Թեմաներ
Ուրբաթ 12 / 06 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

12/06/2024   00:02 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «Volkswagen Passat»-ը Կոշ գյուղի տարածքում բախվել է նոր կառուցվող ճանապարհի բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և գլխիվայր շրջվել 12/05/2024   23:58 Կալիֆոռնիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել, ցունամիի վտանգ է հայտարարված 12/05/2024   23:54 Նշել են սրտի և անոթների ամրապնդման համար նախատեսված մթերքները 12/05/2024   23:45 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 12/05/2024   23:35 Հայերի և վրացիների քաղաքական գիտակցությունն առ ԵՄ նման է տուրիստի դատողությանը․ Հովհաննես Ավետիսյան 12/05/2024   23:31 ՔՊ-ն ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Թորոսյանի թեկնածությունը 12/05/2024   23:25 Խոշոր ավտովթար՝ Երևանում․ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Mercedes GLE53»-ը, «ГАЗ 31029»-ը և «Hover»-ը․ վերջինի գազաբալոնը 10 մետր շպրտվել է 12/05/2024   23:23 Դավիթ Խուդաթյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետին 12/05/2024   23:16 Իրականում 2020 թ. սկսած Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնյակ հազար ահաբեկիչների.Վարուժան Գեղամյան 12/05/2024   22:51 Երևանում ընթացիկ տարում նորոգվել է ավելի քան 50 կմ ճանապարհ. քաղաքապետարան 12/05/2024   22:40 Վրացի ընդդիմադիրին 3 տարվա ազատազրկում է սպառնում՝ ադրբեջանցի պաշտոնյայի վրա հարձակվելու մեղադրանքով 12/05/2024   22:27 Փաշինյանն իր թիմից է սկսել, հիմա ամրապնդում է իր թիկունքը, քանի որ «ֆորս-մաժորների» դեպքում թիմը կարող է ճաքեր տալ. Արմեն Բաղդասարյան 12/05/2024   22:24 Աղազարյան-ՔՊ միջև՝ պետական գաղտնիքի և պատգամավորի խիստ անձնական կյանքի տվյալների արտահոսքերի փոխադարձ մեղադրանքներ․ որտե՞ղ է դատախազությունը 12/05/2024   22:06 Իտալիայում ձերբակալել են մաֆիայի հետ կապ պահող միանձնուհուն 12/05/2024   22:00 Իրականում Բաքուն բարդ երկընտրանքի առջև է․ Հրանտ Մելիք-Շահնազարյան 12/05/2024   21:48 Գնաճն անխուսափելի է. Կենցաղային լեզվով ասած՝ հարկ քերելով փորձում են եկամտային հոսքեր ապահովել, սա աբսուրդ է. Ատոմ Մարգարյան 12/05/2024   21:35 Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 12/05/2024   21:24 Թռիչքի ժամանակ խափանվել է «Ազիմուտ» ինքնաթիռի ավտոպիլոտը 12/05/2024   21:12 Իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում․ Աբրահամյան 12/05/2024   21:05 Միրզոյանը խոսել է Թուրքիայի հետ հարաբերությունների լիակատար կարգավորման հեռանկարի մասին 12/05/2024   21:02 Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել նորդիկ-բալթյան (NB8) երկրների ԱԳ նախարարների և ներկայացուցիչների հետ 12/05/2024   20:58 Մինչ ՀՀ-ն հետևողականորեն հանդես է եկել ԵԱՀԿ պատասխանատվության ողջ տարածքում իր սկզբունքների լիարժեք կիրառման օգտին՝ հակամարտությունների կանխարգելման գործիքակազմը շարունակել է մնալ անգործուն. Միրզոյան 12/05/2024   20:57 Համաձայնության ենք եկել նախաբանի և համաձայնագրի նախագծի 17 հոդվածներից 15-ի շուրջ. Միրզոյան 12/05/2024   20:42 Մինսկի խմբի լուծարումը կապահովի ԵԱՀԿ արդյունավետ գործունեությունը, հայտարարել է Բայրամովը 12/05/2024   20:39 Գրիգոր Մինասյանի օրոք նշանակված կադրերն ազատվում են համակարգից. 4 պաշտոնանկություն՝ մեկ օրում 12/05/2024   20:29 «Փաստինֆո»-ի տեղեկությունները հաստատվեցին՝ Ամբակում Գրիգորյանն ազատվել է ՔԿԾ ղեկավարի պաշտոնից 12/05/2024   20:22 Բայրամովը հայտարարել է, թե «խաղաղության պայմանագրի» ստորագրման համար սպասում են Հայաստանի «քաղաքական կամքին» 12/05/2024   20:05 Դասախոսի ամուսնու սպանության գործով մեղադրյալներն ազատ են արձակվել՝ 8 տարի առանց դատավճռի կալանքի տակ մնալուց հետո 12/05/2024   19:53 Պատմական փաստերի խեղաթյուրումը՝ Բաքվում կայացած հակահայկական համաժողովում․ Գեղարդ Հիմնադրամ 12/05/2024   19:40 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանին 12/05/2024   19:27 Ֆրանսիայի խորհրդարանը քվեարկել է վարչապետին անվստահություն հայտնելու օգտին 12/05/2024   19:16 Սիրիական զորքերը դուրս են եկել Համայից 12/05/2024   18:54 Վթար Նոյեմբերյան քաղաքում 12/05/2024   18:52 Մերսման սրահի աշխատակիցը բռնաբարել է հաճախորդին 12/05/2024   18:44 Ամերիաբանկը ճանաչվել է 2024թ. տարվա բանկը Հայաստանում The Banker ամսագրի կողմից 12/05/2024   18:36 Պատգամավորի՝ խիստ մասնավոր կյանքի վերաբերյալ տվյալներն այլ անձանց փոխանցելը և դրանք նեղ կուսակցական խնդիրներ լուծելու նպատակ օգտագործելը հակասում է մասնավոր կյանքի պահպանության ռեժիմին. Ղամբարյան 12/05/2024   18:35 Սանկտ Պետերբուրգում Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը կփակվի 12/05/2024   18:28 Արարատ Միրզոյանը շփումներ է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ 12/05/2024   18:03 Ուշադիր հետևում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին. ԵԱՀԿ 12/05/2024   17:43 Ջնջե՞լ եք Ձեր հեռախոսի պարունակությունը. Հարց ՔՊ-ական պատգամավորին 12/05/2024   17:42 Լավրովը մեկնաբանել է Փաշինյանի խոսքերը, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում անդառնալիության կետն անցել է 12/05/2024   17:39 Միրզոյանը Մալթայում մասնակցել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի պաշտոնական բացման արարողությանը 12/05/2024   17:36 Տեղի է ունեցել ՀՀ ՏԿԵ նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի նիստ 12/05/2024   17:33 Ավելի քան 2 ամիս անց նախաքննական մարմինը չի պարզել Վեդիի դպրոցից վնասվածքներով հիվանդանոց տեղափոխված 10-ամյա աշակերտի մահվան հանգամանքները 12/05/2024   17:30 Ձերբակալություններ՝ Արարատի համայնքապետարանում․ ձերբակալվածներից մեկը փոխհամայնքապետ է 12/05/2024   17:13 Մեկը խոսում է, թարս եք նայում. եթե մի բան շըփ-թըփ անենք, գնանք, ոչ մի բան էլ չենք ունենալու. Գառնիկ Դանիելյան 12/05/2024   16:59 Պետությանը և համայնքին պատճառված վնասի վերականգնմանն ուղղված դրամական միջոցները կվճարվեն «Վերականգնված միջոցների միասնական հաշվին» 12/05/2024   16:58 Բայրամով-Միրզոյան հանդիպումը չի կայանա Բաքվի պատճառով. Բլինքենին են ընդդիմանում 12/05/2024   16:55 Երթևեկության կազմակերպման փոփոխություն Ամիրյան փողոցում 12/05/2024   16:40 Դոլարը, եվրոն ու ռուբլին դեռ շարունակում են թանկանալ
12/04/2024   18:00 Մահացած 4-ամյա երեխայի մոտ դիահերձմամբ ուռուցք է հայտնաբերվել 12/04/2024   20:10 Ալեն Սիմոնյանը դատի է տվել Վոլոդյա Հովհաննիսյանին՝ «պոռնոաստղ», «անբարոյականությունը, կոռուպցիան և ամենահեղինակազրկված քաղաքական անձ» բառերի համար 12/05/2024   18:52 Մերսման սրահի աշխատակիցը բռնաբարել է հաճախորդին 12/04/2024   11:17 Երևանի հյուրանոցներից մեկում կնոջը բռնաբարել են, ապա ծեծել. կասկածյալներից մեկը ֆուտբոլիստի որդի է 12/05/2024   21:24 Թռիչքի ժամանակ խափանվել է «Ազիմուտ» ինքնաթիռի ավտոպիլոտը 12/05/2024   16:40 Դոլարը, եվրոն ու ռուբլին դեռ շարունակում են թանկանալ 12/04/2024   21:21 Հովիկ Աղազարյանի գլխին սարքել են, նա պատրաստ է կալանավորվել․ փաստաբանը չի բացառում՝ կարող է տարբեր ձայնագրություններ տարածվեն (տեսանյութ) 12/04/2024   14:18 «Շահումյանցի Ժիրոն» և նրան ուղեկցող անձինք ձերբակալված են, նրանք կասկածվում են խուլիգանության մեջ 12/05/2024   13:39 Հովիկ Աղազարյանը հասկացել է, որ իր դիմացը ագենտ է և մաման լացացրել է․ Աղազարյան 12/04/2024   21:52 «Ս.... հավաքվել եք և որոշում եք՝ ես հանցագործ եմ, ով եք դուք վաբշե արա»․ դատավորին ուղղված այս խոսքերի համար Սուրեն Մանուկյանը կրկին կանգնել է դատարանի առջև 12/04/2024   15:24 Հովիկ Աղազարյանը բացահայտեց երկրի խայտառակ հանցագործության համակարգը. նրա հեռախոսը առգրավել են,կնքել, հետո գաղտնի բացել են, վերծանել ու տվել Նիկոլ Փաշինյանին. Մանուկյան 12/04/2024   18:22 Էս ի՞նչ բան է, ինչից ուզեմ՝ դրանից էլ կհարցնեմ, մյուս անգամ ինձ չասեք՝ որտեղ գնամ և ինչ անեմ. Դանիելյանը՝ Փաշինյանին 12/04/2024   22:32 Ողբերգական դեպք․ Արմավիրի մարզի գյուղերից մեկում․ հոսանքի 6 հազար վոլտ սնուցման վահանի դիմաց մայրը հայտնաբերել է իր որդու մարմինը 12/05/2024   08:20 Հովիկ Աղազարյանի նյարդերը տեղի տվեցին. դիմում` ԱԺ նախագահին. «Ժողովուրդ» 12/04/2024   15:21 Ես վարչապետին ասացի, պարոն վարչապետ աղաչում եմ, Ձեր խնդրանքը հետ կանչեք, պատասխանեց՝ չեմ կարող, ես էլ ասացի՝ ես էլ չեմ կարող. Աղազարյան 12/05/2024   08:14 Նախարարի հերթական չկատարված խոստումը․ «Հրապարակ» 12/04/2024   15:03 Իմ հեռախոսը 10 օրից ավելի գտնվել է քննիչի մոտ. Հեռախոսիս մեջ եղած նյութերը հայտնվել են վարչապետի մոտ. Աղազարյան 12/05/2024   12:31 Գեղամ Նազարյանը կառավարության շենքում է․ կհանդիպի Փաշինյանին 12/04/2024   15:03 Ուժգին երկրաշարժ՝ Անթալիայում 12/05/2024   20:05 Դասախոսի ամուսնու սպանության գործով մեղադրյալներն ազատ են արձակվել՝ 8 տարի առանց դատավճռի կալանքի տակ մնալուց հետո

Հանրայինի ու «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղերը «տնավորվել են» նախարար Սիմիդյանի քրոջ տանը .«Հետք» 09/26/2024   15:40  |  ԼՐԱՀՈՍ

«Հետք»-ի հաղորդմամբ՝ լուսանկարում երեւացողը շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի քրոջ՝ Արաքսի Սիմիդյանի տունն է Լոս Անջելեսի Նորթ Հոլիվուդ (North Hollywood) թաղամասում: Այս տանն է գրանցված Նիկոլ Փաշինյանի կնոջ ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը: Ա. Սիմիդյանը դրա ֆինանսական ղեկավարն է: 2024 թ. մարտին այս նույն հասցեում գրանցվել է First Channel America-ն, որը Հայաստանի հանրային հեռուստաընկերության ամերիկյան դուստր ընկերությունն է: Ա. Սիմիդյանն այստեղ գործադիր ու ֆինանսական ղեկավար է, նաեւ քարտուղար:

Մինչ այս Սիմիդյանը որեւէ կապ չի ունեցել մեդիաոլորտի հետ, փոխարենը, ըստ «Հետքի» աղբյուրի, ջերմ հարաբերություններ ունի Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ: Բացի դրանից՝ Փաշինյաններն ու Սիմիդյանները հին ծանոթներ են:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը, որը նախկինում փոխկապակցված էր Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, էթիկական ու շահերի բախման ռիսկեր չի տեսնում այն բանում, որ Հայաստանի հարկատուների գրպանից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերության ամերիկյան մասնաճյուղի ղեկավարը ՀՀ ներկա իշխանություններին փոխկապակցված անձ է, իսկ մասնաճյուղն էլ գրանցվել է նրա տանը:

Ինչի՞ց սկսվեց այս պատմությունը. Օղլախչյանի բացահայտումն ու Շիրինյանի արձագանքը
Լոս Անջելեսում գործող ARTN հեռուստաընկերության սեփականատեր Ռոբերտ Օղլախչյանը 2019-ի սեպտեմբերին հայտարարեց, որ իր ձեռքի տակ առկա փաստաթղթերի համաձայն՝ 2014 թ. «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն առանց մրցույթ հայտարարելու 5 տարով վերահեռարձակման իրավունք է տվել ամերիկյան Panarm, Inc ընկերությանը: Վերջինս հիմնադրվել էր հենց 2014-ին Լոս Անջելեսում (2023-ին տեղափոխվել է Գլենդել): Չնայած դրա ղեկավարը Ստեփան Ներսիսյանն է, ըստ Օղլախչյանի եւ մամուլի հրապարակումների, այն կապ ունի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի հետ: Վերահեռարձակման ամսական վարձավճարը 2.500 դոլար էր, տարեկան՝ 30.000 դոլար, իսկ 5 տարվա կտրվածքով՝ 150.000 դոլար:

Ռ. Օղլախչյանն այս բացահայտումն արել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը 2019-ին վերակնքել է Panarm-ի հետ պայմանագիրը եւս 5 տարով՝ մինչեւ 2024 թ.: Նոր պայմանագրով վերահեռարձակման ամսավճարը դարձել էր 4.000 դոլար, տարեկան՝ 48.000, 5 տարվա համար՝ 240.000 դոլար:

Նկատենք, որ թե՛ 2014-ին, թե՛ 2019-ին Panarm-ը իրավունք էր ստացել վերահեռարձակել Հանրային հեռուստաընկերության «Առաջինի միջազգային ալիք» ծրագիրը (արբանյակային):

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ներկայում՝ Հանրային հեռարձակողի խորհրդի) նախագահ Արա Շիրինյանը, որն այդ պաշտոնին նշանակվել է 2019-ի գարնանը, արձագանքելով Ռ. Օղլախչյանի հայտարարությանը, հայտնել էր, որ Panarm-ի հետ պայմանագիրը վերակնքելուց առաջ Հանրային հեռուստաընկերությունն առաջարկ չի ստացել որեւէ ընկերությունից, չնայած ինքը 2019-ի ամռանը մամուլում բազմիցս հայտարարել է վերահեռարձակման նոր պայմանագիր կնքելու ցանկության մասին (Շիրինյանի գլխավորած խորհուրդը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» եւ «Հայաստանի հանրային ռադիոընկերություն» ՓԲԸ-ների կառավարումն ապահովող եւ հսկողություն իրականացնող մարմինն է):

«Վերահեռարձակման իրավունք ստացած ընկերությունը (Panarm-ը - հեղ.), բացի տարեկան 48․000 դոլար վճարից, հոգում է պայմանագրից բխող ծառայության մատուցման բոլոր ծախսերը, այն է՝ ամերիկյան կաբելային ընկերությունների եւ վերգետնյա հեռարձակողների միջոցով «Առաջին ալիքի» հաղորդումների տարածումը, իր աշխատողների վարձատրությունը եւ այլն։ Այդ ծախսերը, որոնք մի քանի անգամ գերազանցում են վերահեռարձակման իրավունքի (լիցենզիայի) համար վճարվող գումարը, Panarm, Inc ընկերությունը փոխհատուցում է՝ «Առաջին ալիքի» ծրագրում գովազդ տեղադրելով եւ կրում է բոլոր ռիսկերը դրանք չփոխհատուցելու պարագայում, ինչը աշխարհում ընդունված պրակտիկա է,- հայտարարել էր Արա Շիրինյանը,- եւ չնայած վերոնշյալ հանգամանքներին՝ հաշվի առնելով հայ հանրության արդեն բորբոքված սպասելիքները՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը ընդունում է պարոն Օղլախչյանի ժամկետանց առաջարկը եւ պատրաստ է կնքել վերահեռարձակման պայմանագիրը ARTN հեռուստաընկերության հետ 2019 թ. նոյեմբերի 1-ից՝ նույն պայմաններով, ինչ Panarm, Inc ընկերության հետ՝ փոփոխելով միայն լիցենզիայի համար նախատեսված վճարի չափը՝ բարձրացնելով այն տարեկան 48.000-ից մինչեւ 1 մլն դոլար, ինչը 5 տարվա համար կազմում է 5 մլն դոլար, ինչպես եւ խոստացել է պարոն Օղլախչյանը: Հասկանալով առաջարկի բիզնես ռիսկերը՝ Հանրային հեռուստաընկերությունը բանակցելու է Panarm, Inc ընկերության հետ պայմանագրի հնարավոր չեղարկման հետեւանքների շուրջ: Ուստիեւ սպասում ենք Ռոբերտ Օղլախչյանի գրավոր արձագանքին»:

Ա. Շիրինյանը վերջերս «Հետքին» հայտնել է, որ 2019-ի սեպտեմբերին արված այս հրապարակային առաջարկը Ռ. Օղլախչյանի կողմից մինչ օրս գործնական արձագանք չի ստացել, չնայած Հանրային հեռուստաընկերությունը հիմա էլ պատրաստ է նրա հայտարարած պայմաններով վերահեռարձակման իրավունքը տրամադրել ARTN-ին:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահը մեզ նաեւ փոխանցել է, որ Հանրային հեռուստաընկերությունը պայմանագրեր եւ պայմանավորվածություններ ունի 40-ից ավելի ընկերությունների հետ, որոնք անվճար վերահեռարձակում են իրականացնում աշխարհի տարբեր երկրներում: Ըստ Շիրինյանի՝ ամերիկյան Verizon Communications ընկերությունն է, որ իրականացնում է վճարովի վերահեռարձակում. վճարը ձեւավորվում է ըստ բաժանորդների թվի, հետեւաբար գումարը տատանվում է: 

2021-ի հունիսից Հանրային հեռուստաընկերությունը Երեւանում սկսեց հեռարձակել «Առաջինի լրատվական ալիք» ծրագիրը: Նույն տարվա հուլիսի 1-ին ընկերությունը տեղեկացրեց, որ հայտարարում է բաց մրցույթ՝ ԱՄՆ տարածքում «Առաջինի լրատվական ալիքի» վերահեռարձակման համար։ «Մրցույթի նպատակն է ձեռք բերել հուսալի գործընկեր եւ գրավիչ առաջարկ՝ ԱՄՆ-ում բնակվող մեր հայրենակիցներին «Առաջինի լրատվական ալիքը» հասանելի եւ մատչելի դարձնելու համար»,- ասվում էր Հանրայինի հայտարարության մեջ։ 

«Հետքն» Արա Շիրինյանից տեղեկացել է, որ այս մրցույթով հետաքրքրվողներ չեն եղել: 

Ի վերջո, Հանրային հեռուստաընկերությունը որոշեց մասնաճյուղ հիմնել ԱՄՆ-ում՝ այդ երկրում ինքնուրույն հեռարձակում իրականացնելու համար:

Հիմա արդեն Հանրայինն է վճարում Panarm-ին
Հանրայինի ամերիկյան դուստրը՝ First Channel America-ն (թարգմանաբար՝ «Առաջին ալիք Ամերիկա»), պետական գրանցում է ստացել այս տարվա մարտի 27-ին:

Այդ փաստով պայմանավորված՝ «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն ապրիլին լուծել է Panarm-ի հետ 2019-ին վերակնքված պայմանագիրը, որի ժամկետը լրանալու էր գալիք նոյեմբերին: Սակայն դրանով Հանրայինի ու Միքայել Մինասյանի անվան հետ կապվող Panarm-ի հարաբերությունները չեն խզվել: 

Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել է, որ First Channel America-ն հեռարձակվելու է մեծ սփռում ունեցող ամերիկյան Spectrum ցանցում: Այս ապրանքանիշը պատկանում է Charter Communications, Inc. կորպորացիային: 

Ներկայացնում ենք գործարքի վերաբերյալ Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանին ուղղված մեր հարցերն ու պատասխանները:

-Հայտնի է, որ First Channel America-ն հեռաձակվելու է ամերիկյան Spectrum ցանցում: Սա կաբելայի՞ն, թե՞ այլ տիպի ցանց է: 

-Սա Կալիֆոռնիայի տարածքում եւ հատկապես հայ համայնքի շրջանում ամենալայն տարածում ունեցող կաբելային ցանցն է, որով սփռվում են տեղական հայկական հիմնական ալիքները:

-Charter Communications, Inc.-ի հետ պայմանագիր է կնքել First Channel America-ն, թե՞ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը: 

-Քանի որ հեռարձակման բոլոր սլոթները զբաղված էին, Հանրային հեռուստաընկերությունը Panarm, Inc-ի հետ կնքել է պայմանագիր եւ նույն գնով վերավարձակալել Panarm, Inc-ին պատկանող հեռարձակման այն սլոթը, որով նախկինում ցուցադրվում էր «Արմենիա» հեռուստաընկերության ծրագիրը: Պայմանագիրը կնքվել է նույն գնով, որով Panarm, Inc-ը վարձակալում է այդ սլոթը Charter Communications, Inc.-ից: 

-Հեռարձակման համար հայկական կո՞ղմն է վճարում Charter Communications-ին, թե՞ հակառակը: 

-Charter Communications, Inc.-ին վճարում է Panarm, Inc-ը, իսկ վերջինիս՝ Հանրային հեռուստաընկերությունը:

-Որքա՞ն է հեռարձակման տարեկան վճարը:

-Հեռարձակման ամսական վճարը 25.000 դոլար է, տարեկան կազմում է 300.000 դոլար:

First Channel America-ն՝ ՔՊ-ին փոխկապակցված անձի տանը

Արա Շիրինյանի տեղեկացմամբ՝ First Channel America-ի միակ հիմնադիրը «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն է: 

Պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ ամերիկյան ընկերությունը գրանցողը (incorporator) եղել է Արաքսի Սիմիդյանը, որը ՀՀ շրջակա միջավայրի նախարար, ՔՊ-ական Հակոբ Սիմիդյանի քույրն է: Ավելին՝ Սիմիդյանն ընկերությունը գրանցել է իր առանձնատան հասցեում (8241 Babcock Avenue, North Hollywood): Տան սեփականատերերն են նա եւ Արտեմ Առաքելյանը (տես ստորեւ):

Նույն հասցեում է «տնավորվել» նաեւ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի հիմնադրած ու ղեկավարած «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի ամերիկյան մասնաճյուղը՝ My Step Foundation Inc.-ը: Վերջինս ստեղծվել է 2019-ի փետրվարին ու նախապես գրանցված էր Բեվերլի Հիլզում (Beverly Hills), սակայն ավելի ուշ տեղափոխվել է Ա. Սիմիդյանի տուն: 

Եթե Սիմիդյանը First Channel America-ի գործադիր (CEO, chief executive officer) ու ֆինանսական (CFO, chief financial officer) ղեկավարն է, ինչպես նաեւ քարտուղարը (secretary), ապա My Step Foundation-ում զբաղեցնում է ֆինանսական ղեկավարի պաշտոնը:

Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Ա. Շիրինյանն ասում է, որ First Channel America-ի հիմնադիր «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն այստեղ որեւէ ռիսկային բան չի տեսնում: 

-First Channel America-ն գրանցված է Արաքսի Սիմիդյանի առանձնատանը: Սիմիդյանը ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանի քույրն է, ինչպես նաեւ ԱՄՆ-ում գրանցված «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսական ղեկավարը: Այս հիմնադրամը եւս գրանցված է Ա. Սիմիդյանի ամերիկյան տանը: Ձեր կարծիքով՝ արդյոք էթիկապես ճիշտ է, որ հանրային եւ համայնքային շահը սպասարկելու կոչված լրատվամիջոցի ղեկավարը լինի ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ, իսկ ընկերությունը գրանցված լինի այդ անձի տանը, որտեղ որ գրանցված է նաեւ ՀՀ իշխող կուսակցությանն առնչվող հիմնադրամը:

-Մինչեւ ընկերության գործունեության ամբողջական մեկնարկը ԱՄՆ օրենսդրությամբ հարկավոր է, որ ընկերությունը գրանցվի որեւէ հասցեում: Այդ իսկ պատճառով First Channel America-ն ժամանակավորապես գրանցված է տվյալ հասցեում: 

Շիրինյանը չի հստակեցրել, թե որքան է այդ «ժամանակավորապես»-ը, եւ երբ է նախատեսվում Հանրայինի ամերիկյան տարբերակի ամբողջական մեկնարկը, եթե դրա հիմնադրումից անցել է արդեն 5 ամիս: 

-Վերոնշյալ պայմաններում արդյոք ռիսկեր չեք տեսնում First Channel America-ի անաչառության եւ ապակուսակցական չլինելու վերաբերյալ: Արդյոք առկա չէ շահերի բախում Ա. Սիմիդյանի՝ լրատվամիջոցի ղեկավար եւ ՀՀ իշխող կուսակցությանը փոխկապակցված անձ լինելու մասով:

-Ռիսկեր եւ շահերի բախում չենք տեսնում, քանի որ «Առաջին ալիք Ամերիկա» տեսալսողական ծրագրի հաղորդացանցը Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ներկայացմամբ հաստատվում է Հանրային հեռարձակողի խորհրդի կողմից:

-Ինչու՞ First Channel America-ի հիմնադիրը չի խուսափել շահերի հավանական բախում ստեղծելու իրավիճակից:

-Հիմնադիրը մշտապես ուշադրություն է դարձնում նմանատիպ հարցերին, եւ այս դեպքում շահերի ենթադրյալ բախման ռիսկեր չի տեսնում: 

Շիրինյանի տրամաբանությամբ ստացվում է, որ նորմալ եւ էթիկապես ճիշտ կլիներ, եթե, օրինակ, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ն գրանցվեր, ասենք, Նիկոլ Փաշինյանի տանը կամ նրա ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության կամ Երեւանում գրանցված «Իմ քայլը» հիմնադրամի հասցեում, իսկ հեռուստաընկերության տնօրենն էլ լիներ ՔՊ-ականներից մեկի հարազատը: 

Եթե Հանրայինը լիներ ՔՊ-ի կուսակցական մեդիան, կարելի էր եւ ընկալել այն, ինչ արվել է First Channel America-ի պարագայում, բայց գոնե առայժմ գործը չի հասել Հանրային հեռուստաընկերությունը պաշտոնապես կուսակցական մեդիա դարձնելուն, չնայած գաղտնիք չէ, որ հարկատուների գրպանից սնվող եւ հանրային կոչվող այս լրատվամիջոցը միշտ էլ եղել է օրվա իշխանությունների խիստ վերահսկողության, երբեմն նույնիսկ մամլիչի տակ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:28 26/09/2024  |  ՔաղաքականՄենք պատրաստ ենք օգտագործել դրական տեմպը և շարունակել սահմանների սահմանազատման գործընթացը. Փաշինյան
08:10 26/09/2024  |  ՄամուլՓաշինյանը թիմակիցներին հորդորել է 2031 թ.-ի ընտրությունների մասին մտածել. վստահ է` 2026թ.-ին իշխանության են մնալու. «Ժողովուրդ»
18:59 25/09/2024  |  ՄեկնաբանությունՆիկոլի հեղափոխական քայլի մեկնարկեքը տեղի ունեցավ կազմակերպված ՊՊԾ-ի գնդի դեպքերի ժամանակ, երբ նա հայտնվեց դեպքերի վայրում ու ցանկանում էր փողոցով պրոցես սկսել. քաղաքագետ
17:11 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին
16:34 25/09/2024  |  ԼՐԱՀՈՍՉորրորդ անգամ կանցկացվի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական մրցաշարը. մեկնարկել է հայտագրումը
08:17 25/09/2024  |  ՄամուլՊետք է լավատեսություն ներշնչել․ «Հրապարակ»
07:52 25/09/2024  |  ՄամուլԵՄ-ին անդամակցության հանրաքվե չի լինելու. Փաշինյանի հրահանգը` ընդդեմ եվրոպամետների. «Ժողովուրդ»
19:39 24/09/2024  |  ՔաղաքականՓաշինյանը Նյու Յորքում հանդիպում է ունեցել Կիպրոսի նախագահի հետ
19:15 24/09/2024  |  ԼՐԱՀՈՍՆիկոլ Փաշինյանն այսօր Նյու Յորքում կունենա մի շարք երկկողմ հանդիպումներ
17:29 24/09/2024  |  Սոցիալական ցանցեր«Փշրված արյունը լցնում ես դմակի մեջ տապակված լյարդի և թոքի վրա, ամենավերջում ավելացնում ես մանր կտրատած սոխը». Քաղաքացիները Փաշինյանի ելույթին արձագանքում են՝ նրա գրքից մեջբերումներ կատարելով

Արխիվ

[]