ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած «Ալավերդցի Կոկոն» մեղադրվում է «Կյաժ Աշոտի» սպանության գործով․ նա դեռ չի հայտնաբերվել 10/01/2024 20:13 | Քրեական խրոնիկոն
«Արթմեդ» ԲԿ-ից փախուստի դիմած Կոնստանտին Հունանյանը՝ «Ալավերդյանցի Կոկո»-ն, ավելի քան երեք տարի կալանքի տակ է՝ Շենգավիթում 28-ամյա Կյաժ Աշոտի սպանության գործով։ Այժմ, ինչպես «Փաստինֆո»-ն տեղեկանում է ՔԿԾ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանից, Հունանյանի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվում են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ։
Հիշեցնենք, որ «Արթմեդ» ԲԿ-ում փախուստի է դիմել կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Կոկոն»։
ՔԿԾ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին, որ «Արթմեդ» բժշկական կենտրոնում ստացիոնար բուժում ստացող կալանավորված անձ Կ.Հ.-ն հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հիշյալ կենտրոնից դիմել է փախուստի:
«Դեպքի առթիվ հաղորդում է տրվել ՀՀ ՆԳՆ Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին: Կ.Հ.-ի գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ ձեռնարկվել են մեծածավալ օպերատիվ-հետախուզական և փնտրողական միջոցառումներ»,- մեզ հետ զրույցում հայտնեց Նոնա Նավիկյանը։
Նշենք, որ Կոնստանտին Հունանյանը կալանքի տակ է Շենգավիթում հայտնի «Ռիմա Թրեվել» ՍՊԸ-ի սեփականատեր՝ 28-ամյա Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի», սպանության գործով։
Հիշեցնենք, որ Աշոտ Պետրոսյանի՝ «Կյաժ Աշոտի» աղմկահարույց սպանությունը տեղի է ունեցել 2020թ հունիսի 9-ին՝ Շենգավիթում. Աշոտ Պետրոսյանի և մի խումբ անձանց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ կրակոցներ էին արձակվել միմյանց ուղղությամբ, որի ընթացքում վիճաբանության Աշոտ Պետրոսյանը ստացել է հրազենային վիրավորում, ինչի հետևանքով «Շենգավիթ» ԲԿ-ում մահացել է։
Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, որի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 7 անձի։ Ըստ մեղադրանքի՝ Կոնստանտին Հունանյանը ապօրինի կերպով ձեռք է բերել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող կարճափող ատրճանակ, մի խումբ անձանց՝ Կամո Խաչատրյանի, Սամվել Քրմոյանի, Համլետ Թորոսյանի, Տիգրան Հակոբյանի, Դավիթ Թադևոսյանի և գործով չպարզված անձանց հետ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանել է Աշոտ Պետրոսյանին, իսկ այնուհետև՝ ձեռք է բերել, պահել և կրել ակոսափող հրազեն հանդիսացող ինքնաշեն գնդացիր-ատրճանակ, 1975թ գործարանային արտադրության ակոսափող հրազեն հանդիսացող «ПМ» տեսակի ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ։ Համլետ Թորոսյանը մեղադրվում է ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու և պահելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց հետ Աշոտ Պետրոսյանին սպանելու մեջ, Կամո Խաչատրյանը՝ ակոսափող հրազեն պահելու, կազմակերպված խմբի կողմից Պետրոսյանին սպանելու, ինքնաշեն գնդացիր-ատրճանակ և փամփուշտներ ձեռք բերելու և պահելու, Տիգրան Հակոբյանը՝ «АКМ» տեսակի ինքնաձիգ հրազեն ձեռք բերելու, կրելու, կազմակերպված խմբի կազմում սպանություն կատարելու, Դավիթ Թադևոսյանը և Սամվել Քրմոյանը՝ ապօրինի կերպով ակոսափող հրազեն ձեռք բերելու, կրելու, ինչպես նաև՝ սպանություն կատարելու, իսկ Վարդգես Այվազյանը մեղադրվում է Աշոտ Պետրոսյանի սպանությանն օժանդակելու մեջ։ Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Գործով նախաքննությունն ավարտվել է դեռևս 2021թ․-ին։ Գործը շուրջ երեք տարի է, ինչ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վարդան Լ․ Գրիգորյանի վարույթում է։
Կյաժ Աշոտի սպանության գործով մեղադրյալները կմնան կալանավորված
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/16/2024 07:53 22 մլն 500 հազար դրամ` Մեղրիի դիահերձարանի համար. Կառավարության «ճարահատյալ» հատկացումների հետքերով. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:46 Դատախազը պատժում է միայն ընդդիմադիրներին. իշխող խմբակցության պատգամավորների քրեական արարքները. «Ժողովուրդ»
- 10/16/2024 07:40 Ով իր ռեպլիկով սադրեց Արգիշտի Քյարամյանին, ինչու Անդրանիկ Քոչարյանը սրեց իրավիճակը. բացառիկ մանրամասներ. «Ժողովուրդ»
- 10/15/2024 08:23 ԿԳՄՍ գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը օրինախախտում են թույլ տվել, ամուսինը վերականգնել է հասցված վնասը եւ մնացել անպատիժ. «Ժողովուրդ»
- 10/15/2024 08:20 Դեսպանների փոփոխություն է սպասվում․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:16 ՔՊ-ում՝ ատամները սրած, սպասում են․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:13 ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/15/2024 11:23 Սա տգեղ է, հանգի’ստ. Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց, երբ ավագանու անդամը խոսեց արտահերթ ընտրություններ
- 10/14/2024 17:59 Ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ. Կուչուբաևը՝ Փաստաբանների պալատի կողմից հարուցած կարգապահական վարույթի մասին
- 10/14/2024 17:07 Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը․ Հայկ Դեմոյան
- 10/14/2024 16:01 Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/15/2024 23:19 Երևանում բախվել են «Opel», «Changan» և «Honda» մակնիշի ավտոմեքենաները. կան վիրավորներ
- 10/15/2024 21:42 Գեղարքունիքի մարզում ընտանիքի 5 անդամներ ձմերուկից թունավորվել են և տեղափոխվել հիվանդանոց. Shamshyan.com
- 10/15/2024 20:39 Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել
- 10/15/2024 20:13 Վիճաբանություն և դանակահարություն՝ Երևանում. բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ