ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Մարդ 100 դրամանոց կոպեկի փառք ունենար էս օրով. 100 դրամանոցի գինն հասել է 200 դրամի. Օգտատերերը քննարկում են Երևանի քաղաքապետարանի որոշումը 11/01/2024 12:28 | ԼՐԱՀՈՍ
Այսօր ուժի մեջ է մտել Երևանի քաղաքապետարանի որոշումն, ըստ որի հասարակական տրանսպորտից, մասնավորապես՝ MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։
Առավոտից արդեն բազմաթիվ տեսանյութեր են տարածվել, թե ինչ իրավիճակ է Երևանի մետրոպոլիտենում, այն պատճառով, որ քաղաքացիները դժվարանում են օգտվել հասարակական տրանսպորտից։
Այս որոշումը նաև լայնորեն քննարկվում է սոցիալական հարթակներում։ Քաղաքացիները հիմնականում հումորային գրառումներ են անում 100 դրամանոցներով վճարելու պայմանի վերաբերյալ։
Ներկայացնում ենք գրառումներից մի քանիսը։
Ֆեյսբուքյան օգտատեր Սոֆի Բաբայանը գրում է.
«Զրույց մտահոգություն վաղվանից սկսվող աննորմալ իրականության վերաբերյալ.
֊Աղջիկներ, հիմա, որ 100 դրամանոց չունեմ ու ծրագիրը չեմ կարող ներբեռնել, չեմ կարող գալ գործի։
֊Չէ... կամ գումար գտիր տաքսիով արի։
Մի քանի րոպե հետո...
֊ Վայ, երեխեք հրաշք... պապայիս գրպանից 2 հատիկ 100 դրամանոց եմ գտել։
Քիչ հետո կրկին.
֊Ինչ լավա մի հատ էլ հարևանից վերցրի»։
Օգտատերերի մի մասն էլ վաճառքի է հանել 100 դրամանոցները, գինը հասել է մինչև 200 դրամի։
Լիլիթ Աղաջանյանն էլ գրում է.
«Մեր տարածքի բոլոր խանութներում 100 դրամանոց չկա։ Վաճառողները ասում են Լիլ մեզ էսօր վառել են, ով եկել ա 100 դրամանոց ա ուզել։
Հըն գոհ եք ձեր դարակազմիկ որոշումից։
Լավ կլինի մի բան մտածեք, որ մարդիկ քիչ նեռվայնանան, որ գոնե մեծ մասի համար լինի պարզ, հասկանալի ու հարմար»;
Արմինե Մկրտումյան-Սահակյանն էլ գրում է.
«Ուրեմն ասեմ`
Ուղեվարձի հետ կապված֊
Եթե 100 դրամանոց չունես և ունես ասենք 200֊ով, էն «պատպրեսաԳՈԳին» դնում ես էդ 200֊ը ու մանր չես ստանում (քանի որ վարորդին արգելվում է վերցնել գումարը կամ մանր տալ)
Ուղերևորներից մեկը բորբոքվեց. «Է, եթե մենակ 100 դրամ ենք տալու` թող մենակ 100 դրամանոց արտադրեն, էդ 50, 200 դրամանոցները ինչի՞ են արտադրում մյուսները ևս հունից դուրս եկան։ Վարորդն էլ սրտնեղեց, թե` ես ինչ անեմ, առանց այն էլ լարված եմ....
Մի խոսքով` ինչ ա ստացում...
Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality
Էս փաստորեն ուղեվարձի թանկացման նոր մեթոդ էր, բրավո ձեր գրպանը լցնելու համար ուղեղներդ 160֊ի տակ աշխատում ա
Նայեք` перебой չլինի
Հ.Գ. Ես 200 դրամ տվեցի, բայց հետ գնալիս` էլ չեմ վճարելու
Էսօրվա` туда- обратно֊ն արդեն տվել եմ քաղաքապետարանին»։
Տաթևիկ Խաչատրյանն էլ գրում է.
«Մարդ 100 դրամանոց կոպեկի փառք ունենար էս օրով. բոլորն ամենուր իրեն փնտրեին, քչերը գտնեին ու երթուղայինի վարորդներն ու երթուղայինից օգտվողներն իրար փռթեին քո դիֆիցիտից։
Իսկ Երևանի քպետարանում մարդիկ ինքնավստահ դեմքով զմայլվեին իրենց «բարեփոխումներով»»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել