Թեմաներ
Հինգշաբթի 01 / 23 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/23/2025   08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ» 01/23/2025   08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ» 01/23/2025   08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ» 01/23/2025   08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ» 01/23/2025   08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ» 01/23/2025   08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ» 01/23/2025   08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ» 01/23/2025   08:02 ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն. «Ժողովուրդ» 01/23/2025   07:59 Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ» 01/23/2025   07:56 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը անակնկալի է բերել իշխանություններին. մտադիր է առաջադրվել Գյումրու ՏԻՄ ընտրություններում. «Ժողովուրդ» 01/22/2025   23:39 Ռուսաստանը և Իրանը կխորացնեն ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցությունը 01/22/2025   23:23 Մակրոնն ու Շոլցը կհանդիպեն Թրամփի վերաբերյալ ռազմավարությունը քննարկելու համար 01/22/2025   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/22/2025   22:44 Փաշինյանը ընդունել է Հյուսիսային Եվրոպայի և Բալթյան երկրների խորհրդարանների բարձր ներկայացուցիչներին 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/22/2025   22:22 Սիրիայում պատմել են Ռուսաստանի հետ ռազմաբազաների շուրջ բանակցությունների մասին 01/22/2025   22:11 Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ 01/22/2025   22:02 17-ամյա երիտասարդը փորձել է փրկել ջրվեժն ընկած ընկերուհուն և զոհ դարձել 01/22/2025   21:54 Շախմատի Հայաստանի առաջնության վերջնական արդյունքները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   21:30 ՀՀ-ն դե-յուրե հանդիսանում է ԱՄՆ-ի թշնամի կառույցի անդամ, թերևս սա է պատճառը, որ ավելի բարձր փաստաթուղթ չունեցանք. քաղաքագետ 01/22/2025   21:21 Անփութությամբ թույլ տրված դատական սխալների համար դատավորը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, ԲԴԽ-ն պետք է կանխեր վատ պրակտիկան․ փաստաբանը՝ Գառնիկ Ստեփանյանի գործի մասին 01/22/2025   21:12 Հայաստան են ժամանել Nordic-Baltic Eight խորհրդարանների նախագահներն ու փոխնախագահները 01/22/2025   20:59 Առաջնորդություն 01/22/2025   20:55 Ղրղզստանում ձնահոսքը ծածկել է յոթ ավտոմեքենա 01/22/2025   20:45 Գետինը կմտնեի, եթե վարչապետ լինի, հա բողոքում եք՝ սխալ են զեկուցել. Գեղամ Մանուկյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:41 UFC-ն թարմացրել է դասակարգման աղյուսակը․ հայտնի է` որ տեղում է գտնվում Ծառուկյանը 01/22/2025   20:38 Քաղաքացու վրա լրացուցիչ ֆինանսական բեռ եք դնում, կոռուպցիան բացահայտեք, ԱՆԻՖ-ում 25 մլրդ դրամ մսխել են,մեղադրյալ չկա.Աննա Գրիգորյանը՝ Փաշինյանին (տեսանյութ) 01/22/2025   20:32 Թրամփը Պուտինի հետ իր հարաբերություններն անվանել է շատ լավը 01/22/2025   20:20 Մկներից եք հարցնում, դա՞ էր ձեր քաղաքական ծրագիրը՝ Փաշինյանը՝ ընդդիմությանը 01/22/2025   20:17 Առուշ Առուշանյանի գործով վճռաբեկ բողոք կներկայացվի 01/22/2025   20:10 Իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Երևանի մետրոպոլիտենի գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հետ 01/22/2025   20:01 Չփրկվանք, պետք չէ փրկիչներ ման գալ. Արարատ Միրզոյանը՝ ԱՄՆ-ի հետ ստորագրված փաստաթղթի մասին (տեսանյութ) 01/22/2025   19:54 Ուզում եք ասել էնքան էլ լավ թեկնածու չէի՞նք ընտրել... որոշել ու որոշվել է, որ ինքնաբացարկ հայտնի. Փաշինյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/22/2025   19:50 Դատարանը փոխեց Սուրեն Մանուկյանի խափանման միջոց կալանքը տնային կալանքով 01/22/2025   19:40 Կարող եմ հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություններ անել, բայց հետեւանքներն էդ մարդիկ են բանտում իրենց մաշկվի վրա դա զգալու. Փաշինյան (տեսանյութ) 01/22/2025   19:34 Որոտանում «Վեոլիա Ջուրը» ջրամատակարարում չի իրականացնում. Խուդաթյան (տեսանյութ) 01/22/2025   19:23 Հայաստան կժամանի Ղրղզստանի ԱԳ նախարարը 01/22/2025   19:10 Հանցախումբը առեւանգում էր քաղաքի փողոցներում քնած տղամարդկանց եւ նրանցից գումար շորթում 01/22/2025   19:02 Ընդդիմադիր 31 պատգամավոր դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու Հարկային օրենսգրքի՝ փաստաբանությանը վերաբերող խնդրահարույց դրույթների սահմանադրականությունը. Սիմոն Բաբայան 01/22/2025   19:00 Սիրիայի իշխանությունները ցանկանում են սեփականաշնորհել նավահանգիստներ ու գործարաններ 01/22/2025   18:56 Ինձ մնար`ՀՀ-ի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից, կավարտեի Ատլանտյանով. Միրզոյան 01/22/2025   18:56 Ժողովրդին պետք է կապենք էս երկրի հետ, որ չուզեն գնան ԱՄՆ, որտեղ ամեն փռշտալուց պետքա հայտարարագրես. Փաշինյան 01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ)
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/22/2025   22:33 Դեռահասը գնացքի տակ է ընկել առցանց խաղի պատճառով 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի սակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը 01/22/2025   10:56 Մինչև 300,000 դրամ փոխանցումները կարող եք չհայտարարագրել. Չախոյան 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   21:43 Բաքվում ԼՂՀ նախկին ղեկավարների «ցուցադրական» դատավարությունը Ալիևի անձնական վրեժխնդրության ակտ է․ Զատուլին 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին

Բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթաց եւ գնահատման համակարգի ամբողջական վերափոխում 10/03/2024   18:20  |  ԼՐԱՀՈՍ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում շարունակվում է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը, որի բացման միջոցառմանը մասնակիցներին ողջունել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ ներկայացնելով կրթության ոլորտի բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նոր ծրագրերը:

Համաժողովի աշխատանքները շարունակվել են պլենար քննարկումների ձևաչափով, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նախարարի տեղակալը ողջունել է ներկաներին ու կարևորել նմանօրինակ հարթակի հնարավորությունը՝ ոլորտային հարցերի և խնդիրների քննարկման առումով:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ներկայացրել է Հայաստանում կրթության նոր չափանիշները, դրանցով սահմանված հիմնական նպատակներն ու վերջնարդյունքները:

«Հայաստաննի Հանրապետությունն այժմ կրթության ոլորտում էական բարեփոխումների փուլում է, որոնց նպատակն է ապահովել ավելի որակյալ և հասանելի կրթություն՝ բոլոր մակարդակներում։  Կրթական ոլորտի զարգացման ուղղություններն արտացոլված են 2022 թվականին ընդունված «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թ. զարգացման պետական ծրագրի մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ կրթության բոլոր մակարդակներում բարեփոխման և կրթության որակի բարձրացման ծրագրերն իրականացվում են մի քանի ուղղություններով՝ կրթության բովանդակության բարելավում, ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանում և խրախուսման մեխանիզմների կիրառում, կրթության մատչելիության ապահովում, ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի բարելավում»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Նա տեղեկացրել է՝ կրթության բովանդակության բարելավման նպատակով հաստատվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը 2021-2022 ուսումնական տարվանից փորձնական ներդրվել է Տավուշի մարզի դպրոցներում։

«Նոր չափորոշիչը հիմնված է կոմպետենցիաների վրա և ունի երեք բաղադրիչ՝ պետական, դպրոցական և անհատական, ինչը թույլ է տալիս յուրաքանչյուր դպրոցի մշակել իր ուսումնական ծրագիրը՝ սահմանված առաջնահերթություններին համապատասխան: Աշակերտները կարող են նաև սովորել խորացված առարկաներ կամ մասնակցել խմբակների՝ ըստ իրենց հետաքրքրությունների»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Նրա խոսքով՝ անհատական բաղադրիչը ներառում է նախագծային ուսուցման կազմակերպումը, որը նպաստում է սովորողների հետազոտական, քննադատական և ստեղծագործական կարողությունների զարգացմանը։ Այս տարեսկզբին հրապարակվել է Համաշխարհային բանկի զեկույցը, համաձայն որի՝ նոր չափորոշչով սովորողների մոտ երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել:

«Անցած ուսումնական տարվանից հանրապետության բոլոր դպրոցներում սկսվել է նոր չափորոշիչի ներդրման գործընթացը, որը կավարտվի 2026 թվականին։ Չափորոշչի ներդրումը ենթադրում է ոչ միայն կրթության բովանդակության և դասավանդման մեթոդների փոփոխություն, այլև գնահատման համակարգի ամբողջական վերափոխում՝ ներառյալ բնութագրական գնահատումը և տարրական դպրոցում միավորային գնահատումից հրաժարումը: Ցածր առաջադիմություն ունեցող սովորողների համար նոր չափորոշչի ներդրման շրջանակում դպրոցներն ապահովում են երկարօրյա ծառայություն, որի միջոցով երեխաները կարող են լրացուցիչ պարապմունքների մասնակցել այն առարկայից, որից ունեն ցածր առաջադիմություն:

Չափորոշչի ներդրման մեկ այլ կարևոր ուղղություններից են նոր դասագրքերի ստեղծումն ու փորձաքննությունը, որոնք սկսվել են 2022 թվականից: Գործընթացին աջակցելու համար ներդրվել է մենթոր դպրոցների համակարգը»,- իր զեկույցում նշել է նախարարի տեղակալը:

Բովանդակային ուղղությամբ բարեփոխումներից Արաքսիա Սվաջյանն առանձնացրել է նաև նախադպրոցական կրթության պետական նոր չափորոշիչը, որով սահմանվում են երեխայի զարգացման, կրթական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույն պահանջները, երեխաների ուսումնական բեռնվածության առավելագույն ծավալը:

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների հաջորդ կարևոր ուղղությունը, Արաքսիա Սվաջյանի տեղեկացմամբ, ուսուցիչների մասնագիտական զարգացման խթանմանն ու խրախուսման մեխանիզմների կիրառմանն ուղղված նոր ծրագրերն են, որոնք առկա են ինչպես նախադպրոցական, այնպես էլ դպրոցական համակարգերում:

«Այդ ծրագրերից մեկը կամավոր ատեստավորման համակարգի ներդրումն է, որն ուսուցիչներին հնարավորություն է տալիս կամավոր հիմունքներով ատեստավորում անցնելու առարկայական գիտելիքներից և ունենալու աշխատավարձի բարձրացում՝ ընդհուպ մինչև եռապատիկի չափով՝ կախված ատեստավորման արդյունքից:  Համաձայն հանրակրթության մասին օրենքի՝ դպրոցներում աշխատող բոլոր ուսուցիչները պետք է պարբերաբար անցնեն վերապատրաստում և պարտադիր ատեստավորում։ Այս տարվանից այս համակարգում փոփոխություններ են տեղի ունեցել, սահմանվել է, որ ուսուցիչների վերապատրաստումն իրականացվելու է մասնագիտական կարիքների գնահատման հիման վրա»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:

Նա ներկայացրել է նաև դպրոցների կառավարման համակարգի փոփոխությունները, ըստ որի՝ բովանդակային և վարչական բաղադրիչները բաշխվել են դպրոցի տնօրենի ու վարչական համակարգողի միջև: Կառավարման նոր համակարգի ներդրմանը զուգահեռ ներդրվել է դպրոցի տնօրենի ընտրության նոր գործընթաց։ Թեկնածուները ներկայացնում են զարգացման ծրագիր, որն ենթարկվում է փորձաքննության: Թեկնածուն ծրագրի փորձաքննության դրական արդյունքի դեպքում մասնակցում է ԿԳՄՍ նախարարի հետ հարցազրույցին:

«Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեկ այլ ուղղություն են կրթության մատչելիության ապահովմանը, բոլոր երեխաների համար որակյալ և հասանելի կրթության հնարավորությունների ստեղծելմանը միտված ծրագրերը։ Մասնավորապես ներդրվել է համընդհանուր ներառական կրթության համակարգ, որը թույլ է տալիս յուրաքանչյուր երեխայի՝ անկախ իր զարգացման մակարդակից, մտավոր, լեզվական կամ սոցիալական հնարավորություններից, ստանալ որակյալ կրթություն իր բնակության վայրի դպրոցում կամ մանկապարտեզում։ Աշխատանքներ են տարվում նաև բոլոր բնակավայրերում նախադպրոցական կրթության հասանելիությունն ապահովելու ուղղությամբ։

Հանրակրթության ոլորտում բարեփոխումների մեկ այլ կարևոր ուղղություն է ենթակառուցվածքների բարելավման և ուսումնական հաստատությունների նոր սարքավորումներով լիարժեք հագեցման ծրագիրը, որն այս փուլում ընդգրկում է 300 դպրոց և 500 մանկապարտեզ։ Միջնակարգ դպրոցների նյութատեխնիկական աջակցության հարցում մեծ ուշադրություն է դարձվում բնական, մաթեմատիկական և ինժեներական ոլորտներում ժամանակակից չափանիշներին համապատասխան լաբորատորիաների ստեղծմանը»,- տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

 Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև մասնագիտական կրթության ոլորտում ընթացքող բարեփոխումները՝ առանձնացնելով վերջերս ընդունված  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» նոր օրենքը, որը նոր կանոնակարգեր է մտցնում ինչպես կրթության բովանդակության վերանայման, այնպես էլ ուսումնական գործընթացի կազմակերպման առումով: Նոր օրենքով նախատեսվում է մասնավորապես  դուալ կրթության ներդրում և մասնավոր հատվածի հետ համագործակցության ընդլայնում։

Համագումարի շրջանակում մասնակից պետությունների՝ Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները ևս հանդես են եկել ելույթներով, շնորհակալություն հայտնել ընդունելության և արդյունավետ քննարկումների հնարավորության համար:

Համագումարի ընթացքում ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչները և կրթական ոլորտի աշխատողները պարգևատրվել են «ԱՊՀ կրթության գերազանցություն» կրծքանշանով: Պարգևատրումն իրականացրել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանն ու Արաքսիա Սվաջյանը:

ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարն անցկացվում է հոկտեմբերի 3-4-ը: Համաժողովին մասնակցում են ԱՊՀ 7 պետություններից շուրջ 120-140 ներկայացուցիչներ:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

20:02 28/09/2024  |  Արտակարգ պատահարներԵրևանի թիվ 185 դպրոցում խոշոր հրդեհ է բռնկվել
14:30 28/09/2024  |  Արտակարգ պատահարներՎեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում վնասվքածներ ստացած 9-ամյա աղջիկը մահացել է
14:52 26/09/2024  |  ՔաղաքականԴպրոցներ կան 1 աշակերտով պահվում են, բայց մենք 42 աշակերտ ունենք, դպրոցն էլ սահմանամերձ է. փակվող դպրոցի տնօրեն
13:36 26/09/2024  |  ԼՐԱՀՈՍՀՀ կառավարությունն այսօր միավորման հիմնավորմամբ փակեց սահմանամերձ մեկ դպրոց. Գումար են տնտեսում
20:42 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍ«Փոսի» դպրոցում նշանակված փորձաքննության արդյունքները չեն բավարարել ՆԳՆ-ին. կրկնակի փորձաքննություն է նշանակվել. Կոստանյան
18:30 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍԼիոնի մետրոպոլիայի Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07:56 25/09/2024  |  ՄամուլԿառուցապատող օլիգարխի պատճառով դպրոցը փակվել է. նախարարն ու մյուսները լուռ են . «Ժողովուրդ»
22:17 23/09/2024  |  Արտակարգ պատահարներՎեդիի դպրոցում մարմնական վնասվածք ստացած 10-ամյա աղջիկն արդեն 5 օր է՝ կոմայի մեջ է. Shamshyan.com
20:02 23/09/2024  |  ԼՐԱՀՈՍԼողի ուսուցում դպրոցականների համար. մեկնարկում է հայտագրման գործընթացը
19:40 18/09/2024  |  ԼՐԱՀՈՍԲագարանում դասադուլը շարունակվում է. Հարցով զբաղվում է ոստիկանությունն ու այցելում բողոքավորների տներով

Արխիվ

[]