Թեմաներ
Ուրբաթ 02 / 14 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/13/2025   23:38 Ռոբերտ Քենեդի կրտսերը՝ ԱՄՆ առողջապահության նախարարի պաշտոնում 02/13/2025   23:23 Թրամփը հայտարարել է՝ Ռուսաստանին «Մեծ յոթնյակ« վերադարձնելու ցանկության մասին 02/13/2025   23:06 Քննարկվել է Հայաստանի և Բավարիայի միջև համագործակցության ամրապնդման հեռանկարները 02/13/2025   22:51 Կրեմլում գնահատել են Պուտինի պատրաստակամությունը բանակցություններին 02/13/2025   22:36 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/13/2025   22:22 Հունգարիան եւ Սերբիան կսկսեն նավթամուղի շինարարությունը 02/13/2025   22:21 Փարիզի քաղաքային խորհուրդը դատապարտել ԼՂ նախկին առաջնորդների ապօրինի ձերբակալությունը և պահանջել նրանց ազատ արձակումը 02/13/2025   22:14 ՀՀ իշխանությունները Ադրբեջանի հետ քննարկում են ավելի վատ տարբերակ, քան նկարագրված է Նոյեմբերի 9-ի փաստաթղթում, դրա համար էլ հիշել են Մեղրին. Սուրեն Սուրենյանց 02/13/2025   21:58 Մհեր Գրիգորյանն Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է համագործակցությամբ հնարավոր նոր ծրագրերը 02/13/2025   21:50 Բաքուն պարտադրված հաշվի է նստելու իր «սեւ ցուցակում» ընդգրկված Գաբբարդիի հետ, որը նշանակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն 02/13/2025   21:46 Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ կատարվել է Տեառնընդառաջի նախատոնակը 02/13/2025   21:21 Նշել են քնի համար ամենավնասակար դիրքը 02/13/2025   21:19 Սատանայի փաստաբանը 02/13/2025   21:09 Նիկոլ Փաշինյանը մեկնել է Մյունխեն 02/13/2025   21:03 ՔՊ-ն պատրաստվում է Գյումրիում վարչական ռեսուրսի կիրառմանը՞. քննարկմանը ներկա են եղել գործադիրի անդամները (տեսանյութ) 02/13/2025   20:53 Բժիշկը հերքել է մրգերի մասին գլխավոր առասպելները 02/13/2025   20:34 Մարդիկ ընտրություններում առաջնորդվում են «նիկոլական», ԴՈԳ, «Արամ Սարգսյանական» տրամաբանությամբ. Հայկ Սահակյանը՝ Փարաքարում ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին 02/13/2025   20:15 Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից 02/13/2025   20:00 ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՄՔԴ դատախազի դեմ 02/13/2025   19:59 7-8 հոգի դպրոցի տնօրեններ սիրով որոշել են գնումներ կատարել եղբորս պատկանող գրենական պիտույքների խանութից...և՞, դա հանցագործությու՞ն է. քպական պատգամավոր 02/13/2025   19:48 Դուման հավանություն է տվել ՌԴ քաղաքացիություն ստանալու համար14 տարեկանից երդման պարտավորեցնելու գաղափարին 02/13/2025   19:39 Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է հանցավոր բնույթ չունեցող խոսքի համար՝ քաղաքական շարժառիթով և խտրական մոտեցմամբ․ փաստաբանն արդարացում պահանջեց (տեսանյութ) 02/13/2025   19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին 02/13/2025   19:10 Ժիրինովսկին կանխատեսել էր Պուտինի և Թրամփի հանդիպումը 02/13/2025   18:58 ՄԻԵԴ-ն անօրինական է ճանաչել «Էլեկտրիկ Երևանի» հանրահավաքի ցրումը և Հովհաննես Իշխանյանի կալանավորումը 02/13/2025   18:55 Հայ մարմնամարզիկները Գերմանիայում կմասնակցեն Աշխարհի գավաթի առաջին փուլին․ Երկրորդ փուլին չեն մասնակցի, քանի որ կայանալու է Բաքվում 02/13/2025   18:35 Բախվել է յոթ ավտոմեքենա․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան 02/13/2025   18:34 Թրամփը Reuters-ից պահանջում է հետ վերադարձնել փողերը 02/13/2025   18:30 Անսասան է Արցախ վերադառնալու հույսն ու հավատը 02/13/2025   18:19 Տիրան Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը կքննի դատավոր Արթուր Ոսկանյանը 02/13/2025   18:16 Սոչիում 4,4 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել 02/13/2025   18:13 Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Իրանի դեսպանի հետ 02/13/2025   18:11 Մյունխենում առաջարկել են արտաքսել ահաբեկչություն իրականացրած աֆղանացուն 02/13/2025   18:10 ՀՀ ԱԱԾ–ն ստացել է Գեղամ Մանուկյանի դիմումը՝ Փաշինյանի մեղադրանքների առնչությամբ, դատախազությունը սեփական նախաձեռնությամբ ընթացք չի տվել 02/13/2025   18:01 «Ով է նա, որ նման արտահայտություն է արել». արցախցի մանկավարժը պահանջում է, որ Արցախի պաշտպանության նախարարը իր հետ մտնի Ալեն Սիմոնյանի մոտ 02/13/2025   17:57 Փաստաբաններին է ներկայացվել Վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը 02/13/2025   17:33 Բայդենի դարաշրջանն աննորմալություն էր․ Լավրով 02/13/2025   17:32 Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքը 02/13/2025   17:25 Ամերիկյան վարչակազմին կհաջողվի արդյոք մոտեցնել Ռուսաստանի և Եվրոպական լոկոմոտիվ երկրների ստրատեգիական դիրքորոշումները՝ առայժմ բարդ է ասել. Զաքարյան 02/13/2025   17:17 Մետրոպոլիտենի ոստիկանները երիտասարդի մոտ ատրճանակ ու դանակ են հայտնաբերել 02/13/2025   17:10 Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է 2024 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը 02/13/2025   17:04 Իրանը վերահաստատում է իր դիրքորոշումը Հայաստանի տարածքային ամբողջականության վերաբերյալ 02/13/2025   17:02 Ադրբեջանական Turan գործակալությունը դադարեցրել է իր գործունեությունը 02/13/2025   16:50 Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիստինե Վայգանդին 02/13/2025   16:46 Սպանդանոցային մորթի կառավարման էլեկտրոնային համակարգը կդառան առավել արդյունավետ ու վերահսկելի 02/13/2025   16:44 Ադրբեջանում ևս մեկ տիկտոկյան «աստղ» է ձերբակալվել 02/13/2025   16:10 ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանի դիակի արտաքին զննությամբ չկան բռնության հետքեր 02/13/2025   16:02 Փրկարարները մարել են խորդանոցում բռնկված հրդեհը 02/13/2025   15:50 «Ոչ միայն բոյկոտում ենք, այլև՝ բարեգութ ենք»․ 50 դրամներով դրամահավաք՝ ի աջակցություն Ավինյանի 02/13/2025   15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
02/12/2025   16:00 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am 02/12/2025   17:44 Կրակոցներից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել էր Դավիթ Իշխանյանին ու հարցնում էր՝ ամեն ինչ կարգի՞ն է. Դավիթ Գալստյան 02/13/2025   18:01 «Ով է նա, որ նման արտահայտություն է արել». արցախցի մանկավարժը պահանջում է, որ Արցախի պաշտպանության նախարարը իր հետ մտնի Ալեն Սիմոնյանի մոտ 02/13/2025   08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ» 02/12/2025   19:40 Ազգի խայտառակությունն է, հայ ժողովրդի խայտառակությունը. Մովսես Հակոբյան 02/13/2025   19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին 02/12/2025   13:51 Գլուխները պատին են տալիս, տխմարությունն էլ պետք է սահման ունենա. Լևոն Քոչարյանը՝ Մեղրին «հանձնելու» մեղադրանքների մասին 02/13/2025   08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ» 02/13/2025   15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 02/13/2025   14:22 Արցախը հետ ենք բերելու, Արցախը Նախիջևան չի դառնալու. ակցիայի մասնակից 02/12/2025   14:43 Աննա Հակոբյանը բացահայտ ներկայացրել է՝ աշխատանքային առօրյան անցնում է սոցցանցում՝ հետեւելով, թե ովքեր են իրեն «սրտիկել» 02/12/2025   20:03 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար 02/13/2025   11:46 Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ.Սուրենյան 02/12/2025   22:11 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանն անշնչացած 02/13/2025   20:15 Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից 02/12/2025   15:48 Լճաշենցի 51-ամյա կինը ծծմբաթթուն լցրել է իր օտարերկրացի 24-ամյա ընկերոջ վրա. վերջինս մահացել է 02/12/2025   21:07 Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ծանր հանցագործության մասին հնչեցրեց. Գեղամ Մանուկյանը դիմեց ԱԱԾ-ին (տեսանյութ) 02/12/2025   20:53 Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյան 02/12/2025   21:57 Փաշինյանը երեւանցիներին առաջարկում է տունը վարձով տալ ու գնալ գյուղում կամ Ջերմուկում ապրել (տեսանյութ) 02/12/2025   13:25 Սպասվում է ձյուն. ջերմաստիճանը 5-7 աստիճանով բարձրանալու է

Փաշինյանի և Գրիգորյանի նկատմամբ քրվարույթի պահանջով հաղորդում է ներկայացվել ՔԿ և դատախազություն 11/28/2024   17:45  |  ԼՐԱՀՈՍ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը հաղորդում է ներկայացրել   ՀՀ Գլխավոր դատախազությանը և Քննչական Կոմիտեին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով:  

Հաղորդման մեջ, մասնավորապես, նշված է․

«Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ

(առերևույթ հանցագործության վերաբերյալ)

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումը, ելնելով իր ձեռք բերած փաստաթղթային հիմնավորումներից և ՀՀ հանրային-քաղաքացիական դաշտի պնդում-բողոքներից, նպատակ ունենալով վերջնականապես հաստատել կամ փարատել ՀՀ քաղաքացիների ու հասարակական-քաղաքական ուժերի կասկածները, դիմում է ՀՀ Գլխավոր դատախազությանը և ՔԿ-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նկատմամբ ՀՀ Քր.Օրենսգրքի 299 հոդվածով քրեական վարույթ հարուցելու պահանջով: Ըստ այդմ՝ մենք առերևույթ հիմնավոր կասկածներ ունենք արձանագրելու, որ պետության բարձրագույն այս երկու ներկայացուցիչների գործողությունները Հայաստան-Ադրբեջան  սահմանազատում-սահմանագծման գործընթացում համապատասխանում են ՀՀ Քր․Օր․-ի Բաժին 11-ի՝ Պետական իշխանության դեմ ուղղված հանցագործություններ, գլուխ 28-ի՝ «Սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ  ուղղված հանցագործությունները», 299 հոդվածի 1-ին կետի պարունակած հանցակազմին․ «1. Պետական դավաճանությունը` թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը կամ օտարերկրյա կազմակերպությանը կամ դրանց ներկայացուցիչներին պետական գաղտնիք հանձնելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին` ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության`պատժվում է ազատազրկմամբ` տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ` գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա»։ Ելնելով նաև Քր․ Օր․-ի հոդված 6-ի՝ «Օրենքի առջև հավասարության սկզբունքը» և հոդված 7-ի՝  «Պատասխանատվության անխուսափելիության սկզբունքը» արձանագրումներից,՝ պահանջում ենք անաչառ քննել նրանց գործողությունները, որոնք հանգեցրել են պաշտոնապես ՀՀ ինքնիշխան տարածքների, բնակավայրերի, ենթակառուցվածքների փաստացի հանձնմանը Ադրբեջանի  Հանրապետությանը, դրա հետևանքով արդեն կատարվել են ՀՀ քաղաքացիների տարբեր այլ իրավունքների կոպտագույն ոտնահարումներ՝ առաջինը սեփականության իրավունքի։  

Փաստում ենք, որ առերևույթ պետական դավաճանության հանցակազմի մեջ պետք է ներառվի Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի հանձնումը Ադրբեջանին կասկածահարույց ինչ-որ փաստաթղթի հիման վրա, որի հետքերն անգամ չկան ՀՀ ԱԳՆ-ում։ 2020 թ․ ՀՀ ԱԳՆ նախարար Արա Այվազյանը 2024 թ․հուլիսի 26-ին փաստեր է հնչեցրել, որոնք ուղղակի հաստատում են Գորիս-Կապան ճանապարհի Ադրբեջանին հանձնելու գործընթացի հակասահմանադրականությունը։

Ստորև ներկայացնում ենք հատված Արա Այվազյանի հետ հարցազրույցից։

«Ազատություն» - Պարո՛ն Այվազյան, 2020 թվականի դեկտեմբերից Ադրբեջանին անցավ Գորիս-Կապան ճանապարհը, և արդեն 2021-ի հունվարին Ադրբեջանին նաև փոխանցվեց Շուռնուխ գյուղի մի մասը։ Դուք տեղյա՞կ եք, թե իրավական ինչ փաստաթղթերի հիման վրա այս տարածքների հանձնումը, փոխանցումը տեղի ունեցավ։

Արա Այվազյան - Տեսեք, եղել է Անվտանգության խորհրդի նիստ, այդ Անվտանգության խորհրդի նիստը տեղի ունեցավ Արցախում դրան նախորդող նոր ճգնաժամային իրավիճակին, և այդ նիստերից

երեք նիստ է եղել, ես երկուսին եմ մասնակցել, ապա մեկնել եմ արտասահման, եղել են քննարկումներ, ես հիմա այդ քննարկումների բովանդակության մասին չեմ կարող բարձրաձայնել, բայց հետագայում պարզվեց, որ հայկական կողմը ստորագրել է ինչ-որ հուշագիր Ադրբեջանի հետ և երևի ռուսական խաղաղապահների հետ, ինչի մասին Արտաքին գործերի նախարարությունը տեղյակ չէր։

«Ազատություն» - Հուշագիր, որով այդ տարածքները փոխանցե՞լ էին Ադրբեջանին։

Արա Այվազյան - Այդպես հայտարարվեց։ Անվտանգության խորհրդի ժամանակ տարբեր սցենարներ էին քննարկվում, որովհետև ադրբեջանցիները պահանջներ էին ներկայացրել, և տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, բայց որ ինչ-որ փաստաթուղթ կարող է ստորագրվի, առնվազն ես տեղյակ չեմ եղել, և հետագայում է դա պարզվել։ Եվ երբ պարզվել է, ես դիմել եմ վարչապետի միջոցով Պաշտպանության նախարարության, որ այդ փաստաթուղթը մեզ տրամադրվի։ Իմ պաշտոնավարման մինչև վերջ այդ փաստաթղթերին ես ծանոթ չեմ։

«Ազատություն» - Դուք չե՞ք տեսել այն փաստաթուղթը, որով Գորիս- Կապան ճանապարհը և Շուռնուխ գյուղի մի հատվածը փոխանցվել է Ադրբեջանին և պոստ ֆակտում եք իմացել, որ նման՝ եռակողմ հուշագիր է ստորագրվել։

Արա Այվազյան - Այո, եռակողմ կամ երկկողմ. տեղյակ չեմ անկեղծ»։

Զուգահեռաբար պատրաստ ենք Դատախազությանը և ՔԿ-ին տրամադրել «Հայկական ՍՍՌ Մինսիստրների սովետի N 739 որոշումը, որով այն ժամանակվա Հայկական ԽՍՀ մինիստրների սովետի նախագահ Անտոն Քոչինյանը հաստատում է ՀԽՍՀ մինիստրների սովետին առընթեր խճուղային ճանապարհների գլխավոր վարչության N 1043 որոշումը, որը հաստատում է ՀԽՍՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների ցանկը, որտեղ 6-րդ կետով ամրագրված է Գորիս-Կապան ավտոճանապարհը իր 67,8 կմ երկարությամբ, այսինքն՝ ԽՍՀՄ շրջանում այդ ճանապարհը կառուցվել և շահագործվել է ՀԽՍՀ տարածքում։

Գորիս-Կապան ճանապարհի հանձնման հակասահմանադրական ընթացքը (երկրի տարածքը կարող է փոխվել միայն հանրաքվեի արդյունքում) և դա իրավական դարձնող համապատասխան արխիվային ու օրինական այլ հիմնավորումներից զուրկ քայլից հետո ՀՀ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը  (ՀՀ և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը) իրականացրին ՀՀ Տավուշի մարզում Ադրբեջանի հետ սահմանազատում-սահմանագծում։ Մեր կողմից ձեռք բերված փաստաթղթերով գործընթացը դարձյալ հակասահամանադրականության տարրեր է պարունակում և չի համապատասխանում ԽՍՀՄ ժամանակաշրջանում երկու հանրապետությունների միջև կնքված և հաստատված ու, ամենակարևորը, իրագործված սահմանազատում-սահմանագծում փաստաթղթերով ամրագրված իրողությանը։

2024 թվականին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն իրականությանը հակասող հայտարարություն է կատարել կառավարության նիստում՝ ասելով․ «Մեր ինքնիշխանության և անկախության հետագա զարգացման համար կարևոր անկյունաքար է դրվել։ Անկախությունից ի վեր առաջին անգամ ՀՀ-ն պաշտոնապես ունի դելիմիտացված սահման»։ Խոսքը՝ Տավուշ-Ղազախ հատվածում իրականացված սահմանազատման մասին է։ Մայիսի 15-ին կազմակերպվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 9-րդ հանդիպումը։ Կողմերը արձանագրություն են ստորագրել՝ այդ կերպ հաստատելով, որ համաձայնեցրել են «սահմանագծի առանձին հատվածներ»։ Մինչ այս չէր նշվում, թե որ քարտեզի հիման վրա է սահմանազատում արվում։ Նախօրեին, սակայն, վարչապետի աշխատակազմից պարզաբանեցին, որ խոսքը ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի 1976 թվականի տեղագրական քարտեզների մասին է։ Նույն պարզաբանմամբ՝ դրանք ԽՍՀՄ իրավասու պետական մարմինների կողմից վերստուգված ամենավերջին քարտեզներն են: Այս արձանագրումը բացարձակ զուրկ է իրավական հիմնավորումից, որովհետև ԽՍՀՄ Զինված ուժերի գլխավոր շտաբի տեղագրական քարտեզները ոչ մի առնչություն չունեն ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետությունների սահմանների որոշման և առկայության հետ։ Աշխատակազմից նաև հայտնել են սահմանազատման արդյունքների մասին՝ նշելով, որ Տավուշի մարզում որոշակի խնդիրներ կան միայն Կիրանց գյուղի հատվածում։ Ասվում էր, որ առաջանալու է «ճանապարհի տեղափոխման խնդիր», ինչը հնարավոր է իրականացնել 2-3 ամսում: Կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցեր էին ընթանում․ սահմանազատման դեմ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները պնդում էին «սահմանազատման մասով հանցագործություն է տեղի ունենում»։ Ցայսօր սահմանազատման հանձնաժողովների աշխատանքից դժգոհ են նաև Կիրանցի բնակիչները՝ փաստելով, որ իրենց տներից և գյուղատնտեսական տարածքներից զրկվել են, իրենց դիտարկումները հաշվի չեն առնվել, զգայուն հարցերը լուծվել են «ոչ ի շահ իրենց»։

Պարզաբանենք, որ «Միասին» շարժումն ունի 1988 թվականի  արձանագրություններ, որոնք հավաստում են, որ ՀԽՍՀ-ն և Ադրբեջանական ԽՍՀ-Ն, 1983-84 թթ-ից սկսած, կատարել են սահմանագծում-սահմանազատում, որն այնուհետև 1988 թվականին արդեն իրագործվել է համապատասխան սյուների տեղադրմամբ, վերջիններիս հետքերը հեշտությամբ կարելի է գտնել և հավաստիանալ սահմանագծման-սահմանազատման կայացման իսկության մեջ։ Նշյալ արձանագրություններն ունեն եռակողմ ստորագրություններով ամրագրում։  Առերևույթ հանցագործության հաղորդման հետ մեկտեղ ներկայացնում ենք մեր ձեռք բերած փաստաթղթերի կրկնօրինակները, որոնց  բնօրինակները հաստատապես կան ՀՀ արխիվներում, Ռուսաստանում և Ադրբեջանում։

Հարգելի՛ պարոնայք։

Վերլուծելով վերոգրյալում նկարագրվածը, առերևույթ ունենք հիմնավոր կասկած, որ առկա են հանցագործության հատկանիշներ, որոնք արտահայտվել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի վերոնշյալ  գործողություններում։ Շեշտենք, որ այս փաստաթղթերի մասին «Միասին» շարժման համահիմնադիրները և ներկայացուցիչները բազմիցս արտահայտվել են իրենց հրապարակային ելույթներում, բայց որևէ արձագանք չի հետևել, ուստի առկա է դիտավորության կասկած։

Այնուամենայնիվ, խուսափելով որոշակի քրեաիրավական որակումներից և պահպանելով անմեղության կանխավարկածի սկզբունքը՝ զերծ ենք մնում վերոգրյալում նկարագրվածը անմիջապես որպես հանցագործություն դիտարկել՝ հայցելով իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով իրականացնելու հետաքննություն և նախաքննություն, հաստա­տուն փաստերի առկայությամբ հանցագործությունների և այլ խախտումների դեպքերը բա­ցահայտել և հարուցել քրեական գործեր, իրական մեղավորներին հայտնաբերել և ենթարկել քրեական պատասխանատվության: Տեղեկացած ենք նաև սուտ մատնության համար նախա­տեսված քրեական պատասխանատվության մասին, ուստի տեղի ունեցած իրադար­ձու­թյուն­ները սույն հաղորդմամբ վերլուծում և Ձեզ ենք ներկայացնում, որպեսզի Դուք՝ որպես համապատասխան պաշտոնատար անձինք, հետամուտ լինեք համապատասխան դեպքերի բացահայտմանը և մանրամասնությունների պարզա­բանմանը:

Սույն հաղորդման օրինակը ուղարկել ենք նաև ՔԿ ։

Սույն հաղորդմանը կից ներկայացնում ենք.

Протокол проведения работ по восстановлению (установлению) границ между отдельными землепользователями Азербайджанской ССР и Армянской ССР.

Перечень дорог республиканского значения по категориям Гушосдор при Совете Министров Армянской ССР.

ՀԱՂՈՐԴՈՒՄ ՏՎՈՂ ՝

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման համակարգող խորհուրդ

«28» նոյեմբեր 2024թ․»։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

08:09 28/11/2024  |  Մամուլ«Սուպերլիդերը». Փաշինյանը «նեղ կռուգին» անգամ բանի տեղ չի դնում ․«Հրապարակ»
08:01 28/11/2024  |  Մամուլ«Նիկոլ Փաշինյանը չի կարող զարգացնել երկիրը. նա ղեկավար չէ, կառավարիչ չէ ու այդպիսին երբեք չի եղել». «Փաստ»
18:34 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍԱռաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին
18:26 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ
17:30 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍԷդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից
11:40 27/11/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին
08:09 27/11/2024  |  ՄամուլՍՄՍ-ով պաշտոնանկ լինելու սարսափը մարզեր է հասել. «Ժողովուրդ»
08:00 27/11/2024  |  ՄամուլՓաշինյանի կախարդական փայտիկը ՔՊ-ից Ալխաս Ղազարյանի մոտ է. «Ժողովուրդ»
18:33 26/11/2024  |  ԼՐԱՀՈՍՔՊ-ական պատգամավորը հայտարարել է իր նկատմամբ ճնշումների մասին. Դատախազությունը լռում է
16:54 26/11/2024  |  ԼՐԱՀՈՍՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Անջեյ Դուդայի հանդիպումը

Տեսանյութեր

01/14/2025   18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետ

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]