ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել նրա 29–ամյա համագյուղացուն 11/04/2024 18:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են քննչական և վարութային գործողություններ՝ նոյեմբերի 2–ին Շիրակի մարզի Մեղրաշեն բնակավայրի 30–ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
2024թ․ նոյեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ Մեղրաշեն գյուղից «Արթիկ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել նույն բնակավայրի 30–ամյա բնակչի դին՝ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, կենսաբանական մահ» ախտորոշմամբ:
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են տեսանկարահանող սարքի տեսագրություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, կատարվել առգրավումներ։
Նախաքննության ընթացքում կատարված քննչական գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 30–ամյա տղամարդը կյանքի հետ անհամատեղելի վնասվածքները ստացել է նշված օրը՝ ժամը 18:30-ից 19:00-ի սահմաններում, Մեղրաշեն բնակավայրի կենտրոնական հատվածի ցայտաղբյուրի մոտ գտնվող զրուցարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ՝ նույն համայնքի 29–ամյա բնակչի կողմից։
Հիշյալ հանցանքը կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով վերջինս ձերբակալվել է։ Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։ Նրան ներկայացվել է մեղադրանք, և միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկել՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/07/2024 08:48 Հանրաքվեն ավելի է ուրվագծվում․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:45 Էլ ու՞մ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»
- 12/07/2024 08:42 Փոխնախարարը գերբը հետը տուն է տարել․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:40 «Ազգային առաջընթաց»-ը Տիգրան Ավինյանի պաշտոնանկության գործընթաց կսկսի. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:38 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն․ «Հրապարակ»
- 12/07/2024 08:34 Կատարվեց Անդրանիկ Քոչարյանի երազանքը. ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
- 12/07/2024 08:30 Սյունիքի համայնքապետերը ջերմ հարաբերություններ են հաստատել իշխանական պատգամավորի հետ․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/06/2024 16:43 Մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան. քաղաքագետ
- 12/06/2024 15:22 Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. միջազգայնագետ
- 12/06/2024 14:20 Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. Էլիբեկովա
- 12/06/2024 13:36 Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/09/2024 00:49 Քիչ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում` Գառնիի մոտ. այն զգացվել է նաեւ Երեւանում
- 12/08/2024 19:53 Դսեղում փայտանյութով բարձված «ՈւԱԶ»-ը բախվել է ապառաժ քարերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել անտառում. բժիշկները պայքարում են վարորդի և նրա անչափահաս տղայի կյանքի համար
- 12/08/2024 18:09 Ողբերգական հրդեհ՝ Արմավիր քաղաքում. կրակի միջից փրկարարների կողմից դուրս բերված կնոջ կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել
- 12/08/2024 16:08 Խոշոր ավտովթար-հրդեհ՝ Սյունիքի մարզում. մի քանի տոննա հեղուկ գազ տեղափոխող «Iveco»-ն կողաշրջվել ու բռնկվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել