ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գաղտնիքի հարց չի, դիվանագիտական կոռեկտության հարց է, որ փաստաթուղթը հրապարակենք. Փաշինյան 10/02/2024 16:57 | Քաղաքական
Այն բովանդակությունը, որ մենք առաջարկել ենք՝ հասարակության համար պարզ, հասկանալի և բացահայտված են։ Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, թե երբ այս կառավարությունը նոր էր ձևավորվում՝ Փաշինյանը խոստանում էր որևէ հարց ժողովրդի թիկունքում չլուծել և ցանկացած հարց քննարկել ժողովրդի հետ։
Պատգամավորն ընդգծեց, որ հիմա Հայաստանն ու Ադրբեջանը մի գործընթաց են սկսել, որն իշխանությունները կոչում են խաղաղության գործընթաց, կոչ են անում Ադրբեջանին շրջանառվող փաստաթղթից, որը գաղտնի է պահվում հասարակությունից, ծաղկաքաղ անել և այդ փաստաթուղթը ստորագրել։ «Ճիշտ չէ՞ր լինի այդ 13 համաձայնեցված հոդվածները ներկայացնել հասարակությանը, պարզել՝ արդյո՞ք հասարակությունը համաձայն է այդ պայմաններով թղթի ստորագրմանը, հետո նոր Ադրբեջանի հետ այդ թուղթը ստորագրել»,-ասաց Խաչատրյանը՝ խնդրելով ներկայացնել համաձայնեցված 13 կետերի բովանդակությունը։
Փաշինյանն ասաց, որ այդ կետերին ինքն անդրադարձել է ասուլիսներում, հարցուպատասխաներում։ «Եթե գաղտնիքի մասին եք խոսում, ապա գաղտնիքի խնդրի չկա, զուտ դիվանագիտական կոռեկտության խնդիր կա, որ ես չեմ կարող հիմա պահել այդ թուղթը ու ասել՝ առաջին կետում սա է գրած, 2-րդում՝ սա է գրած, 3-րդում՝ սա է գրած։ Գաղտնիքի հարց չէ, դիվանագիտական կոտեկտության հարց է, որ աշխատանքային փաստաթուղթ է ու միակողմանի նման բան անելը կոռեկտ չի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ վերջին ասուլիսում, ՄԱԿ-ի ամբիոնից ու նաև ԱԺ-ից ամեն բան հրապարակված է։
«Խոսք է գնում դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին, խաղաղության պայմանագրի ընթացքը մոնիթորինգի հսկող երկկողմ հանձնաժողովի մասին է խոսք գնում, միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու և տարածքային պահանջների մասին է խոսք գնում։ Այսինքն, պայմանագրի նախագծում միջազգային դիվանագիտական պրակտիկայից անհայտ որևէ բան չկա։ Կարող եմ ասել, որ ամբողջ բովանդակությունն առնվազն հայեցակարգային մակարդակով, որը ճշգրիտ արտահայտում է տեքստային մակարդակը՝ ժողովրդի համար բացահայտված է»,-ասաց նա՝ հավելելով, որ ժողովրդի հետ պարբերաբար հանդիպումներ ու քննարկումներ այդ հարցերի շուրջ ունենում է։
Խաչատրյանը անդրադառնալով կոռեկտությանը, որի մասին խոսում էր Փաշինյանը՝ ասաց, որ սատանան մանրուքներում է և հավանաբար այդ «մանրուքներն են», որ բերում են խոչընդոտի։ Նա նաև նշեց, որ իր կարծիքով պետք է հստակ հրապարակել այդ 13 կետերը, ապա նաև, եթե պետք է՝ այն հանրաքվեի դնել։
Փաշինյանն ասաց, որ հոդվածների հրապարակումը այն կողմին ով չի ուզում ստորագրել խաղաղության պայմանագիր, առիթ կտա ասելու, որ խախտված են դիվանագիտական էթիկայի բոլոր նորմերը։ «Որ ասում եք մեր նկատմամբ ոչ կոտեկտ են՝ կարծում եմ դա նպատակ ունի, մեզ հավասարակշռությունից հանել և մեզ դնել իրենց նպատակադրումների ռելսերի վրա։ Այստեղ անձնական հարց չի, այլ պետական, անվտանգային հարց է, իսկ բովանդակաությունը ամբողջապես հրապարակված է»։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/22/2025 08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:16 Նախարարը հավակնում է վարչապե՞տ դառնալ. միայն նա էր Թրամփի երդմնակալությանը նվիրված երեկոյին. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:14 ԵՄ դիտորդների հարցով բանակցում են․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:10 ՔՊ-ական Սարիկ Մինասյանը քարոզարշավը չմեկնարկած փաստացի քարոզարշավ է սկսել Գյումրիում. «Ժողովուրդ»
- 01/22/2025 08:07 Արմեն Մելիքբեկյանի գլխին մութ ամպեր են կուտակվում․ «Հրապարակ»
- 01/22/2025 08:04 Վարորդները կմիանա՞ն բոյկոտին․ «Հրապարակ»
- 01/22/2025 07:49 Ալեն Սիմոնյանը կարծում է, որ «Արցախ» ասելու համար Ադրբեջանը պատերազմ կսկսի. 200 կմ² տարածքի հարցը խաղաղ կլուծեն. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել