ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նախորդ կանխատեսումս իրականացավ՝ Արցախի կորուստն էր, հիմա՝ ավելի մեծ բան կա դրված, որը կարող է կորսվել․ Հրայր Թովմասյանի գործով վճիռը կհրապարակվի երկու օրից 09/18/2024 18:23 | Դատական ռեպորտաժներ
ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործի քննությունն ավարտվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ Վճիռը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը՝ 15։00-ին։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ դատարանում վերջին խոսքի ընթացքում նշեց, իր համար միանշանակ է՝ անկախ ինչ դատավճիռ էլ, որ կայացվի, այս դատավճիռը չի սահմանափակվելու միայն Հրայր Թովմասյանով, սա այլ երևույթների շարունակություն է ունենալու։
«Այս դատավճռով պայմանավորված՝ սուբյեկտային կազմը կարող է էականորեն փոփոխվել, և վստահեցնում եմ, որ մի օր, երբ, չեմ կարող ասել, բայց ես էլ եմ էդ առումով դիմելու, որ էս գործի բոլոր մանրամասները առաջին կաշառք տալու օպերատիվ տվյալից մինչև դատաքննության փուլում ինձ համար ոչ այնքան հասկանալի երևույթները , ողջամիտ ժամկետում գործի քննության համար կարող են անգամ րոպեները նշանակություն ունենալ, այս ամբողջը դառնալու է քննարկման առարկա։ Անկախ ելքից՝ սրանք ունենալու են իրենց հետևանքները նաև այդ մարդկանց համար, թե ով, ինչ մասնակցություն է ունեցել էս ամբողջին։ Անգամ, եթե ես կպարտվեմ, ամոթ չէ, ամոթ է անարդարության դեմ չպայքարելը, եթե մեղադրանք ներկայացվեր միայն իմ սուբյեկտիվ անձին, այս պայքարը վերաբերվելու էր բացառապես Հրայր Թովմասյանին, միգուցե կշեռքի մյուս նժարին դրված արժեքը լիներ Հրայր Թովմասյանին առնչվող ինչ-որ բան, կարող է և էս ամբողջը շատ շուտ ավարտված լիներ»։Թովմասյանի խոսքով՝ ինքը դատվում է, դատարանի առաջ կանգնել է միայն նրա համար, որ համարձակություն է ունեցել՝ բարձրաձայնելու այն, ինչը մնացածը չէին ասում, այն ժամանակ չցանկացան, չվստահեցին, հիմա էլ ամեն ինչ կորցված չէ, դեռ ունենք հնարավորություն՝ ինչ-որ մի բան պահելու։
«Եթե նախորդ կանխատեսումս իրականացավ՝ Արցախի կորուստն էր, հիմա՝ ավելի մեծ բան կա դրված, որը կարող է կորսվել։ Ես պնդում եմ, հրապարակային չեմ ասի՝ ինչու եմ այստեղ, ինձ դատում են՝ հենց դա տեսնելու համար, բայց մարդկային պատմությունը լի է դրանով։ Ոչ ոք ինձ չհամարի զոհ, ես զոհ չեմ և այս դատավճիռն էլ իմ մասին չէ, ես ինչ նպատակ ունեի այս դատական պրոցեսի ընթացքում հասնելու, հասել եմ»,- ասաց Թովմասյանը։
Պաշտպան Արամ Օրբելյանը ևս մեկ անգամ պնդեց՝ պահանջում է արդարացնել Թովմասյանին։ Հանրային մեղադրողը, հիշեցնենք, պահանջում է յոթ տարի ժամկետով ազատազրկման դատապարտել Թովմասյանին։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։
Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/08/2024 08:24 ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ»
- 10/08/2024 08:16 Մեկ քայլ է մնացել «Հրապարակ»
- 10/08/2024 08:10 Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:06 Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»
- 10/08/2024 08:05 Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:04 ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ»
- 10/08/2024 08:00 ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/08/2024 17:20 10-ի գործով դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
- 10/08/2024 11:36 Նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչության զոհ են, թեպետ իրենց այդպիսին չեն համարում. Վրթանեսյան
- 10/07/2024 17:08 Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/08/2024 22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
- 10/08/2024 21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 16:04 Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/08/2024 21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան
- 10/07/2024 23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին
- 10/07/2024 19:04 Ջրի հոսանքով քշված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
- 10/07/2024 18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը
Հետաքրքիր է իմանալ
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը