ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության տեքստը Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի, ոչ անուղղակի որեւէ հոդված չի պարունակում․ Փաշինյան 11/13/2024 20:21 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում անդրադարձել է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ադրբեջանից հնչող պնդումների մասին հարցին: Ի պատասխան պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցին, վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.
«Ադրբեջանի պնդումները, թե Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանից հիմնվում է այն փաստարկի վրա, թե ՀՀ Սահմանադրության նախաբանում կա ընդհանրական հղում ՀՀ Անկախության Հռչակագրին, որտեղ իր հերթին հիշատակվում է Լեռնային Ղարաբաղի մասին: ՀՀ Սահմանադրական դատարանը 2024թ. սեպտեմբերի 26-ին կայացրած որոշման մեջ արձանագրել է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրին հղումը վերաբերում է հռչակագրի բացառապես այն դրույթներին, որոնք իրենց ամրագրումն են ունեցել Սահմանադրության հոդվածներում։ ՀՀ Սահմանադրության որեւէ հոդված Լեռնային Ղարաբաղի մասին ոչ ուղղակի ոչ անուղղակի որեւէ հիշատակում չի պարունակում: Պետք է հիշել նաեւ, որ Անկախության հռչակագրի և Սահմանադրության միջեւ գոյություն ունի, ըստ ընդունող սուբյեկտների, հստակ աստիճանակարգային տարբերություն։ Այսինքն, եթե Անկախության Հռչակագիրն ընդունվել է Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի, որպես ԽՍՀՄ կազմում գտնվող 15 միութենական հանրապետություններից մեկի պետական մարմնի կողմից, ապա՝ Սահմանադրությունն ընդունվել է Հայաստանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված անկախ պետության ինքնիշխան ժողովրդի կողմից:
Ադրբեջանի Սահմանադրության նախաբանը հղում է պարունակում 1991թ. հոկտեմբերի 18-ին ընդունված Սահմանադրական ակտին: Սահմանադրական ակտն իր հերթին հղում է անում 1918թ. մայիսի 28-ին ընդունված Ադրբեջանի առաջին Հանրապետության Անկախության հռչակագրին: Հռչակագիրն իր հերթին արձանագրում է, որ Ադրբեջանի առաջին Հանրապետությունը ներառում է Արեւելյան եւ Հարավային Անդրկովկասը: 1919թ. նոյեմբերին Ադրբեջանի Հանրապետությունը Անտանտին է ներկայացրել իր վարչատարածքային քարտեզը, համաձայն որի Ադրբեջանի կազմում ընդգրկված են ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի մարզերն ամբողջությամբ, ինչպես նաեւ Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռիի, Շիրակի մարզերի տարածքները մասամբ, ՀՀ տարածքի շուրջ 60 տոկոսը: Այսպիսով, Ադրբեջանի Սահմանադրությունը պարունակում է տարածքային պահանջներ ընդդեմ Հայաստանի: Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի սահմանադրությունը փոխելու հարց չի բարձրացնում երկու պատճառով. նախ նման պահանջը փակուղի կմտցնի Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը եւ երկրորդը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասում կա հոդված, որն արձանագրում է՝ կողմերը չեն կարող հղում անել իրենց ներքին օրենսդրությանը արդարացնելու համար սույն պայմանագրի իրագործման ձախողումը: Խաղաղության պայմանագրի համաձայնեցված մասի մեկ այլ հոդվածում ասվում է, որ կողմերը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, միմյանց նկատմամբ չունեն տարածքային պահանջներ եւ պարտավորվում են ապագայում եւս նման պահանջներ առաջ չքաշել:
ՀՀ օրենսդրության համաձայն Խաղաղության պայմանագիրը ստորագրվելուց հետո պետք է վավերացվի Խորհրդարանում: Դրանից առաջ Կառավարությունը պարտավոր է պայմանագիրն ուղարկել Սահմանադրական դատարան, դրա համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը ստուգելու համար: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը չի համապատասխանում Սահմանադրությանը (թեեւ 2024թ. սեպտեմբերի 26-ի որոշումից հետո նման զարգացումը քիչ հավանական է), Հայաստանի Հանրապետությունը մեծ հավանականությամբ կնախաձեռնի Սահմանադրական փոփոխություններ: Եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Խաղաղության պայմանագրի տեքստը համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը, այն կանցնի վավերացման գործընթաց երկրի Խորհրդարանում:
ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն, ՀՀ վավերացված միջազգային պայմանագրերի եւ օրենքների նորմերի միջեւ հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրի նորմերը: Այսպիսով, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Խաղաղության պայմանագիրը Խորհրդարանում վավերացվելուց հետո կստանա գերակա իրավաբանական ուժ ՀՀ օրենքների եւ այլ նորմատիվ իրավական ակտերի նկատմամբ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/07/2024 08:48 Հանրաքվեն ավելի է ուրվագծվում․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:45 Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
- 12/07/2024 08:42 Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:40 «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:38 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:30 Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/06/2024 16:43 Մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան. քաղաքագետ
- 12/06/2024 15:22 Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. միջազգայնագետ
- 12/06/2024 14:20 Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. Էլիբեկովա
- 12/06/2024 13:36 Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/09/2024 00:49 Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` Գառնիի մոտ. այն զգացվել է նաեւ Երեւանում
- 12/08/2024 19:53 Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է ապառաժ քարերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել անտառում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա անչափահաս տղայի կյանքի համար
- 12/08/2024 18:09 Ողբերգական հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կրակի միջից փրկարարների կողմից դուրս բերված կնոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 12/08/2024 16:08 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Սյունիքի մարզում. մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել ու բռնկվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել