ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էրիկ Էսրայիլյանը միանում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը՝ որպես համահիմնադիր 09/30/2024 11:47 | ԼՐԱՀՈՍ
Հայտնի բժիշկ, պրոդյուսեր, ձեռներեց եւ մարդու իրավունքների պաշտպանն իր առաջնորդությամբ կօգնի «Ավրորային» շարունակելու իր առաքելությունը
Էրիկ Էսրայիլյանն «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանն է միացել՝ որպես համահիմնադիր: Էրիկ Էսրայիլյանը հայտնի բժիշկ է, «Էմիի» առաջադրված կինոպրոդյուսեր, ձեռներեց եւ բարերար: Որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ եւ 2024 թ. «Ավրորայի» լոսանջելեսյան միջոցառումների համանախագահ՝ դոկտոր Էսրայիլյանն իր ունեցած ազդեցությունն ու առաջնորդական փորձը տարբեր ոլորտներում, այդ թվում՝ գիտության, արդյունաբերության, բարեգործության եւ մարդու իրավունքների պաշտպանության, կկիրառի իր նոր դերում եւ կաջակցի նախաձեռնության զարգացմանը՝ գործունեության տասնամյակին ընդառաջ եւ հետո:
«Երբ Ռուբեն Վարդանյանը, երջանկահիշատակ Վարդան Գրեգորյանը եւ ես 2015 թ. համահիմնադրեցինք «Ավրորան»՝ ի պատիվ եւ խորին երախտագիտություն նրանց, ովքեր վտանգեցին իրենց կյանքը՝ փրկելու մեր հայ նախնիներին, մենք այն պատկերացնում էինք որպես ութամյա նախաձեռնություն՝ ոգեկոչելով ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը»,- ասաց «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր եւ Տնօրենների խորհրդի նախագահ Նուբար Աֆեյանը: «Ի պատասխան աշխարհում անընդհատ ծավալվող եւ բարդացող մարդասիրական ճգնաժամերի եւ «Ավրորայի» շոշափելի ազդեցությանը, մենք հիմա որոշել ենք ընդլայնել «Ավրորայի» գործունեությունը գալիք տասնամյակներում»:
Նուբար Աֆեյանը շարունակեց. «Էրիկը եղել է «Ավրորայի» ակտիվ եւ անբաժան աջակիցը՝ ոչ միայն որպես «Ավրորայի» Տնօրենների խորհրդի անդամ, այլ նաեւ որպես 2024 թ. «Ավրորայի» միջոցառումների համանախագահ: Ես ուրախ եմ, որ նա համաձայնվել է ընդլայնել իր դերը՝ որպես համահիմնադիր, եւ օգնել առաջնորդել կազմակերպությունը, որպեսզի այն կարողանա օգտագործել իր ողջ ներուժը գործունեության այս կարեւոր հաջորդ փուլում: Միասին մենք կսկսենք եւ կանցնենք բովանդակալից մի ճանապարհ, քանի որ «Ավրորան» շարունակում է գործով արտահայտել իր երախտագիտությունը՝ հույս եւ օգնություն պարգեւելով միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում»:
2025 թ. կլրանա «Ավրորայի» գործունեության տասնամյակը: Այս ընթացքում այն արդեն փոխել է մոտ 3.4 միլիոն մարդու կյանք 56 երկրում եւ տարածքում՝ ֆինանսավորում տրամադրելով 430 նախագծի, որոնք ուղղված են արտակարգ իրավիճակների արձագանքմանը, սննդի, ջրի, կրթության, բժշկական օգնության, սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրմանն անապահով համայնքներում: Նախաձեռնության գործունեության հաջորդ փուլի հիմքում կլինի առ այսօր գրանցված առաջընթացը՝ «Երախտագիտությունն՝ ի գործ» գաղափարի հիմնական ուղերձը համաշխարհային հանրությանը հասցնելու համար, որպեսզի ավելի ընդլայնի «Ավրորայի» հերոսների ադեցությունը:
«Բազմաթիվ համաշխարհային ճգնաժամերի պայմաններում ես խոնարհվում եմ աշխարհի բոլոր անկյուններում աշխատող անհատ մարդասերների անձնուրաց ջանքերի առաջ եւ այն մեծ ազդեցության, որ կարող է ունենալ մեկ անձը մարդկության վրա»,- ասաց Էրիկ Էսրայիլյանը: «Ինձ համար մեծ պատիվ է ստանձնել այս դերն «Ավրորայում» իմ սիրելի ընկեր Նուբար Աֆեյանի հետ՝ ուշադրություն հրավիրելու նրանց վրա, ովքեր վտանգում են իրենց կյանքն ուրիշներին օգնելու համար, ինչպես նաեւ ընդլայնելու մարդասիրական շարժումն այս մեծագույն կարիքի ժամանակ»:
2024 թ. սեպտեմբերի 30-ին «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Երեւանում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հարեւանությամբ, կբացի Ավրորա Մարդիգանյանին եւ Հայոց ցեղասպանության նահատակներին նվիրված հուշակոթող-քանդակ: Այս արարողությանը ներկա կգտնվեն նաեւ Էրիկ Էսրայիլյանը եւ Նուբար Աֆեյանը: Այս քանդակը «Ավրորայի» երախտագիտության արտահայտումն է Ավրորա Մարդիգանյանին, որի խիզախությունն ու պատմությունը ոգեշնչել են նախաձեռնության համահիմնադիրներին: Բացի այդ, այս հուշակոթողը հարգանքի տուրք է նաեւ Հայոց ցեղասպանության ժամանակ զոհված 1.5 միլիոն նահատակների հիշատակին։ Բացման արարողությանը կհաջորդի մրցանակի արժանացած «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն վավերագրական ֆիլմի հատուկ ցուցադրությունը, որն ստեղծվել է նաեւ Էրիկ Էսրայիլյանի ջանքերով եւ պատմում է Մարդիգանյանի՝ դեպի մեծ էկրան արտասովոր ճանապարհի մասին:
Էրիկ Էսրայիլյանի մասին
Դոկտոր Էրիկ Էսրայիլյանն առողջապահական գիտությունների կլինիկական բժշկության պրոֆեսոր է եւ ղեկավարում է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի մարսողական հիվանդությունների Վաչե եւ Թամար Մանուկյանների բաժանմունքը: 2012 թ. Բժշկական դպրոցի կողմից նրան շնորհվել է Լինսի հիմնադրամի կլինիկական գաստրոէնտերոլոգիայի ամբիոնի ղեկավարի պաշտոնը:
Դոկտոր Էսրայիլյանը սերտորեն ներգրավված է Լոս Անջելեսի Կալիֆորնիայի համալսարանի Առողջապահության, Դեյվիդ Գեֆենի բժշկական դպրոցի, ինչպես նաեւ ամբողջ համալսարանի ռազմավարական պլանավորման գործում, այդ թվում նաեւ համալսարանի «Երկրորդ դարի խորհրդի» համանախագահն է, որը համախմբում է իր ամենահայտնի կամավոր առաջնորդներին:
Նա մի շարք բարեգործական կազմակերպությունների ղեկավար մարմինների անդամ է, այդ թվում՝ Hammer Museum-ի, XPRIZE-ի, Հայկական բարեգործական ընդհանուր միության, Academy Museum-ի, Clooney Foundation for Justice-ի եւ Motion Picture & Television Fund-ի:
Դոկտոր Էսրայիլյանը «Խոստում», «Ոչնչացնելու մտադրություն» ուսումնա-վավերագրական ֆիլմերի պրոդյուսերն է: Վերջինս առաջադրվել է «Էմմիի»՝ պատմական վավերագրական ֆիլմ անվանակարգում: Այս ֆիլմերը եւ դրանց ուղեկցող սոցիալական ազդեցության տեղեկատվական արշավներն աննախադեպ ուշադրություն են բեւեռել Հայոց ցեղասպանության թեմայի վրա՝ նպաստելով ԱՄՆ կառավարության կողմից պատմական փաստերի ճանաչմանը: Արդյունքում ստեղծվեցին Կալիֆորնիայի համալսարանի «Խոստում» մարդու իրավունքների ինստիտուտը եւ «Խոստում» հայկական ինստիտուտը:
2017 թ. Էսրայիլյանը դարձել է UCLA Optimist` միանալով նշանավոր շրջանավարտների եւ դասախոսների ցանցին, որը զբաղվում է համաշխարհային խնդիրների լուծմամբ: 2021 թ. նա Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պարգեւատրվել է «Բենեմերենտի» մեդալով՝ ամբողջ աշխարհում մարդասիրական գործունեությամբ զբաղվելու համար։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ձգտում է լուծել մարդասիրական խնդիրներն աշխարհի տարբեր անկյուններում՝ տեղում օգնելով ամենակարիքավորներին: Բացահայտելով եւ աջակցելով մերօրյա հերոսներին, պատմելով նրանց խիզախ աշխատանքի մասին եւ օգնելով շարունայել այն, «Ավրորան» զգալի ազդեցություն է գործել ծայրահեղ կարիքի մեջ գտնվող մարդկանց կյանքի վրա: Մինչեւ հիմա «Ավրորան» նախաձեռնել է եւ աջակցել 430 նախագծի 56 երկրում եւ տարածքում՝ օգնության ձեռք մեկնելով մոտ 3.4 միլիոն մարդու ամբողջ աշխարհում: Ավելին իմանալու համար այցելել www.auroraprize.com:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/23/2025 08:24 ՔՊ-ում փնտրում են «դավաճանին»․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:22 Որքան գումար պիտի ծախսի քաղաքացին` հայտարարագիր լրացնելու համար. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:19 Շտապում են Եվրոպա․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:15 Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
- 01/23/2025 08:13 Աղազարյանի դեմ նոր արշավանքների համակարգողը «գեբելսն» է ․ «Հրապարակ»
- 01/23/2025 08:08 Փաշինյանի իշխանությունը քայքայում է ազգային հիմքերը. նոր սկանդալային որոշում. «Ժողովուրդ»
- 01/23/2025 08:05 Տավուշում սկսե՞լ են սահմանազատման աշխատանքները․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/22/2025 15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան
- 01/22/2025 12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/22/2025 21:39 Կոշում տեղի ունեցած բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով․ վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
- 01/22/2025 16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս
- 01/22/2025 10:50 Հաղթանակ թաղամասում սուպերմարկետ է այրվել
- 01/22/2025 10:33 Նալբանդյան փողոցում այրվել է ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել