Թեմաներ
Շաբաթ 11 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/02/2024   14:14 «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն 11/02/2024   14:09 Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով 11/02/2024   13:56 ԱՄՆ-ն պետք է վերանայի մեծ աջակցությունը ՀՀ ոստիկանությանը, այն ոչ նպատակային է օգտագործվում. Հովհաննես Ավետիսյան 11/02/2024   13:52 Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր 11/02/2024   13:47 Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու 11/02/2024   13:41 Մեր պետությունն էլ այս պահին զավթված է, և օկուպացիոն վարչակարգը պետության բոլոր ռեսուրսները նույնպես հայ ազգի դեմ է օգտագործում. Վրթանեսյան 11/02/2024   13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը 11/02/2024   13:21 էդգար Զաքարյանը ֆեյսբուքում լիասիրտ շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իրեն՝ վստահելու համար 11/02/2024   13:00 2018 թ-ից հետո ոստիկանները իրար կարող են նամակ գրել, ապա այդ նամակի հիման վրա յուրաքանչյուր քաղաքացու ամեն ինչի մեջ մեղադրել. Արսեն Բաբայան 11/02/2024   12:38 Ինչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. Կիրակոսյանի պարզաբանումը 11/02/2024   12:34 Ոստիկանությունը պատանդի կարգավիճակում է. իմ դեմ ցանկացած գործողություն գնահատելու եմ որպես քաղաքական ճնշում. Ավետիսյան 11/02/2024   12:29 Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով. Հայկ Կոստանյան 11/02/2024   12:03 Շիրակի մարզում ոստիկանների ու պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ամուսնու կողմից պատանդ վերցված 23-ամյա կինը փրկվեց, ամուսինն էլ՝ վնասազերծվեց 11/02/2024   11:57 Ապօրինի ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/02/2024   11:37 Հրդեհ Աքորի գյուղում 11/02/2024   11:19 COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. Վարուժան Գեղամյան 11/02/2024   11:08 Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը 11/02/2024   10:50 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ անվտանգության խնդիր է. Աբրահամյան 11/02/2024   10:43 Ամրագոտին կյանք է փրկում 11/02/2024   10:32 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/02/2024   10:28 Վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և մեկ տուժած 11/02/2024   08:21 Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ» 11/02/2024   08:17 Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ» 11/02/2024   08:14 Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․«Հրապարակ» 11/02/2024   08:10 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ» 11/02/2024   08:06 ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել» են․ «Հրապարակ» 11/02/2024   08:03 Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․«Հրապարակ» 11/02/2024   08:01 Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ» 11/02/2024   07:58 Նախագահականը հաղորդագրություն է տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ նախագահի հեռախոսազրույցների մասին. «Ժողովուրդ» 11/02/2024   07:56 Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. «Ժողովուրդ» 11/02/2024   07:53 Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ» 11/02/2024   07:49 Անահիտ Ավանեսյանի համոզմամբ 2025թ.-ի բյուջեն «խնդրահարույց» է. նախարարությանը քիչ գումար է հատկացվում. «Ժողովուրդ» 11/02/2024   00:04 Հայտնաբերվել է լյարդի անբուժելի հիվանդության դեմ պայքարի միջոց 11/01/2024   23:49 Կանանց բացահայտել են սեռական օրգաններում չորությունից ազատվելու ուղիներ 11/01/2024   23:32 Ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին․ ՄԻՊ 11/01/2024   23:23 Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը. «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ն էլ՝ ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 3 վիրավոր 11/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/01/2024   23:16 Հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում 11/01/2024   23:11 Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած 11/01/2024   23:00 Քանյե Ուեսթի կինը պատկերասրահ է եկել գրեթե մերկ վիճակում 11/01/2024   22:49 Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ 11/01/2024   22:45 Գինեկոլոգը ցրել է տղամարդկանց անպտղության մասին առասպելները 11/01/2024   22:30 Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն 11/01/2024   22:22 Մեդվեդևը հայտարարել Է Վրաստանում «մայդանի» հնարավորության մասին 11/01/2024   21:59 Իսրայելը հայտնել Է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամի և նրա օգնականի ոչնչացման մասին 11/01/2024   21:47 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «Զիլ»-ն ու «ՎԱԶ 21099»-ը․ կա զոհ 11/01/2024   21:47 Պենտագոնը հայտարարել Է Ուկրաինային 425 մլն դոլարի օգնության նոր փաթեթի մասին 11/01/2024   21:34 Ողբերգական ավտովթար՝ Արարատի մարզում. «Opel»-ը Նորամարգ գյուղում հայտնվել է ջրանցքում. կա 1 զոհ, 2 վիրավոր 11/01/2024   21:21 «Այն, ինչ անում է Ադրբեջանը Ստեփանակերտում, մշակութային զտում է». Դավիթ Սարգսյան 11/01/2024   21:12 All on 4. գեղեցիկ ատամնաշար 24 ժամվա ընթացքում. արդյոք դա հնարավոր է (տեսանյութ)
11/01/2024   19:25 Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ, հավաքվել է 62 մլն դրամ (տեսանյութ) 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 11/01/2024   20:15 «Զոն նայողը», որը դատվել էր ՌԴ-ում քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ 11/01/2024   11:49 Ինչպես է անցել 1 միլիոն դրամանոց ընթրիքը Աննա Հակոբյանի հետ. (տեսանյութ) 11/01/2024   08:36 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ» 11/01/2024   16:59 Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին 11/01/2024   10:19 «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». մետրոյում քաոսային իրավիճակ է 11/01/2024   23:11 Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած 11/01/2024   08:30 Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ» 11/02/2024   13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 10/31/2024   23:08 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/01/2024   08:16 ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է. «Ժողովուրդ» 11/01/2024   23:49 Կանանց բացահայտել են սեռական օրգաններում չորությունից ազատվելու ուղիներ 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 10/31/2024   20:58 Լևոն Քոչարյանի գործով տուժող ճանաչված ոստիկանը խոստովանեց՝ անձամբ օրինական պահանջ չի ներկայացրել, զեկուցագրում նշել է, որ ներկայացվել է, իսկ դատարանում ասում է՝ տեղյակ չէ, թե ում կողմից 11/01/2024   17:34 Նորատուս գյուղում. գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են 11/01/2024   12:11 Նռանես դարձավ երկու տարեկան․ Պապիկյան 11/01/2024   21:00 Նռնակով ոստիկանության բաժին ներխուժած անձինք փորձել են հեղափոխություն անել. պնդում են փաստաբանները 10/31/2024   20:40 Նյարդաբանը խորհուրդ է տվել որոշակի օրերին սոված չմնալ

«Բնականաբար անհանգստացա». ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը` ՔԿ-ում. «Ժողովուրդ» 10/30/2024   08:12  |  Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին կանչել են ՀՀ քննչական կոմիտե ու հարցաքննել:

Հարցաքննության առիթը եղել է ֆեյսբուք սոցիալական ցանցով օգտատեր «Ռուբեն Կասյանից» ուղարկված նամակը Ռուբեն Ռուբինյանին, որով նրան հայտնել են, որ ՔՊ գրասենյակը պայթեցրել են:

Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն ՔՊ-ական պատգամավորների տան եւ գրասենյակների պայթյունի դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնել, եւ վարույթի շրջանակում կալանավորված 3 անձինք կան, որոնք չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:

Այսպիսով՝ «Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հայտնվել ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հարցաքննությունը:

Քննիչի Հարցը. Ի՞նչ տեղեկություններ կարող եք հայտնել, որոնք կարող են կարեւոր նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի համար:

Պատասխան. «Ռուբեն Կասյան» անունով, ամենայն հավանականությամբ կեղծ օգտատիրոջից, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի Messenger հավելվածից ստացել եմ հաղորդագրություն, որն ինձ ուղարկվել է 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 16:06-ին: Հաղորդագրության բովանդակությունը եղել է այն, որ նշված օգտատերը, օգտագործելով հայհոյանքներ, ինձ հայտնել է, որ մեր գրասենյակը պայթեցրել են: Չեմ հիշում, թե այդ հաղորդագրությունը ես կարդացել եմ Գուրգեն Արսենյանի գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրված լինելու մասին լուրն իմանալուց առաջ, թե հետո: Այն օրը, երբ լրատվամիջոցներից տեղեկացել եմ, որ ՔՊ գրասենյակի մոտ ռումբ է տեղադրված եղել, Ալեն Սիմոնյանից իմացել եմ նաեւ, որ պայթյունի մասին հաղորդագրություն է ստացել Ռոմանոս Պետրոսյանը, որից հետո հիշել եմ ինձ ուղարկված հաղորդագրության մասին: Կապվել եմ Ռոմանոս Պետրոսյանի հետ, ով հաստատել է նշված հանգամանքը, նրանից տեղեկացել եմ, որ հաղորդագրությունը ստանալու դեպքով՝ դիմել է իրավապահ մարմիներին : Նրան խնդրել եմ ինձ ուղարկված հիշյալ հաղորդագրության մասով նույնպես դիմել իրավապահ մարմիններին եւ այդ նպատակով ուղարկել եմ հաղորդագրության «սքրինշոթը»: Նշեմ, որ բացի հիշյալ հաղորդագրությունից, «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ որեւէ տեսակի հաղորդակցություն չեմ ունեցել, տեղյակ չեմ, թե ով է այդ էջի փաստացի օգտատերը:

ՀԱՐՑ. Ըստ Ձեր կողմից ներկայացված փաստաթղթի բովանդակության՝ Դուք եւ «Ռուբեն Կասյան» օգտատերն ունեք մեկ ընդհանուր ընկեր, այն է՝ «Համլետ Մկրտչյան» օգտատերը: Ի՞նչ կարող եք հայտնել «Համլետ Մկրտչյան» օգտատիրոջ մասին:

Պատասխան. Որեւէ տվյալ չեմ կարող հայտնել: Չեմ ճանաչում կամ չեմ հիշում: Ներկայումս նայեցի իմ էջը ու տեսա, որ «Ռուբեն Կասյան» օգտատիրոջ հետ արդեն ունենք եւս մեկ ընդհանուր ընկեր՝ Հայաստանում Չեխիայի Հանրապետության դեսպանը: Նշեմ, որ «Ռուբեն Կասյան» օգտատերը նաեւ ինձ է ընկերության հայտ ուղարկել ֆեյսբուքով, սակայն ես այն չեմ ընդունել: Հստակ չեմ կարող ասել, թե երբ է ուղարկված եղել ընկերության հայտը. այդ մասին իմացել եմ նրա հաղորդագրությունը կարդալուց հետո:

ՀԱՐՑ. Նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Գագիկ Սարգսյանի կազմակերպմամբ Արշամ Գալստյանը, Էդուարդ Պետրոսյանը եւ Վահագն Հովհաննիսյանը կատարել են սույն քրեական վարույթով քննության առարկա ահաբեկչությունները: Ի՞նչ կասեք այդ մասին, նշված անձանց ճանաչո՞ւմ եք, թե՞ ոչ:

Պատասխան. Ձեր հարցում նշված անձանցից ոչ ոքի չեմ ճանաչում:

ՀԱՐՑ. Ըստ Ձեզ՝ ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ահաբեկչության մասին հիշատակված բովանդակությամբ հաղորդագրություններ են ուղարկվել հենց Ձեզ եւ Ռոմանոս Պետրոսյանին:

Պատասխան. Չգիտեմ:

ՀԱՐՑ.Վերը հիշատակված հաղորդագրությունը ստանալուց հետո Ձեր կյանքին առողջությանը կամ գույքին սպառնացող վտանգ զգացե՞լ եք, այն Ձեզ համար տագնապի, անհանգստության զգացողություններ առաջացրե՞լ է, թե՞ ոչ:

Պատասխան. Սկզբում չեմ զգացել, քանի որ հաղորդագրությունը չեմ կապել ահաբեկչության հետ: Սակայն երբ հետագայում՝ 2024 թվականի փետրվարի 26-ին, տեղեկացա ՔՊ գրասենյակի մոտ ռումբ տեղադրված լինելու մասին եւ խոսեցի Ռոմանոս Պետրոսյանի հետ, բնականաբար անհանգստացա: Ի դեպ նշված հաղորդագրությունը տեսել եմ, քանի որ բացել եմ իմ Messenger-ի «սպամ» բաժինը. ուստի հնարավոր է, որ այլ անձիք նույնպես կան, ովքեր ստացել են նման հաղորդագրություններ, սակայն չեն տեսել, քանի որ «սպամ»-ը չեն բացել:

ՀԱՐՑ. Նախկինում Ձեր կյանքին, առողջությանը կամ գույքին վնասելու սպառնալիքներ ստացե՞լ եք, թե՞ ոչ, Ձեր նկատմամբ նման գործողություններ երբեւէ կատարվե՞լ են, թե՞ ոչ:

Պատասխան. Գործողություններ չեն կատարվել, բայց սպառնալիքներ բազմիցս ստացել եմ: Դրանք չեմ գնահատել լուրջ կամ իրական. գտել եմ, որ իմ քաղաքական գործունեությամբ պայմանավորված վիրավորանքներ են: Իմ անձի վերաբերյալ նախկինում ստացած սպառնալիքները չեմ կարող կապել ցուցմունքումս նշված եւ ներկայացված հաղորդագրության հետ: Ցուցմունքիս ավելացնելու ոչինչ չունեմ»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 30․ 10․ 24 թ համարում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:59 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍԻնչու պետք է չշտապենք կամ չուզենանք, որ լավ բանը շուտ լինի. Ռուբինյանը՝ խաղաղության պայմանագրի մասին
16:41 12/10/2024  |  ԼՐԱՀՈՍՀայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման միակ խոչընդոտը Թուրքիայում քաղաքական որոշման բացակայությունն է. Ռուբեն Ռուբինյան
20:58 28/09/2024  |  ԼՐԱՀՈՍՍա ևս մեկ լավ երևույթ է, Էջմիածինը մաքրվեց նրանց տեսական ներկայությունից. Ռուբինյանը՝ երկրորդ ու երրորդ նախագահների բացակայության մասին (տեսանյութ)
18:21 26/09/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին
14:36 20/09/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Ռուբինյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Ջոշուա Հաքի հետ
15:22 19/09/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Ռուբինյանն ընդունել է ԳԴՀ Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթի գլխավորած պատվիրակությանը
10:41 16/08/2024  |  Մամուլ«Հակաֆոսֆոր» կայքն ու հայ-նիդերլանդական հարաբերությունները. «Հրապարակ»
14:13 30/07/2024  |  ՔաղաքականՀայ-թուրքական սահմանին սկսվել է երկու երկրների հատուկ ներկայացուցչներ Ռուբինյանի ու Քըլըչի հանդիպումը
15:18 17/07/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
11:30 16/07/2024  |  ԼՐԱՀՈՍՌուբեն Ռուբինյանի գլխավորությամբ պատվիրկություն կմեկնի Թբիլիսի

Արխիվ

[]