ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց՝ լինել ավելի մրցունակ աշխատանքի շուկայում. վարչապետ 11/05/2024 13:19 | ԼՐԱՀՈՍ
![](https://www.pastinfo.am/news_images/618/1852344_1/51383_b.thumb.jpg)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանում անցկացվող «Ճանապարհ դեպի սոցիալական արդարություն. արժանապատիվ աշխատանք» միջազգային համաժողովին:
Միջոցառմանը մասնակցել են նաև Արաբական ծոցի զարգացման տարածաշրջանային հիմնադրամի և Երեխաների զարգացման արաբական խորհրդի նախագահ, Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդուլազիզ բին Թալալ բին Աբդուլազիզ Ալ Սաուդը, Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Քայլաշ Սաթյարթին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ հյուրեր արտերկրից, պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել ելույթով, ողջունել սոցիալական արդարությանը նվիրված համաժողովի մասնակիցներին, որն, ըստ վարչապետի, ժամանակակից աշխարհի կարևորագույն թեմաներից մեկն է: «Բնականաբար, յուրաքանչյուր Կառավարության և հանրության համար սոցիալական արդարությունն ունի չափազանց կարևոր նշանակություն, և իհարկե, սա մի թեմա է, որն ունի ամենատարբեր շերտեր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և խոսել սոցիալական արդարության ամենաֆունդամենտալ, ամենակարևոր գործոնի մասին, որն, ըստ վարչապետի, նաև պատասխանում է հարցին, թե ինչ է պետք անել, ինչ պայմաններ է պետք ապահովել սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար. «Իմ կարծիքով, և թերևս դա ցույց է տալիս մեր Կառավարության հետազոտությունը, դիտարկումները, սոցիալական արդարությունը հնարավոր դարձնելու համար անհրաժեշտ է ապահովել կրթության հասանելիությունը բոլորի համար, որովհետև դժվար է պատկերացնել սոցիալական արդարություն առանց կրթության արդար հասանելիության, որովհետև այն բոլոր պրոբլեմները, որոնք ի հայտ են գալիս սոցիալական արդարության ոլորտում՝ դրանց մի զգալի մասը կապված է կրթության հասանելիության կամ կրթության որակի հետ: Թերևս կարևոր է ընդգծել, որ այստեղ կրթություն ասվածը պետք է ընկալել ավելի լայն համատեքստում, որովհետև ամենակարևոր բաղադրիչը տվյալ դեպքում, որը ես նկատի ունեմ, հետևյալն է՝ սեփական կյանքը կառավարելու հմտությունների և ունակությունների ամբողջությունը, որի հիմնաքարը, իհարկե, առաջին հերթին, դրվում է հանրակրթության ոլորտի, նրա հասանելիության և որակի վրա»:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այսօր էլ մեր երկրում այս ոլորտում կան խնդիրներ, ինչպես աշխարհի շատ երկրներում, երբ կրթությունը կամ որակյալ կրթությունը հավասարապես հասանելի չէ բոլորին: Եվ սա թերևս ամենակարևոր խնդիրներից մեկն է, որ Կառավարությունը փորձում է լուծել: «Ահա, այս խնդրի լուծմանն են ուղղված մեր 500 մանկապարտեզ, 300 դպրոց կառուցելու, վերակառուցելու կամ հիմնանորոգելու ծրագիրը և ի շարունակություն դրա՝ «Ակադեմիական քաղաք» նախագիծը: Եվ ուզում եմ ընդգծել, որ այս թեմաներն ուղիղ կապ ունեն նաև կանանց ներգրավման խնդրի հետ»,- ասել է վարչապետը և այս համատեքստում ընդգծել հատկապես մանկապարտեզների դերը, որի պակասը խոչընդոտ է կանանց համար իրենց կրթությամբ զբաղվելու, հմտությունները զարգացնելու առումով:
Երկրի ղեկավարը նաև ընդգծել է մանկապարտեզների դերը՝ որպես կրթության առաջին աստիճան, որը երեխաների մեջ մոլեկուլյար մակարդակում ներդնում է այն հնարավորությունները, որոնք կօգտագործվեն հետագա կյանքում: Չթերագնահատելով Կառավարության կողմից վարվող քաղաքականությունը սոցիալական արդարության, աշխատանքի ոլորտներում, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ամեն շերտում կրթության կոմպոնենտը շատ էական նշանակություն ունի:
Վարչապետը խոսել է նաև հայեցակարգային այն ընկալումների մասին, որոնք փորձ են արվում ներդնել վարվող քաղաքականությունների մեջ: «Լինելով հետխորհրդային պետություն՝ շատ կարևոր է միմյանցից հստակ տարանջատել սոցիալական հավասարությունը և սոցիալական արդարությունը, որովհետև սոցիալական հավասարության կոնցեպտն այլ կոնցեպտ է, իսկ սոցիալական արդարության կոնցեպտը՝ բոլորովին այլ: Սոցիալական արդարության հայեցակարգը ենթադրում է, որ մարդը պետք է իր բարեկեցությունը հաստատի սեփական աշխատանքի միջոցով: Եվ իր բարեկեցության մակարդակը պետք է ուղիղ կապի մեջ լինի նրա կատարած աշխատանքի բովանդակության, որակի, արտադրողականության և արդարության հետ»,- նշել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ իր ընկալմամբ, պետության սոցիալական քաղաքականությունները պետք է ուղղված լինեն աջակցելու մարդկանց, քաղաքացիներին, որպեսզի նրանք իրենց աշխատանքի մեջ լինեն ավելի արդյունավետ, ավելի արտադրողական և մեծ հաշվով՝ ավելի մրցունակ աշխատանքի շուկայում, ասել է, թե սեփական բարեկեցությունն ապահովելու հմտություններին ավելի մեծ հասանելիություն ունենան:
Երկրի ղեկավարն անդրադարձել է նաև սոցիալական այն խմբերին, որոնց դեպքում վերոնշյալ բանաձևն օբյեկտիվ պատճառներով չի կարող գործել, օրինակ՝ ֆունկցիոնալ սահմանափակումներ, առողջության հետ կապված խնդիրներ ունեցող սոցիալական խմբերը: Այս համատեքստում, վարչապետը նշել է, որ կառավարությունների կողմից վարվող քաղաքականություններն ուղիղ կապ ունեն նրա հետ, թե ինչքանով է սոցիալական արդարության ոլորտում վարվող քաղաքականությունն արդյունավետ, այսինքն՝ հանրությունը որպես ամբողջություն ինչքանով է էֆեկտիվ աշխատում, ինչքանով է արդյունք ձևավորելու, և ի վերջո՝ հարկեր, պետական եկամուտներ գեներացնելու:
Վարչապետը ևս մեկ անգամ ողջունել է համաժողովի անցկացումը Հայաստանի Հանրապետությունում, քանի որ, ըստ Նիկոլ Փաշինյանի, համաժողովի շրջանակում քննարկվող հարցերը Հայաստանի Կառավարության առաջնահերթությունների ցանկում են: Կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ համաժողովի հյուրերի աջակցությամբ հնարավոր կլինի ավելի կոնկրետացնել, ճշգրտել այս հարցերին Կառավարության պատասխանների տարբերակները, ձևակերպումներն ու ըմբռնումները:
Ամփոփելով իր խոսքը՝ Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնել ներկաներին մասնակցության համար և հաջողություն մաղթել համաժողովին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
![](https://www.pastinfo.am/video_images/12/35544_1/f67867487ea9e1_67867487eaa22.jpg)
Տեսադարան
![](https://www.pastinfo.am/cache_image/album_main_images/1/6807/mhm0146123.thumb-270x158.jpg)
Մամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել