ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Եթե չկա հնարավորություն, որ ԼՂ բնակիչները վերադառնան իրենց տները, ապա ամեն ջանք պետքէ գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի հասարակությանը. Արարատ Միրզոյան 10/02/2024 16:38 | ԼՐԱՀՈՍ
Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Համաշխարհային կարգ և ժողովրդավարություն. քարտեզ Հարավային Կովկասի համար» խորագրով բարձր մակարդակի քննարկմանը։
ՀՀ ԱԳՆ-ն ներկայացրել է նախարար Միրզոյանի պատասխանները քննարկման վարողի առաջին երկու հարցերին, մասնավորապես անդրադարձը Մերձավոր Արևելքին և անցած տարի սեպտեմբերին Լեռնայյն Ղարաբաղից հայ բնակչության բռնի տեղահանման արդյունքում Հայաստանում նրանց պատշաճ ընդունմանն ուղղված ջանքերին։
Ներկայացնում են հատվածն ամբողջությամբ.
«Անջա Վեհլեռ-Շոկ: «Քանի որ մեր զրույցը վերաբերելու է համաշխարհային կարգին, առաջարկում եմ անդրադառնալ ներկայիս, ամենաթարմ զարգացումներին առնչվող թեմայի: Հայաստանին հարևան Իրանը երեկ երեկոյան հարյուրից ավել հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Մտահոգվա՞ծ եք, որ տարածաշրջանային պատերազմ կարող է սկսվել, և և ի՞նչ հետևանքներ այն կարող է ունենալ Ձեր երկրի համար:
Արարատ Միրզոյան: Հարգելի՛ ներկաներ, ողջունում եմ բոլորին: Անչափ հաճելի է գտնվել այստեղ և ակնկալում եմ, որ հետաքրքիր քննարկում կունենաք: Առաջին հարցը բավականին բարդ ընտրեցիք, պետք է խոստովանեմ: Եթե հետևում եք ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակին, միտումներին և քաղաքականությանը Հարավային Կովկասում, ապա մենք Հայաստանում, փորձում ենք հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի մեր տարածաշրջանում խաղաղություն ապահովենք, սակայն տեսնում ենք, որ մեր՝ ավելի լայն հարևանությամբ գտնվող երկրները հրթիռային հարվածներ են հասցնում միմյանց: Իհարկե, դա մեզ մտահոգում է: Մենք չենք կարող խրախուսել կամ ողջունել որևէ սրացում և միայն հուսով ենք, որ այս հակամարտությունը հնարավորինս արագ լուծում կստանա:
Անջա Վեհլեռ-Շոկ. Եկեք մի փոքր ավելի կենտրոնանանք Հարավային Կովկասի վրա: Ղարաբաղի տարածաշրջանի շուրջ հակասությունը տասնամյակներ շարունակ եղել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հիմքը, և մեկ տարուց քիչ առաջ, Ադրբեջանի կողմից իրականացված հարձակումից հետո ավելի քան 140.000 մարդ տեղահանվել և ապաստան է գտել Հայաստանում: Ինչպե՞ս է Հայաստանը կարողացել ընդունել մարդկանց այս զանգվածային հոսքը։
Արարատ Միրզոյան. Նախ փախստականների՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանված բնակչության ընդունման մասով, դա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչությունն էր, ինչը մեծ մարտահրավեր էր մեզ համար: Իմ կարծիքով աշխարհում ցանկացած կառավարության համար մեծ մարտահրավեր է 2-3 օրվա ընթացքում 140.000-ից ավել փախստական ընդունելը: Մենք արել ենք հնարավորը, որպեսզի ապահովենք նրանց առաջնային անհրաժեշտության կարիքները՝ ապաստան, սնունդ և առաջնային այլ կարիքներ։ Իհարկե, մենք դիմել ենք միջազգային հանրության օգնությանը և բարձր ենք գնահատում ցուցաբերված աջակցությունը։ Հիմա, ես կասեի, որ հաջորդ փուլի ժամանակն է, որ պետք է ինչ-որ կերպ բավարարել միջնաժամկետ և երկարաժամկետ կարիքները, և առաջին հերթին այստեղ ես խոսում եմ բնակարանային խնդրի մասին, բայց նաև զբաղվածության մասին, անհրաժեշտ է ավելի մեծ ջանքեր գործադրել: Մեր քաղաքականությունը հետևյալն է, որ եթե չկա հնարավորություն, որ այդ մարդիկ վերադառնան իրենց տները, ապա մեր քաղաքականությունն է ամեն ջանք գործադրել, որպեսզի նրանք ինտեգրվեն Հայաստանի Հանրապետության հասարակությանը, աշխատանք գտնեն, նոր տներ կառուցեն մեր երկրում ու մնան Հայաստանում»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 12/05/2024 08:37 Փաշինյանը գազազած է, ՔՊ-ում՝ սարսափած․ «Հրապարակ»
- 12/05/2024 08:34 ՔՊ-ականները հեռախոսները փոխում են․ «Հրապարակ»
- 12/05/2024 08:27 2 բնակարան, 1 հողամաս, տրանսպորտային միջոց. ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
- 12/05/2024 08:23 Ծառայողական մեքենաները ոչ թե կրճատվում են, այլ կանգնելու են գարաժներում․«Հրապարակ»
- 12/05/2024 08:20 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ»
- 12/05/2024 08:17 «100 փաստից» մնացել են սոցցանցային դիտումներն ու լայքերը. «Փաստ»
- 12/05/2024 08:14 Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 12/05/2024 15:21 Ադրբեջանի բռնապետը ջախջախեց նիկոլի ու քպ-ի «ամենահիմնավոր» պնդումները. «Արցախը տանք, որ Հայաստան մնա», «150 հազար արցախցիներին զոհաբերենք, որ 3 միլիոն հայ ապրի». Հակոբյան
- 12/05/2024 14:19 ՀՀ իշխանությունը թույլ է տալիս Ադրբեջանին և նրա թուրք դաշնակցին հավակնել մեր ինքնիշխան տարածքին. Անանյան
- 12/03/2024 19:01 Ինձ շատ բանում, միգուցե, կարելի է մեղադրել, բայց դիրքերում չլինելու մեջ միայն անմեղսունակները կարող են. Տիգրան Աբրահամյան
- 12/03/2024 15:44 Աշխատանքային օրենսգիրքը երբեք չի այլանդակվել այն աստիճան, որքան Երևանի փոխքաղաքապետի կողմից. Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 12/06/2024 00:02 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Volkswagen Passat»-ը Կոշ գյուղի տարածքում բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և գլխիվայր շրջվել
- 12/05/2024 23:25 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53»-ը, «ГАЗ 31029»-ը և «Hover»-ը․ վերջինի գազաբալոնը 10 մետր շպրտվել է
- 12/05/2024 18:54 Վթար Նոյեմբերյան քաղաքում
- 12/05/2024 10:49 Պարզվել է՝ 14-ամյա պատանին վնասվածքը չէր ստացել շամփուրի վրա ընկնելու հետևանքով. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 12/05/2024 22:06 Իտալիայում ձերբակալել են մաֆիայի հետ կապ պահող միանձնուհուն
- 12/02/2024 16:54 Էլթոն Ջոնը խոստովանել է, որ կուրացել է
- 11/29/2024 22:00 Ուղեւորուհին բողոքել է օդանավակայաններում անմարդկային զննումների դեմ
- 11/29/2024 13:38 Չինացի միլիարդատերը կերել է աճուրդում 6,2 միլիոն դոլարով գնած բանանը
Հետաքրքիր է իմանալ
- 11/27/2024 16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում
- 11/27/2024 14:50 Մթերք, որը նվազեցնում է իշեմիկ ինսուլտի հավանականությունը
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել