Թեմաներ
Ուրբաթ 02 / 14 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/14/2025   21:07 Stern Stewart Institute վերլուծական կենտրոնի նախագահի հետ մտքեր են փոխանակվել Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման ուղղությամբ 02/14/2025   20:57 Անապայում հրդեհ է բռնկվել առողջարաններից մեկում (տեսանյութ) 02/14/2025   20:51 Ֆրանսիայում Թրամփին մեղադրել են Եվրամիությունը քայքայելու ցանկության մեջ 02/14/2025   20:45 Բաքվի բանտերում հայտնված անձինք այս իշխանությունների համար ոչ ցանկալի անձինք են, գուցե սպասում էին, որ Շահրամանյանն էլ պետք է հայտնվի Բաքվում. Դավիթ Գալստյան 02/14/2025   20:35 Վարչապետը հանդիպում է ունեցել գերմանացի խորհրդարանականների հետ 02/14/2025   20:20 Հայ հրաձիգների եռյակը դարձել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր 02/14/2025   20:10 Կաթողիկոսը հորդորեց նորապսակներին ապրել սիրով ու ավետարանական ոգով․ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տոնախմբվեց Տեառնընդառաջը 02/14/2025   19:57 Գերմանիայի նախագահը կոշտ հայտարարություն է արել ԵՄ երկրների հասցեին 02/14/2025   19:55 Ստեփանակերտում մահացած տարեց կնոջ մարմինը չորս ամիս է՝ ադրբեջանական վերահսկողության ներքո է․ ՀՀ իշխանությունները տեր չեն կանգնում հայ կնոջ դիակին 02/14/2025   19:43 Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում․ Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին 02/14/2025   19:30 Փաշինյանը ներկա է գտնվել Մյունխենի անվտանգության համաժողովի բացման արարողությանը 02/14/2025   19:19 Սուրեն Պապիկյանը մասնակցել է Մյունխենի անվտանգության համաժողովի բացման պաշտոնական արարողությանը 02/14/2025   19:12 Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում 02/14/2025   18:56 Մասնագետը նշել է աղեստամոքսային տրակտի համար ամենավնասակար ապուրները 02/14/2025   18:55 ՌԴ-ն չի միջամտի, եթե ագրեսիվ կամ պատերազմական գործողություններ սկսվեն Իրանի նկատմամբ. նման պարտավորություն չունի. արաբագետ 02/14/2025   18:46 Օդաչուները վթարային վայրէջք են կատարել թռիչքից անմիջապես հետո. պատճառը հրդեհն է եղել 02/14/2025   18:39 100 տարին լրացած երևանցիները 1 մլն դրամ աջակցություն են ստանում 02/14/2025   18:28 ԱՄՆ-ում միգրանտները վախենում են աշխատանքի գնալ. WSJ 02/14/2025   18:13 Մհեր Գրիգորյանն և Շահին Մուստաֆաևն այս անգամ տեսակոնֆերանսի ձևաչափով են հանդիպել 02/14/2025   17:56 Պարեկներին 20 հազար դրամ կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է․ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութեր 02/14/2025   17:53 Արևմուտքում բացահայտել են Ուկրաինայի հարցով ռուսական բանակցային խմբի կազմը 02/14/2025   17:43 Պաշտպանության նախարարները քննարկել են Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր 02/14/2025   17:41 Լռելն այսօր բացարձակապես վայել չէ զինվորականի պատվին. Արցախի մշակույթի նախկին նախարարը տարակուսած է՝ ինչու է ՊԲ հրամանատարությունը լռում 02/14/2025   17:37 «Փյունիկ»-ի նոր ղեկավարությունը հանդիպել է ՀՖՖ-ի ղեկավար կազմի հետ 02/14/2025   17:29 Սուրեն Պապիկյանը հանդիպել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պաշտպանության նախարար Յուրիկո Բակեսի հետ 02/14/2025   17:25 Գլխավոր դատախազի հրամանով դատախազի նկատմամբ նշանակվել է «պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով» կարգապահական տույժ 02/14/2025   17:19 Ինչ անում է Նիկոլն իր հենարանի գլխին՝քիչ է անում. շուտով հերթը կհասնի նաև կարմիր գլխարկավորներին. Գյուլնարա Ալեքսանյան (տեսանյութ) 02/14/2025   17:15 Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին 02/14/2025   17:11 Ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցում ՌԴ-ի ու Իրանի մոտեցումները նույնական են. Զախարովա 02/14/2025   17:08 Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր նախկին դեսպանի գործով երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան 02/14/2025   16:59 Նախագահը կարձագանքի ուսանողների հանրագրին՝ համազգային շահերի հստակեցման վերաբերյալ 02/14/2025   16:53 Փետրվարի 17-ին Ռոբերտ Քոչարյանը մամուլի ասուլիս կտա 02/14/2025   16:49 Արցախցներին բնակարանով ապահովման ծրագրի բարեփոխումը տեղահանվածների միայն 40 % -ին կվերաբերվի. Լիանա Պետրոսյան 02/14/2025   16:39 ՄԻՊ-ը կայացրել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում պահվող անձի իրավունքների խախտման մասին որոշում 02/14/2025   16:39 ՔՊ-ական պատգամավորը Սուրբ Վալենտինի կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացել 02/14/2025   16:36 Ռուբեն Վարդանյանը, հավատարիմ մնալով զենք չբռնելու գաղափարին, ընտրել էր ընդամենը գոյատևման ունակությունների ձեռքբերմանը դասընթացը. ՈՄԱ 02/14/2025   16:29 Պատմությունը կրկնվելու հատկություն ունի, կգա ժամանակը և մեր ազգը նորից կկերտի այս հաղթանակները և մի բան էլ ավելին. Արշավիր Ղարամյանը կադրեր է հրապարակել 02/14/2025   16:26 Վերջին չորս տարվա ընթացքում արձանագրվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված 9 դեպք 02/14/2025   16:12 Արցախի հայաթափումը դա Արցախի հայերի հերոսության պատմություն է. Վահրամ Միրաքյան 02/14/2025   16:07 Ադրբեջանի նախկին դեսպանը Լոնդոնում դատապարտվել է սեռական ոտնձգությունների համար 02/14/2025   15:54 Սուրեն Պապիկյանը Շվեդիայի Թագավորության պաշտպանության նախարարի հետ քննարկել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Շվեդիա համագործակցության հեռանկարները 02/14/2025   15:46 Գյումրիին ԵՄ-ի նվիրած ավտոբուսները վերածվել են անշարժ գույքի. Ահազանգ 02/14/2025   15:43 Ամփոփվել են Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազության 2024 թվականի աշխատանքները 02/14/2025   15:43 Զախարովային հարցրել են՝ Հայաստանի կողմից եվրաինտեգրման գործընթացի մեկնարկն ազդե՞լ է ՀՀ-ՌԴ հարաբերությունների վրա 02/14/2025   15:39 ԱԺ-ում ՔՊ խմբակցությունը հանդիպել է Անահիտ Ավանեսյանի հետ 02/14/2025   15:35 Օգտակար խուրհուրդներ վարորդներին ձմռանը երթևեկելիս 02/14/2025   15:31 Նիկոլ Փաշինյանն և Անտոնիու Կոշտան քննարկել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության օրակարգին վերաբերող մի շարք հարցեր 02/14/2025   15:24 Պերմում ինքնաթիռը դուրս է եկել թռիչքուղուց, օդանավակայանը ժամանակավորապես փակ է 02/14/2025   15:17 Խուլիգանություն և մարմնական վնասվածք Նուբարաշենում. վիճել են «Երևան ավտոբուս» ընկերության վարորդը և ուղեվարձը չվճարած ուղևորներ 02/14/2025   15:13 Բանավեճ, որը, ցավոք, երբեք չի եղել Փաշինյանի հետ
02/13/2025   18:01 «Ով է նա, որ նման արտահայտություն է արել». արցախցի մանկավարժը պահանջում է, որ Արցախի պաշտպանության նախարարը իր հետ մտնի Ալեն Սիմոնյանի մոտ 02/14/2025   13:59 Սապատավոր կետը կուլ է տվել չիլիացուն, ապա՝ դուրս թքել նրան. արտասավոր դեպքի տեսանյութը 02/13/2025   08:17 Նախագահը հրամանագիր է ստորագրել՝ Արցախի ԱԺ լիազորությունները ձգելու մասին․«Հրապարակ» 02/13/2025   19:25 Լուսանկարում պատկերված տղաների մեծ մասը նահատակվել է 2023 թ. սեպտեմբերի 19-ին՝ հակառակորդին պատճառելով մեծ կորուստներ. Գեներալն արձագանքել է Ալեն Սիմոնյանին 02/13/2025   08:04 Փակ հանդիպումից հետո իշխանությունը գործի է անցել․ «Հրապարակ» 02/13/2025   15:35 Գյումրիում փրկարարները բացել են տան դուռը, որտեղ հայտնաբերել են տղամարդու մարմին և անգիտակից վիճակում գտնվող կնոջ, ում կյանքը բժիշկներին չի հաջողվել փրկել 02/13/2025   22:36 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/13/2025   14:22 Արցախը հետ ենք բերելու, Արցախը Նախիջևան չի դառնալու. ակցիայի մասնակից 02/12/2025   22:11 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանն անշնչացած 02/13/2025   11:46 Փետրվարի երրորդ տասնօրյակում կարծես թե ունենալու ենք եղանակային լուրջ իրադարձություններ.Սուրենյան 02/13/2025   20:15 Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ադրբեջանցի պետական փաստաբանից 02/14/2025   16:39 ՔՊ-ական պատգամավորը Սուրբ Վալենտինի կապակցությամբ ավտոմեքենա՞ է նվեր ստացել 02/13/2025   21:19 Սատանայի փաստաբանը 02/14/2025   08:02 Նորատուսցի Արայի որդին կալանքից ազատվել է․ «Հրապարակ» 02/14/2025   12:40 Ինձնից չէ, որ պետք էր կամ պետք է պաշտպանել, և պաշտպանելու ձևը և վայրն ուրիշ տեղ էր, ոչ թե Երևանի կենտրոնի տներում. Ալեն Սիմոնյան 02/12/2025   21:57 Փաշինյանը երեւանցիներին առաջարկում է տունը վարձով տալ ու գնալ գյուղում կամ Ջերմուկում ապրել (տեսանյութ) 02/14/2025   14:31 «Չի կարելի, հարամ մի արեք միջոցառումը. «Ձեր ագրեսիան ձեզ պահեք». «Մայր Հայաստանի» իրազեկման ակցիայի ժամանակ իրավիճակը լարվեց 02/13/2025   07:54 Տնօրենը 140 օրից ավելի ապօրինաբար կալանավորված է, իսկ հարյուրավոր աշխատակիցներ հայտնվել են ծանր իրավիճակում. «Փաստ» 02/13/2025   18:30 Անսասան է Արցախ վերադառնալու հույսն ու հավատը 02/14/2025   19:12 Լապշինն ահազանգում է՝ Բելառուսում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի բլոգեր՝ Ադրբեջանի պահանջով․ՀՀ ԱԳՆ-ն չի մեկնաբանում

Արփինե Սարգսյանը Ազգային ժողովում ներկայացրել է 2025 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը 10/28/2024   20:30  |  ԼՐԱՀՈՍ

Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսված ՆԳ նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը:

Փոխնախարար Արփինե Սարգսյանն իր ելույթում նշել է, որ 2025 թ. պետական բյուջեի նախագծով ՆԳ նախարարության ընդհանուր հատկացումները կազմում են 105 մլրդ դրամ, որից ընթացիկ ծախսերի գծով՝ 99,1 մլրդ դրամ, կապիտալ ծախսերի գծով՝ 5,9 մլրդ դրամ։

2025 թվականի պլանավորված բյուջեով սոցիալական բնույթ ունեցող և գնում չհանդիսացող ծախսերը կազմում են 87,2 մլրդ դրամ, որից միայն աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցած միջոցները՝ 77,4 մլրդ դրամ, գնումների ընթացակարգով նախատեսվող հատկացումները՝ 17,8 մլրդ դրամ, որից կապիտալ ծախսերը՝ 5,9 մլրդ դրամ:

Ընթացիկ ծախսերի գծով 8 մլրդ դրամի ավելացումը պայմանավորված է.

1. Արմավիրի, Արարատի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերի և Ջրային պարեկային ծառայության ծառայողների աշխատավարձերի, ինչպես նաև ՆԳՆ ծառայողների ատեստավորման արդյունքներով հավելավճարների ապահովմամբ,

2. Ոստիկանության գվարդիայի ստեղծման համար հատուկ տեխնիկայի, սպառազինության, համազգեստի, համակարգչային ծրագրերի և այլ ապրանքների ու նյութերի ձեռք բերման անհրաժեշտությամբ,

3. Մեկ միասնական կրթահամալիրի ձևավորմամբ (Ոստիկանության կրթահամալիրի և ՃԿՊԱ միավորում):

Կապիտալ հատկացումները՝ 5,9 մլրդ դրամը, հիմնականում վերագրվում են.

1. Ոստիկանության գվարդիայի, քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության ստեղծման համար տրանսպորտային միջոցների, էլեկտրոնային ձեռնաշղթաների (ընտանեկան բռնության կանխարգելում, պաշտպանություն), ՁՊՎ-ների կապիտալ վերանորոգումների, ազդանշանային և տեսահսկողության համակարգերի, ինչպես նաև վարչական և այլ սարքերի ու սարքավորումների ձեռք բերմանը,

2. Փրկարար ծառայության (ներդրումային ծրագիր՝ 2,365 մլն դրամ, 4 մարզի համար) Արմավիրի և Կոտայքի մարզերում արտակարգ դեպքերին և պատահարներին արագ արձագանքելու համար փրկարարական, հրդեհաշիջման մեքենաների ձեռք բերմանը (Արագածոտնի և Արարատի մարզերում ծրագրի իրականացման նպատակով ֆինանսական միջոցների հատկացումը հաստատվել է ՆԳՆ 2025-2027 թթ. ՄԺԾԾ-ով 2026 թ. համար),

3. Շենք-շինությունների շարունակական շինարարությանը:

Արփինե Սարգսյանի խոսքով՝ ՆԳ նախարարությունը գալիք տարում կիրականացնի 6 ծրագիր` 22 քաղաքականության միջոցառմամբ:

Ըստ առանձին միջոցառումների, ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությանը և ձևաչափին համապատասխան, մշակվել և բյուջետային հայտում ներառվել է 120 արդյունքային չափորոշիչ (ցուցանիշ)՝ դրանով ըստ էության ապահովելով նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին իրականացվող աշխատանքների, մատուցվող ծառայությունների և ակնկալվող արդյունքների միջև փոխկապվածությունը:

Կառավարության բարեփոխումների ռազմավարությամբ ամրագրված՝ ժողովրդավարական պետությանն ու հասարակությանը բնորոշ ներքին գործերի նախարարություն ունենալու անհրաժեշտությամբ պայմանավորված, մշակվել և ՆԳՆ ծրագրային բյուջեում ներառվել են ոստիկանության և փրկարար ծառայության գործունեության վերջնական արդյունքի գնահատման (թիրախային) հետևյալ հիմնական ցուցանիշները.

– հասարակական վստահության մակարդակի աճը՝ 2022 թ․ 70%-ից 2026 թ․՝ 75%,
– բացահայտված հանցագործությունների մակարդակի աճը՝ 2022 թ․ 41,8%-ից 2026 թ.՝ 50%,
– առավել լատենտային հանցագործությունների հայտնաբերման մակարդակի աճը՝ 2022 թ․ 10,9%-ից 2026 թ․՝ 12%,
– սեյսմիկ պաշտպանության տեսակետից գնահատված օբյեկտների քանակի աճը՝ 2023 թ․5%-ից 2027 թ․՝ 10%,
– տեղեկացված բնակչության թվաքանակի աճը՝ 2022 թ. 5%-ից 2026 թ․՝ 10% և ծրագրային բյուջեի 3-րդ հավելվածով ներկայացված ևս 2 հիմնական ցուցանիշ։

Մինչև 2025 թվականի ընթացքում իրականացվելիք հիմնական միջոցառումներին անդրադառնալը, փոխնախարարն ամփոփ ներկայացրել է հանցավորության և դրա դեմ տարվող պայքարի շրջանակում 9 ամիսների վիճակագրությունը, ինչպես նաև տվյալներ ՆԳ նախարարության կողմից մատուցվող ծառայությունների մասով:

Անդրադառնալով ՆԳ նախարարությունում իրականացվող համապարփակ բարեփոխումներին՝ Արփինե Սարգսյանը նշել է, որ դրանք շարունակվելու են նաև 2025 թվականին։
Նա ներկայացրել է իրականացվելիք աշխատանքները՝ ըստ ենթակա պետական մարմինների գործունեության ուղղությունների․

Ոստիկանություն․ Ոստիկանությունը որպես մասնագիտական մարմին զարգանալու է չորս հենասյունային ուղղություններով․

• Պարեկային ծառայությունն արդեն իսկ գործում է ամբողջ հանրապետության տարածքում, իսկ ոստիկանության գվարդիայի ձևավորման օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Ազգային ժողովի կողմից։ Ոստիկանության գվարդիայի ծառայողների ամբողջական վերապատրաստման գործընթացը նախատեսվում է ավարտել 2025 թ. նոյեմբերին՝ ծառայության մեկնարկին ընդառաջ։

• Քրեական և համայնքային ոստիկանության ձևավորման շրջանակներում սկզբունքորեն կվերաիմաստավորվեն ոստիկանության տարածքային մարմինների կազմակերպական ձևն ու գործառույթները, ինչը միտված է ինչպես գործառույթների կրկնության բացառմանը, միջանկյալ կառավարման ավելորդ օղակների վերացմանը, հանցագործությունների կանխարգելման և բացահայտման արդյունավետության բարձրացմանը, այնպես էլ այդ մարմինների գործունեությունն առավելապես հանցագործությունների կանխարգելմանը նպատակաուղղելուն:

• 2025 թ․ բյուջեով շուրջ 6 մլրդ դրամ է նախատեսվել ոստիկանության գվարդիայի և մյուս հենասյունային ուղղությունների համար սպառազինության ու անհրաժեշտ այլ միջոցների ձեռք բերման նպատակով։

• 2025 թ. նախատեսվում է աշխատանքներ իրականացնել Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կազմում նոր ստեղծված՝ համացանցի միջոցով թմրամիջոցների անօրինական շրջանառության, ինչպես նաև կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագիտացված ստորաբաժանումների կարողությունների զարգացման ուղղությամբ:

• Նախապատրաստվել են Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2025-2027 թթ․ գործողությունների ծրագրի նախագիծ, որի ընդունման արդյունքում թիրախավորվելու են նաև շահառուների բժշկական օգնության որակի բարձրացումը և վերասոցիալականացումը։

• Օպտիմալացման գործընթացի շրջանակում նախատեսվել է 30 տոկոսով կրճատել ձերբակալվածների պահման վայրերի թիվը: Այն ՁՊՎ-ներում, որոնք կշարունակեն գործել, նախատեսվում են հիմնական վերանորոգումներ։

• Վերանայվում է պետական պահպանության ենթակա պետական շենքերի և շինությունների, ինչպես նաև կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը։ Նկատի ունենալով, որ համապատասխան որոշման ընդունումից հետո ոստիկանության կողմից զգալի օբյեկտների պահպանությունը փոխանցվելու է մասնավոր պահնորդական կազմակերպություններին, նախապատրաստվել է օրենսդրական փաթեթ։

• Ներկայումս ընթանում է ՆԳՆ ենթակայության տակ գտնվող երկու ուսումնական հաստատությունների՝ «ՀՀ ոստիկանության կրթահամալիր» և «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» միավորման գործընթացը։ Երկու ուսումնական հաստատությունների միավորման արդյունքում հնարավոր կլինի բավարարել ՆԳՆ ենթակայության տակ գտնվող ծառայությունների կադրային պահանջարկը։

• Մեկնարկել է «ՆԳ նախարարության արդյունավետության խթանում՝ մարդկային ռեսուրսների կառավարման բարեփոխումների միջոցով» ծրագիրը: 2025 թվականից ծրագիրը թույլ կտա ներգրավել լավագույն կադրերին, որոնք իրենց ծառայությունը կվերածեն հանրային ծառայության օրինակելի տեսակի՝ ապահովելով աշխատանքների արդյունավետությունը և գործունեության թափանցիկությունը։

• ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ համատեղ, Ներքին գործերի նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնց ընդունմամբ «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ-ի համար 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով հասանելիություն կապահովվի օրենսդրությամբ սահմանված տնտեսվարողների տեսահսկման համակարգերին: Միասնական կենտրոնը անհրաժեշտ տեղեկատվությամբ կապահովի ոստիկանությանը և այլ իրավապահ մարմիններին՝ ապահովելով հասարակական կարգն ու անվտանգությունը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայություն

• Ծառայության կողմից տրամադրվող նույնականացման քարտերի պահանջարկի կտրուկ ավելացմամբ պայմանավորված՝ 2025 թվականին կավելանա նույնականացման քարտերի թողարկման քանակը։

• 2023 թվականից աստիճանաբար ներդրվել է առցանց հերթագրման համակարգ (migration.e-gov.am), որն ընթացիկ տարում կատարելագործվել է, և ներկայումս ծառայությունները մատուցվում են և՛ էլեկտրոնային հերթագրմամբ, և՛ կենդանի հերթի ձևաչափով։

• 2025 թվականին նախատեսվում է գնել գունավոր կամ լյումինեսցենտ գունավոր անձնագրեր տպագրող նոր սարքեր։

• Ծառայության կողմից երկար տարիներ շահագործվում են մի շարք էլեկտրոնային համակարգեր, որոնց սերվերային սարքավորումների կրիչները ժամանակի ընթացքում խափանվում են․ 2025 թվականին նախատեսվում է գնել սերվերների սկավառակներ:

• Ոլորտում իրականացվող թվայնացման աշխատանքների մասով ներդրվելու է ինչպես օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակի տրամադրման դիմումների ընդունման և վարույթների իրականացման առցանց միջավայր, այնպես էլ ՀՀ քաղաքացիություն ստանալու և այն դադարեցնելու համար դիմելու, ինչպես նաև վարույթներն իրականացնելու էլեկտրոնային ընթացակարգ։

• Բնակչության նոր ռեգիստրի ներդրման նպատակով ուրվագծվել է նոր ռեգիստրի կառուցվածքը, շրջանառվում է «Բնակչության պետական ռեգիստրի մասին» նոր օրենքի նախագիծը։

• Ըստ բնակության վայրի փաստացի հաշվառման՝ առցանց դիմումների ընդունման համակարգի ներդրման նպատակով կազմվել է ծրագրային ապահովման մշակման տեխնիկական առաջադրանք։ Ծրագրային ապահովումը պատրաստ է լինելու 2024 թ. դեկտեմբերին, իսկ գործարկումը նախատեսվում է 2025 թվականից։

• ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում իրականացվել է Զանգերի կենտրոնի ծրագրային ապահովման գնման և ներդրման մրցույթ։ Ծրագրային ապահովման ներդրումը ակնկալվում է ավարտին հասցնել մինչ 2025 թ. հուլիս։

• Պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով ՀՀ-ում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման ենթակառուցվածքների արդիականացման նպատակով մեկնարկել է որակավորված հայտատուների հետ բանակցությունների փուլը։ Հաղթող հայտատուի հայտարարումը կիրականացվի 2025 թ. մարտ-ապրիլ ամիսներին, նոր ենթակառուցվածքը կներդրվի 12 ամսում, իսկ արտադրությունը կմեկնարկի 2026 թ. մարտ-ապրիլին։

• Ներդրվել է շրջիկ ձևաչափով ծառայության համակարգ, որի արդյունքում ծառայությունների մատուցումը ՀՀ քաղաքացիների, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված և ժամանակավոր պաշտպանություն ստացած անձանց համար դարձել է առավել հասանելի։

• Կայացման ընթացքում է միգրացիոն քաղաքականության երկխոսության հարթակը։ Այն կամավոր և ոչ ֆորմալ հարթակ է, որը միավորում է պետական կառույցներին, միջազգային կազմակերպություններին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և այլ շահագրգիռ կողմերի՝ Հայաստանում միգրացիոն քաղաքականության վերաբերյալ կառուցողական երկխոսություն ծավալելու և փաստահեն առաջարկությունների համար:

Փրկարար ծառայություն

• 2025 թ. ընթացքում նախատեսվում է իրականացնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորումը, ինչի արդյունքում կձևավորվի ահազանգերի ընդունման մեկ միասնական հարթակ։

• Կառավարության 2023 թ. հոկտեմբերի 5-ի «Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ. գործողությունների ծրագիրը» հաստատելու մասին որոշմամբ սահմանված է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում և ներկայացում Ազգային ժողով։ Օրենքի նախագիծը սահմանում է աղետների ռիսկի կառավարման ոլորտում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և բնակչության գործառույթների հստակեցում, կառավարության և լիազոր մարմնի լիազորությունների ընդլայնում, արտակարգ իրավիճակների դասակարգում։

• ՆԳ նախարարության կողմից 2025 թվականին շարունակվելու են «Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքի նախագծի և դրանից բխող ենթաօրենսդրական ակտերի նախագծերի փաթեթի լրամշակման աշխատանքները։ Նախագծով սահմանվում է բնակչության ազդարարման համակարգի արդիականացում, քաղաքացիական պաշտպանության նախապատրաստական և հիմնական միջոցառումների արդյունավետ կազմակերպում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև կազմակերպությունների և բնակչության իրավասությունների հստակեցում և սահմանում։

• «ՀՀ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության 2023 թ. նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված 1-ով սահմանված է «Աղետների վաղ ազդարարման համակարգի ձևավորման հայեցակարգը և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունում, ինչի արդյունքում 2025 թ. կկատարելագործվեն աղետների վաղ ազդարարման համակարգի օպերատիվ տեղեկատվության տրամադրման հնարավորությունները, կնվազեն մարդկային կորուստները և տնտեսական վնասները։

• Շարունակվում են աշխատանքներն արտակարգ իրավիճակներում փրկարար կամավորական համայնքային ջոկատների զարգացման ուղղությամբ։

• Միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակներում իրականացվում են կամավորների հավաքագրման, ուսուցման, հենակետերի զարգացման, վերապատրաստման դասընթացների անցկացման, ինչպես նաև այլ աշխատանքներ։

• 2023 թվականից մեկնարկել է ոստիկանության և ՓԾ ծառայողների կամավոր ատեստավորման գործընթացը։ Ատեստավորումը սոցիալական լրացուցիչ երաշխիք կստեղծի, ինչը լրացուցիչ խթան կհանդիսանա անձնակազմի մասնագիտական գիտելիքների կատարելագործման համար։

ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը պատասխանել է նաև ԱԺ պատգամավորների հարցերին:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:40 25/10/2024  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ ոստիկանության պետը և ոստիկանության զորքերի հրամանատարը այցելել են Սյունիքի մարզ
23:48 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցի Գեղարքունիքի մարզում
20:48 24/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱզգային ժողովի կողմից ընդունվել են ՆԳՆ բարեփոխումների օրակարգային մի շարք նախաձեռնություններ
11:01 24/10/2024  |  Քրեական խրոնիկոնԾառայողական քննության նյութերի հիման վրա 27 քրեական գործ է հարուցվել, որից 23-ը՝ ոստիկանության ծառայողների նկատմամբ
18:19 23/10/2024  |  ԻՐԱԶԵԿՄԱՆ ՀԱՐԹԱԿԾառայության նոր ենթաբաժիններ ՆԳՆ կայքում. կատարվել են փոփոխություններ
20:58 22/10/2024  |  ԼՐԱՀՈՍ44-օրյա պատերազմի մասնակիցների դիմանկարները ներկած կինը ձերբակալվել է
19:50 18/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով՝ Լոռու մարզում
22:28 17/10/2024  |  ԼՐԱՀՈՍԿառավարությունը նախատեսում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները
17:17 11/10/2024  |  ԼՐԱՀՈՍՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է մարզերում շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը
19:26 05/10/2024  |  ԼՐԱՀՈՍԱՄՆ գործընկերների հետ քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Արխիվ

[]