ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԱԾ-ն հայտարարություն է անում, որը այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, բայց Հայաստանում մարդիկ մտածում են՝ այն իրականության համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ. Արմեն Բաղդասարյան 09/18/2024 19:56 | ԼՐԱՀՈՍ
Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ես չգիտեմ իշխանությունը յուրացնելու բացահայտման փորձի մասին հերթական տարածված հաղորդագրությունը իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Մեծ հաշվով, Հայաստանի ամենամեծ պրոբլեմն այն է, որ որևէ վստահություն չկա իրավապահ մարմինների նկատմամբ, ազգային անվանգության կառույցների նկատմամբ։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանն՝ անդրադառնալով իշխանության յուրացման նախապատրաստման ենթադրյալ դեպքի մասին ՔԿ-ի այսօր տարածած հաղորդագրությանը։ Ինչպես արդեն հայտնել ենք՝ քրեական վարույթի շրջանակներում երեք անձ, այդ թվում՝ «Սև Հովազ» ջոկատի հրամանատար Սերոբ Գասպարյանը, ում եղբայրն ու եղբորորդին զոհվել են 44-օրյա պատերազմի ժամանակ, կալանավորվել է, յոթ անձի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում։
«Ստացվում է, Ազգային անվտանգության ծառայությունն ինչ-որ հայտարարություն է անում, որը որևէ այլ երկրում լուրջ քաղաքական ալիք կառաջացներ, կազդեր հանրային կարծիքի վրա, բայց Հայաստանում իրավիճակն այնպիսին է, որ մարդիկ հիմա մտածում են՝ արդյո՞ք դա իրականության համապատասխանում է, թե ոչ, արդյո՞ք դա Ռուսաստանն է ծրագրել, թե ոչ, արդյո՞ք ռուսներն այնքան միամիտ էին, որ չէին ֆայմում գումարը տան հայկական դրամով, ոչ թե ռուսական ռուբլով և այլն։ Այսինքն, կասկածը միշտ կա ու հենց սա է մեր իրական խնդիրը, որ որևէ վստահություն չկա ոչ իշխանությունների նկատմամբ, ոչ պետական հատուկ ծառայությունների, ոչ իրավապահ համակարգի նկատմամբ։
Հետևաբար, թե ինչ տեղի կունենա, կամ ինչ հետևանքներ կունենա այս հայտարարությունը՝ ես չգիտեմ, որովհետև ես չգիտեմ՝ նման բան եղե՞լ է, թե՞ չի եղել»։
Հարցին, թե արդյոք հաղորդագրությունը հենց քաղաքական նպատակ հետապնդող չէ, քանի որ անմիջապես դրա հրապարակմանը հաջորդեց Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե ՀԱՊԿ-ը սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար՝ քաղաքական մեկնաբանն ասաց, որ հաղորդագրության մեջ չի տեսնում ուղղակի մեղադրանք Ռուսաստանի նկատմամբ։ «Փոխարենը կա մեղադրանք արցախցիների նկատմամբ։ Հատուկ շեշտադրում կա՝ «Ղարաբաղի նախկին բնակիչներ», սա իսկապես վտանգավոր է, որովհետև ցույց են տալիս, իբր, Արցախից տեղահանված մեր քույրերն ու եղբայրները հակաիշխանական, հակահայկական տրամադրություններ ունեն։
Այստեղ, իսկապես, վտանգ կա ու դեռ պետք է հասկանալ, թե արդյոք այս հայտարարությունը միտումնավոր է նման կերպ տրվել՝ ներքաղաքական նպատակներով, թե իսկապես էլ նման բան կա, և եթե անգամ նման բան կա՝ ինչու են նման ձևակերպումներով անոնս տալիս։
Այսինքն, հաղորդագրության մեջ այնքան հարցականներ կան ինձ համար, որ ես անգամ չգիտեմ, պե՞տք է դրան հավատալ, թե ոչ, եթե անգամ, պետք է, ապա ինչ կարիք կար նման մանրամասնություններով հրապարակել, հատկապես, եթե ցանց է բացահայտվել, որի մասնակիցների մի մասին դեռ չեն գտել։ Հետևապես, մեծ է հավանականությունը, որ սա ներքաղաքական շահարկումների ենթատեքստ ունի, այսինքն, փորձ է արվում ներքաղաքական պրոցեսներ գեներացնել, կամ արտաքին քաղաքական կողմնորոշումներ արդարացնելու փորձ է արվում։
Բայց էլի եմ ասում, հիմնական պրոբլեմն այն է, որ Հայաստանում վստահություն չկա պետական ծառայությունների նկատմամբ, որը և հիմա է խնդիրներ առաջացնում, նաև ապագայում ցանկացած այլ իշխանության դեպքում է պրոբլեմներ առաջացնելու»,- ասաց Բաղդասարյանը։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/08/2024 08:24 ԱԺ միջոցները մսխվում են, պայմանագրով պարտավորությունները չեն կատարվում. «Ժողովուրդ»
- 10/08/2024 08:16 Մեկ քայլ է մնացել «Հրապարակ»
- 10/08/2024 08:10 Վարույթ է հարուցվել բուհի դեմ․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:06 Է՞լ ովքեր են «հերթում». «Փաստ»
- 10/08/2024 08:05 Վահե Ստեփանյանից մինչև Արփի Դավոյան․ «Հրապարակ»
- 10/08/2024 08:04 ՔՊ-ն հաշվետվություն է ուզում Արգիշտի Քյարամյանից, Սասուն Խաչատրյանից եւ մյուսներից․«Հրապարակ»
- 10/08/2024 08:00 ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դռնփակ կքննարկվի. կասկածելի արդյունք. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/08/2024 17:20 10-ի գործով դատախազի վճռաբեկ բողոքը վարույթ չի ընդունվել
- 10/08/2024 11:36 Նախկինոֆոբիայով տառապողները նիկոլական քարոզչության զոհ են, թեպետ իրենց այդպիսին չեն համարում. Վրթանեսյան
- 10/07/2024 17:08 Երևանի մետրոպոլիտենի Գործարանային կայարանում շուտով կմեկնարկեն շարժասանդուղքների փոխարինման աշխատանքները
- 10/07/2024 15:10 «Դոմուս» խանութի հրդեհի մարման աշխատանքներին աջակցելու նպատակով Ավինյանի հանձնարարությամբ շուրջ մեկ տասնյակ ջրցան մեքենաներ են հատկացվել.Հայկ Կոստանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/08/2024 22:22 Իջևանում հայտնի կարի ֆաբրիկայում ինքնաշեն վերելակն ընկել է տնօրենի վրա․ նրան տեղափոխել են հիվանդանոց
- 10/08/2024 21:07 Հերթական մահվան դեպքը՝ էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 16:04 Հերթական մահվան դեպքը՝ «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնի բժիշկների մեղքով. բուժառուին մի քանի էսթետիկ վիրահատության են ենթարկել, ինչից էլ արձանագրվել է սրտի կանգ ու դարձել մահվան պատճառ
- 10/08/2024 11:04 Մայրը 36-ամյա որդու դին հայտնաբերել է ծիրանենուց կախված, ինքն էլ կտրել է պարանն ու դին իջեցրել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/08/2024 21:21 11-ամյա աշակերտուհուն բռնաբարած միգրանտին ուղարկել են մեկուսարան
- 10/07/2024 23:00 Դիմակով ու կեղծամով տղամարդը մահացու թույն է ներարկել մոր սիրեկանին
- 10/07/2024 19:04 Ջրի հոսանքով քշված զբոսաշրջիկին գտել են շնաձկան որովայնում
- 10/07/2024 18:38 «Ինձանից ավել». ինչպես է Սիրուշոյի դուստրը, երգում մայրիկի երգերից մեկը
Հետաքրքիր է իմանալ
- 10/07/2024 18:43 Կինը հիվանդանոցում է հայտնվել այն բանից հետո, երբ նրա գլխին ծաղկակաղամբ է ընկել
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը