ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դավիթ Հարությունյանի գործի վերանայման դիմումը ԲԴԽ-ն քննում է դռնփակ ռեժիմով․ դատավորին թույլ չեն տվել մասնակցել նիստին 09/17/2024 17:14 | Դատական ռեպորտաժներ
ԲԴԽ-ն այժմ դռնփակ ռեժիմով՝ գրավոր ընթացակարգով՝ քննում է Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ լիազորությունները դադարեցված դատավոր Դավիթ Հարությունյանի գործով վերանայման դիմումը։
Դատավոր Դավիթ Հարությունյանը, սակայն, պահանջում է՝ գործը քննել դռնբաց դատական նիստով՝ ապահովելով նաև իր մասնակցությունը։ Մասնավորապես, Հարությունյանը միջնորդել է ընձեռել դատական նիստին անմիջականորեն մասնակցելու և դրանով պայմանավորված իրավունքների լիարժեք իրացման հնարավորություն։ Նա ցանկանում է ներկայացնել բացարկի, վկաներ դատակոչելու միջնորդություններ, նախկինում չհետազոտված նյութեր, ապացույցներ, հարցեր տալ կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրած անձին կամ նրա ներկայացուցիչներին, դրանց արդյունքում ներկայացնել բանավոր դիրքորոշում մեղսագրված կարգապահական խախտման վերաբերյալ, պատասխանել նաև դիրքորոշումից բխող կողմի և ԲԴԽ անդամների հարցերին։
«Փաստինֆո»-ն տեղեկացավ, որ Դավիթ Հարությունյանն այսօր փորձել է մուտք գործել ԲԴԽ, սակայն կարգադրիչները հայտնել են, որ նիստն ընթանում է դռնփակ ռեժիմով, ուստի, չի կարող մասնակցել։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ դատավոր Դավիթ Հարությունյանը երեկ դիմում է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով վերանայել իր վերաբերյալ գործը՝ հիմք ընդունելով ՍԴ որոշումը, որով արձանագրվել է ԲԴԽ-ի կողմից դատավորի իրավունքների խախտումը։
Մասնավորապես, դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ն դադարեցրել է 2023թ․ հուլիսի 3-ին։ Կարգապահական վարույթը դատավորի նկատմամբ նախաձեռնել էր ՀՀ ԱՆ-ն՝ ապրիլի 7-ին հրավիրված Դատավորների ընդհանուր ժողովի օրը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի մասին։ Տվյալ օրն ընդհանուր ժողովի օրակարգում ԲԴԽ դատավոր-անդամի ընտրության հարցն էր։ Դրա նախօրեին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը՝ մամուլի քարտուղարի անունից հաղորդագրություն էր տարածել, որով, ըստ էության, փորձել էր ուղղորդել դատավորներին ընտրությունից առաջ։ Դատավորն անթույլատրելի էր համարել ԲԴԽ-ի հայտարարությունը՝ նշելով, որ որևէ մեկն իրավունք չունի նման արտահայտություն թույլ տալ՝ որևէ թեկնածուի հասցեին, նման հայտարարության հեղինակը բարեվարքության խնդիր ունի։ Անդրադառնալով հարցին՝ արդյո՞ք կա ուղղորդում իշխանությունների կողմից, Հարությունյանը նշել էր. «Անկախ նրանից՝ ուղղորդումն ում կողմից է, եթե կանգնում ասում են՝ բացարձակ կոնսենսուս կա, այդպես չի կարող լինել։ Եթե բացարձակ կոնսենսուս է, ուրմեն ինչ-որ մեկի կողմից ուղղորդվում է»։ Նա նաև նշել էր, որ 20-ից ավելի դատավորի լիազորություն տարբեր եղանակով անօրինական կերպով դադարեցվել են։
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ում քննվել է մի շարք առերևույթ խախտումներով։ ԲԴԽ-ն նախ կամայականորեն որոշել էր դռնփակ ռեժիմով քննել միջնորդությունը, ապա՝ սանկցիա կիրառել և նիստերի դահլիճից հեռացրել դատավորին, ինչից հետո խոչընդոտել է նաև նրա փաստաբանների մասնակցությունը։ Ավելին, անգամ ձայնագրություն է տարածվել, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը հորդորում կարգադրիչներին փակել դուռը, արագ ավարտում է գործի քննությունը, մինչդեռ, նույն պահին Դավիթ Հարությունյանի փաստաբանները գտնվել են ԲԴԽ շենքում և ցանկանում էին մասնակցել նիստին։ Դատավոր Դավիթ Հարությունյանը խախտված իրավունքները վերականգնելու համար դիմել է ՄԻԵԴ, որտեղ նրա գանգատը քննվում է առաջնահերթության կարգով։ Միևնույն ժամանակ, դատավորը դիմում էր ներկայացրել ՍԴ, որը 2024թ․ մայիսի 21-ին որոշում է կայացրել, որ այս գործով հրապարակայնության սկզբունքին, դատական սանկցիա կիրառելուն վերաբերող նորմերը ԲԴԽ-ն Հարությունյանի նկատմամբ այլ մեկնաբանությամբ է կիրառել։ Դատական օրենսգրքի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդն իրավունք ունի վերանայել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին իր որոշումը նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով: Տվյալ դեպքում Սահմանադրական դատարանի որոշումը նոր հանգամանք է։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/05/2024 08:33 Հ1-ի տնօրենի թեկնածուներին են քննարկում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:30 Ավինյանին փողը քչություն է անում․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:28 Փաշինյանը ոչ մի վճռորոշ փաստաթուղթ չի ստորագրում. խուսափում է պատասխանատվությունից․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:26 Ալեն Սիմոնյանը պատրաստվում է հերթական վոյաժի․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:22 Համացանցում խոսքի ազատությունը սահմանափակելու օրենք է մշակում էդմոն Մարուքյանի կինը․ «Ժողովուրդ»
- 10/05/2024 08:19 «Դաբրո»՝ արդարադատության համար․ «Հրապարակ»
- 10/05/2024 08:16 Ով է կտրել 45 բարդին․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
- 09/19/2024 20:39 Եթե Փաշինյանը կարողանար, դեռ 2018-ի մայիսի 3-ին դուրս կգար ՀԱՊԿ-ից, բայց Հայստանն իր սեփական հողամասը չի, որ ինչ ուզենա, երբ ուզենա՝ ցանի. Ձյունիկ Աղաջանյան
- 09/18/2024 11:30 Զրույց Բագրատ Սրբազանի հետ. Վահե Հովհաննիսյան
Մեկնաբանություն
- 10/07/2024 12:58 Տարածաշրջանում ներկա իրավիճակում չկա մի պետություն, որ ակնկալիք չունենա, ուղղակի այդ ակնկալիքների անհամատեղելիությունն է դեռ մեր շահերից բխում, բայց դա անվերջ չէ. Դանիելյան
- 10/07/2024 11:47 Վերջին 2-3 շաբաթների ընթացքում, Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
- 10/07/2024 11:30 Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել. Վահե Հովհաննիսյան
- 10/07/2024 11:19 Մի օր փլվելու են 4-րդ ռիսկայնության շենքերը, այդտեղ բնակարանների գինը զրոյին մոտ է, բայց մարդիկ դուրս չեն գալիս. Ավինյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/07/2024 13:53 Հրդեհ է բռնկվել «Դոմուս» կահույքի սրահի պահեստային հատվածում. հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ (տեսանյութ)
- 10/06/2024 16:22 Սյունիքում իրանական համարանիշներով կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է
- 10/06/2024 12:19 Պողոս-Պետրոս սրբատեղիի հարևանությամբ բախվել են մեքենաներ. կա վիրավոր
- 10/06/2024 11:33 Վրաերթ՝ Երևանում. չինական դպրոցի դիմաց «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/06/2024 21:45 Հայտնել են սուրճի վնասը նվազեցնելու միջոցը
- 10/06/2024 18:37 Վաղաժամ ծերացման համախտանիշով ամենահայտնի մարդը մահացել է 28 տարեկանում
- 10/06/2024 12:04 Որդին մկրատով հարվածներ է հասցրել մորը՝ իրեն հարբեցողության համար կշտամբելու պատճառով
- 10/05/2024 20:10 Անծանոթը բացակայության ժամանակ մտել է բրիտանուհու տուն, մաքրություն արել ու ընթրիք պատրաստել
Հետաքրքիր է իմանալ
- 10/04/2024 13:38 Արեգակի վրա երկու հզոր բռնկումներից հետո ամենամեծ պլազմային ամպը Երկրի մագնիսական դաշտին կբախվի վաղը երեկոյան
- 10/03/2024 15:02 Հզոր մագնիսական փոթորիկ է սպասվում մի քանի ժամ անց
- 10/02/2024 14:11 Արեգակի վրա տեղի է ունեցել ցիկլի ամենահզոր բռնկումներից մեկը
- 09/24/2024 15:52 Կորած շունը հայտնաբերվել է շնորհիվ խորոված նրբերշիկների