ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Անգերազանցելի ցինիզմ. «Փաստ» 11/05/2024 07:54 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Սխալ է կարծել, թե СОР 29 գագաթաժողովին մասնակցել պատրաստվող հատկապես արևմտյան գերտերություններն ու նրանց ներկայացուցիչները չգիտեն կամ այնքան էլ լավ չգիտեն, թե ուր են մեկնում և ինչ ռեժիմ է իրենց հյուրընկալելու Բաքվում: Իրականում Արևմուտքը հրաշալի գիտի, առավել քան մանրամասն տեղյակ է, թե ով է Ալիևը, ինչ հանցանքներ է գործել ինչպես մարդկության դեմ, այնպես էլ՝ իր կառավարման ներքո գտնվողների նկատմամբ, ինչ աստիճանի է կոռումպացված և այլն: Արևմուտքում հրաշալի տեղյակ են, որ Ադրբեջանում ժողովրդավարության նշույլ անգամ չկա, ու որ դա դասականից էլ վատթար բռնատիրական, դինաստիական կառավարման տակ դրված պետություն է: Այն, որ առնվազն արևմտյան տերություններում այդ ամենին շատ լավ տեղյակ են, կարելի է հիմնավորել բազմաթիվ դրսևորումներով:
Բայց այս դեպքում խոսքը հետաքննող լրագրողների OCCRP միավորման պատրաստած հրապարակում-բացահայտումների մասին է: Մարդիկ մանրակրկիտ հետաքննություն են արել ու պարզել, որ կոնկրետ СОР 29-ի մասնակիցներին սպասարկող, СОР 29-ի պաշտոնական գործընկերոջ կարգավիճակ ստացած գրեթե բոլոր ընկերություններն ու ձեռնարկությունները անմիջականորեն կամ թեթևակի անուղղակիորեն կապակցված են Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի անդամների հետ: Այնպես որ՝ գիտեն: Չնայած հետաքննողների անդրադարձում ոչ մի խոսք չկա Իլհամ Ալիևի ու նրա գլխավորած ռեժիմի կողմից Արցախի հայության դեմ ցեղասպանական ոճիր գործելու՝ էթնիկ զտման ենթարկելու մասին, բայց կարող եք չկասկածել, որ արևմտյան բոլոր գլխավոր մայրաքաղաքներում նստող ղեկավարները, որոնք նման գագաթաժողովների են գնում, մանրամասն տեղյակ են նաև այդ հանցագործություններից:
Ու այդ ամենի հետ կապված՝ անխուսափելի հարց է ծագում, թե այդ ամենն իմանալով, ավելին, նման հրապարակումներ ու բացահայտումներ, այսպես ասենք՝ տակից խրախուսելով, այդ ինչպե՞ս է, որ, միևնույնն է, մեկնում են Բաքու՝ հյուրընկալվելու Ալիևին, նրա հետ գրկախառնվելու և... ոչ միայն: Դրա հնարավոր պատասխանն էլ պարզ է. Արևմուտքի համար ադրբեջանական նավթի ու գազի «հոտը» շատ ավելի կարևոր է, քան ինքնորոշման կամ սեփական հողի վրա ապրելու իրավունքները, քան ինչ-որ «դեմոկրատական արժեքներ», ինչ-որ համամարդկային արժեքներ: Արևմուտքի համար միշտ էլ եղել է, կա ու կլինի միայն մեկ արժեք՝ փող, շահ: Վերջ: Մնացած «զրիցները»՝ մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի, դեմոկրատական արժեքների մասին, կներեք, ընդամենը միամիտ-դյուրահավատներին «ֆռռացնելու» և «քցելու» գործիքներ են:
Ավելին, Արևմուտքում գիտեն, որ Ադրբեջանն այդքան գազ չունի ու իրենց իրականում վերավաճառում է Ռուսաստանի գազը, որից իրենք, իբր, հրաժարվել են: Բայց այնպես են ձևացնում, թե չգիտեն դրա մասին: Այնպես որ, գազի հոտն ուժեղ է, բայց դրանից էլ ավելի ուժեղ է Արևմուտքի կամ «քաղաքակիրթ աշխարհի» ցինիզմը: Ուղղակի անգերազանցելի ցինիզմը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 05․ 11․ 24 թ համարում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/05/2024 08:37 Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ»
- 12/05/2024 08:34 ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ»
- 12/05/2024 08:27 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
- 12/05/2024 08:23 Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ»
- 12/05/2024 08:20 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ»
- 12/05/2024 08:17 «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»
- 12/05/2024 08:14 Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
- 12/03/2024 15:11 Գործադուլի իրավունքից օգտվելու համար մարդկանց գործից հանելը ոչ մի պարագայում իրավաչափ լինել չի կարող. փաստաբան
- 12/02/2024 18:41 ՀՀ արտգործնախարարությունում ֆորում են անելու ընդդեմ ցեղասպանությունների, հայեցակարգում չկա Հայոց ցեղասպանություն եզրույթը. Դեմոյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/05/2024 10:49 Պարզվել է՝ 14-ամյա պատանին վնասվածքը չէր ստացել շամփուրի վրա ընկնելու հետևանքով. shamshyan.com
- 12/05/2024 10:25 Պատահար՝ Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի մոտ. վարորդներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց
- 12/04/2024 23:54 Խոշոր ավտովթար՝ Երևանում. Մյասնիկյան պողոտայում բախվել են «Mercedes»-ն ու «Honda»-ն. կան վիրավորներ
- 12/04/2024 22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել