ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Միջազգային իրավական գործընթացները լրջորեն խանգարում են Ադրբեջանին. Արա Ղազարյանը կարեւորել է «Խաղաղության պայմանագրով» արցախայության իրավունքների ամրագրումը 11/09/2024 19:59 | ԼՐԱՀՈՍ
Միջազգային իրավական գործընթացները լրջորեն խանգարում են Ադրբեջանին։ Ճիշտ է, վերջինս չի կատարում ՄԱԿ-ի արդարադատության միջազգային քրեական դատարանի որոշումը, բայց դա նաեւ հիմք է, որ դատարանի մասնակից պետությունները որոշակի քայլեր ձեռնարկեն Ադրբեջանի նկատմամբ, երբ պահը գա։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։
2021 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանը վարույթ նախաձեռնեց Ադրբեջանի դեմ՝ կապված «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» միջազգային կոնվենցիայի ենթադրյալ խախտումների հետ, իսկ 2022 թվականի դեկտեմբերին սկսված շրջափակումից հետո նաեւ միջանկյալ միջոց կիրառելու հարց բարձրացվեց եւ Հաագայի դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը, ինչը վերահաստատեց նաեւ նույն տարվա հուլիսին։ Ադրբեջանը ոչ միայն չկատարեց այդ որոշումները, այլեւ Արցախում ավարտին հասցրեց Էթնիկ զտումը։
Հաագայի դատարանի այս որոշումը մնաց թղթի վրա, ինչպես իսրայելական պատի մասին որոշումը, թեեւ դա, ինչպես նշեց Ա. Ղազարյանը, միջազգային ստանդարտ է սահմանում քաղաքական գործընթացների համար։ Նրա համոզմամբ՝ արցախահայության վերաբերյալ որոշումը կմնա թղթի վրա, քանի դեռ ձեռք չեն բերվել քաղաքական պայմանավորվածություններ։
«Իրավիճակն այն է, որ ցանկացած քաղաքական գործընթացի հիմքում ընկած են իրավական ստանդարտները, բայց իրավական գործընթացները երբեք չեն կարող լինել առաջնահերթություն, որվհետև, ի վերջո, պետությունները քաղաքական պայմանավորվածությամբ են ինչ-ինչ հարցեր լուծում»,- արձանագրեց Արա Ղազարյանը՝ ավելացնելով, որ Ադրբեջանին իրավական գործընթացները խանգարում են, որովհետև դրանցով Ադրբեջանի դեմ ստանդարտներ են սահմանվում, որով բացահայտվում են այդ երկրի հանցավոր գործողությունները միջազգային արենայում։ «Վերցնենք ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, որը Արցախին բլոկադայի մեջ պահելու մասին է։ Բլոկադան միջազգային հանցագործություն է, դա նշանակում է , որ դու պատերազմում շահել ես՝ հանցավոր գործունեություն ծավավելով։ Այդ պատճառով է ՀՀ-ն միացել Միջազգային քրեական դատարանին, որ 134 դաշնակից երկիր ունենա, որոնք պարտավորված պետք է լինեն Ադրբեջանի նկատմամբ քայլեր ձեռնարկել, երբ հասնի պահը», - ասաց Ղազարյանը։
Ադրբեջանը չի կատարել նաեւ 2020 թվականի դեկտեմբերի 9-ի հայտարարությունը։ Ա. Ղազարյանի արձանագրմամբ՝ այդ փաստաթուղթը դեկլարատիվ ոճի է, որից հետո արդեն պետք է կոնկրետ համաձայնագիր լինի, որը կողմերը կոչում են «Խաղաղության համաձայնագիր», սակայն կարեւորեց, որ մեխանիզմները մշակվեն մանրամասն։
Որպես օրինակ փորձագետը մատնանշեց Բոսնիայի վերաբերյալ Դեյթոնյան համաձայնագիրը, որտեղ, միջազգային ներկայությամբ բազմաթիվ կողմերի ստորագրությամբ լուծում են գտել, եւ դրա մեջ կան նաև հավելվածներ որոնցից մեկը՝ 7-րդ հավելվածը վերաբերում է վերադարձին, փոխհատուցմանը։ «Ես որքան հասկացա «Խաղաղության պայմանագրի» տեքստում մանրամասն մեխանիզմներ չկան մշակված, գուցե կողմերը միայն սկզբունքն են նշում՝ մեկ նախադասությամբ, որ հետո մանրամասն մշակեն՝ երկկողմ հարաբերություններով»,- նշեց Ղազարյանն ու ընդգծեց, որ արցախցիների վերադարձի, նրանց անվտանգության, իրավունքների հարցը պետք է արտացոլված լինի «Խաղաղության պայմանագրում», պետք է մեխանիզմներ լինեն ու իրավական չափանիշներ։ Սակայն որքանով պայմանագրում մշակված կլինեն այդ մեխանիզմները, Ա. Ղազարյանի խոսքերով, կարող ենք իմանալ միայն դրա ամբողջական հրապարակումից հետո։
Նա տեղեկացրեց, որ արցախցիներն իրենց ուժերով որոշել են պաշտպանվել ու անհատական գանգատներ են ուղարկում Եվրոպական դատարան։ «Չեմ կարծում, որ դա վճռորոշ նշանակություն է ունենալու, որովհետև Եվրոպական դատարանն էլ որոշում չի կայացնի , կսպասի, մինչև տեսնի «Խաղաղության պայմանագրում» ինչ մեխանիզմներ են առաջարկում։ Այն ինչ-որ մենք տեսնում ենք »,- նշեց Ղազարյանը՝ ավելացնելով, որ Սարգսյանի, Շիրակովի գործերով, փախստականների մասով Եվրոպական դատարանի վճիռների կատարողական վարույթները Ադրբեջանն էլի ձգձգում է, փորձում է վկայակոչել ինչ-որ անորոշ պայմանավորվածություն կողմերի միջև, երևի մատնացույց է անում «Խաղաղության պայմանագրին»։
Ամբողջ աբսուրդ այն է, որ Ադրբեջանն ու Հայաստանը տարածաշրջանային կարգավորումները փորձում են անել առանց միջազգային ներկայության, ինչը սովորաբար չի ստացվում։ Բոսնիայի պատերազմը Սերբիայի, այնուհետև Խորվաթների հետ տևեց երեք տարի, բայց եթե չլիներ ՄԱԿ-ի, հետո ԵՄ ներկայությունը ոչինչ չէր լինի։ «Հիմա մեզ մոտ ներկայությունը պետք է ՌԴ-ն ապահովեր, բայց դե տեսաք ինչ եղավ։ Կարծում եմ մինչև միջազգային հստակ ներկայություն չլինի, Հայաստանն ու Ադրբեջանը դժվար թե կարողանան կայուն ինչ-որ հստակ մեխանիզմներ մշակել, չի ստացվի, որովհետևն Ադրբեջանը ուզում է հեգեմոնիկ դերում հանդես գալ։ Իսկ եթե պարտադրեն նաեւ հայցերը հետ վերցնել, խոսքը միջպետական հայցերի մասին է, ապա ուրեմն «Խաղաղության պայմանագրում» պետք է նախատեսված լինեն մեխանիզմները։ Հակառակ դեպքում, միջազգային իրավունքի մասնագետի արձանագմամբ, լուրջ խնդիր կառաջանա, որովհետև հայտնի չէ, թե կողմերը կհասցնե՞ն մինչև նոր պատերազմ, մինչև նոր կոնֆլիկտը մեխանիզմներ մշակալ, թե ոչ։
«Եթե մշակվի էլ՝ Ադրբեջանն անընդհատ շահարկելու է դա։ Ադրբեջանն ուզում է քաղաքական գործընթացներով լուծել հարցը, որովհետև իրավական գործընթացում, անկախ նրանից, որ դու ես շահել պատերազմը, հավասարը՝ հավասարի հետ ես խոսում», - ասաց Ղազարյանը։
Ինչ վերաբերում է անհատական գանգատներին, ապա մեր զրուցակցի փոխանցմամբ, կողմերի համաձայնությամբ չեն կարող անձին պարտադրել հրաժարվել դրանցից։
Բայց այս պարագայում էլ կարեւոր է, որ Եվրոպական դատարանը չդավաճանի անհատական գանգատարկումներին՝ ասելով, որ դրանք միացվում են միջպետականին, քանզի այդ դեպքում միջպետականից հրաժարվելու դեպքում անհատականներն էլ դուրս կգան։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/07/2024 08:48 Հանրաքվեն ավելի է ուրվագծվում․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:45 Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
- 12/07/2024 08:42 Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:40 «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:38 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:30 Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/06/2024 16:43 Մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան. քաղաքագետ
- 12/06/2024 15:22 Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. միջազգայնագետ
- 12/06/2024 14:20 Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. Էլիբեկովա
- 12/06/2024 13:36 Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/08/2024 14:58 Արզնու կամրջի մոտակայքում այրվել է ավտոմեքենա
- 12/08/2024 14:32 Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ
- 12/08/2024 12:13 Ավտովթար՝ Արարատի մարզում․ Ոսկետափում բախվել են «Toyota»-ն և «Լադա»-ն․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց
- 12/08/2024 11:44 Արարատի մարզի Ոստան գյուղում աղբատար մեքենայի վարորդը և աղբահանության աշխատակիցը հայտնաբերել են իրենց՝ ազգությամբ հնդիկ գործընկերոջ մարմինը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/07/2024 18:16 Ինչ հագուստով դիմավորել Օձի տարին
- 12/06/2024 22:46 Դեմի Մուրը բացահայտել է ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի վիճակը
- 12/06/2024 19:13 Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր ինձ լինել քո կողքին․ Մայքլ Ջեքսոնի դուստրը հայտարարել Է նշանադրության մասին
- 12/06/2024 17:55 Pantone-ը նշել է 2025-ի տարվա գույնը
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել