ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Բաքվի բանտերում 23 հայ բանտարկյալներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը. Le Figaro 09/20/2024 14:48 | ԼՐԱՀՈՍ
Ֆրանսիական Le Figaro պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել Բաքվում պահվող հայ բանտարկյալների մասին՝ նշելով, որ հայկական անկլավի ռազմական նվաճումից մեկ տարի անց ռազմագերիները, որոնց թվում են նաև Արցախի ութ նախկին պաշտոնյաները, շարունակում են ապօրինաբար պահվել Բաքվի բանտերում.
«Արդեն մեկ տարի է, ինչ նրանք կալանավորված են և սպասում են դատավարության, որը մինչ օրս տեղի չի ունեցել։ Բաքվի բանտերում 23 հայ ռազմագերիներ սպասում են իրենց ճակատագրի որոշմանը։ Բանտարկյալները՝ քաղաքական գործիչներ, քաղաքացիական անձինք և զինվորականներ, գերեվարվել են, ադրբեջանական իշխանությունների ձևակերպմամբ, «հակաահաբեկչական գործողությունից» հետո, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին հանգեցրել է Լեռնային Ղարաբաղի ամբողջական բռնակցմանը։
Նրանց թվում են Արցախի Հանրապետության ութ նախկին քաղաքական առաջնորդներ, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել Լեռնային Ղարաբաղում, որն իր ամբողջ բնակչության՝ դեպի Հայաստան արտաքսումից հետո 2024 թվականի հունվարի 1-ից պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ։ Բաքվի իշխանությունները զգուշացրել են. այս նախկին պաշտոնյաները պետք է պատասխան տան իրենց «հանցագործությունների համար»։ Ահաբեկչություն, անջատողականություն, ռազմական հանցագործություններ, անօրինական զինված խմբավորումների ձևավորում... Ինչպես այս տարվա հունվարին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քեմրան Ալիևը, նշված մեղադրանքները բազմազան են և ներկայում «հետաքննությունների» առարկա են հանդիսանում։ Այդ ժամանակից ի վեր դատական գործերից ոչ մի նորություն չկա, և ռազմագերիների ազատ արձակվելու հնարավորությունները գնալով նվազում են։
Այս ռազմագերիներից, անկասկած, ամենահայտնին Ռուբեն Վարդանյանն է, որը հաճախ է հայտնվում մեդիայի ուշադրության կենտրոնում։ Այս միլիարդատերը, որը 2024 թվականին առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի, հատկապես հայտնի է իր «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությամբ: 2020 թվականի պատերազմից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցրեց Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի 70%-ը, չորս երեխաների հայր հանդիսացող բարերարը որոշեց հեռանալ Ռուսաստանից՝ տարածաշրջանում բնակություն հաստատելու և հայ բնակչությանը օգնելու նպատակով։
Մինչև 2023 թվականի սեպտեմբերն արցախահայության կրած 9-ամսյա շրջափակման ընթացքում Ռուբեն Վարդանյանը, դառնալով պետական նախարար, բազմապատկեց միջազգային օգնության կոչերը։ Նա կալանավորվել է 2023 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ արցախցի շուրջ 100 հազար հայերի հետ միասին փորձում էր հատել Հայաստանի սահմանը:
Այնուհետև կալանավորվել են նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Աժ նախագահ Դավիթ Իշխանյանը և նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ինչպես նաև զինվորականներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկյանը:
Նրանց բոլորի դատավարությունն արդեն երկու անգամ հետաձգվել է։
Քաղաքական լռություն
Վերջին 12 ամիսների ընթացքում կալանավայրում նրանց պահման պայմանների մասին քիչ տեղեկություններ կան: Փաստաբանները, հասանելիություն չունենալով իրենց պաշտպանյալների գործերին, դատապարտում են Ադրբեջանի լիակատար փակ ու ոչ թափանցիկ գործելակերպը։ Բանտարկյալների ընտանիքները տեղեկատվություն են ստանում միայն Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջոցով։ «Կարմիր խաչի միջոցով էր, որ իմացանք, որ նրանք 10 ամիս մեկուսացված են մնացել։ Վերջին նորությունն այն է, որ մեր ռազմագերիները ներկայում իրենց խցերն են կիսում այլ բանտարկյալների հետ»,- Le Figaro-ին է հայտնել Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Այս տարվա հունիսին Ռուբեն Վարդանյանի փաստաբանը դիմում-բողոք էր ներկայացրել ՄԱԿի խոշտանգումների հարցով զեկուցողին: Դիմումում նկարագրված են կալանավորի կողմից իրականացված հացադուլի ընթացքում նստելու, քնելու, ջուր խմելու արգելքները։ Արդեն իսկ ապրիլին նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը, Le Figaro-ին տված բացառիկ հարցազրույցում ահազանգել էր հոր իրավիճակի մասին։ Կարողանալով հոր հետ հեռախոսի միջոցով կապի դուրս գալ, Կարմիր խաչի միջոցով դժվարությամբ մի քանի նամակներ ստանալ, որդին ասում է, թե հայրը վստահեցնում է, թե «լավ է»։ «Բայց այս անորոշ իրավիճակը հատկապես ցավալի է,- վստահեցնում է նա։ -Եթե դատավարության օրը հայտարարվեր, մենք գոնե կարող էինք իմանալ, թե ինչպես է այն ընթանալու»։
Բոլորի հայացքներն ուղղված են դեպի Երևան: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ։ BBC-ի ռուսական ծառայության հարցին ի պատասխան՝ Հայաստանի կառավարությունը վստահեցրել է, որ հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց և առաջնորդների վերադարձը «առաջնահերթություն» է և «մշտապես գտնվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում»: Բայց լծակները թույլ են. Հայաստանն իր վերջին ռազմագերիներին ազատ է արձակել դեկտեմբերին՝ փոխանակման ժամանակ։ Իր հերթին՝ Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը ափսոսանքով է նշում Երևանի ջանքերի «լիակատար ձախողման» մասին և հաստատում, որ ռազմագերիների ճակատագրի մասին բանակցություններում նույնիսկ չի հիշատակվում։
Ռազմագերիներին ազատ արձակելու պահանջով միջազգային մակարդակով բազմաթիվ ձայներ են բարձրացվել՝ մասնավորապես նման կոչերով անցյալ շաբաթ հանդես են եկել Կալիֆորնիայից ընտրված պատգամավոր Լորա Ֆրիդմանը և Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: 1949 թվականի Ժնևի 3-րդ կոնվենցիայի և Ադրբեջանի ու Հայաստանի կողմից վավերացված լրացուցիչ արձանագրությունների համաձայն՝ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա «ռազմական գործողությունների դադարեցումից անմիջապես հետո»։ «Սակայն պետությունների մակարդակով ոչ ոք իրապես հանձնառու չէ այս հարցի լուծմանը»,- նշում է Հովհաննես Գևորգյանը, որը «քաղաքական և դիվանագիտական մակարդակներում շատ քիչ հույսեր է փայփայում»: «Ինչ վերաբերում է իրավական մակարդակին, մենք գիտենք, որ դա ֆարս է լինելու, քանի որ Ադրբեջանը արդարադատություն չի իրականացնում սեփական քաղաքացիների նկատմամբ»։
Դավիթ Վարդանյանն ուզում է հավատալ, որ առաջիկա COP29-ը, որը պետք է կայանա նոյեմբերին Ադրբեջանում, հնարավորություն կտա՝ բարձրացնելու հարցը։ «Աշխարհը, կարծում եմ, չի կարող ընդունել միջազգային նորմերի այս լիակատար և նման բացահայտ ձևով իրականացվող արհամարհումը»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
- 10/14/2024 10:49 Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել. Աբրահամյան
- 10/14/2024 10:39 18-19 տարեկան զինծառայողի մահը փողով համերգախեղդ արված տոնական Երևանի ֆոնին ցավալիորեն խորհրդանշական էր. սյուրռեալիզմը մեզ հետապնդում է վերջին տարիներին. Հովհաննիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
- 10/13/2024 17:24 Արմավիրում մեքենան բախվել է «Օսկար» հանդիսությունների սրահի մոտ կայանված մեքենային ու վրաերթի ենթարկել 2 մարդու. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը