ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արմինե Աֆեյանը՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար 11/12/2024 11:18 | ԼՐԱՀՈՍ
2024 թ. նոյեմբերի 12, Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գլխավոր գործադիր տնօրեն է դարձել Արմինե Աֆեյանը: Այս պաշտոնում Արմինե Աֆեյանը կփոխարինի Արման Ջիլավյանին, որը կազմակերպությունն առաջին տասնամյակում լավագույնս ղեկավարելուց հետո միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության Տնօրենների խորհրդին՝ որպես փոխնախագահ:
«Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում Արման Ջիլավյանին՝ իր առաջնորդության եւ «Ավրորայի» առաքելությանն անմնացորդ նվիրման համար»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը։ «Արմանի հանձնառությունն օգնել է ընդլայնել «Ավրորայի» ազդեցությունն ամբողջ աշխարհում, եւ մենք վստահ ենք, որ նա կշարունակի ջանքեր ներդնել՝ արդեն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի փոխնախագահ»:
Արմինե Աֆեյանն «Ավրորայի» թիմին էր կրկին միացել 2023 թ.. նախկինում՝ 2015-2016 թթ., նա եղել էր կազմակերպության հանրային կապերի պատասխանատուն: «Ավրորայից» բացի, տիկին Աֆեյանն աշխատել է սպառողական ուղղվածությամբ տեխնոլոգիական ընկերություններում, այդ թվում՝ որպես գլխավոր կառավարիչ Wayfair ընկերությունում:
«Արմինեի ղեկավարման փորձը թե՛ հանրային, թե՛ մասնավոր ոլորտում եւ նրա մեծ խանդավառությունը մարդասիրական աշխատանքի հանդեպ թույլ կտան նրան կազմակերպությունն առաջնորդել դեպի ազդեցություն գործելու մի նոր փուլ»,- նշեց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Խորհրդի անդամ Էրիկ Էսրայիլյանը: «Վստահ եմ, որ Արմինեի ղեկավարությամբ «Ավրորան» կշարունակի հույս ներշնչել մարդկանց եւ մղել գործողության դժվարին պայմաններում՝ ընդլայնելով շարժումն աշխարհի բոլոր անկյուններում»:
«Մեծ պատվով եմ հետեւելու Արմանի օրինակին՝ որպես գլխավոր գործադիր տնօրեն, եւ շարունակելու գործել այն ամուր հիմքի վրա, որը դրվել է կազմակերպության գործունեության առաջին տասնամյակում: Քանի որ մենք պատրաստվում ենք նշել «Ավրորայի» 10-ամյակը 2025 թվականին, մեծ է իմ ոգեւորությունն աշխատելու մեր համաշխարհային գործընկերների եւ աջակիցների հետ, որպեսզի ընդլայնենք մեր ազդեցությունն ու ծրագրերը, աջակցենք մարդասերների հաջորդ սերնդին»,- ասաց Արմինե Աֆեյանը։ «Ես անչափ հպարտ եմ գործով արտահայտելու իմ երախտագիտությունը՝ լինելով «Ավրորայի» մի մասնիկն այս կարեւոր ժամանակահատվածում»:
Ավելի վաղ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը հայտարարել էր, որ նախաձեռնության երեք համահիմնադիրներին՝ Վարդան Գրեգորյանին, Նուբար Աֆեյանին եւ Ռուբեն Վարդանյանին է միացել Էրիկ Էսրայիլյանը՝ օգնելու նախաձեռնությանը շարունակել իր առաքելությունը գործունեության հաջորդ փուլում: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Բացահայտելով եւ աջակցելով մերօրյա հերոսներին, պատմելով նրանց խիզախ աշխատանքի մասին եւ օգնելով շարունակել այն՝ «Ավրորան» զգալի ազդեցություն է գործել խիստ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա: Ավելին՝ www.auroraprize.com
ԶԼՄ-ների համար՝ [email protected]
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/07/2024 08:48 Հանրաքվեն ավելի է ուրվագծվում․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:45 Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
- 12/07/2024 08:42 Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:40 «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:38 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:30 Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/06/2024 16:43 Մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան. քաղաքագետ
- 12/06/2024 15:22 Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. միջազգայնագետ
- 12/06/2024 14:20 Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. Էլիբեկովա
- 12/06/2024 13:36 Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/09/2024 00:49 Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` Գառնիի մոտ. այն զգացվել է նաեւ Երեւանում
- 12/08/2024 19:53 Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է ապառաժ քարերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել անտառում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա անչափահաս տղայի կյանքի համար
- 12/08/2024 18:09 Ողբերգական հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կրակի միջից փրկարարների կողմից դուրս բերված կնոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 12/08/2024 16:08 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Սյունիքի մարզում. մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել ու բռնկվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել