ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ռեկե՞տ», հովանավորչությո՞ւն, թե՞ «բիզնես շահ». «Սպայկան» չի մեկնաբանում, թե ինչո՞ւ է փոխքաղաքապետի թոշակառու հորը միլիարդանոց «լավություն» արել 09/17/2024 19:29 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանի ամենախոշոր արտահանող «Սպայկա» ընկերությունից հրաժարվում են մեկնաբանել, թե ինչո՞ւ են դարձել Երեւանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի 71-ամյա թոշակառու հորը միլիարդավոր դրամների վարկի երաշխավորը:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան ընկերության իրավաբանական վարչության պետ Մհեր Ղազարյանը նախ չցանկացավ մեկնաբանել, իսկ հետո ուղղակի նշեց, թե «սովորական բիզնես։ Այլ մեկնաբանություն չեմ կարող ասել»:
Մեր հարցին, եթե «սովորական բիզնես» է, ապա բացի Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի հորից, քանի՞ թոշակառու այլ ՀՀ քաղաքացիների համար է «Սպայկա» ընկերությունը երաշխավորություն տվել հայաստանյան կամ արտերկրի բանկերում՝ սեփական բիզնես սկսելու նպատակով միլիադների գումար ստանալու համար, Ղազարյանը կրկնեց, որ թեման չեն մեկնաբանում:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ «Սիվիլնեթ»-ը հրապարակել էր, որ Արմեն Փամբուխչյանի հայրը՝ Սոկրատ Փամբուխչյանը, որը մինչեւ որդու պաշտոնյա դառնալը երբեք որեւէ ընկերությունում տնօրեն կամ բաժնետեր չի եղել, անցած տարվա հուլիսին հիմնադրել է «Սանգարդեն» ընկերությունը: 71-ամյա պապիկը 40 հեկտար մակերեսով հողեր է ձեռք բերել Արմավիրի մարզի Շենիկ գյուղում, արդեն կառուցել է ջրավազան, իսկ նոյեմբերից կսկսի ծառատունկը: Բանկը նրան տրամադրել է 1,5 միլիարդ դրամի վարկ (մոտ 3.8 մլն դոլար), վարկավորման երաշխավորը «Սպայկա» ընկերությունն է:
Ըստ ամենայնի՝ հենց «Սպայկայի» երաշխավորությունն է նպաստել, որ բանկը 71-ամյա թոշակառուին միլիարդների վարկ տրամադրի։ Սովորաբար թոշակառուներին՝ նման մեծ գումարների վարկեր, առավել եւս երկարաժամկետ բանեկրը չեն տրամադրում, անգամ երիտասարդ, աշխատունակ քաղաքացիների պարագայում միլիոնների հասնող վարկի հարցում բանկերը մանրազնին քննություն են իրականացնում և մի քանի երաշխավոր պահանջում, իսկ այս դեպքում խոսքը շուրջ 3,8 միլիոն դոլարի մասին է, որի ռիսկերն իր վրա է վեցրել «Սպայկան»: Թե ինչո՞ւ են մնան «լավություն» արել Արմեն Փամբուխչյանին, ընկերությունից չեն պարզաբանում:
«Փաստինֆո»-ի հարցին՝ քպական փոխքաղաքապետի ընտանիքի հետ՝ ի դեմս նրա հոր, նման «բիզնես հարաբերության» մեջ մտել են սեփական կամքով, թե՞ ստվերային պայմանավորվածության արդյունքում, գործարքի կամ գուցե սպառնալիքի պատճառով, իսկ գուցե հիշեցրել են 17 մլն դոլարի պետությանը պատճառած վնասի մասին՝ Ղազարյանն ասաց, որ դա «սև PR» է։ «Ես դրա համար քոմենթ չեմ տալիս։ Առարկայազուրկ հրապարակումներ են»։
Նկատենք, որ Մ.Ղազարյանի կողմից «Սեւ PR» որակված հրապարակումների հիմքը ՀՀ ՊԵԿ-ի պաշտոնական հաղորդագրուններն են, որոնց համաձայն «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենին մեղադրանք է առաջադրվել 18.04.2003թ.-ին ընդունված և մինչև 01.07.2022թ.-ին գործած՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության ընթացքում «Սպայկա» ընկերության տնօրենն իրեն մեղավոր է ճանաչել և պատրաստակամություն հայտնել օժանդակել նախաքննությանը և պետական բյուջե վճարել հաշվարկված լրացուցիչ հարկային պարտավորությունները:
Նախաքննական մարմնի հետ համագործակցելու որոշումից հետո ընկերության տնօրենը կալանքից ազատ արձակվեց, իսկ վերջերս էլ մասնավոր մի խումբ բեռնափոխադրողներ տեղի ունեցած ակցիայիում «Սպայկա» ընկերությանը մեղադրեցին իշխանության հետ համագործակցաբար ոլորտում մենաշնորհ հաստատելու մեջ։
Դիտարկմանը, թե կոռուպցիոն խնդիր չի տեսնում, երբ նման բիզնես հարաբերություններ են հաստատվում պետական պաշտոնյայի հարազատի և խոշորագույն ընկերության միջև՝ նա կրկնեց սա իրենց համար սովորական բիզնես է։
«Փաստինֆոն» կփորձի իրավապահներից պարզել՝ արդյոք հարուցվե՞լ է վարույթ առերևույթ կոռուպցիոն հանցակազմ պարունակող այս դեպքով, թե ոչ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/12/2024 08:33 ԸՕ փոփոխությունները մատնում են մտադրությունը․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:31 Ազգային երգն պարը պրոբլեմ են դարձել դպրոցներում. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:29 Իշխանությունները նորից նույն փոցխի վրա են կանգնում. «Փաստ»
- 10/12/2024 08:26 Կրկին զրոյական կետից․ «Հրապարակ»
- 10/12/2024 08:22 Արևմտյան «ժողովրդավարության» ստվերը. իսկ Հայաստանում ո՞ւմ են արգելելու ընտրվել. «Փաստ»
- 10/12/2024 08:19 Շոու բիզնեսի ներկայացուցիչներից ով ինչքան հարկ է վճարել. «Ժողովուրդ»
- 10/12/2024 08:15 Ռակիրովկաներ դատական համակարգում․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/14/2024 16:01 Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը. Մինասյան
- 10/14/2024 14:31 Վենետիկի հանձնաժողովում, մեղմ ասած, այդքան էլ գոհ չեն եղել այդ նախաձեռնություններից. Վրթանեսյան
- 10/14/2024 12:22 Փաշինյանը հրապարակավ երաշխավորում է չկայացած դատաիրավական համակարգի պաշտոնյաներին․ես տեր եմ ձեզ, իսկ բողոքողները թող ականջներին օղ անեն. իրավապաշտպան
- 10/14/2024 11:16 Նախարար Պապիկյանը գիտի թե ինչու են իր զինվորները ինքնասպան լինում. Էդիկ Բաղդասարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/14/2024 14:47 Հրդեհ Հերհեր գյուղում
- 10/14/2024 11:00 «Զվարթնոց» օդանավակայանում կանադացին հայտնել է, որ ուշացել է թռիչքից և ոստիկանները նրան տեղափոխել են աշխատասենյակ, որտեղ ոստիկանության սպան սրբել է արցունքները և անգամ փորձել համբուրել իրեն
- 10/13/2024 21:17 Պատահար Բադալ Մուրադյան փողոցում․ կան տուժածներ
- 10/13/2024 19:43 Արամուսում մեքենաներ են բախվել. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/12/2024 20:58 Ամերիկուհին ռեկորդային երկարության երկնագույն լոքո է բռնել
- 10/11/2024 23:02 Տղայի կողմից փրկված շունը մեկ տարի անց նրան դուրս է բերել փլատակների տակից
- 10/11/2024 22:16 Կորած երեխաներին երեք տարի անց նկատել են խուլ վայրում
- 10/11/2024 21:59 Կանխատեսվել է 2025 թվականին սմարթֆոնների խոշորագույն արտադրողը