Թեմաներ
Չորեքշաբթի 10 / 09 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/09/2024   11:44 Թեյլոր Սվիֆթը դարձել է աշխարհի ամենահարուստ կին երաժիշտն՝ ըստ Forbes-ի 10/09/2024   11:40 Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները լավատեսական կանխատեսումներ են արել խաղաղության պայմանագրի վերաբերյալ․ ԱՊՀ գլխավոր քարտուղար 10/09/2024   11:36 Որտե՞ղ է «Եվրոպան». Նիկոլը՝ Փարիզի և Մոսկվայի արանքում. Արմեն Աշոտյան 10/09/2024   11:33 Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներն այց են իրականացրել Լոռու մարզում տեղակայված զորամասեր և Ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին 10/09/2024   11:26 Վերադարձանք Երևան. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել 10/09/2024   11:05 Ժամանակակից տեխնոլոգիաները պատերազմներին լրիվ այլ բնույթ են հաղորդում. Աբրահամյան 10/09/2024   10:49 Ձորաղբյուրում մայրը հայտնաբերել է 34-ամյա որդու դին՝ արյան մեջ. նրան մուրճով սպանելու ու շղթան հափշտակելու համար կա ձերբակալված 10/09/2024   10:42 Հայաստանը պաշտոնապես դուրս չի եկել 2020 թ-ի եռակողմ հայտարարությունից. Օվերչուկ 10/09/2024   10:35 Բաց պատուհանից մտել է եկեղեցի, կոտրել գանձանակն ու հափշտակել գումարը. shamshyan.com 10/09/2024   10:25 Թաթոյան հիմնադրամը ներկայացնում է Ներքին Հանդի բնակիչների նկատմամբ ադրբեջանական հանցանքների լրացուցիչ փաստեր 10/09/2024   10:20 Հրդեհ՝ Հաղարծին գյուղում 10/09/2024   08:37 Դեկորատիվ նախագահը վոյաժների մեջ է․ «Հրապարակ» 10/09/2024   08:34 ՔՊ-ի ներսում կռվի նոր թիրախ կա. կիզակետում Փաշինյան և Վահագն Խաչատուրյան մտերմությունն է. «Ժողովուրդ» 10/09/2024   08:32 Գերագույն մուրացիկը․ «Հրապարակ» 10/09/2024   08:29 Որ հայտնի դատավորն է քննելու Փաշինյանի վրա խնձոր նետելու քրեական գործը. «Ժողովուրդ» 10/09/2024   08:27 Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում․ «Հրապարակ» 10/09/2024   08:24 Առողջապահության նախարարը անկարող է կիրառել օրենքը. «Ժողովուրդ» 10/09/2024   08:20 Նախարարի թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է․ երբ կընտրեն․ «Հրապարակ» 10/09/2024   00:00 Այն գոյության իրավունք չունի․ Ալիևը քննադատել Է ԱՄՆ-ի պատժամիջոցների քաղաքականությունը 10/08/2024   23:52 Մուսալեռ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ 10/08/2024   23:45 Ռուսաստանը Շվեցարիային զգուշացրել է սահմանի խախտման հետևանքների մասին 10/08/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/08/2024   23:18 Հայտնվել են ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական շփման կադրերը 10/08/2024   22:59 Բժիշկը նշել է թոքերի քաղցկեղի ոչ ակնհայտ նշանները 10/08/2024   22:47 Հայ բանտարկյալները մասնակցում են Միջմայրցամաքային շախմատային առցանց առաջնությունը 10/08/2024   22:32 Ուղղակի ինձ հետաքրքրեց՝ կա՞ն արդյոք Հայաստանում կվադրոբերներ․ Լավրովը բացատրել է, թե ինչու է ՀՀ ԱԳ նախարարի հետ խոսել այդ մասին 10/08/2024   22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց 10/08/2024   22:12 ԱՄՆ - ն այս շաբաթ կհայտարարի Ուկրաինային ռազմական աջակցության նոր միջոցների մասին 10/08/2024   22:02 Իսրայելական օդուժը հարվածել է Սիրիայի մայրաքաղաքին․ կան զոհեր և վիրավորներ 10/08/2024   21:50 44-օրյա պատերազմում որդուն կորցրած սուր լեյկոզով կինն առողջ երեխա է ունեցել 10/08/2024   21:32 Զորիկ Հովհաննիսյանը եզրափակիչում հաղթել է ադրբեջանցուն 10/08/2024   21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան 10/08/2024   21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ 10/08/2024   21:00 Փաշինյանի ու Միրզոյանի մոսկովյան այցից սպասելիքներ պետք չէ ունենալ. Ձնհատ պետք չէ կանխատեսել. Կիվիրյան (տեսանյութ) 10/08/2024   20:49 Վահե Հակոբյանի եղբոր՝ Կարեն Հակոբյանի և Նարեկ Ամբարյանի կալանավորման որոշման դեմ բողոքներ են ներկայացվել 10/08/2024   20:43 Գործընթացները ցույց են տալիս, որ Ադրբեջանը ոչ միայն պատրաստ չէ խաղաղության, այլև բավականին ինտենսիվորեն պատրաստվում է պատերազմի. Բալասանյան (տեսանյութ) 10/08/2024   20:32 Նույն ոգով ու հավատարմությամբ շարունակե՛ք միջեկեղեցական համագործակցությունը․ Արամ Ա 10/08/2024   20:30 Երկկողմ հարաբերություններն այլևս Հայաստանի և Ադրբեջանի սուվերեն իրավունքն է․ Պեսկով 10/08/2024   20:20 Ինձ էլ է հետաքրքրում, թե ինչու է հայկական կողմը շտապում վավերացնել կանոնակարգը, երբ Ադրբեջանում այն ոչ հրապարակվել է, ոչ էլ վավերացման ընթացակարգեր է անցնում. Արթուր Խաչատրյան 10/08/2024   20:02 Մեծ Բրիտանիայի թագավորի եղբորը սպառնացել են վտարել տնից 10/08/2024   19:50 Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են երկխոսությունը ԱՊՀ շրջանակներում. Պեսկով 10/08/2024   19:31 Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան 10/08/2024   19:19 Պատրաստ ենք ապահովել տրանսպորտային միջոցների, խողովակաշարերի, մալուխների անցումն Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև. Փաշինյան (տեսանյութ) 10/08/2024   19:07 Կիմ Չեն Ինը Պուտինին անվանել է իր ամենամտերիմ ընկերը 10/08/2024   19:01 ՔՊ-ում պատրաստ են կողմ քվեարկել կանոնակարգին, թեև պատկերացում չունեն, թե Ադրբեջանում այն վավերացման ինչ գործընթաց է անցնում 10/08/2024   18:53 Հայաստանը պատրաստ է ամենասեղմ ժամկետում ստորագրել Խաղաղության պայամանագիրն՝ արդեն իսկ համաձայնեցված տեքստով. Վահան Կոստանյան 10/08/2024   18:45 Գլխավոր դատախազությունը պահանջում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանից բռնագանձել 12 անշարժ գույք և 723 միլիոն դրամ 10/08/2024   18:38 Թուրքիայում մուրճով հարվածել են Աթաթուրքի արձանին 10/08/2024   18:29 Բրնձի հրաշագործ հատկություններով է կիսվել սննդաբանը 10/08/2024   18:11 Հայաստան-Իրան սահմանի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան
10/07/2024   15:52 Էներգետիկներ հաճախ է օգտագործել. Նոր Երզնկայի դպրոցում հանկարծամահ եղած աշակերտը հայոց պատմություն առարկայից հանրապետական օլիմպիադայի մասնակից էր 10/07/2024   18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը 10/07/2024   23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին 10/08/2024   13:44 Փաշինյանը՝ պատուհանագոգին. վարչապետը հողաթափերով լուսանկար է հրապարակել Մոսկվայում իր հյուրանոցի համարից 10/08/2024   21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ 10/07/2024   23:59 Բժիշկը նախազգուշացրել է գիշերն ի հայտ եկող շաքարային դիաբետի ոչ ակնհայտ ախտանշանների մասին 10/07/2024   14:19 Ողբերգական դեպք՝ Նոր Երզնկա գյուղի դպրոցում. 15-ամյա երեխան ֆիզկուլտուրայի դասի ժամանակ հանկարծամահ է եղել 10/07/2024   23:23 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/07/2024   20:05 Զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին հայտնաբերվել է կրակային դիրքից մոտ 30 մետր հեռավորության վրա 10/08/2024   23:32 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/07/2024   23:18 Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց գոտի, բախվել Ford-ին․ վարորդը մահացել է 10/08/2024   18:11 Հայաստան-Իրան սահմանի անցակետից ռուս սահմանապահները դուրս կգան 10/08/2024   17:07 Լավրովը Միրզոյանից ու Արսենյանից հետաքրքրվել է՝ Հայաստանում կվադրոբերներ կա՞ն 10/08/2024   19:31 Որտեղի՞ց են այդքան սահմանապահ գտնելու, կատակ թիվ չէ․ Վրթանեսյան 10/08/2024   11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com 10/07/2024   19:38 Հայի և ազարբայջանցու դեպքում խիստ տարբեր է և՛ պարտվածի հոգեբանությունը, և՛ հաղթողինը․․․ 10/08/2024   16:15 Գլխավոր դատախազությունը պահանջում է Ալեքսանդր Սարգսյանից բռնագանձել 14 անշարժ գույք և շուրջ 6 միլիարդ դրամ 10/07/2024   12:37 Դավիթ Հարությունյանին թույլ չտվեցին մուտք գործել ԲԴԽ՝ մասնակցելու իր վերաբերյալ նիստին 10/08/2024   18:08 Մեր կողմից բարձրացված դրոշը պետական եռագույնն է. Ղազարյան 10/09/2024   08:27 Սյունիքում հետաքրքիր տրանսֆորմացիաներ են տեղի ունենում․ «Հրապարակ»

Հայաստանն այսօր ունի կոմպլեմենտար քաղաքականության մեծ հնարավորություն․ Վարդան Օսկանյան,Վահե Հովհաննիսյան 10/01/2024   20:30  |  Քաղաքական

«Զանգեզուրը Ադրբեջան է, և վերջ». Ալիևը երեկ ձևակերպեց իրենց նոր ազգային նպատակը։ Սա այսօրվա աշխարհում ուղիղ և իրական սպառնալիք է Հայաստանի համար։ Իսրայելական հրթիռները և տանկերն ամեն օր ցույց են տալիս, որ միջազգային որևէ նորմ այսօր չի աշխատում։ Պաշտոնական Երևանը չի հակադարձում, երևի Ալիևին պատասխանելու «իրավունք» չունի, Էրդողանի գրքում դրա մասին հստակ գրված է։ Մնացածը մենք ենք՝ մյուսներս, և մեզնից առաջին հերթին պահանջվում են քաղաքական լուծումներ։

Շարունակելով իմ զրույցների շարքը հայկական աշխարհում լուծումներ փնտրող և առաջարկներ ձևակերպող գործիչների հետ, զրուցել եմ Վարդան Օսկանյանի հետ։ Զրույցը երկար է ստացվել, բայց կրճատվել չստացվեց, քանի որ կարևոր ու նոր ասելիք կար, այնպես որ կներկայացնեմ մի քանի մասով։

Վ.Հ. - Մեր զրույցն ուզում եմ սկսել ինձ վաղուց հուզող մի հարցով. 1994 թվականից հետո ընկած ժամանակահատվածում, Հայաստանի պաշտոնական, դիվանագիտական ու նաև ոչ պաշտոնական քննարկումների շրջանակներում երբևէ ունեցե՞լ եք այսօրվա զարգացումների սցենարը, երբևէ պատկերացրե՞լ եք, որ նման իրավիճակ, իրականություն հնարավոր է։

Վ.Օ. - Այստեղ պատասխանը միանշանակ ոչ է, իհարկե ոչ։ Նման սցենար երբեք չի քննարկվել, հնարավոր չէր ուղղակի պատկերացնել նման սցենար։ Ես կարծում եմ՝ նույնիսկ ադրբեջանցիները նման սցենար չէին կարող պատկերացնել։ Չգիտեմ, թե հայկական մասով ինչպիսի հիվանդագին աստիճանի պեսիմիստ, հոռետես մեկը պետք է լիներ, որ նման սցենար պատկերացներ։ Սա ուղղակի բացառված էր, որովհետև Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը ունեին առնվազն դիվանագիտական պաշտպանվածության բազմաթիվ շերտեր, և այդ պաշտպանվածության շերտերում Ռուսաստանի, ՀԱՊԿ-ի կամ որևէ այլ երկրի վրա հույս դնելը այդ շերտերի վերջին հորիզոնականում էին։ Մինչ այդ երկկողմանի զուտ հայաստանյան պաշտպանվածության շերտեր կային, կար բանակցային գործընթաց, սեղանի վրա կար բանակցային փաստաթուղթ, կային միջնորդներ, վերջիվերջո կար հայկական պաշտպանական գիծ, հայկական բանակ, կային Լեռնային Ղարաբաղի շուրջ հարակից տարածքներ, բուֆերային զոնա, որոնք նման վտանգի ստեղծման դեպքում միշտ էլ առևտրի առարկա դառնալու ենթակա էին։ Դա միանշակ էր։ Այդ բոլոր պնդողները՝ ոչմիթիզականության և այլն, սխալ են, այդպիսի բան գոյություն չուներ։ Բնական է, որ ցանկացած նորմալ իշխանություն, երբ նման վտանգի առջև կանգնած լիներ, միշտ էլ առևտրի միջոցով, զիջումների միջոցով գոնե գիտեր, որ Լեռնային Ղարաբաղը մի միջանցքով ապահովագրված է, և դա կորցնելու մասին երբևիցե խոսք լինել չէր կարող։ Ահավասիկ, այս բոլոր պաշտպանվածության շերտերը կային։ Հայաստանի իշխանությունները կարծես չտեսան այս բոլորը, չուզեցին տեսնել, չգիտեին ինչ են անում, գնացին սխալ ճանապարհով և այդ բոլորը ուղղակի փոշիացրեցին, և մենք այսօր ունենք այն, ինչ ունենք։

Վ.Հ. - Ճի՞շտ է արդյոք իմ տպավորությունը, որ այսօր Ալիևը վարում է, բառիս բուն իմաստով, կոմպլեմենտար քաղաքականություն։ Դուք եղել եք Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականության գաղափարախոսը։ Այսօրվա իրավիճակում Հայաստանն ունի՞ հնարավորություն՝ կոմպլեմենտարիզմի ճանապարհով գնալու, և եթե այո, ինչպե՞ս։

Վ.Օ. - Այո, Ադրբեջանը, ես կասեի, կոմպլեմենտար քաղաքականություն է վարում և արդեն բավական հաջող։ Ադրբեջանը սա անում է՝ հիմնվելով նաև Թուրքիայի փորձի վրա։ Ես կարծում եմ՝ նաև Թուրքիայի աջակցությամբ, Թուրքիայի հետ համագործակցությամբ, որովհետև Էրդողանն արդեն երկար ժամանակ է, որ կոմպլեմենտար քաղաքականություն է վարում, ես կասեի՝ մեկ տասնամյակից ավելի, բայց Թուրքայի այդ կոմպլեմենտար քաղաքականությունը շատ ավելի տեսանելի և շեշտակի դարձավ Ուկրաինայի պատերազմից անմիջապես հետո, և բավականին մեծ հաջողությամբ Թուրքիան շարունակում է դա անել։ Ահավասիկ, նաև հիմա Ադրբեջանը, այդ օրինակին հետևելով, կարողանում է այդ քաղաքականությունը վարել։ Կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար անհրաժեշտ են մի քանի պայմաններ և այդ պայմաններն այսօր կան։ Թուրքիան, օրինակ, օգտվելով իր աշխարհագրական դիքից, օգտվելով իր շուրջ ստեղծված տարբեր շահերից, հակասություններից, մի կողմից լինելով հիմքում որպես կրոնական ակունքներից բխած իշխանություն, բայց մյուս կողմից որպես աշխարհիկ պետություն, կարողանում է այդ երկու տարաբնույթ գործոնները ճիշտ համադրել և մի կողմից իսլամական արաբական աշխարհի համակրանքը շահել, մյուս կողմից՝ արևմուտքի՝ Թուրքիայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունը և կարևորությունը շահարկել և այդ բոլորի համակցմամբ կարողանալ Թուրքիայի համար շահավետ քաղաքականություն վարել։ Լինելով ՆԱՏՕ-ի անդամ և լուրջ պարտավորություններ ունենալով՝ կարողանում է կոմպլեմենտար քաղաքականություն վարել։ Ադրբեջանն այսօր նույնն է անում։ Մի կողմից Ադրբեջանի նկատմամբ և՛ Ռուսաստանի, և՛ Արևելքի առհասարակ շահագրգռվածությունը, մյուս կողմից Արևմուտքի՝ նավթային ռեսուրսների խնդրի պատճառով ռուսական նավթամթերքը Ադրբեջանի ճանապարհով Արևմուտք հասցնելը։ Ահավասիկ այստեղ կան ընդհանուր շահեր, ու նաև երկու կողմերն էլ ուզում են շահագրգռել Ադրբեջանին՝ հօգուտ իրենց։ Ադրբեջանը կարողանում է այդ հնարավորությունից օգտվել։ Հայաստանն այսօր ունի նման հնարավորություն, ես կասեի, որ այսօր առավել մեծ հնարավորություն կա Հայաստանի համար կոմպլեմենտար քաղաքականություն վարելու, քան եղել են իմ տասը տարիների ընթացում, որտեղ իսկապես մենք կարողացել ենք շատ արդյունավետ այս քաղաքականությունը վարել և շոշափելի հաջողություններ ունենալ։ Այսօր այդ հնարավորությունները առավել ևս գոյություն ունեն, որովհետև հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ աճել է, միաժամանակ աճել են հակասությունները. մի կողմից՝ Արևմուտքի նպատակը՝ Ռուսաստանին զրկել տարածաշրջանից, մյուս կողմից՝ Ռուսաստանի առավել շահագրգռվածությունը՝ ամրագրվելու տարածաշրջանում։ Ահավասիկ մի կարևոր հակասություն։ Կոնկրետ Հայաստանի մասով, թեկուզ և միջանցքի այս շատ հակասական հարցում տարբեր շահագրգռվածությունները, իսկապես հնարավորություն են տալիս Հայաստանին՝ կարողանալու ճիշտ օգտագործել այդ հակասությունները հօգուտ Հայաստանի շահերի։ Այստեղ այդ հակասությունների միասնության և այդ պայքարի դիալեկտիկայի ճիշտ շահարկումն է, որ նուրբ դիվանագիտական աշխատանք է պահանջում՝ ճիշտ կոմպլեմենտար քաղաքականություն վարելու համար։ Այստեղ շատ կարևոր է մի կողմից հրապարակայնությունը՝ քո ցանկությունները ի հայտ դնելու աշխարհին, սա շատ կարևոր է, բայց մյուս կողմից՝ քո նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է կուլիսային և խի´ստ կուլիսային դիվանագիտական աշխատանք տանելը։ Եվ այդ հրապարակայնության և խիստ կուլիսային փակ աշխատանքի համադրումն է, որ հնարավոր կդարձնի արդյունավետ կոմպլեմենտար քաղաքականություն վարելը։ Այսօր Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ չկա այդ ուղենիշը։ Իշխանություններն իսկապես չգիտեն՝ ինչ են անում, առաջին օրվանից չգիտեին, այսօր առավել ևս չգիտեն, փորձ չունեին, իսկ այսօր բացասական փորձ ունեն միայն։ Այսօր Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիներին ձեռք բերած փորձը պարտության, կորուստների փորձ է։ Եվ երբ դու վարել ես մի քաղաքականություն և միայն ձախողում ես ունեցել և դա դու չես ընդունում, համարում ես, որ ամեն ինչ ճիշտ ես արել, նշանակում է՝ դու բացասական փորձ ես կուտակել։ Եվ այսօր հույս ունենալ, որ այդ բացասական փորձի վրա Հայաստանի իշխանությունները կկարողանան ինչ-որ դրական դիվանագիտական արդյունքներ ունենալ, կկարողանան այդ նուրբ կոմպլեմենտար քաղաքականությունը վարել, ուղղակի ես կարծում եմ, որ միամտություն է։ Համենայնդեպս, սա բավական բարդ խնդիր է, սրա մասին կարելի է շատ ավելի լայն դիսկուրս ունենալ։ Այստեղ դաշնակցային հարաբերությունների խնդիր կա, մենք կորցրել ենք մեր դաշնակիցներին, նորերին ձեռք չենք բերել։ Այսօր կարծես բացասական կոմպլեմենտարություն է անկախ իշխանություններից կիրառվում, այսինքն՝ մենք այդ հակասությունները ի վնաս մեզ ենք օգտագործում, և ոչ թե փորձում ենք այդ հակասություններից օգտվել։ Այո, կա բացասական կոմպլեմենտարություն, և այսօր Հայաստանի իշխանությունները հենց դա են վարում, և դրա արդյունքները մենք իսկապես ակնհայտորեն տեսնում ենք։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:49 30/09/2024  |  ՔաղաքականՍտացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը. Վահե Հովհաննիսյան
11:14 20/09/2024  |  ՄեկնաբանությունԻնչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան
11:30 18/09/2024  |  ՀարցազրույցԶրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
11:06 17/09/2024  |  ՔաղաքականՄեր պատմության ընթացքը նույնիսկ ավելի տխուր է լինելու, քան հիմա է, Հովհաննիսյան
10:18 16/09/2024  |  ՔաղաքականԴժվար է նույնիսկ պատկերացնել, թե ինչ է կատարվելու, երբ Բաքվում սկսվեն դատավարությունները. Վահե Հովհաննիսյան
10:33 13/09/2024  |  ՔաղաքականԱդրբեջանի «խաղաղության օրակարգը» պատեհ պահին նոր ռազմական հարձակումն է. Վահե Հովհաննիսյան
10:16 06/09/2024  |  Սոցիալական ցանցերՀայրենական ՄԵԾ պարտություն. ի՞նչ են տեսնում մեր հակառակորդները. Վահե Հովհաննիսյան
10:42 04/09/2024  |  ՔաղաքականՄենք կդառնանք առաջին պետությունը, որը տեսնում է աղետը ու հանդարտ սպասում դրան. քաղաքագետ
17:07 01/09/2024  |  ՔաղաքականՆիկոլը Արցախն ընկալում է որպես Քառակուսի մետր, Էս մարդը այդպես էլ չի հասկանում Արցախը ինչ է. քաղաքագետ
10:57 27/08/2024  |  ՔաղաքականԱնմիտ պետությունները պատժվում են դաժանորեն. Երևանը չկա, անլեզու, անդեմ, անիմաստ մի միավոր է. Վահե Հովհաննիսյան

Արխիվ

[]