Թեմաներ
Շաբաթ 11 / 02 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/02/2024   15:15 Հետաքրքիր է՝ այդ ո՞ր արցախյան շրջանակների հետ են քննարկել ու եկել արցախցիների շահերին տրամագծորեն հակասող այս որոշմանը. Արցախի ՄԻՊ 11/02/2024   15:09 Իրանը Իսրայելին խոստացել է «բացարձակապես աներևակայելի» և հանկարծակի պատասխան տալ 11/02/2024   15:05 ԱԺ հանձնաժողովի անդամները մասնակցել են ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին 11/02/2024   14:54 Մայր Տաճարի վերաօծումից հետո առաջին անգամ տեղի կունենա եպիսկոպոսական ձեռնադրություն եւ օծում 11/02/2024   14:51 Գևորգ Պապոյանը մասնակցել է 430 բնակարանից բաղկացած «Լույսեր» բնակելի համալիրի բացման արարողությանը 11/02/2024   14:34 Խորապես վշտացած ենք Սերբիայի երկաթուղային կայարանում ողբերգական փլուզումից. ՀՀ ԱԳՆ 11/02/2024   14:14 «ԳՈՅ» թատրոնը կվերսկսի իր բնականոն աշխատանքը. հայտարարություն 11/02/2024   14:09 Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով 11/02/2024   13:56 ԱՄՆ-ն պետք է վերանայի մեծ աջակցությունը ՀՀ ոստիկանությանը, այն ոչ նպատակային է օգտագործվում. Հովհաննես Ավետիսյան 11/02/2024   13:52 Արամ Ա-ն և Օկամպոն քննարկել են արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցեր 11/02/2024   13:47 Գագիկ Ծառուկյանը պատրաստակամություն է հայտնել Լիբանանում բնակվող մեր հայրենակիցներին անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու 11/02/2024   13:41 Մեր պետությունն էլ այս պահին զավթված է, և օկուպացիոն վարչակարգը պետության բոլոր ռեսուրսները նույնպես հայ ազգի դեմ է օգտագործում. Վրթանեսյան 11/02/2024   13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը 11/02/2024   13:21 էդգար Զաքարյանը ֆեյսբուքում լիասիրտ շնորհակալություն է հայտնել Փաշինյանին իրեն՝ վստահելու համար 11/02/2024   13:00 2018 թ-ից հետո ոստիկանները իրար կարող են նամակ գրել, ապա այդ նամակի հիման վրա յուրաքանչյուր քաղաքացու ամեն ինչի մեջ մեղադրել. Արսեն Բաբայան 11/02/2024   12:38 Ինչո՞ւ Հայաստանը դեռևս ՄՔԴ հայց չի ներկայացրել Ադրբեջանի դեմ. Կիրակոսյանի պարզաբանումը 11/02/2024   12:34 Ոստիկանությունը պատանդի կարգավիճակում է. իմ դեմ ցանկացած գործողություն գնահատելու եմ որպես քաղաքական ճնշում. Ավետիսյան 11/02/2024   12:29 Նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 678 200 ՀՀ դրամ, որից 5 215 300-ը վալիդատորների միջոցով. Հայկ Կոստանյան 11/02/2024   12:03 Շիրակի մարզում ոստիկանների ու պարեկների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ ամուսնու կողմից պատանդ վերցված 23-ամյա կինը փրկվեց, ամուսինն էլ՝ վնասազերծվեց 11/02/2024   11:57 Ապօրինի ձերբակալված Հովհաննես Ավետիսյանի մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/02/2024   11:37 Հրդեհ Աքորի գյուղում 11/02/2024   11:19 COP29-ը տեղի չէր ունենա Ադրբեջանում, եթե անցյալ տարի ՀՀ իշխանությունը վետո դներ ՄԱԿ որոշման վրա. Վարուժան Գեղամյան 11/02/2024   11:08 Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՆ Պետքարտուղարությունում կազմակերպված Դիվալիին նվիրված ընդունելությանը 11/02/2024   10:50 Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ոչ միայն պատմական արդարության վերականգնման, այլ կոնկրետ անվտանգության խնդիր է. Աբրահամյան 11/02/2024   10:43 Ամրագոտին կյանք է փրկում 11/02/2024   10:32 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/02/2024   10:28 Վթար՝ հրդեհի բռնկմամբ․ կա մեկ զոհ և մեկ տուժած 11/02/2024   08:21 Մանվել Գրիգորյանի դատավոր դուստրը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե` հարցաքննության. «Ժողովուրդ» 11/02/2024   08:17 Գյումրիում ուզում են Վանաձորի սցենարը կրկնել․ «Հրապարակ» 11/02/2024   08:14 Պաստառներ փակցրած դպրոցական աղջիկներից առգրավել են իրեր ու չեն վերադարձրել․«Հրապարակ» 11/02/2024   08:10 304 մլն դրամ` Երեւանի 2806-ամյակի համար. Փաշինյանը 20 հեծանվավազք կկազմակերպեր. «Ժողովուրդ» 11/02/2024   08:06 ՔՊ նիստում Հովիկ Աղազարյանին «կատոկել» են․ «Հրապարակ» 11/02/2024   08:03 Միլիարդավոր դոլարներ են վատնվել. քրեական վարույթ է հարուցվել․«Հրապարակ» 11/02/2024   08:01 Թուրքիայում ավելի ու ավելի են ընդգծվում ազգայնական, այլատյաց տրամադրությունները. «Փաստ» 11/02/2024   07:58 Նախագահականը հաղորդագրություն է տարածում ո՛չ թե օտար պաշտոնյաների, այլ ՀՀ նախարարների հետ նախագահի հեռախոսազրույցների մասին. «Ժողովուրդ» 11/02/2024   07:56 Քոչարյանը համախոհներ է փնտրում, որ չպաշտոնազրկվի. ՔՊ փակ նիստի հետքերով. «Ժողովուրդ» 11/02/2024   07:53 Հայտարարագիր է ներկայացրել պոտենցիալ հայտարարատու անձանց մոտ կեսը. «Փաստ» 11/02/2024   07:49 Անահիտ Ավանեսյանի համոզմամբ 2025թ.-ի բյուջեն «խնդրահարույց» է. նախարարությանը քիչ գումար է հատկացվում. «Ժողովուրդ» 11/02/2024   00:04 Հայտնաբերվել է լյարդի անբուժելի հիվանդության դեմ պայքարի միջոց 11/01/2024   23:49 Կանանց բացահայտել են սեռական օրգաններում չորությունից ազատվելու ուղիներ 11/01/2024   23:32 Ակցիայի մասնակիցներն անթույլատրելի գնահատական են տվել պաշտպանի մասին․ ՄԻՊ 11/01/2024   23:23 Ողբերգական ավտովթար՝ Շիրակի մարզում. բախվել են «Mercedes Sprinter»-ն ու «Opel»-ը. «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս, «Mercedes»-ն էլ՝ ճանապարհի մեջտեղում. կա 1 զոհ, 3 վիրավոր 11/01/2024   23:20 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/01/2024   23:16 Հրդեհ է բռնկվել տան հյուրասենյակում 11/01/2024   23:11 Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած 11/01/2024   23:00 Քանյե Ուեսթի կինը պատկերասրահ է եկել գրեթե մերկ վիճակում 11/01/2024   22:49 Ամասիա-Բերդաշեն ավտոճանապարհին այրվել է մոտ 16 հա խոտածածկույթ 11/01/2024   22:45 Գինեկոլոգը ցրել է տղամարդկանց անպտղության մասին առասպելները 11/01/2024   22:30 Ծանրորդ Միլենա Խաչատրյանը դարձավ Եվրոպայի մինչև 23 տարեկանների փոխչեմպիոն 11/01/2024   22:22 Մեդվեդևը հայտարարել Է Վրաստանում «մայդանի» հնարավորության մասին
11/01/2024   19:25 Աննա Հակոբյանի հրավիրած ընթրիքին մասնակցել է 62 հաջողակ տղամարդ, հավաքվել է 62 մլն դրամ (տեսանյութ) 10/31/2024   22:22 Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել․ ինչ տեսքով է ներկայացել նա այսօրվա ընթրիքին 11/01/2024   20:15 «Զոն նայողը», որը դատվել էր ՌԴ-ում քրեական հեղինակության սպանության համար, Հայաստանում ներկայացել է ԱԱԾ աշխատող ու առեւանգել գործարարի կնոջը. Նոր մանրամասներ 11/01/2024   11:49 Ինչպես է անցել 1 միլիոն դրամանոց ընթրիքը Աննա Հակոբյանի հետ. (տեսանյութ) 11/01/2024   08:36 Ալեն Սիմոնյանն էլի աչքի է ընկել խուլիգանական վարքով. ԱԺ միջանցքում խայտառակ միջադեպ գրանցվեց. «Ժողովուրդ» 11/02/2024   13:33 Ֆիլիպ Կիրկորովը հրապարակել է իր իսկական ազգանունը 11/01/2024   16:59 Ջաջուռ բնակավայրի տարածքում երիտասարդ ընտանիքի երեք անդամների մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքով մեղադրանք է ներկայացվել նաև խախտում կատարած վարորդի ծանոթին 11/01/2024   10:19 «Նման տեսարան մեկ էլ 90-ականների բլոկադայի ժամանակ եմ հիշում». մետրոյում քաոսային իրավիճակ է 11/01/2024   08:30 Սրբուհի Գալյանի՝ Արդարադատության նախարար դառնալու հեռանկարով կիրականան նաև Աննա Վարդապետյանի նպատակները. «Ժողովուրդ» 11/01/2024   23:11 Վաղինակ Քարամյանը որոնվում է որպես անհետ կորած 10/31/2024   17:37 Լեւոն Քոչարյանը ֆիզիկապես պատրաստված էր, դրա համար 7 հոգով փորձեցինք, որ ավելի հեշտ լինի. որպես տուժող հանդես եկող ոստիկան (տեսանյութ) 11/01/2024   08:16 ՔՊ նիստը թեժ է եղել. Անդրանիկ Քոչարյանի պաշտոնանկության հարցը բարձրացնողների շղթան մեծանում է. «Ժողովուրդ» 10/31/2024   23:08 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/01/2024   23:49 Կանանց բացահայտել են սեռական օրգաններում չորությունից ազատվելու ուղիներ 10/31/2024   16:46 Պարզվել է՝ ադրբեջանցի դերասանին սպանել են 30 հազար դոլար պարտքի պատճառով 11/01/2024   17:34 Նորատուս գյուղում. գայլերը հոշոտել են գյուղացուն պատկանող մայրացու գառների մեծ մասին, իսկ 28-ին փնտրում են 10/31/2024   20:58 Լևոն Քոչարյանի գործով տուժող ճանաչված ոստիկանը խոստովանեց՝ անձամբ օրինական պահանջ չի ներկայացրել, զեկուցագրում նշել է, որ ներկայացվել է, իսկ դատարանում ասում է՝ տեղյակ չէ, թե ում կողմից 11/01/2024   12:11 Նռանես դարձավ երկու տարեկան․ Պապիկյան 11/01/2024   12:36 Փորձ են անում ինձ ահաբեկել և լռեցնել. Հովհաննես Ավետիսյան 11/01/2024   21:00 Նռնակով ոստիկանության բաժին ներխուժած անձինք փորձել են հեղափոխություն անել. պնդում են փաստաբանները

Օրենքով գողը սպառնալիքի միջոցով ստանձնել է պարտքերի վերադարձման և այլ մասնավոր հարցերի լուծումը. հինգ անձի մեղադրանք է ներկայացվել 10/29/2024   15:33  |  Քրեական խրոնիկոն

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ստանալու, խմբավորումը ղեկավարելու և մասնակցելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին դիմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը՝ 5 մեղադրյալի մասով:

Նախաքննության ընթացքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Հ.Խ.-ն, ստանալով «քրեական հեղինակության» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ», հանդիսանալով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորման՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամ, իր անօրինական ազդեցությունն օգտագործելու և սպառնալիքի միջոցով ստանձնել է մասնավոր, այն է՝ պարտք մնացած գումարի վերադարձման, ինչպես նաև՝ այլ խնդիրներին վերաբերող վեճերն իրեն դիմած անձանց օգտին լուծելու հարցեր:

Քննությամբ հիմնավորվել է, որ տարբեր անձինք իրենց հերթին, այդ թվում՝ Պ.Ս.-ն, ստանալով և կատարելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից հետապնդվող նպատակների իրականացմանն ուղղված գործողություններ կատարելու մասին հանձնարարությունները, մասնակցել են քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, ինչպես նաև ներգրավված են եղել դրա կողմից հետապնդվող նպատակների իրականացմանը:

Տարբեր քաղաքացիներ իրենց հերթին, իրենց ենթադրյալ իրավունքներն իրացնելու, մասնավոր հարցերին առնչվող վեճերն անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար, դիմել են քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «քրեական հեղինակության» կարգավիճակ ունեցող վերոհիշյալ անձին:

Մասնավորապես, քննությամբ հիմնավորվել է, որ Հ.Խ.-ն 2023թ․ դեկտեմբերի 25-ին հանդիպել է իրեն դիմած մի կնոջ, ով ներկայացնելով իր խնդիրը՝ հայտնել է, որ նախկին ընկերը, ավտոմեքենաներ գնելու և վարձակալության հանձնելու պատճառաբանությամբ իր սեփական միջոցներից և տարբեր բանկերից ստացած մոտ 10.000.000 ՀՀ դրամը, բնակարանի վաճառքից ստացված 39.000 ԱՄՆ դոլար գումարը և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան իրենից վերցրել և չի վերադարձրել: Հ.Խ.-ն, օգտագործելով իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակը, ձեռնամուխ է եղել իրեն դիմած կնոջ օգտին խնդիրը լուծելու ուղղությամբ գործողությունների կատարմանը և տված հրահանգների կատարման միջոցով պարզելով գումարներն ու գույքը հափշտակած անձի ինքնությունը, ֆինանսական դրությունը, սոցիալական կարգավիճակը, իրեն դիմած անձին հայտնել է, որ նրա նախկին ընկերը  չունի բավարար ֆինանսական միջոցներ՝ տրված գումարները վերադարձնելու համար՝ այդ կերպ հարցը համարելով լուծված:

Բացի այդ, 2023թ․ դեկտեմբերի 26-ին որպես քրեական հեղինակության՝ Հ.Խ.-ին  դիմել է վերջինիս ծանոթը՝ որդու և նրա ընկերոջ մտերիմների վեճը լուծելու խնդրանքով: Հ.Խ.-ն ընդունել է իրեն դիմած անձի որդուն և վերջինիս ընկերոջը և առաջացած մասնավոր վեճը լուծելու նպատակով քննարկել վիճաբանության մասնակից անձի կողմից մեկ այլ՝ «Մասիվցի Ժիրո» մականվամբ անձին  դիմելու և նշված անձի օգտին մասնավոր հարցին լուծում տալու հետ կապված հարցերը։ Դրա ընթացքում Հ.Խ.-ն, պարզաբանելով քրեական աշխարհում ընդունված ավանդույթներով և կանոններով գործելու անհրաժեշտությունը, պատրաստակամություն է հայտնել տվյալ հարցի հետ կապված զրուցել «Մասիվցի Ժիրոյի» հետ և անօրինական ճանապարհով, օգտագործելով իր քրեական հեղինակությունը, իրեն դիմած նշված երկու անձանց օգտին լուծել վեճը:

Դրանից հետո, մեկ այլ դրվագով, Հ․Խ․-ն 2024թ․ հունվարի 23-ին ընդունել է իրեն դիմած կնոջն ու նրա դստերը: Վերջիններիս օգտին, այն է՝ 2010թ․ կնոջ ընկերուհուն 10.000 ԱՄՆ դոլար պարտք տված գումարը ստանալու կապակցությամբ առաջացած վեճը լուծելու ուղղությամբ խոստացել և ձեռնամուխ է եղել իր քրեական հեղինակությունն օգտագործելով հարցի լուծմանը: Այդ նպատակով կապ է հաստատել կնոջ հիշյալ ընկերուհու որդու հետ և  առաջարկել պարտք տված 10.000 ԱՄՆ դոլար գումարի փոխարեն ստանալ 4.000 ԱՄՆ դոլար գումար և հարցը համարել լուծված: Սակայն չգոհանալով հարցի լուծման այդ տարբերակով՝ կինը և նրա դուստրը հրաժարվել են Հ.Խ.-ի միջոցով հարցի լուծումից:

Այնուհետև Հ.Խ.-ն, Պ.Ս.-ի, Ա.Մ-ի, Ռ.Ն.-ի և Լ.Ն.-ի հետ 2024թ․ հունվարի 17-ին քննարկել են 2023թ․ նոյեմբերի 16-ին Երևան քաղաքի Ջրվեժ Մայակ թաղամասում տեղի ունեցած վիճաբանության և դրան մասնակից անձանց հետագա գործողությունները՝ պարզաբանելով դրանք խմբավորման սահմանած կանոններին համապատասխան գործելու անհրաժեշտությունը։ Դրանից օրեր անց նա ընդունել է վիճաբանության մասնակիցներին, պարզաբանել քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած կանոններով գործելու անհրաժեշտությունը և լուծել է նրանց միջև առաջացած տարաձայնությունները՝ այդ կերպ իրագործելով խմբավորման հետապնդած նպատակները: 

2024թ․ փետրվարի 2-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ քննարկել է մեկ այլ վիճաբանության և ծեծկռտուքի հանգամանքները և լուծել դրա մասնակիցների միջև վիճաբանության պատճառով առաջացած տարաձայնությունները:

2024թ․ փետրվարի 18-ին Հ.Խ.-ն Պ.Ս.-ի հետ, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման նպատակով, քննարկել են Երևան քաղաքի Նոր Նորք վարչական տարածքում մի քանի անձանց ծեծի ենթարկելու միջոցով իրենց դիրքը պահպանելու, դրամական միջոցներ հավաքագրելու հանգամանքները:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Խ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով, 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, համակցված կիրառվել է տնային կալանք, գրավ՝ 5.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք:

Պ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց համակցված կիրառվել է վարչական հսկողությունը, գրավ՝ 15.000.000 ՀՀ դրամ և բացակայելու արգելք:

Վերջիններիս դիմած երեք անձանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի     325-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանցից երկուսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելք, իսկ մեկի նկատմամբ՝ վարչական հսկողություն և բացակայելու արգելք:

Հինգ մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են դատարան:

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակից, քննությամբ դեռևս չպարզված  անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:29 16/10/2024  |  Քրեական խրոնիկոնԱվարտվել է քրեական հեղինակություն հանդիսացող անձի կողմից խուլիգանություն և ֆիզիկական ներգործություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
22:00 15/10/2024  |  ԼՐԱՀՈՍ«Ալավերդյանցի Կոկոն»՝ «Անորսալի Ջո»․ «Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավորին փախուստից երկու շաբաթ անց դեռ չեն գտել
13:18 04/10/2024  |  Քրեական խրոնիկոն«Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավոր Կոկոյի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել. Ով է նրան օգնել փախուստի հարցում
20:13 01/10/2024  |  Քրեական խրոնիկոն«Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել
13:11 01/10/2024  |  Քրեական խրոնիկոնՕրենքով գող «Կիլդիմ Արթուր»-ին հանձնարարել են 48-ամյա տղամարդուց հետ ստանալ 4500 դոլար պարտքը, առաջացել է վեճ, հնչել են կրակոցներ
11:34 20/09/2024  |  Քրեական խրոնիկոնԿանխվել է խմբի կազմում ավազակություն նախապատրաստելու, hանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու դեպք. երկու անձ կալանավորվել է (տեսանյութ)
18:47 19/09/2024  |  Քրեական խրոնիկոնՄի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, հրազենի, ռազմամթերքի ապօրինի շրջանառության վարույթով 3 անձ կալանավորվել է
20:21 21/08/2024  |  ԼՐԱՀՈՍ«Քյավառցի Ռաֆոյի» դեմ մահափորձի և նրա վարորդի սպանության գործը մնում է չբացահայտված․ երբ է քիլլերը հեռացել Հայաստանից
18:18 28/07/2024  |  ԼՐԱՀՈՍՔրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազ»-ի սպանության գործով 2 ձերբակալված կա
17:34 28/07/2024  |  ԼՐԱՀՈՍՁերբակալվել է քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամը»` Ռուստամ Ստեփանյանը. ԶԼՄ

Արխիվ

[]