ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Իրավապահների «քթի տակից» փախուստի դիմած քրեական հեղինակությանը հայտնաբերել չեն կարողանում. Նա մեղադրվում է սպանության մեջ 11/04/2024 21:32 | ԼՐԱՀՈՍ
Շենգավիթում 28-ամյա «Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավոր Կոնստանտին Հունանյանը՝ «Կոկո»-ն, փախուստից մեկ ամիս անց դեռ հայտնաբերված չէ։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է պատկան մարմիններից։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում «Արթմեդ» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստացող քրեական հեղինակություն համարվող «Ալավերդյանցի Կոկոն»՝ Կոնստանտին Հունանյանը, փախուստի է դիմել։ Քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի՝ կալանավորի փախուստի և 446-րդ հոդվածի ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։
Նշենք, որ Կոնստանտին Հունանյանը կալանքի տակ է Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրեվել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի», սպանության գործով։ Մինչ այդ էլ՝ Հունանյանը դատապարտված է եղել ավազակային հարձակման գործով։
Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի» աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2020թ հունիսի 9-ին՝ Շենգավիթում. Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ, որի ընթացքում վիճաբանության Աշոտ Պետրոսյանը ստացել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով «Շենգավիթ» ԲԿ-ում մահացել է։
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի։ Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող կարճափող ատրճանակ, մի խումբ անձանց՝ Կամո Խաչատրյանի, Սամվել Քրմոյանի, Համլետ Թորոսյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Թադևոսյանի և գործով չպարզված անձանց հետ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Աշոտ Պետրոսյանին, իսկ այնուհետև՝ ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաշեն գնդացիր-ատրճանակ, 1975թ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Համլետ Թորոսյանը մեղադրվում է ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ Աշոտ Պետրոսյանին սպանելու մեջ, Կամո Խաչատրյանը՝ ակոսափող հրազեն պահելու, կազմակերպված խմբի կողմից Պետրոսյանին սպանելու, ինքնաշեն գնդացիր-ատրճանակ և փամփուշտներ ձեռք բերելու և պահելու, Տիգրան Հակոբյանը՝ «АКМ» տեսակի ինքնաձիգ հրազեն ձեռք բերելու, կրելու, կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու, Դավիթ Թադևոսյանը և Սամվել Քրմոյանը՝ ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև՝ սպանություն կատարելու, իսկ Վարդգես Այվազյանը մեղադրվում է Աշոտ Պետրոսյանի սպանությանն օժանդակելու մեջ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Գործով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2021թ․-ին։ Գործը շուրջ երեք տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Լ․ Գրիգորյանի վարույթում է։
Նշենք, որ նախաքննության փուլում եւս Կոկոն դիմել էր փախուստի ու շուրջ 1 տարի էր պահանջվել նրան հայտնաբերելու համար, թեեւ գտնվել էր Հայաստանում։ 2020 թվականից հետախուզման մեջ գտնվող «Կոկոյին» իրավապահները հայտնաբերել էին միայն 2021 թվականի օգոստոսին՝ Կենտրոնում գտնվող բնակարանում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/07/2024 08:48 Հանրաքվեն ավելի է ուրվագծվում․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:45 Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
- 12/07/2024 08:42 Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:40 «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:38 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:30 Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/06/2024 16:43 Մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան. քաղաքագետ
- 12/06/2024 15:22 Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. միջազգայնագետ
- 12/06/2024 14:20 Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. Էլիբեկովա
- 12/06/2024 13:36 Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/09/2024 00:49 Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` Գառնիի մոտ. այն զգացվել է նաեւ Երեւանում
- 12/08/2024 19:53 Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է ապառաժ քարերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել անտառում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա անչափահաս տղայի կյանքի համար
- 12/08/2024 18:09 Ողբերգական հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կրակի միջից փրկարարների կողմից դուրս բերված կնոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 12/08/2024 16:08 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Սյունիքի մարզում. մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել ու բռնկվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել