ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավոր Կոկոյի նկատմամբ կրկին հետախուզում է հայտարարվել. Ով է նրան օգնել փախուստի հարցում 10/04/2024 13:18 | Քրեական խրոնիկոն
Շենգավիթում 28-ամյա «Կյաժ Աշոտի» սպանության գործով կալանավոր Կոնստանտին Հունանյանին՝ «Կոկո»-ին, որը «Արթմեդ» ԲԿ-ից փախուստի է դիմել նախօրեին, իրավապահները դեռևս չեն հայտնաբերել։ Քրեակատարողական ծառայության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Նոնա Նավիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ այս պահին որոնողական գործողություններ են ընթանում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում «Արթմեդ» ԲԿ-ում ստացիոնար բուժում ստացող քրեական հեղինակություն համարվող «Ալավերդյանցի Կոկոն»՝ Կոնստանտին Հունանյանը, փախուստի է դիմել։
Իրավապահներին առ այս պահը չի հաջողվել տաք հետքերով հայտնաբերել կալանավորին, իսկ փախուստի դիմելու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել։ ՔԿ մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ կա նախաձեռնված քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 506-րդ հոդվածի՝ կալանավորի փախուստի և 446-րդ հոդվածի ՝ պաշտոնեական անփութության հատկանիշներով։
«Փախուստի դիմած անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել 506-րդ հոդվածով և հանձնարարություն է տրվել ոստիկանությանը ներկայացնել մեղադրյալին վարույթն իրականացնող մարմնին»,-հայտնեց Աբրահամյանը։
Քրեական վարույթից զատ, ինչպես մեզ հետ զրույցում հայտնեց Նոնա Նավիկյանը, նաև ծառայողական քննություն է նշանակվել։
Նշենք, որ Կոնստանտին Հունանյանը կալանքի տակ է Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրեվել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի», սպանության գործով։ Մինչ այդ էլ՝ Հունանյանը դատապարտված է եղել ավազակային հարձակման գործով։
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի» աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2020թ հունիսի 9-ին՝ Շենգավիթում. Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ, որի ընթացքում վիճաբանության Աշոտ Պետրոսյանը ստացել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով «Շենգավիթ» ԲԿ-ում մահացել է։
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի։ Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող կարճափող ատրճանակ, մի խումբ անձանց՝ Կամո Խաչատրյանի, Սամվել Քրմոյանի, Համլետ Թորոսյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Թադևոսյանի և գործով չպարզված անձանց հետ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Աշոտ Պետրոսյանին, իսկ այնուհետև՝ ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաշեն գնդացիր-ատրճանակ, 1975թ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Համլետ Թորոսյանը մեղադրվում է ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ Աշոտ Պետրոսյանին սպանելու մեջ, Կամո Խաչատրյանը՝ ակոսափող հրազեն պահելու, կազմակերպված խմբի կողմից Պետրոսյանին սպանելու, ինքնաշեն գնդացիր-ատրճանակ և փամփուշտներ ձեռք բերելու և պահելու, Տիգրան Հակոբյանը՝ «АКМ» տեսակի ինքնաձիգ հրազեն ձեռք բերելու, կրելու, կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու, Դավիթ Թադևոսյանը և Սամվել Քրմոյանը՝ ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև՝ սպանություն կատարելու, իսկ Վարդգես Այվազյանը մեղադրվում է Աշոտ Պետրոսյանի սպանությանն օժանդակելու մեջ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Գործով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2021թ․-ին։ Գործը շուրջ երեք տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Լ․ Գրիգորյանի վարույթում է։
Նշենք, որ նախաքննության փուլում եւս Կոկոն դիմել էր փախուստի ու շուրջ 1 տարի էր պահանջվել նրան հայտնաբերելու համար, թեեւ գտնվել էր Հայաստանում։ 2020 թվականից հետախուզման մեջ գտնվող «Կոկոյին» իրավապահները հայտնաբերել էին միայն 2021 թվականի օգոստոսին՝ Կենտրոնում գտնվող բնակարանում։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/12/2024 08:20 Երկու նախագիծ՝ Քյարամյանի թեմայով․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:18 Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում «ռազբորկա» էր սարքել ․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:14 Անդրանիկ Քոչարյանը` մազից կախված. «Ժողովուրդ»
- 11/12/2024 08:06 Աննա Գրիգորյանի եղբորը ազատել են աշխատանքից ․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:03 Փափուկ ուժով չլինի՝ ՌԴ-ն կոշտ միջոցներ կկիրառի․ «Հրապարակ»
- 11/12/2024 08:01 ՔՊ-ական պատգամավորի կնոջ աշխատավարձը մեկ տարում աճել է 400 տոկոսով. «Ժողովուրդ»
- 11/12/2024 07:59 Խմբակցության ղեկավարը մինչ ՔՊ մտնելը բեռնատար ավտոմեքենա է գնել. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/12/2024 17:32 Աննա Հակոբյանը, ՔԿ և ՊԵԿ նախագահը, մի շարք դատավորներ մասնակցել են պատերազմում անմահացած Գևորգ Արշակյանին նվիրված միջոցառմանը
- 11/12/2024 14:54 Հետևողական եմ լինելու նման արատավոր երևույթները բացահայտելուն և արմատախիլ անելուն. Կենտրոնի վարչական ղեկավար
- 11/12/2024 14:33 Մեր կյանքի ու մեր մեկնումի միջև ընդամենը մեկ րոպեի տարբերություն է, ես ցանկանում եմ այս կյանքից օրհնված մեկնել. Բագրատ սրբազան
- 11/12/2024 13:07 Սա որ սենց մեծ- մեծ խոսում է, 2021 թվին վախեցավ թեկնածու առաջադրել. Խաչատրյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/12/2024 23:35 Դանակահարություն՝ Երևանում
- 11/12/2024 22:59 Ավտովթար՝ Լոռու մարզում․ Վանաձոր քաղաքի «Տարոն 2» թաղամասի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «Ford Transit»-ը․ կա վիրավոր
- 11/12/2024 20:40 Խոշոր հրդեհ՝ Երևանում. Քանաքեռ-Զեյթունում՝ «Դոմուս»-ի մոտ, հրդեհ է բռնկվել «Opel Zafira»-ում. այն ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի
- 11/12/2024 20:10 Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/12/2024 17:43 Թակարդ-տեսախցիկը ֆիքսել է հետաքրքրասեր հովազին՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- 11/10/2024 15:42 Հայտնի է Ալլա Պուգաչովայի գտնվելու վայրը
- 11/09/2024 12:47 «Մանկական Եվրատեսիլ-2024»-ի մեր պատվիրակությունը մեկնել է Մադրիդ
- 11/06/2024 23:46 Գինեկոլոգները նախազգուշացրել են սլացիկ կազմվածքով եւ գեր կանանց մոտ դաշտանադադարի տարբեր ընթացքի մասին
Հետաքրքիր է իմանալ
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից
- 11/07/2024 18:51 Ինչու ոչ մի դեպքում չի կարելի ձյուն ուտել
- 11/07/2024 17:46 NASA-ն հրապարակել է Յուպիտերի նոր լուսանկարները. դրանցում հստակ երևում են սառը ամպերն ու հսկա փոթորիկները
- 10/29/2024 17:26 Արդյո՞ք աստղային բռնկումները կարող են քաղցկեղ առաջացնել Երկրի բնակիչների մոտ