ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ի՞նչ «խութեր» կան արցախցի երեխաներին Հունգարիա ուղարկելու ծրագրի տակ. «Փաստ»-ի հրապարակումը հերքում են. ադրբեջանական ֆինանսավորում չի եղել 09/17/2024 08:11 | Մամուլ
«Փաստ» օրաթերթը գրում է. Վերջին օրերին մեծ աղմուկ է բարձրացրել այն տեղեկությունը, որ Հունգարիայի կառավարության հետ համագործակցության շրջանակներում Արցախից տեղահանված շուրջ 120 երեխա մեկնել է Հունգարիա՝ մասնակցելու ամառային ճամբարի: Ավելին, ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական հաղորդագրության, ևս 1000 երեխա պետք է գնա։ Նույն Ստեփանյանը հիշեցնում է, որ Հունգարիան այն երկիրն է, որն ավանդաբար ունեցել է պրոթուրքական և պրոադրբեջանական դիրքորոշում, մասնավորապես Արցախի հարցում։
«Հունգարիան այն երկիրն է, որը մարդասպան Ռամիլ Սաֆարովին արտահանձնել է Ադրբեջանին։ Հունգարիան այն երկիրն է, որ Արցախի ցեղասպանությունից և էթնիկ զտումից հետո ամենաբարձր մակարդակով՝ երկրի վարչապետի մակարդակով, մասնակցել է հայաթափված և օկուպացված Շուշիում թյուրքական պետությունների կազմակերպության գագաթաժողովին։ Շրջափակման օրերին Արցախում տեղի ունեցողի վերաբերյալ պետք է լիներ Եվրամիության անդամ բոլոր 27 երկրների համատեղ հայտարարություն, սակայն Հունգարիան արգելափակել է այն»,-գրում է Գեղամ Ստեփանյանը: Տարբեր գործիչներ կոչ են անում դադարեցնել այդ ծրագիրը և թույլ չտալ արցախցի երեխաներին մեկնել Հունգարիա:
Սակայն ուշագրավ է, որ անտեսվում է այն հանգամանքը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ամեն ինչ արել «մաքրելու» Հունգարիայի երեսը, հենց նա է այդ երկրի հետ դիվանագիտական կապերը վերականգնելու նախաձեռնության հեղինակը, ինչի մասին դեռ ամիսներ առաջ էինք տեղեկացրել, և հենց Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է այս այցի «քավորը»: Մյուս կողմից՝ այս ամբողջ պատմության մեջ, այսպես ասած, «կրակի վրա յուղ են լցնում» և մեծացնում են անհանգստությունները տարածվող տեղեկությունները, որ նշյալ ծրագիրն իրականացնող հիմնադրամներում որոշակի ֆինանսական ներգրավվածություն ունի նաև Ադրբեջանը:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի՝ 17․ 09․ 24 թ համարում։
Հ.Գ. Մամուլի տեսության մեջ տվյալ նյութի թողարկումից օրեր անց փաստերի ստուգման հարթակը հանդես է եկել լրացուցիչ պարզաբանմամբ, ըստ որի ճամբարի կազմակերպման հարցում ադրբեջանական հետք չկա։
«Էրժեբեթ ճամբարներ» ծրագիրը գլխավորապես ֆինանսավորվում է Հունգարիայի պետական բյուջեից՝ «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամի միջոցով։
Բացի այդ, ծրագիրը ֆինանսական աջակցություն է ստանում Եվրոպական սոցիալական հիմնադրամից (EFOP), քաղաքացիների և մասնավոր ընկերությունների նվիրատվություններից:
#CivilNetCheck-ն ուսումնասիրել է «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամի 2022 և 2023 թվականների տարեկան հաշվետվությունները և չի հայտնաբերել Ադրբեջանի կառավարությունից կամ ադրբեջանական հիմնադրամներից որևէ ֆինանսական մուտքեր և նվիրատվություններ:Այսպես, «Էրժեբեթ Կարպատների ավազանի երեխաների համար» հիմնադրամի 2023-ի տարեկան հաշվետվության համաձայն՝ «Էրժեբեթ ճամբարներ» ծրագիրը հիմնականում ֆինանսավորվել է Հունգարիայի պետական բյուջեից։
Մանրամասներն՝ այստեղ։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
09/24/2024 19:29 Սալաֆիական ահաբեկիչները մարտեր են մղում Ադրբեջանի անտառներում. «Բաց մի՛ թողեք»Տեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/05/2024 08:33 Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:30 Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:28 Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:26 Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:22 Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:19 «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:16 Ով է կտրել 45 բարդին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/04/2024 15:48 Հարգելի Սրբազան, չնայած արդեն բավականին ուշ է, այնուամենայնիվ, հրապարակային կերպով հայտարարեք Ձեր թիմի կազմն, անուն, առ անուն. քաղաքագետ
- 10/04/2024 13:53 Սերժ Սարգսյանի գործով արդարացնող վճիռ կայացրած դատավորին իշխանությունը չներեց․ Աբրահամյան
- 10/04/2024 13:02 Պետրո՛ս, եթե ծանոթանաս հեռուստալրագրության առանձնահատկություններին ու հաղորդումներն էլ վարես պահանջված չափորոշիչներով՝ ընդդիմադիր քաղաքական գործիչները հերթ կկանգնեն քո հյուրը լինելու համար.Հակոբյան
- 10/04/2024 11:24 Անհամբեր սպասում եմ հարցաքննությանս․ Արսեն Թորոսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/06/2024 16:22 Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
- 10/06/2024 12:19 Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր
- 10/06/2024 11:33 Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
- 10/06/2024 11:11 Հերմոն գյուղում գտնվող հանգստի գոտում այրվել է տանիք
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/06/2024 12:04 Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով
- 10/05/2024 20:10 Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել
- 10/04/2024 20:50 Կովերի նախիրը ոտնատակ է տվել կնոջը
- 10/04/2024 20:24 Telegram-ը հայտնել է վերջին խափանումների պատճառը
Հետաքրքիր է իմանալ
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների