ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԲԴԽ անդամներից մեկն առանց ծանոթանալու է ստորագրել որոշումը, մեկ այլ անդամ` իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ արել իմ հասցեին. Հարությունյան 09/18/2024 12:59 | ԼՐԱՀՈՍ
ԲԴԽ-ն առաջնորդվում է ընթացակարգերով, որոնք ուղղակի օրենքով նախատեսված չեն: Այյս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի` լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք` ԲԴԽ-ն երեկ քննել է դատավոր Դավիթ Հարությունյանի գործի վերանայման դիմումը` դռնփակ ռեժիմում` գրավոր ընթացակարգով: Հնարավորություն չի տրվել նաև դատավորին` մասնակցելու, դիրքորոշում, միջնորդություններ հայտնելու: Ընդ որում, ՍԴ-ն արձանագրել էր դատավորի` լսված լինելու իրավունքի խախտումը: Դավիթ Հարությունյանը, սակայն, նշում է` նախկինում կար օրենքով սահմանված ընթացակարգեր, որոնք ԲԴԽ-ն պարբերաբար շրջանցում էր, մինչդեռ, այժմ ԲԴԽ-ն առաջնորդվում է ընթացակարգերով, որոնք ուղղակի օրենքով նախատեսված չեն: Դեռևս չգործող նորմատիվ ակտի հիման վրա են ենթադրաբար իրականացնում այդ գործընթացները, որը որևէ մեկին հասանելի չեն, կանախատեսել չեն` թե իր համար, թե' իրենց համար, ինչը կամայականությունների ռիսկեր է պարունակում:
«Գործընթացի պարզությունն այն է, որ արդեն պարզ է, թե ինչ որոշումներ են կայացվելու, արդյոք պատրաստվում են ՍԴ արձանագրած խախտումները վերացնել, թե` ոչ»,- ասաց Հարությունյանը` նշելով, որ դա առերևույթ բխում է նաև ԲԴԽ-ին ներկայացված դատավորի միջնորդության վերաբերյալ արդարադատության նախարարի պատասխանից, թե այլևս ՍԴ` գործի քննության հրապարակայնությունն ապահովելու անհրաժեշտությունն առարկայազուրկ է:
«Մի կողմից ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում հունիսի 13-ին հայտարարում է, որ ինքն ուրախ է, որ ՍԴ-ն նման որոշում է կայացրել, դա ևս մեկ հնարավորություն է իրենց համար` գործի վերանայման, բայց ստացվում է, որ, երբ գործն արդեն իսկ պետք է Դատական օրենսգրքի 157-րդ հոդվածի, Վարչական դատավարության օրենսգրքի համապատասխան օրենքի կանոններով վերանայվեր, կիրառվում են այնպիսի նորմեր, որոնք հնարավորություն չեն տալիս իրականացնել դռնբաց հրապարակային բանավոր դատավարություն, ինչով ուղղակիորեն ցույց են տալիս իրենց դիրքորոշումը` ՍԴ որոշման պահանջներն իրագործելու ցանկության բացակայության մասին»,- նշեց Դավիթ Հարությունյանը:
Իսկ թե ինչ խնդիր են լուծում` փակ դռների հետևում որոշումներ կայացնելով, ինչու են խուսափում հրապարակայնությունից` Հարությունյանը նշեց, որ նրանց մոտիվացիաները գնահատվելու որևէ հնարավորություն չունի, այն կանխավարկածները, որոնցով իրենք են առաջնորդվում` իրեն հասանելի չեն:
Բացի այդ, ԲԴԽ անդամների մի մասը նախկինում արդեն իսկ մասնակցել է Դավիթ Հարությունյանի գործով քննությանը, ինչի առնչությամբ ՍԴ-ն արդեն իսկ արձանագրել է իրավունքների խախտումը, ինչը բացարկի հիմք է:
«ԲԴԽ-ն վերջին 1-2 տարում դադարեցրեց մի շարք դատավորների լիազորություններ` այն պատճառաբանությամբ, թե վերջիններս խախտել են անձանց սահմանադրական իրավունքներ` ՄԻԵԴ վճիռների հիման վրա: Ստացվում է իրավիճակ, որ նույն դատավորները, գիտնական անդամները, որոնք հանդես են գալիս իբրև դատավորներ, կատարել են գործողություններ, ինչի արդյունքում խախտվել է անձի` սահմանադրական իրավունքները, ինչն արձանագրվել է ՍԴ որոշմամբ: Եթե գնահատելու լինենք, ապա արդյոք բացարկի հարց չպետք է քննարկվի: Մեր ձեռքի տակ կան փաստեր, որ ԲԴԽ անդամներից մեկը առանց ծանոթանալու է որոշումը ստորագրել, տեղյակ չի եղել, թե ինչ է գրված, կան տեղեկություններ, որ ԲԴԽ գործող անդամներից մեկը իմ հասցեին կատարել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ: Նաև այս հարցերը պարզելուց և վերջիններիս դիրքորոշումները լսելուց հետո է հնարավոր լիարժեք ներկայացնել ինքնաբացարկի միջնորդությունները: Ոչ պակաս կարևոր է պարզել ԲԴԽ այն անդամի ինքնությունը, ով Կարեն Անդրեասյանի հետ արգելում էր փաստաբաններին մուտք գործել նիստերի դահլիճ, այսինքն` հաստատապես տեղյակ էր և հանդիսանում էր Կարեն Անդրեասյանի զրուցակիցը»,- նշեց Հարությունյանը:
Անդրադառնալով դատական համակարգում վերջին զարգացումներին, մասնավորապես` «չաթի արտահոսքի» հետևանքով համակարգը լքած դատավորներին, որոնք համարվում էին լավագույններից, իսկ, ըստ չհերքված լուրերի, չաթի մասնակից դատավորներից մեկը առաջխաղացում է ունեցել` Հարությունյանը նշեց. «Անշուշտ այն դատավորները, որոնց մասին խոսում եք, լավագույն դատավորներից էին.
ՀՀ լավագույ ն իրավաբաններից էին, իսկ այն անձը, ում մասին նշեցիք` առաջխաղացում է ունեցել, ցավոք նույնը չեմ կարող ասել»:
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/08/2024 08:24 ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ»
- 10/08/2024 08:16 Մեկ քայլ է մնացել «Հրապարակ»
- 10/08/2024 08:10 Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:06 Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»
- 10/08/2024 08:05 Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:04 ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ»
- 10/08/2024 08:00 ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/08/2024 17:20 10-ի գործով դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
- 10/08/2024 11:36 Նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչության զոհ են, թեպետ իրենց այդպիսին չեն համարում. Վրթանեսյան
- 10/07/2024 17:08 Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/08/2024 22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
- 10/08/2024 21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 16:04 Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/08/2024 21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան
- 10/07/2024 23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին
- 10/07/2024 19:04 Ջրի հոսանքով քշված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
- 10/07/2024 18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը
Հետաքրքիր է իմանալ
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը