք, որ Բարձր դատարանի որոշմամբ Հռչակագիրն ինչ-որ անհասկանալի «զավակին խժռող ծնող» վիճակում է հայտնվում»,- արձանագրեց Վարդևանյանը, ինչին արձագանքելով նախագահողը նշեց, որ բարձրացված հարցերը վարույթի հետ կապ չունեն, ի պաշտոնե՝ ունի պարտավորություն՝ նման հայտարարություններ չանելու։

«Եթե հայրենասիրությունից եք խոսում, ապա ես ավելի հայրենասեր մարդ, քան՝ ես եմ՝ չեմ պատկերացնում։ Ներողություն եմ խնդրում։ Ինձ համար հայրենիքի սահմաններ՝ էթիկապես ճիշտ չի լինի հնչեցնել, վարույթի հետ կապ չունի»,- ասաց նա, ինչին արձագանքեց Վարդևանյանը՝ «Արցախ չեք ասում»։


Սարգիս Պետրոսյանն էլ, դիմելով Ռոբերտ Քոչարյանին, պահանջեց՝ ոտքի կանգնել, ապա ասաց՝ պարոն Քոչարյանը եղել է ՀՀ 10 տարվա նախագահ, Արցախի Հանրապետության երեք տարվա նախագահ․ «Պատմություն լավ ուսումնասիրել եմ, պատմական Հայաստանի սահմաններին լավ տիրապետում եմ։ Այսքանով սահմանափակվենք»։ Քոչարյանն էլ հեգնեց՝ «այսքանն ասելու համար ինձ պետք է կանգնեցնեի՞ք․․․ հիմնը միացնենք՞»։

Արամ Վարդևանյանը, շարունակելով խոսել բացարկի հիմքերից, դիմեց նախագահողին՝ հիշեցնելով, որ նա որպես պատգամավորի թեկնածու ընդգրկված է եղել «Իմ քայլը» նախընտրական դաշինքի ցուցակում։
«Չափազանց կարևոր կլիներ, որ դատավարության մասնակիցների համար բացահայտվեր, թե ինչպես է եղել, որ Դուք դարձել եք «Իմ քայլը» նախընտրական դաշինքի անդամ։ Դուք պետք է հանրության համար ընկալելի լինեք, Ձեզ ընկալեն որպես անաչառ դատավոր»,-ասաց Վարդևանյանը՝ նշելով, թե դատավորը և տուժողի իրավահաջորդի՝ Սարգիս Քլոյանի դուստրը՝ Անուշ Քլոյանը, ներկայացված են եղել նույն նախընտրական դաշինքում։

«Ո՞վ է Անուշ Քլոյանը»,-հարցրեց դատավորը, ինչին ի պատասխան Սարգիս Քլոյանը նշեց՝ նա 2008 թ. սպանված Գոռ Քլոյանի քույրն է՝ Սարգիս Քլոյանի աղջիկը։

«Ես չգիտեի»,-նշեց դատավորը, ինչը հավատ չներշնեց Վարդևանյանին, ասաց՝ չի կարող հավատալ ասածին։
«Դուք այս գործով տուժողի կարգավիճակ ունեցող անձի հետ քաղաքական դաշինքի մեջ եք եղել»,- ասաց Վարդևանյանը՝ համեմատության համար նշելով, որ եթե նա իր հետ նույն քաղաքական դաշինքում լիներ, ապա անմիջապես հանրային մեղադրողները կմիջնորդեին բացարկ հայտնել, անգամ՝ չէին սպասի դատական նիստին, անմիջապես՝ մակագրումը տեսնելուց հետո կմիջնորդեին, դատարանն էլ՝ չէր սպասի միջնորդության, անմիջապես ինքնաբացարկ կհայտներ։

Ի վերջո, Սարգիս Պետրոսյանը նշեց՝ հանրային փաստ է, որևէ մեկը չի ժխտում, որ ինքը եղել է «Իմ քայլը» դաշինքով պատգամավորի թեկնածու, տեսանյութւոմ էլ՝ ինքն է, իր անուն ազգանունը հնչեցնում է Նիկոլ Փաշինյանը․ «Այդ անձնավորությունը ես եմ, Արթիկ քաղաքում է նկարված, ես էլ՝ ձեռքով ողջունում եմ»։

Արամ Վարդևանյանը նաև հետաքրքրվեց՝ 2008թ․ փետրվար-մարտ ամիսներին արդյո՞ք դատավորը, որն այդ տարիներին եղել է 2-3 կուրսի ուսանող, մասնակցել է հավաքների, նրա ազգականները մասնակցե՞լ են, թե՝ ոչ, ի՞նչ վերաբերմունք ուներ այդ իրադարձություններին։ Վարդևանյանը նշեց, որ ինքն այդ տարիներին, լինելով 3-րդ կուսրի ուսանող և ֆակուլտետի նախագահ՝ չի մասնակցել։ Սարգիս Պետրոսյանն այդպես էլ չպատասխանեց՝ մասնակցել է, թե՝ ոչ, ինքը դեռ 18 տարեկան չկար, քննությունների էր պարապում։

Հիշեցնենք, որ 2008թ․ մարտի 1-ի իրադարձություններին առնչվող՝ իբրև սահմանադրական կարգի տապալման գործով մեղադրյալի կարգավիճակում էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում էին սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

ՍԴ-ի կողմից՝ 2021թ․ մարտի 26-ին ՀՀ Քրեական օրենսգրքի (2003թ․) 300,1-րդ հոդվածը Սահմանադրության 78-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, սահմանադրական կարգի տապալման դրվագով կարճել էր քրեական գործը և դադարեցրել քրեական հետապնդումը՝ հանցադեպի բացակայության հիմքով, թեև դատախազները պահանջում էին վերաորակել արարքը։ Դատախազության վերաքննիչ բողոքը մերժվել է, իսկ Վճռաբեկ դատարանը դիմել էր ՍԴ՝ վիճարկելով Քրեական դատավարության օրենսգրքի մի շարք հոդվածների Սահմանադրությանը համապատասխանելու հարցը: Խնդիրը 1998-ին ընդունված, այժմ մասնակի գործող Քրեական դատավարության օրենսգրքի 309.1 հոդվածի 3-րդ մասն էր, որը հնարավորություն չէր տալիս հոդվածը հակասահմանադրական ճանաչելուց հետո դատարանում վերաորակել մեղադրանքը: ՍԴ-ն որոշել է մասնակի բավարրարել դիմումը՝ նշելով, որ թեև հոդվածը համապատասխանում է Սահմանադրությանը, այն մեկնաբանությամբ, որ ամբաստանյալին մեղսագրվող արարքը հակասահմանադրական ճանաչվելիս մեղադրողը կարող է մինչև դատարանի խորհրդակցական սենյակ հեռանալը փոխել ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը մեղադրյալի արարքում քրեական օրենքով նախատեսված այլ արարքի հատկանիշների առկայության պարագայում՝ անկախ դատական քննության ընթացքում ապացույցների հետազոտումից: Վճռաբեկ դատարանը որոշել է բավարարել դատախազության բողոքը։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

12:34 15/11/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը«Դատախազությունն իր պարտականությունը չի կատարել, հիմա եկել դատարանի գրպանն է գցել»․ Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը չեն ներկայացել Հակակոռուպցիոն դատարան
08:29 12/10/2024  |  ՄամուլԻշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
14:58 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՍարգիս Քլոյանն առաջարկում է Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքն ավելացնել նաև «ահաբեկչությամբ»․այսօր մեղադրանքը չվերաորակվեց
13:09 11/10/2024  |  ԼՐԱՀՈՍԵս 1,5 տարի կալանավորված եմ եղել ապօրինի՝ չեղած հոդվածով, որևէ մեկը ներողություն չի խնդրել․ Քոչարյան
12:55 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԻսկական, բնածին առաջնորդին ոչ մեկի ստվերը չի կարող խանգարել, Բագրատ Սրբազանին որևէ մեկի ստվերը չի կարող խանգարել․ Ռոբերտ Քոչարյան
12:53 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունը2008 թ. ապրիլից քաղաքականությամբ չեմ զբաղվել, 2018թ.քաղաքականությունն սկսեց զբաղվել ինձանով. ՀՀ երկրորդ նախագահ (տեսանյութ)
12:43 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըԱյն, ինչ կատարվում է՝ աբսուրդի ժանրից է. Ռոբերտ Քոչարյան
11:48 11/10/2024  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումն այս պահին դադարեցված չէ․ դատախազ
17:48 27/12/2023  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվեց՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով
16:36 15/11/2022  |  2-րդ նախագահի գործով դատավարությունըՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով փաստաթղթերում թարգմանության սխալներ են առկա. «Սիլվա» բառը ներկայացվել է թվերով. նիստը հետաձգվեց, դատարանը թույլատրեց Արմեն Գևորգյանին մեկնել ՀՀ-ից

Արխիվ

[]