Թեմաներ
Հինգշաբթի 02 / 13 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

02/12/2025   22:43 Արցախցիների դեմ ատելություն տարածող Ալեն Սիմոնյանի վերաբերյալ քրեական վարույթ չկա. դատախազությունը ոչինչ չի ձեռնարկել 02/12/2025   22:11 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանն անշնչացած 02/12/2025   21:57 Փաշինյանը երեւանցիներին առաջարկում է տունը վարձով տալ ու գնալ գյուղում կամ Ջերմուկում ապրել (տեսանյութ) 02/12/2025   21:55 Թրամփը Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո զանգահարել է Զելենսկուն 02/12/2025   21:41 Սնուպ Դոգը վերադարձրել է Հայաստանում չկայացած համերգի հոնորարը. «Արմենպրես» 02/12/2025   21:24 Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տեւել է մոտ 1,5 ժամ 02/12/2025   21:21 Փրկարարները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը Դավթաշենի կամրջից 02/12/2025   21:07 Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ծանր հանցագործության մասին հնչեցրեց. Գեղամ Մանուկյանը դիմեց ԱԱԾ-ին (տեսանյութ) 02/12/2025   20:53 Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյան 02/12/2025   20:51 Առավոտյան ավտոբուսը երթեւեկում է դատարկ, բա դատարկ պտույտի համար ո՞վ է վճարում. Փաշինյան (տեսանյութ) 02/12/2025   20:25 Ընտրվելը գերնպատակ չէ. Փաշինյան 02/12/2025   20:20 Քաղաքապետարանի վերջին 2 օրվա ապօրինությունները պատասխան քայլեր են պահանջում ընդդիմությունից․ Վրթանեսյան 02/12/2025   20:19 Մորմոնները Հյուսիսային պողոտայում նախաձեռնություն են անցկացնում, զգոն եղեք․ Հայր Զաքարիան ահազանգում է 02/12/2025   20:10 Տեղի է ունեցել Պուտինի առաջին հեռախոսազրույցը Սիրիայի անցումային շրջանի նախագահի հետ 02/12/2025   20:08 Վարդան Ղուկասյանի հետ փակ բանակցություններ չեմ վարել, միայնակ ենք գնալու Գյումրիում ընտրությունների. Սուրենյանց 02/12/2025   20:03 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար 02/12/2025   19:51 Մսի հանդեպ հակակրանքը տագնապի առիթ են անվանել 02/12/2025   19:40 Ազգի խայտառակությունն է, հայ ժողովրդի խայտառակությունը. Մովսես Հակոբյան 02/12/2025   19:36 Սնուպ Դոգի համերգի կազմակերպման հարցով հարուցված վարույթը կարճվել է 02/12/2025   19:30 Հովիտ գյուղի սկզբնամասում այրվել է միկրոավտոբուս․ տուժածներ չկան 02/12/2025   19:19 Ուկրաինայում հոգնել են հակամարտությունից․ Զելենսկի 02/12/2025   19:09 Վրաստանի խոսնակը կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը 02/12/2025   19:02 Էդ դուք եք ճանաչել, ուզենայիք էլ՝ չէիք կարող չճանաչել. Նիկոլ Փաշինյանը՝ Արցախի Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին 02/12/2025   18:59 Գաղափարազուրկ անհատների մոտ սեփական փոքրոգությունը, պատմության առջեւ հանցանքի խարանը մաքրելու ապարդյուն փորձերը՝ բացահայտում են այդ մարդուկների իրական պատկերը. ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե 02/12/2025   18:55 Իջևանցի Գառնիկ Դանիելյանը հարց չձևակերպեց, բայց իջևանցի Փաշինյանը հասկացավ, Ալեն Սիմոնյանն էլ տեսավ, զարմացավ 02/12/2025   18:52 Մի հատը սառնարանի ոտի տակից ենք հանում, մի հատը կանդիցիաների միջից ենք հանում, հրապարակելու ենք. Փաշինյանը բանակցային փաստաթղթերի մասին 02/12/2025   18:37 Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է Միջազգային քրեական դատարանի դատախազին 02/12/2025   18:15 Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման համար նախատեսվել է 743 մլն դրամ․ պարզ չէ՝ երբ կավարտվի աշխատանքները․ պատգամավորի հարցին նախարարը հոդաբաշխ պատասխան չուներ 02/12/2025   18:13 Գյուղատնտեսությունը, անասնապահությունը, մեր մարզում կտրուկ անկում է ապրում, չինովնիկները աշխատավարձ ու պարգևավճար են ստանում, ո՞վ է պատասխան տալու այս կտրուկ անկման համար. Մելքոնյան (տեսանյութ) 02/12/2025   18:06 Իսկ սույն պարոնը կարո՞ղ է հանկարծ հիշի, թե ովքեր են Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, թե ովքեր էին իրենց գործողություններով նպաստում հյուծող շրջափակման խորացմանը. «Հանուն Արցախի» միավորում 02/12/2025   18:05 Կարո՞ղ է պարզվի ներողություն խնդրելու անհրաժեշտություն Դուք ունեք. Փաշինյանը՝ Լեւոն Քոչարյանին 02/12/2025   17:57 Կիսածնկաչոք 5 տարի է աղաչում ենք՝ ժողովուրդ ջան, հարկերը վճարեք. Փաշինյան 02/12/2025   17:53 Թշնամանք կար, զենքերը չէին առգրավել, որի արդյունքում Փարաքարում սպանություն եղավ. Հայկ Սարգսյան 02/12/2025   17:44 Կրակոցներից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել էր Դավիթ Իշխանյանին ու հարցնում էր՝ ամեն ինչ կարգի՞ն է. Դավիթ Գալստյան 02/12/2025   17:41 Հեղափոխություն դրա համար չենք արել, որ ստվերը խրախուսենք. տենց առևտրի կետ չկա, որ օրը հանի 27 հազար դրամ. Փաշինյան 02/12/2025   17:31 Կա հստակ երևացող «կարմիր գիծ», որը յոթ տարի շարունակ քաղաքական ընդդիմությունը հետևողականորեն չի խախտում. Հայկ Դեմոյան 02/12/2025   17:27 Տնտեսագիտական հաշվարկով՝ էդ բիզնեսները պետք է գոյություն չունենան. Փաշինյանը՝ շրջանառության հարկի բարձրացումից դժգոհողներին 02/12/2025   17:23 1988թ. փետրվարի 12-ը Արցախի պատմության համար եղավ շրջադարձային. Պետրոսյան 02/12/2025   17:21 Լեռնավան համայնքում «կրթվելը նորաձեւ է» շարժումը բուռն, թեժ, կրքոտ ընթացք ստացավ. Հակոբյան 02/12/2025   17:10 Պեսկովն ԱՄՆ-ի հետ բանտարկյալների փոխանակումն անվանել է քայլ՝ ուղղված փոխադարձ վստահության բարձրացմանը 02/12/2025   16:49 Ալավերդիում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության դեպքով քրեական վարույթ չի նախաձեռնվել, փոխարենը՝ ձերբակալվել են քաղաքացիները 02/12/2025   16:38 Աբխազիայի հայ համայնքը դիմել է ՀՀ կառավարությանը՝ բնակչության պաշտպանությունն ապահովելու պահանջով 02/12/2025   16:32 Փաշինյանն ու կառավարության անդամները ԱԺ-ում պատասխանում են պատգամավորների հարցերին . ուղիղ 02/12/2025   16:23 ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության հարցերով պետնախարար Սանջայ Սեթի հետ 02/12/2025   16:19 Իմ գրասենյակի աշխատակիցներին են սպանել, փորձել են ինձ էլ սպանել. Զելենսկին պատմել է 2022-ի մասին 02/12/2025   16:13 Իրականության ցանկացած խեղաթյուրում դատապարտելի է. ՀԱՍԵ Արցախի թեմ 02/12/2025   16:05 Երևանի քաղաքապետարանը ստուգայցեր է իրականացնում տրանսպորտում 02/12/2025   16:02 Բաքվում ռուսական տունն ազատում է տարածքը 02/12/2025   16:00 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am 02/12/2025   15:56 Արցախցիների հետ կատարվածը գենոցիդ է, հիմա նաեւ՝ հոգեբանական գենոցիդ. Մարդուն մեղադրում են, որ չի ուզում ենթարկվել գենոցիդի, աբսուրդ է. հոգեբան
02/11/2025   14:00 Ալավերդիում ոստիկանները քաղաքացուց պահանջել են իջեցնել անդրավարտիքը, ապա՝ ծեծել, արցունքաբեր գազ կիրառել․ շոշափվում են ոստիկանության պաշտոնյայի և ՔՊ-ական պատգամավորի անունները․ ահազանգ 02/12/2025   16:00 Զավակդ կամաչեր՝ իմանալով, որ իր հայրը համասեռամոլ գոյանքի շինծու գործարքներին է տուրք տվել. լեգենդար Քյոխի պատասխանը. Yerkir.am 02/12/2025   17:44 Կրակոցներից 20 րոպե առաջ Ալեն Սիմոնյանը զանգել էր Դավիթ Իշխանյանին ու հարցնում էր՝ ամեն ինչ կարգի՞ն է. Դավիթ Գալստյան 02/12/2025   19:40 Ազգի խայտառակությունն է, հայ ժողովրդի խայտառակությունը. Մովսես Հակոբյան 02/11/2025   22:39 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 02/11/2025   20:07 Կինը բարձով խեղդամահ է արել լացող 4 ամսական դստեր 02/12/2025   13:51 Գլուխները պատին են տալիս, տխմարությունն էլ պետք է սահման ունենա. Լևոն Քոչարյանը՝ Մեղրին «հանձնելու» մեղադրանքների մասին 02/11/2025   16:58 «Եւ ովքե՞ր են այդ անկիրթները, որ խայտառակում են ռեսպուբլիկան, ախ էդ անգրագետ մասսան, էս հայերը…». Աննա Հակոբյան 02/11/2025   07:50 Կրճատել են աշխարհազորայինների գումարը․ «Հրապարակ» 02/12/2025   14:43 Աննա Հակոբյանը բացահայտ ներկայացրել է՝ աշխատանքային առօրյան անցնում է սոցցանցում՝ հետեւելով, թե ովքեր են իրեն «սրտիկել» 02/12/2025   20:03 Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ հնչել են կրակոցներ․ տուժածից հափշտակել են 50 հազար ԱՄՆ դոլար 02/12/2025   15:48 Լճաշենցի 51-ամյա կինը ծծմբաթթուն լցրել է իր օտարերկրացի 24-ամյա ընկերոջ վրա. վերջինս մահացել է 02/11/2025   14:49 Արցախի նախկին երեք նախագահ Բաքվում է դատվում, մեկը՝ այստեղ, լավ սինխրոնիզացված աշխատում եք․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին 02/11/2025   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 02/12/2025   22:11 Կյանքից հեռացել է ԱԱԾ գեներալ Տիգրան Բարսեղյանը. նրա մարմինը գտել են 3 օր անց տանն անշնչացած 02/11/2025   20:20 1 զոհ, 2 վիրավոր․ ողբերգական ավտովթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին 02/12/2025   21:07 Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ծանր հանցագործության մասին հնչեցրեց. Գեղամ Մանուկյանը դիմեց ԱԱԾ-ին (տեսանյութ) 02/11/2025   07:49 Ի՞նչ հարցում է կոնսենսուսի եկել աբխազահայերի մեծ մասը. «Փաստ» 02/12/2025   13:25 Սպասվում է ձյուն. ջերմաստիճանը 5-7 աստիճանով բարձրանալու է 02/12/2025   20:53 Տո Սերժ Սարգսյանն ո՞վ է, Կարեն Կարապետյանն ո՞վ է, որ ինձ իշխանություն տան կամ չտան. Փաշինյան

Հայաստանը կարող է կամուրջ հանդիսանալ Իրանի համար դեպի ԵԱՏՄ շուկա. անընդունելի է արտատարածքային որևէ միջանցքի գոյություն. Իրանում Հայաստանի դեսպան 10/20/2024   16:32  |  ԼՐԱՀՈՍ

Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանը ISNA լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Թեհրանի և Երևանի երկկողմ հարաբերությունների ու համագործակցության մասին նշել է. «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա են ջերմ ու բարիդրացիական հարաբերություններ։ Իրանի հետ հարաբերությունների առավել ամրապնդումն ու խորացումն առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, և դա ամրագրված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում։ Վստահաբար կարող ենք նշել, որ երկու կողմերում էլ առկա է հարաբերություններն առավել խորացնելու պատրաստակամություն ու քաղաքական կամք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Իրանում Հայաստանի դեսպանության էջը հայտնում է, որ, ըստ դեսպան Ավագյանի՝ ԻԻՀ հետ հարաբերությունների կարևորության ցուցիչ է, որ ՀՀ-ն ամենաբարձր մակարդակով մասնակցել է ԻԻՀ նախորդ նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրան ուղեկցող անձանց հրաժեշտի, ինչպես նաև նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողություններին։ Այդ այցերի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԻԻՀ բարձրագույն ղեկավարության, այդ թվում՝ գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հետ քննարկել է ՀՀ-ԻԻՀ երկկողմ փոխգործակցության ներկա իրավիճակն ու ապագայի հնարավորությունները։ Երևանը համոզված է, որ ԻԻՀ 14-րդ կառավարության հետ համագործակցաբար հնարավոր կլինի կյանքի կոչել նախորդիվ ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները և մշակել նոր ու առավել հավակնոտ ծրագրեր։

Անդրադառնալով Հայաստան-Իրան երկկողմ տնտեսական համագործակցությանը՝ դեսպանը միանշանակ փաստել է, որ թեև այժմ էլ ընթանում են բազում նախագծեր, սակայն այդ ուղղությամբ մեր երկու երկրների ներուժն ավելի մեծ է, և այն իրացնելով՝ գործնականում հնարավոր է հասնել տպավորիչ արդյունքի։

«ՀՀ-ն և ԻԻՀ-ն ակտիվ համագործակցում են ենթակառուցվածքային բնագավառում։ Այդ փոխգործակցության շրջանակում իրանական ընկերությունների մասնակցությամբ ընթանում են Հյուսիս-հարավ ճանապարհատրանսպորտային նախագծի Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կմ հատվածի շինարարական աշխատանքները։ Հիմնվող այս նախագիծը, ենթակառուցվածքային կարևոր նշանակությունից զատ, ունի նաև ռազմավարական, տնտեսական, քաղաքակրթական ու մշակութային մեծ իմաստ. այն դառնալու է հյուսիսը հարավին և Պարսից ծոցը Սև ծովին կապող կարևոր հանգուցային կետերից մեկը։

Երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացման հաջորդ քայլը տրանսպորտային թողունակության մեծացումն ու երկու պետությունների տարանցման մեծ ներուժից օգտվելն է։ Այս նպատակին հասնելու համար կարևորում ենք մարդատար և բեռնատար ավտոմեքենաների ազատ ելումուտը Հայաստան և Իրան ապահովելուն միտված գործնական քայլերի իրականացումը, ինչպես նաև Մեղրու սահմանային անցակետի արդիականացումը, որը ևս պատվիրակվել է իրանական ընկերությանը»,- Իրանում ՀՀ դեսպանության կայքի՝ ընդգծել է դեսպան Ավագյանը՝ հավելելով, որ երկու պետությունների միջև սերտ համագործակցություն է ընթանում նաև էներգետիկ ոլորտում։ Երկկողմ փոխգործակցության նշանակալի ձեռքբերումներից է նախորդ տարի ստորագրված «Գազ-էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի երկարաձգման վերաբերյալ պայմանագիրը, որը հնարավորություն է ընձեռում մեծացնել ԻԻՀ-ին մատակարարվող էլեկտրաէներգիայի ծավալները՝ զուգահեռաբար ստանալով առավել մեծ քանակի գազ։

Խոսելով էներգետիկ բնագավառի փոխգործակցությունից՝ դիվանագետն անդրադարձել է երկկողմ տնտեսական կարևորագույն նախագծերից մեկին՝ Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարական աշխատանքներին՝ ուրախություն հայտնելով, որ բարեկամ Իրանը գործնական քայլեր է կատարում այդ ծրագիրն ավարտին հասցնելու ուղղությամբ։

«Փաստ է, որ երկկողմ տնտեսական ամուր համագործակցությունը կարևոր խթան է նաև բազմակողմ փոխգործակցության համար։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքն ու դրա ընձեռած հնարավորությունները բնական կամուրջ են Իրանի Իսլամական Հանրապետության համար դեպի ԵԱՏՄ շուկա: Մեր կառավարությունը ողջունում է ինչպես 2023-ին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը, այնպես էլ սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ը Երևանում կայանացած Եվրասիական տնտեսական համաժողովին Իրանի բարձրաստիճան ներգրավվածությունը»,- նշել է Արսեն Ավագյանը։ 

Հայաստանի Հանրապետության դիվանագետը, պատասխանելով Ադրբեջանի կողմի առաջ քաշված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հարցին, ընդգծել է. «Տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման կարևոր երաշխիքներից մեկը տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակումն է, որը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։ Այդ գործընթացի վերաբերյալ Հայաստանի կառավարության պատկերացումները մանրամասն արտացոլված են ՀՀ վարչապետի ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծում:

Մենք անընդունելի ենք համարում արտատարածքային որևէ միջանցքի առկայությունը և ընդգծում ենք, որ հաղորդակցային ցանկացած ուղի պետք է լինի տվյալ երկրի ինքնիշխանության և իրավազորության ներքո և գործի հավասարության ու փոխադարձության սկզբունքների հիման վրա: Սա հենց այն դիրքորոշումն է, որն արտացոլված է նաև «Խաղաղության խաչմերուկ» ծրագրում: Կարևորում ենք, որ Հայաստանի այս պատկերացումները ոչ միայն լիարժեք փոխըմբռնման են արժանացել Իրանում, այլև Թեհրանից ամենաբարձր մակարդակով շարունակում են հնչել հրապարակային հայտարարություններ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունն անվերապահորեն հարգելու անհրաժեշտության վերաբերյալ:

Պետք է ընդգծեմ նաև, որ Հայաստանի Հանրապետությունն իր տարածքում պատրաստ է լիովին ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անցման անվտանգությունը: Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է նաև, որ պատրաստ է Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապն ապահովել ճիշտ այն պայմաններով, որով ապահովում է Իրանի Իսլամական Հանրապետությունը: Թույլ տվեք նաև հիշատակել ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ընթացքում ՀՀ վարչապետն ընդգծեց, որ բոլոր այն պնդումները, թե Հայաստանը որևէ տեղ որևէ փաստաթղթով համաձայնվել է, որ իր տարածքում երրորդ ուժեր ապահովեն կոմունիկացիաների անվտանգություն, պարզապես իրականության ձևախեղում են: Հայաստանի ստանձնած պարտավորությունը հստակ է. երաշխավորել իր տարածքում բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց անվտանգությունը, և մենք երաշխավորում ենք դա»:

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան դիվանագետը, պատասխանելով այն հարցին, որ որպես այլընտրանք և փոխարինող, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքին»՝ առաջարկվել է «Արասի հաղորդակցային ճանապարհը»: Արդյո՞ք Հայաստանի կառավարությունը ունի այլ առաջարկություն և լուծում այս հարցի կապակցությամբ, նշել է. «Ձեր հարցին պատասխանելու համար կրկին պետք է վկայակոչեմ ՀՀ կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը տնտեսական կապուղիների ապաշրջափակմանը, տարածաշրջանային երկրների տարանցիկ ներուժի մեծացմանը, ինչպես նաև նոր կապերի ստեղծմանն ու երկարատև և կայուն խաղաղություն հաստատմանը միտված նախագիծ է:

«Խաղաղության խաչմերուկ»-ը ենթադրում է տարածաշրջանային հաղորդակցությունների վերագործարկում ու զարգացում՝ ճանապարհներ, երկաթուղիներ, խողովակաշարեր, մալուխներ, էլեկտրահաղորդման գծեր նորոգելու, կառուցելու և գործարկելու միջոցով: Իհարկե, «Խաղաղության խաչմերուկ»-ը մեզ համար կարևոր է նաև այն առումով, որ նախագիծը կյանքի կոչելու դեպքում հնարավորություն ենք ստանում նաև երկաթուղային կապ ունենալ բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության հետ։

Կարևոր ենք համարում, որ այդ նախագծին պաշտոնապես աջակցություն են հայտնել մի շարք երկրներ, այդ թվում ՝նաև Իրանը, որը, հուսով ենք, գործնական ներգրավվածություն կունենա այդ նախագիծը կյանքի կոչելու գործում: Ամփոփելով՝ պետք է նշեմ, որ տարածաշրջանի տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման ամենագործուն և փոխշահավետ մեխանիզմը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացումն է»:

Իրանում Հայաստանի դեսպանը, պատասխանելով այն հարցին, որ «թեև Երևանի ու Բաքվի պաշտոնատար անձինք հայտարարում են կայուն խաղաղության հասնելու մասին, բայց, կարծես, երկու պետությունների միջև առկա են տարակարծություններ, որոնք խոչընդոտում են խաղաղության հասնելուն: Ո՞րն է Ձեր գնահատականը», հայտնել է. «Հայաստանի Հանրապետության համար տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատումը կարևորագույն առաջնահերթություն է։

Հայաստանը քաջ գիտակցում է խաղաղության ու տարածաշրջանային կայունության արժեքը, որին հասնելու համար չի խնայում որևէ ջանք։ Մենք համոզված ենք, որ տարածաշրջանային խաղաղությունը ենթադրում է հավաքական պատասխանատվություն, ուստի ստանձնել ենք մեր բաժին պատասխանատվությունն ու կոչ ենք անում այս հարցում շահագրգիռ մյուս դերակատարներին ևս ստանձնել իրենց բաժին պատասխանատվությունը և ավելի կառուցողական դիրքորոշում որդեգրել տարածաշրջանային գործընթացներում՝ հանձնառու լինելով խաղաղության օրակարգի հաստատմանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին երկու տարվա ընթացքում ծավալված բանակցությունների արդյունքում հաջողվել է համաձայնեցնել «Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» պայմանագրի մեծ մասը: Մեր առաջարկն է ամենասեղմ ժամկետում ստորագրել այդ փաստաթղթի նախագծում առկա և մինչ այս պահն արդեն իսկ համաձայնեցված դրույթները, հաստատել դիվանագիտական հարաբերություններ և շարունակել քննարկումները երկուստեք կարևորություն ներկայացնող բոլոր հարցերը հասցեագրելու ուղղությամբ»։

Իրանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է Ֆրանսիայի արտգործնախարարի՝ Հայաստան կատարած այցին, ինչպես նաև տարածաշրջանի զարգացումներում Ֆրանսիայի նման պետությունների դերին և նշել. «Հայաստանի Հանրապետությունը սերտ և բարեկամական հարաբերություններ ունի բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի հետ։ Մեր կառավարությունը ողջունում է կառուցողական դիրքորոշում որդեգրած բոլոր դերակատարների ներգրավվածությունը տարածաշրջանում անվտանգություն և կայունություն հաստատելու ուղղությամբ: Այս համատեքստում պետք է ընդգծեմ, որ Թեհրանն ու Փարիզն ունեն  համընկնող դիրքորոշումներ, որոնք մեծ նշանակություն ունեն տարածաշրջանը աղետալի զարգացումներից զերծ պահելու գործում։

Կարևոր եմ համարում նաև, որ Ձեր հիշատակած այցի ընթացքում Ֆրանսիան վերահաստատեց իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը լավ հնարավորություն է բազմակողմ տնտեսական փոխգործակցության զարգացման համար»։ 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

17:12 19/10/2024  |  Միջազգային լրահոսԻրանին մեղադրել են Նեթանյահուին վերացնելու փորձի մեջ
16:01 18/10/2024  |  ՔաղաքականՄիրզոյանը Ստամբուլում հանդիպում է ունեցել իրանցի գործընկերոջ՝ Աբբաս Արաղչիի հետ
21:52 15/10/2024  |  ՔաղաքականՄեր հասարակությունը չի կարողանում ազատվել լքված եվրոպացու բարդույթից. Խաչիկյան
19:03 15/10/2024  |  Միջազգային լրահոսՆավթն Էժանացել Է այն բանից հետո, երբ Իսրայելը հրաժարվել է հարվածել իրանական նավթատարին
17:07 15/10/2024  |  Միջազգային լրահոսԳեներալների մահը չի թուլացնի իսլամական հեղափոխության արդար ճամբարին. իրանցի գեներալ
15:57 15/10/2024  |  Միջազգային լրահոսԻրանն ու Ադրբեջանը քննարկել են Նախիջևանն ու Ադրբեջանը կապող երկաթգծի կառուցումը
15:31 15/10/2024  |  Միջազգային լրահոսԻրանը դադարեցնում է բոլոր թռիչքները դեպի Եվրոպա
22:02 14/10/2024  |  Միջազգային լրահոսԻրանի նախագահը Ադրբեջանին զգուշացրել է վերջինիս տարածքում օտար պետությունների պլացդարմ ստեղծելու հետևանքների մասին
16:14 14/10/2024  |  Միջազգային լրահոսԻրանի հարավ-արևելքում ահաբեկիչներ են ձերբակալվել
13:12 14/10/2024  |  Միջազգային լրահոսԵՄ-ն Իրանի դեմ պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանին բալիստիկ հրթիռների մատակարարման համար

Արխիվ

[]