Թեմաներ
Կիրակի 12 / 08 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/08/2024   15:15 Վրաստանում բողոքի ակցիաների մասնակիցներին կարգելեն թաքցնել դեմքերը 12/08/2024   14:58 Արզնու կամրջի մոտակայքում այրվել է ավտոմեքենա 12/08/2024   14:45 Երեկոյան Հանրապետության հրապարակում՝ տոնածառի լույսերի վառման արարողության ընթացքում կիրականացվի հրավառություն. ՆԳՆ-ն զգուշացնում է 12/08/2024   14:32 Խոշոր ավտովթար՝ Արմավիր քաղաքում. բախվել են «Kia Forte»-ն ու «Nissan Rogue»-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. կան վիրավորներ 12/08/2024   14:15 Ափսոս էր Սիրիան. թուրքագետ 12/08/2024   14:06 ՔՊ-ի ներսում կատարվողի մասին խոսքը թողած՝ իր ունեցվածքի մասին խոսքի հերքում է պահանջում. Մանուկյան 12/08/2024   13:43 Մեկնարկել են Գյումրիի նախնական ընտրությունները 12/08/2024   13:23 Հայտնի է դարձել ավիավթարում Ասադի հնարավոր զոհվելու մասին 12/08/2024   13:09 Ալեն Սիմոնյանը Գյումրիում հանդիպել է կուսակցականների հետ 12/08/2024   12:54 ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է Շվեդիայում Ռուսաստանի դեսպանատան վրա հարձակումների մասին 12/08/2024   12:40 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ին 12/08/2024   12:27 Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման արարողությանը 12/08/2024   12:13 Ավտովթար՝ Արարատի մարզում․ Ոսկետափում բախվել են «Toyota»-ն և «Լադա»-ն․ վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 12/08/2024   11:59 Թուրքիային հայ-ադրբեջանական գործընթացում դերակատար դարձնելուց հետո հիմա էլ իշխանությունը ձեռնամուխ է եղել ՀՀ-ԵՄ միջնորդ կարգելուն. Տիգրան Աբրահամյան 12/08/2024   11:55 Իսրայելական տանկերը մտել են Սիրիա․ քրդերը մարտական պատրաստության մակարդակը կբարձրացնեն մինչեւ առավելագույնը 12/08/2024   11:44 Արարատի մարզի Ոստան գյուղում աղբատար մեքենայի վարորդը և աղբահանության աշխատակիցը հայտնաբերել են իրենց՝ ազգությամբ հնդիկ գործընկերոջ մարմինը 12/08/2024   11:33 Դամասկոսն ընկավ, սա Հայաստանի համար նոր ու վտանգավոր մարտահրավեր է. Վարդան Ոսկանյան 12/08/2024   11:32 Դամասկոսում ՀՀ դեսպանությունը տեղափոխվել է Բեյրութ․ Սիրիահայերի անվտանգ տարհանման հնարավորությունն այս պահին բացակայում է. ՀՀ ԱԳՆ 12/08/2024   11:22 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 12/08/2024   11:11 Ավտովթար՝ Արարատի մարզում. Մասիս քաղաքում բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը. վարորդները տեղափոխվել են հիվանդանոց 12/08/2024   11:00 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/08/2024   10:47 Գրոհայիններն իրենց հսկողության տակ են վերցրել Դամասկոսը․ օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը 12/08/2024   10:32 Փաշինյանը Մակրոնի միջոցով շփվել է Թրամփի եւ Իլոն Մասկի հետ 12/08/2024   10:23 Դամասկոսն ընկավ․ Էրդողանի դուստրը սոցիալական ցանցերում շնորհավորում է հորը. Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/08/2024   10:14 Ասադը Սիրիայից հեռացել է անհայտ ուղղությամբ․ Reuters 12/08/2024   01:27 Bloomberg.Ասադը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել` խոստանալով դադարեցնել համագործակցությունը Հեզբոլլահի հետ 12/08/2024   01:05 Չարենցավանի բաժնում ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. 4-րդ օրն է, ինչ նա հիվանդանոցում է 12/07/2024   23:45 Երկրաշարժ է տեղի ունեցել Ջերմուկի մոտ 12/07/2024   22:05 Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հեռանկարները 12/07/2024   22:02 Ռազմական լուծումները կայուն չեն, և բոլոր կողմերը պետք է ձգտեն գտնել քաղաքական լուծումներ. Կոստանյան 12/07/2024   21:55 Երկուշաբթի լույս չի լինի նշված հասցեներում 12/07/2024   21:40 Սիրիական բանակը լքել է Պալմիրան. Al Jazeera 12/07/2024   21:26 Հաշմանդամություն ունեցող 60 անձանց միկրոալիքային վառարաններ են նվիրել 12/07/2024   21:07 Պատերազմում երկու որդի կորցրած ծնողից 12 հազար դոլար է վերցրել իբր շիրմաքարերի դիմաց ու «թռել». ոստիկանները հայտնաբերել են խարդախին. shamshyan.com 12/07/2024   20:43 Հասանք Փարիզ. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 12/07/2024   20:33 Ադրբեջանի Թովուզ քաղաքում բաք է պայթել. կան վիրավորներ 12/07/2024   20:18 Սիրիայում զինյալները պատրաստվում են տապալել Ասադին. Թրամփ 12/07/2024   20:04 Սմարթֆոնի պայթյուն՝ մոսկովյան առևտրի կենտրոնում. ինչ վիճակում են տուժածները 12/07/2024   19:47 Անգամ Արցախի կորստից առանձնապես բան չեն ուզում հասկանալ՝ հեծանիվը, տոլման, խաշլամի դմակն ու այլ բլոգերական «կայֆերը» դրա վառ վկայությունն են. Հայրապետյան 12/07/2024   19:37 ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/07/2024   19:15 Մեր ներդրած ջանքից է կախված, թե ինչպիսի ծառայություն կարող ենք ստանալ ոստիկանությունից և փրկարար ծառայությունից. Արփինե Սարգսյան 12/07/2024   18:55 Արտագաղթ․ երկրի կառավարման տոտալ ձախողումների հետևա՞նք, թե՞․․․ 12/07/2024   18:49 Նիկոլն էլ Ալիևի «Աղազարյանն» է. Ալիևի լեզուն երկարացրել և երկարացնում է Փաշինյանը. Աշոտյան 12/07/2024   18:16 Ինչ հագուստով դիմավորել Օձի տարին 12/07/2024   17:58 Զորքերն այս գիշեր ամենայն հավանականությամբ կշրջափակեն Դամասկոսը. Գեղամյան 12/07/2024   17:55 Ալեն Սիմոնյանը որդու հետ գնացել է «Դալմա» 12/07/2024   17:30 Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ԱԳ նախարարները կոչ են արել դադարեցնել բռնությունները Սիրիայում 12/07/2024   17:24 Բագրատ Սրբազանն այցելել է նահատակ հերոս Սերգեյ Շաքրիկյանի ընտանիքին 12/07/2024   17:04 Թբիլիսիում ցուցարարները նորից հավաքվել են երկրի խորհրդարանի շենքի մոտ 12/07/2024   16:42 Ատամի կիստա. արդյոք վտանգավոր է ու ինչպես պայքարել. ներկայացնում է մասնագետը (տեսանյութ)
12/08/2024   01:05 Չարենցավանի բաժնում ոստիկանները դաժանաբար ծեծի են ենթարկել արցախցի Արա Օհանյանին. 4-րդ օրն է, ինչ նա հիվանդանոցում է 12/06/2024   22:08 Երևանում բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոյին ու նրան ուղեկցողները 12/06/2024   23:56 Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում. «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը բախվել է գազալցակայանը սնուցող գազատար խողովակին՝ վնասելով այն 12/07/2024   21:07 Պատերազմում երկու որդի կորցրած ծնողից 12 հազար դոլար է վերցրել իբր շիրմաքարերի դիմաց ու «թռել». ոստիկանները հայտնաբերել են խարդախին. shamshyan.com 12/08/2024   12:40 Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 8-ին 12/07/2024   08:27 Դատարանը քննարկել է Ռոմանոս Պետրոսյանին, Գագիկ Մելքոնյանին եւ Գուրգեն Արսենյանին բերման ենթարկելու հարցը. «Ժողովուրդ» 12/08/2024   13:23 Հայտնի է դարձել ավիավթարում Ասադի հնարավոր զոհվելու մասին 12/07/2024   17:55 Ալեն Սիմոնյանը որդու հետ գնացել է «Դալմա» 12/06/2024   20:53 ՌԴ Կրասնոդարի դպրոցում հարձակման հետեւանքով հինգ մարդ Է տուժել 12/07/2024   08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ» 12/07/2024   13:41 Արտյոմ Կանևսկոյը և ևս երեք անձ ձերբակալվել են՝ խուլիգանության համար 12/07/2024   15:52 Հարուստները կլինեն ավելի պաշտպանված, իսկ կարիքավորները` անպաշտպան․ Հովհաննիսյան 12/06/2024   21:41 Սերոբ Գասպարյանին չեն առերեսում առանցքային երկու վկայի հետ․ մտավախություն կա՝ գործը կարող է փլվել 12/06/2024   18:45 Երեք հարց, որոնց քվեարկության հարցում Հովիկ Աղազարյան կցուցաբերի սկզբունքային մոտեցում. Իրեն անձեռնմխելիությունից զրկելու քննարկման ժամանակ կքվեարկի ինչպես ՔՊ-ն 12/06/2024   23:32 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 12/07/2024   16:08 «Շահումյանցի Ժիրոն» ազատ է արձակվել, նրան մեղադրանք չի առաջադրվել 12/06/2024   16:26 Ռուսական հեռուստասերիալի դերասանուհուն բերման են ենթարկել՝ ներքնազգեստի մեջ մեֆեդրոնի 53 փաթեթով 12/08/2024   01:27 Bloomberg.Ասադը ԱՄՆ-ից օգնություն է խնդրել` խոստանալով դադարեցնել համագործակցությունը Հեզբոլլահի հետ 12/06/2024   20:41 Կապանի համայնքապետարանի կողմից հայտարարված բազմաթիվ մրցույթներ համարվել են չկայացած՝ մասնակից չլինելու պատճառով․ Փարսյանն արձագանքել է ՔՊ պատգամավորի ելույթին 12/07/2024   20:04 Սմարթֆոնի պայթյուն՝ մոսկովյան առևտրի կենտրոնում. ինչ վիճակում են տուժածները

Ոստիկանության Չարենցավանի բաժնում քաղաքացուն խոշտանգելով ինքնասպանության հասցնելու գործը կսկսվի 0-ից 11/08/2024   21:16  |  ԼՐԱՀՈՍ

Ոստիկանության Չարենցավանի բաժանմունքում մեղքը չընդունող քաղաքացուն խոշտանգելու և ինքնասպանության հասցնելու գործով 10 տարի անց նոր քննություն կիրականացվի, այս անգամ՝ Հակակոռուպցիոն դատարանում։

Խոսքը 2010թ․ ապրիլի 10-ին գողության մեջ կասկածվող Վահան Խալաֆյանի նկատմամբ ոստիկանական բաժանմունքում բռնություն գործադրելու մասին է, որով ՄԻԵԴ-ը 2022թ․ վճիռ էր կայացրել։ Մասնավորապես, ըստ քրեական գործի՝ Ոստիկանության Չարենցավանի բաժնի հետախուզության բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանը, 2010թ․ ապրիլի 10-ին՝ ժամը 10-ի սահմաններում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հանձնարարել է ՀՀ ոստիկանության Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին, որից հետո, չպարզելով բերման ենթարկվածի առաղջական վիճակը` այն, որ Վահան Խալաֆյանը տառապում է սուր փսիխոզով, զառանցանքային համախտանիշով և ունի ինքնավնասումներ կատարելու հակում, իր աշխատասենյակում Խալաֆյանի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքով ստիպել է ընդունել գողություն կատարելու մեջ նրա մասնակցությունը:

Վահան Խալաֆյանը չի ընդունել հանցանք կատարելու հանգամանքը, որի պատճառով Աշոտ Հարությունյանը վերջինիս նկատմամբ բռնություն է գործադրել՝ ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել Վահան Խալաֆյանի մարմնի տարբեր մասերին: Այնուհետև, նույն օրը` ժամը 17-ի սահմաններում Աշոտ Հարությունյանը ՀՀ ոստիկանության բաժնի՝ պրոֆիլակտիկայի բաժանմունքի պետի աշխատասենյակում, նույն նպատակով, քրեական հետախուզության բաժանմունքի մի խումբ աշխատակիցների ներկայությամբ շարունակել է Վահան Խալաֆյանի նկատմամբ բռնություն գործադրել՝ կրկին ծեծի ենթարկել, իսկ գողության կատարմանը մասնակից լինելու փաստը չընդունելու դեպքում սպառնացել է ազատազրկման վայրում նրա վերաբերյալ անպատվաբեր լուրեր տարածել: Վերը նշված բռնությունների ժամանակ Աշոտ Հարությունյանը Վահան Խալաֆյանին պատճառել է առողջությանը թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, այն է` քերծվածքներ քթի հիմքի շրջանում, աջ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին, աջ ծնկափոսային շրջանում, աջ սրունք-թաթային հոդի շրջանի ներսային մակերեսին, ձախ սրունքի վերին երրորդի առաջադրսային մակերեսին, ձախ սրունքի միջին երրորդի առաջային մակերեսին` շուրջը արյունազեղմամբ, արյունազեղումներ` գլխի մաշկի տակ գագաթային շրջանում, վերին շրթունքի լորձաթաղանթի տակ` բերանի ձախ անկյան շրջանում, ձախից ստորկզակային շրջանում։ Նշված գործողությունների հետևանքով Վահան Խալաֆյանը, գտնվելով հոգեկան խիստ լարված վիճակում, նույն աշխատասենյակի պահարանից վերցրել է խոհանոցային դանակը և որովայնի շրջանում իրեն վնասվածքներ հասցնելով` ինքնասպան եղել: Այսպիսով, Աշոտ Հարությունյանը մեղադրվում է բռնության զուգորդմամբ անցել է իր պաշտոնեական լիազորությունների շրջանակը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ: Գործով անցնող մյուս երեք մեղադրյալները՝ նույն բաժնի օպերլիազորներ Մորես Հայրապետյանը, Գարիկ Դավթյանը, Գագիկ Ղազարյանն են, որոնք մեղադրվում են Աշոտ Հարությունյանի գործողությունները չկանխելու համար։

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, 2010թ․ նոյեմբերի 29-ին վճիռ է կայացրել, համաձայն որի՝ Աշոտ Հարությունյան դատապարտվել է ազատազրկման՝ 8 տարի ժամկետով՝պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում ու կազմակերպություններում պատասխանատու պաշտոններ զբաղեցնելու իրավունքից զրկելով 2 /երկու/ տարի ժամկետով, Մորես Հայրապետյանը դատապարտվել է ազատազրկման՝ 2 տարի ժամկետով, իսկ Գարիկ Դավթյանը և Գագիկ Ղազարյանը՝ արդարացվել։ Վերաքննիչ դատարանը վճիռը մասամբ բեկանել է, մերժել է դատախազների, տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի և Աշոտ Հարությունյանի փաստաբան Սեդա Սաֆարյանի, ամբաստանյալ Մորես Հայրապետյանի բողոքները, միևնույն ժամանակ, որոշել է Հայրապետյանի նկատմամբ համաներում կիրառել։

Խալաֆյանի իրավահաջորդները դիմել են ՄԻԵԴ՝ ընդդեմ ՀՀ կառավարության՝ վիճարկելով մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ կասկածի տակ են առել ինքնասպանության վարկածը՝ նշելով, որ կան մի շարք ապացույցներ, որոնք վկայում են, որ Խալաֆյանը մահացել է ոստիկանների կողմից նրա նկատմամբ բռնության հետևանքով ստացված ուղեղի լուրջ վնասվածքից, իսկ հանցագործությունը թաքցնելու համար ոստիկանները նմանակել են ինքնասպանությունը։ Դիմումատուները նշել են, որ քննությունն ի սկզբանե իրականացվել է՝ հիմնավորելու ինքնասպանության վարկածը, ինչպես նաև՝ մատնանշել են այն հանգամանքը, որ ոստիկաններից որևէ մեկը չի պատժվել «խոշտանգման» հատկանիշներով։

ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ ինքնասպանության վարկածը իշխանության մարմինների կողմից հապճեպ կերպով եւ առանց որեւէ հիմնավորման ընդունվել է քննության հենց առաջին օրը ։ Ընդ որում, իրադարձությունների այս նկարագրությունն ամբողջությամբ հիմնված է եղել ոստիկանության ծառայողների՝ Մ.Հ.-ի եւ Գ.Դ.-ի ցուցմունքների վրա, որոնք մասնակից են եղել միջադեպին եւ չէին կարող անաչառ վկաներ համարվել: Հատկանշական է, որ ինքնասպանությունը որպես մահվան պատճառ քննելու որոշումը կայացվել է այն փուլում, երբ քննությունը վարվում էր ԿՄԳՔՎՔԲ-ի կողմից, այսինքն՝ ոստիկանության այն մարմնի կողմից, որը քննում էր Վահան Խալաֆյանի կողմից ենթադրաբար կատարված հանցագործությունը , եւ ունեցել է աստիճանակարգային եւ ինստիտուցիոնալ կապ Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների հետ՝ դրանով իսկ չունենալով անհրաժեշտ անկախությունը և ընթացքի փոփոխություն չի եղել նույնիսկ այն բանից հետո, երբ քննությունը ստանձնել է անկախ մարմինը, այսինքն՝ ՀՔԾ-ն։ Ընդ որում, ԵԴ-ն արձանագրել է, որ ոստիկանների կողմից կեղծ ցուցմունքներ են տրվել, սակայն մարմինների կողմից ոչ մի կարեւորություն չի տրվել կեղծ եւ մոլորեցնող ցուցմունքների փաստին։ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ իշխանության մարմինները չեն կարողացել իրականացնել Վահան Խալաֆյանի մահվան եւ նրա նկատմամբ վատ վերաբերմունքի հանգամանքների արդյունավետ քննությունը։

ՄԻԵԴ վճռի հիման վրա Վճռաբեկ դատարանը որոշել է բեկանել ավելի քան 10 տարի առաջ կայացված վճիռը և գործն ուղարկել նոր քննության՝ Հակակոռուպցիոն դատարան։

Գործն այժմ գտնվում է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանի վարույթում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:41 07/11/2024  |  Արտակարգ պատահարներ«Մա՛մ ջան, ինձ կներեք. ես արժանի չեմ ձեզ, լավ զավակ չեմ». Արմավիրի մարզում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու կախված դին ու մոտը նամակ. shamshyan.com
11:04 08/10/2024  |  Արտակարգ պատահարներՄայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com
11:44 05/10/2024  |  Քրեական խրոնիկոնՀոր ընկերը իր կամքին հակառակ սեռական հարաբերություն էր ունեցել հետը. մանրամասներ իրանցի աղջկա ինքնասպանությունից
12:22 22/09/2024  |  Արտակարգ պատահարներԵրևանի տներից մեկի այգում հայտնաբերվել է 23-ամյա բնակչուհու մարմինը՝ ծառից կախված. shamshyan.com
12:05 14/09/2024  |  Արտակարգ պատահարներԴավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին. shamshyan.com
23:54 10/09/2024  |  ԼՐԱՀՈՍԼորիս ջան, դու մեր հուշերում կմնաս որպես մարդ, որն իր գործունեությամբ օժանդակեց Արցախի պաշտպանությանը՝ ծաղկեցնում և շենացնում էր Սուսը և Բերձորը. Ղարամյանը` ինքնասպանություն գործած փեսայի մասին
17:16 09/09/2024  |  Քրեական խրոնիկոնԻր տան լոգարանում մահացած հայտնաբերված 38–ամյա տղամարդու մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ-ն մանրամասնում է Արշավիր Ղարամյանի նախկին փեսայի գործից
13:06 09/09/2024  |  Քրեական խրոնիկոնԱրմավիրի մարզում. լոգարանում հայտնաբերվել է գործարարի մարմինը, կողքին էլ՝ Արցախի նախագահի կողմից որպես պարգև տրված ատրճանակը
18:15 15/08/2024  |  Քրեական խրոնիկոնԱմուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ իր կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար
14:34 04/07/2024  |  ԼՐԱՀՈՍԿանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Արխիվ

[]