ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սերոբ Գասպարյանը չի ընդունում մեղքը, նա այն անձը չէր, որ կարող էր նման բան կազմակերպել․ փաստաբան 09/19/2024 17:40 | ԼՐԱՀՈՍ
«Սև Հովազ» ՌՀՀԿ-ի նախագահ, արցախյան պատերազմների մասնակից Սերոբ Գասպարյանը մեղադրանքը չի ընդունում։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Սերոբ Գասպարյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ՔԿ-ն երեկ հայտարարել է՝ իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին։ Ըստ ՔԿ-ի՝ շուրջ երեք տասնյակ խուզարկությունների, հարցաքննությունների արդյունքում՝ բավարար փաստական տվյալներ են ստացվել, որ ՀՀ քաղաքացիներ Ս.Գ.-ն, Ա.Ե.-ն, Ա.Հ-ն, Ե.Ս.-ն, Ա.Ս-ն, ինչպես նաև ԼՂ նախկին բնակիչներ Ա.Մ.-ն Ա.Ս.-ն, ինքնությունները դեռևս չպարզաբանված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, կատարել են իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, այն է՝ դիտավորությամբ ստեղծել են ՀՀ իշխանությունը զավթելու՝ բռնություն գործադրելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ կառավարության լիազորություններին տիրանալու համար պայմաններ, ինչի համար նշված անձինք, նախնական համաձայնությամբ, ՀՀ իշխանությունը զավթելու նպատակով, վարձատրության՝ յուրաքանչյուրին ամսական շուրջ 220.000 ՌԴ ռուբլի վճարի դիմաց, ՌԴ-ում եռամսյա հավաքներ անցնելու և դրա ընթացքում նոր ծանր զինատեսակներին ծանոթանալու, դրանց կիրառման հմտություններ ուսանելու, ապա ՀՀ վերադառնալուց հետո մարտական հերթապահություն իրականացնելու, ինչպես նաև գիտելիքները այլ անձանց փոխանցելու պատրվակով, 2024 թվականի ընթացքում հավաքագրել են ՀՀ մի շարք քաղաքացիների և Լեռնային Ղարաբաղի մի շարք նախկին բնակիչների: Քրեական վարույթի շրջանակներում երեք անձ կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։ Կալանավորված անձանցից մեկը Սերոբ Գասպարյանն է։
Գասպարյանի պաշտպան Գուրգեն Գրիգորյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Սերոբ Գասպարյանն իր մեղքը չի ընդունում, հաստատապես համոզված են՝ նման բան չի եղել։
«Սերոբ Գասպարյանը հաստատապես որևէ կապ չունի մեղադրանքում շարադրված տեքստից ոչնչի հետ»,- ասաց փաստաբանը։
Ինչ վերաբերում է իրականացված խուզարկություններին, փաստաբանը, զերծ մնալով նախաքննական գաղտնիք հրապարակելուց, միայն նշեց, որ Սերոբ Գասպարյանի կամ նրա ընտանիքի անդամներից որևէ մեկի մոտ հնարավոր չէ, որ լինի այնպիսի իր, առարկա, որը անթույլատրելի կամ հակաօրինական է, հաստատապես նման բան չկա, բացառվում է։ Անդրադառնալով պաշտոնապես տարածված հաղորդագրությանը՝ Գրիգորյանը նշեց, որ նկարագրված գործողությունները վերլուծելով, թե քանի մարդ պետք է հավաքագրվեր, ինչ ժամանակահատվածում իրականացվեր, ապա միայն հաշվելով պարզ է, որ ներկայացված գործողությունների համար ոչ թե 3-6 ամիս ժամանակ է պետք, ինչպես նշում են, այլ՝ 2 տարի։
«Չի կարելի վարույթն իրականացնող մարմնին հանրությանը ներկայացնել հանգամանքներ, որոնք պարզ հաշվարկի դեպքում էլ՝ հասկանում ես, որ դա չի համապատասխանում իրականությանը։ Դրա համար պետք չէ լինել ոչ տնտեսագետ, ոչ հաշվապահ»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից նկարագրված հանգամանքներն իրականությանը չեն կարող համապատասխանել․ «Վարույթն իրականացնող մարմնի վերլուծությունն առնվազն ճիշտ չէ»։ Գուրգեն Գրիգորյանն ընդգծեց, որ Սերոբ Գասպարյանն այն անձնավորությունը չէր, որ հնարավորություն ունենար նման բան կազմակերպելու, ինչպես նաև՝ անհնարին էր կատարել այն, ինչի մասին նշում է վարույթ իրականացնող մարմինը՝ խոսելով հավաքագրումից։
Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում են վերաքննիչ բողոք ներկայացնել՝ կալանավորման որոշման դեմ՝ արձանագրելով, որ բացակայում են կալանքի հիմքերը։
Նշենք, որ Ս. Գասպարյանը ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանի եղբայրն է, որը որդու հետ նահատակվեց 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հայրենիքը պաշտպանելիս։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 14:31 Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից. Վրթանեսյան
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
- 10/14/2024 10:49 Հայաստանի կառավարիչը, նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի վերաբերյալ ակնհայտ կեղծիք պարունակող ձևակերպումներ է արել. Աբրահամյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
- 10/13/2024 17:24 Արմավիրում մեքենան բախվել է «Օսկար» հանդիսությունների սրահի մոտ կայանված մեքենային ու վրաերթի ենթարկել 2 մարդու. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը