ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոստիկանությունը պատանդի կարգավիճակում է. իմ դեմ ցանկացած գործողություն գնահատելու եմ որպես քաղաքական ճնշում. Ավետիսյան 11/02/2024 12:34 | ԼՐԱՀՈՍ
Ենթաբար զենք պահելու կասկածանքով ձերբակալված, ապա ազատ արձակված կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանն այսօր հրավիրված ասուլիսին ուղերձով էր եկել։
Նա նշեց որ ՀՀ ոստիկանական համակարգում աշխատում են իր քույրերն ու եղբայրները՝ սրա ուղիղ, փոխաբերական և քաղաքական, որոշների հետ՝ նաև արյունակցական կապ ունենալու իմաստով։
«Հետևաբար, ոչ մի պարագայում ՀՀ ոստիկանությունը չի հանդիասում իմ կողմից ծավալած գործողությունների թիրախը, առավել ևս իմ կողմից չի դիտարկվում ու երբևէ չի կարող դիտարկվել այս քաղաքական կոնֆլիկտի դերակատար թիրախային կողմ։ Այս գիտակցությամբ հայտարարում եմ, որ ՀՀ ոստիկանությունը գտնվում է ՀՀ ժողովրդին խաբած և ժողովրդավարության անվան տակ իշխանությունը ուզուրպացրած անձանց ձեռքում պատանդի կարգավիճակում։
Իշխանությունը ոստիկանությունն օգտագործում է ոչ թե անվտանգ միջավայր և ապահով հանրություն ստեղծելու, ոչ թե ՀՀ քաղաքացիների իրավուքններն ու ազատությունները պաշտպանելու, ոչ թե ՀՀ քաղաքացու կյանքն ու սեփականության իրավունքները պաշտպանելու, այլ սեփական իշխանությունը ի վնաս հայ ժողովրդի շարունակական դարձնելու և ՀՀ-ում դիկտատուրային ռեժիմ հաստատելու նպատակով։ Սա է վկայում նաև ՀՀ գիտակից և ակտիվ քաղաքացիների նկատմամբ վերջին օրերին ոստիկանության կողմից ծավալած գործողությունները»։
Նա հիշեցրեց, որ մասնավորապես մի քանի օրվա մեջ 9 քաղաքացի, այդ թվում իրեն՝ ապօրինի զենք ունենալու հորինած կասկածանքով ձերբակալելու հանգամանքը։ «Այդ 9 անձանցից որևէ մեկի մոտ ապօրինի զենք կամ զինամթերք չի հայտնաբերել, այդ թվում՝ բնակարանում իրականացված խուզարկությամբ։ Այս գործողույթունները ոչ այլինչ են՝ քան օրվա քաղաքական իշխանության կողմից իջեցված պատվեր ճնշելու, լռեցնելու Հայաստանի գիտակից քաղաքացիներին:
Հայտարարում եմ` իմ ու ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր օրինապաշտ քաղաքացիների նկատմամբ ծավալված այսօրինակ անհամաչափ ու անհիմն գործողություններն ունեն քաղաքական համատեքստ»,- ընդգծեց Ավետիսյանը:
Հաշվի առնելով, որ ոստիկանական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում ԱՄՆ կառավարությունն ունի նշանակալի ու ազդեցիկ դերակատարում` նա դիմեց նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանին:
«ԱՄՆ կառավարության ջանքերն ու աջակցությունը ակնհայտորեն փոշիացվում են, քանի որ օրվա իշխանության կողմից դրանք չեն ծառայեցվում Հայաստանում ժողովրդավարական համակարգ հաստատելուն, արդարադատության իրապես արդար համակարգ ունենալուն, օրինականության ու մարդասիրության սկզբունքներով առաջնորդվող ոստիկանություն ունենալուն»,- ասաց Հովհաննես Ավետիսյանը:
Նա ԱՄՆ դեսպանին հորդորեց կասկածի տակ առնել իրենց կառավարության կողմից այս իշխանությանը տրամադրվող աջակցության արդյունավետությունն ու նպատակայնությունը:
«Հորդրում եմ թույլ չտալ, որ ձեր կառավարության աջակցությունը կիրառվի Հայաստանում ավտորիտար համակարգ ստեղծելու ու ՀՀ քաղաքացիների նկատմամբ քաղաքական բռնաճնշումներ կիրառելու գործում»,- ասաց կառավարման փորձագետը:
Նա դիմեց նաև Հայաստանի երիտասարդներին` շեշտելով` հայկական պետության գոյությունը կասկածի տակ է, սակայն համախմբման միջոցով հնարավոր է փոխել իրավիճակը:
«Երիտասարդներն են, որ կարողանալու են դառնալ համախմբման առանցքը և նրանց է այս գործում դերակատարը՝ դառնալու այս գործում պայքարի մարտիկներ»,- ընդգծեց Ավետիսյանը նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/06/2024 08:29 Հեռախոսի բովանդակությունը տպել են, տվել՝ կարդան․ «Հրապարակ»
- 12/06/2024 08:24 Մի՛ դատիր, որ չդատվես. «Ժողովուրդ»
- 12/06/2024 08:20 «Աննա, վարչապետ». Ցուցակը գլխավորելու է Աննա Հակոբյա՞նը․«Հրապարակ»
- 12/06/2024 08:16 Մենեջերից համայնքապետի տեղակալ, ապա մարզպետ․ ինչ է հայտարարագրել Արմավիրի նորնշանակ մարզպետ Արգիշտի Մեխակյանը. «Ժողովուրդ»
- 12/06/2024 08:14 ՔՊ-ի բարոյականության ներքին չաթն անվանել են ․ «Հրապարակ»
- 12/06/2024 08:11 «Պադավատապետությունը» ամրանում է․ ինչպես Փաշինյանը կասեր՝ «ճռիկ-վռիկներ» է անում ՀՊՏՀ ռեկտորը. «Ժողովուրդ»
- 12/06/2024 08:09 Լուսինե Բադալյանը մերժում է. Ո՞վ կփոխարինի Նարեկ Զեյնալյանին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/06/2024 16:43 Մեծ առևտուր է տեղի ունեցել և այդ առևտրում վաճառվել են Սիրիայի շահերը. ավելի ճիշտ, հենց ինքը՝ Սիրիան. քաղաքագետ
- 12/06/2024 15:22 Վերջապես Հայաստանի պաշտպանության որևէ նախարար 2018թ. հետո ընդունվեց Պենտագոնի ղեկավարի կողմից. միջազգայնագետ
- 12/06/2024 14:20 Ավինյանը Լոս պիտի թռնի 7 մլն դրամանոց տոմսով, իսկ վարորդը շշի մեջ միզի. Էլիբեկովա
- 12/06/2024 13:36 Ալեն Սիմոնյանը հրապարակել է ԱԺ-ին սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2024 23:29 Վրաերթի ենթարկված 75-ամյա տղամարդ է մահացել
- 12/06/2024 23:16 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. ՀՀ ՊՆ զինծառայողը «Mazda»-ով բախվել է հողաթմբերին և գլխիվայր հայտնվել դաշտում. կա վիրավոր
- 12/06/2024 22:28 Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. կա վիրավոր
- 12/06/2024 21:00 Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/06/2024 22:46 Դեմի Մուրը բացահայտել է ծանր հիվանդ Բրյուս Ուիլիսի վիճակը
- 12/06/2024 19:13 Շնորհակալ եմ, որ թույլ տվեցիր ինձ լինել քո կողքին․ Մայքլ Ջեքսոնի դուստրը հայտարարել Է նշանադրության մասին
- 12/06/2024 17:55 Pantone-ը նշել է 2025-ի տարվա գույնը
- 12/06/2024 16:26 Ռուսական հեռուստասերիալի դերասանուհուն բերման են ենթարկել՝ ներքնազգեստի մեջ մեֆեդրոնի 53 փաթեթով
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել