Թեմաներ
Երեքշաբթի 10 / 15 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

10/15/2024   13:23 Հանցավորության վիճակն ու բացահայտումների դինամիկան Հայաստանում․ ԱԺ լսումներ՝ ուղիղ 10/15/2024   13:11 Տեսաք չէ՞, ես խելո՜ք նստած իմ համար հաց ու սոխ կուտեի, մեկ էլ շըրըխկ՝ դուռը բացվեց, Ավինյանն ու Գալջյանը մտան մեղվի բունը. Մեսրոպ Մանուկյան 10/15/2024   13:11 Եթե մինչև երեկո էլ այդ հարցը կրկնեք՝ անընդհատ ասելու եմ, որ չեմ մեկնաբանում. Սուրեն Գրիգորյանը՝ արդարադատության նախարար առաջադրվելու մասին 10/15/2024   13:02 Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 93-րդ համագումարին 10/15/2024   12:57 ՀՀ ներկրված շուրջ 1 տոննա 220 կգ թմրամիջոցներից միայն վերջին երկու տարում հայտնաբերված 62 կգ-ն եղել է սինթետիկ․ թմրանյութերը ՀՀ ներկրվում է հիմնականում Մեղրիի սահմանից․ Ղազարյան 10/15/2024   12:51 Քաղաքական նպատակահարմարությամբ ընդդիմադիրների մեքենաները բերման եք ենթարկում, շուրջ 40 մեքենա ամիսներ շարունակ տուգանային հրապարակում է․ Մանուկյանը՝ Ղազարյանին 10/15/2024   12:44 Ավագանու նիստում իրարանցում սկսվեց. Պեդրո Զառուկյանի հուզական ելույթից հետո իրավիճակը լարվեց, նրան դուրս հրավիրեցին դհլիճից. (տեսանյութ) 10/15/2024   12:39 Լարված իրավիճակ Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում. Աշակերտները դասադուլ են անում 10/15/2024   12:34 Ոստիկանությունը վարկանիշով զիջում է միայն Հայ առաքելական եկեղեցուն․ Ղազարյան 10/15/2024   12:25 47 ոստիկան համակարգից հեռացվել է թմրանյութ օգտագործելու պատճառով․ Ղազարյան 10/15/2024   12:22 Հերթական զnհն ունեցանք բանակում անհայտ հանգամանքներում, պետք է հիմա ԱԺ-ում լիներ նաև ՌՈ պետը, զինվորական դատախազը. Գեղամ Մանուկյան 10/15/2024   12:14 Ուզում եք մարդկանց գժվացնե՞ք. անցած օրը մետրոյում 4 տոմս էի գնում, տվեցին մեկ թուղթ, 3 ժետոն, սա քաղաքակիրթ ձև՞ է. քնում,զարթնում որոշում եք ընդունում. Աբգարյան 10/15/2024   12:14 Սպանությունների շուրջ 80 տոկոսը կատարվել է կենցաղային հողի վրա․ հանցավորության դեպքերն աճում են համաներումից հետո․ Վահե Ղազարյանը մանրամասնում է 10/15/2024   12:07 Մոսո ջան, ախպոր տղա, ես պատվավոր չեմ, ես հավերժական քաղաքացի եմ. Կամո Արեյանը՝ Մեսրոպ Մանուկյանին 10/15/2024   12:02 Այսուհետ՝ «ԱՌԱՋ» Աջակենտրոն կուսակցությունը այլևս գրանցված կուսակցություն է․ Կոչուբաև 10/15/2024   11:52 6-9 աստիճանով ցրտելու է. ինտենսիվ տեղումներ են սպասվում 10/15/2024   11:52 «Քուչի բազար եք տանում». իմ տիկտոկի հերոս Սուրեն Գրիգորյանը կա՛մ ինձ պիտի սպաներ, կա՛մ կախվեր. Մեսրոպ Մանուկյանը՝ Լևոն Հովհաննսյանին 10/15/2024   11:50 «SKY express» ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աթենք-Երևան-Աթենք երթուղով 10/15/2024   11:35 Արման Թաթոյանը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքի հետ 10/15/2024   11:30 2024 թ․ հոկտեմբերի 15-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմում է 181 հատ 10/15/2024   11:23 Սա տգեղ է, հանգի’ստ. Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց, երբ ավագանու անդամը խոսեց արտահերթ ընտրություններ 10/15/2024   11:08 Նոր օրենսդրական նախագծի փաթեթով փորձեր է կատարվում սահմանափակել դատական իշխանության անկախությունը․ Ազարյան 10/15/2024   10:58 Օրակարգը թերի է, արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական համաձայնություն ունենք, ժամանակն է դրան անդրադառնալու. Մանուկ Սուքիասյան 10/15/2024   10:42 Հունվարից տրանսպորտը թանկանալու է. Երևանի քավագանին նիստ է անցկացնում. ուղիղ 10/15/2024   10:34 «Հանրային ձայնի» ավագանու անդամը դուրս է եկել խմբակցությունից 10/15/2024   10:29 Փայտ կոտրելու պատրվակով կացին է ուզել, հետո իմացել է՝ չկա, մուրճով է սպանել մորաքրոջ որդուն, որ հափշտակի վերջինիս շղթան. մանրամասներ 10/15/2024   10:17 Ուշադրություն դարձրեք, թե ում և որ ուժերի միջոցով են աշխատում ընդդիմության դեմ. Աբրահամյան 10/15/2024   10:12 Իրավիճակը հանրապետության ավտոճանապարհներին 10/15/2024   08:23 ԿԳՄՍ գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը օրինախախտում են թույլ տվել, ամուսինը վերականգնել է հասցված վնասը եւ մնացել անպատիժ. «Ժողովուրդ» 10/15/2024   08:20 Դեսպանների փոփոխություն է սպասվում․ «Հրապարակ» 10/15/2024   08:16 ՔՊ-ում՝ ատամները սրած, սպասում են․ «Հրապարակ» 10/15/2024   08:13 ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի․ «Հրապարակ» 10/15/2024   08:10 Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ» 10/15/2024   08:05 Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով․«Հրապարակ» 10/15/2024   08:01 20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ» 10/15/2024   07:58 Ի՞նչ հետևանք կունենա ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի հարցով ստորագրահավաքը. «Փաստ» 10/15/2024   07:51 ՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է. ի՞նչ կորոշվի. «Ժողովուրդ» 10/15/2024   00:25 «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն 10/15/2024   00:20 Նավալնիի դուստրը կամավոր աշխատանքի է անցել Քամալա Հարիսի շտաբում 10/15/2024   00:15 ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ 10/15/2024   00:11 Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին 10/14/2024   23:47 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 10/14/2024   23:32 Քանյե Ուեսթի նախկին օգնականը նրան մեղադրել է բռնաբարության մեջ 10/14/2024   23:23 Զբոսաշրջիկ կինը երեխային թողել է թուրքական օդանավակայանի զուգարանում եւ փորձել թռչել Մոսկվա 10/14/2024   23:07 Telegram-ը հեռախոսահամարների նույնականացման նոր միջոց է գործարկել 10/14/2024   22:54 Մեղրիի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ 10/14/2024   22:30 Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը 10/14/2024   22:23 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը 10/14/2024   22:22 Շատ կարևոր հանդիպում տեղի ունեցավ. Ալեն Սիմոնյանը՝ Քուրթուլմուշի հետ հանդիպման մասին 10/14/2024   22:15 Արման Թաթոյանը Լոնդոնում հանդիպել է հայ համայնքի հետ
10/15/2024   00:25 «Երևան սիթի» ցանցի տնօրենը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է բժշկական կենտրոն 10/13/2024   16:51 «Շատ խելոք, շնորհքով երեխա է եղել, աշխատասեր, կոնֆլիկտային չի եղել». հրազենային մահացու վնասվածք ստացած զինծառայողը Բասեն համայնքից էր 10/13/2024   19:07 Հայաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղը՝ այսօր. հրապարակվել է Հայաստանի հավաքականի կազմը 10/13/2024   21:55 Վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում 10/14/2024   11:24 Ծեծի ենթարկված վարորդներից մեկը հիվանդանոցում մահացել է. վայքեցի երիտասարդները հայտնաբերվել և ձերբակալվել են 10/15/2024   07:51 ՔՊ պատգամավորին կաշառք տալու գործը գլխավոր դատախազի սեղանին է. ի՞նչ կորոշվի. «Ժողովուրդ» 10/14/2024   15:45 Սա ցնցում է՝ ցնցումի հետեւից. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կապ են տեսնում աղմկահարուց ձերբակալության և տնօրենի փոփոխության միջև 10/13/2024   15:10 Հերթական կիրակին ու հերթական տուժածը՝ Հարթագյուղի «Սուրբ Հովհաննես» կոչվող մատուռի մոտ 10/14/2024   12:25 Գյումրիի նախկին քաղաքապետի որդու գործով ձերբակալվել են Գյումրիի ներկա և նախկին փոխքաղաքապետերը 10/14/2024   17:08 Կնոջ կողմից 3 անգամ մահափորձի ենթարկված ամուսինը սիրով սպասում է, որ նա բանտից ազատվի 10/13/2024   20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը 10/14/2024   17:59 Ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ. Կուչուբաևը՝ Փաստաբանների պալատի կողմից հարուցած կարգապահական վարույթի մասին 10/14/2024   20:02 Ցավոք, հայկական կողմը որոշել է չշարունակել բրյուսելյան գործընթացը․ Ալիև 10/14/2024   15:54 Արմեն Խաչատրյանն ընդունել է Արդարադատության նախարարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու առաջարկը 10/14/2024   22:30 Նոյեմբերի 1-ից տրանսպորտից օգտվելիս պարտադիր պայման է լինելու 100 դրամանոցի առկայությունը կամ QR կոդով վճարումը 10/14/2024   17:20 Ինքնաթիռի անիվը պայթել է Թուրքիայում վայրէջք կատարելիս 10/14/2024   19:24 Ցորենը բրինձով փոխարինելու փոխարեն կարելի է Արմեն Գրիգորյանին փոխարինել, օրինակ, «Գրիգոր Արմենյանով». տնտեսագետները՝ ԱԽՔ-ի հայտարարության մասին 10/14/2024   12:49 Երեխաներին նորից սթրեսի են ենթարկում. Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կրկին լարված է մթնոլորտը 10/14/2024   13:26 Ջերմաստիճանը այսօր կնվազի 4-7, այնուհետ՝ ևս 4-6 աստիճանով. ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև 10/13/2024   23:46 Ալեքսանդր Պետրակովը հեռացվել է Ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից

«Պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել»․ Գագիկ Խաչատրյանի գործով դատախազ 09/13/2024   15:08  |  Դատական ռեպորտաժներ

Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատչյանի գործով դատական նիստը, քննարկվող հարցը՝ կրկին առողջական վիճակով պայմանավորված Խաչատրյանի բացակայությունը։

Նշենք, որ Խաչատրյանների վերաբերյալ գործը 4,5 տարի քննվելուց հետո վերսկսվել է, քանի որ նախագահող Արթուր Մկրտչյանը թոշակի է անցել։ Գործը վերամակագրվել էր Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Տաթևիկ Մուրադյանին, որի որոշմամբ քրեական գործն, ըստ ընդդատության, տեղափոխվել է Հակակոռուպցիոն դատարան, այժմ գտնվում է դատավոր Գիվի Հովհաննիսյանի վարույթում։

Այսօր դատական նիստում ներկայացել են գործով վկաները՝ փորձագետները։ Մեղադրող Գևորգ Սարգսյանը պետք է հրապարակեր մեղադրական եզրակացությունը, սակայն՝ քննարկման առարկա դարձվեց Խաչատրյանի բացակայության հարցը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը հայտարարեց, որ Խաչատրյանն առողջական խնդիրներ ունի, շտապօգնության բրիգադը չի կարողացել նրան ներկայացնել դատարան։ Մեղադրողը հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով, որ Խաչատրյանի բացակայությամբ քննություն իրականացվել չի կարող, սակայն, հաշվի առնելով, որ սա առաջին դեպքը չէ, նախկինում ևս Խաչատրյանը կամ չի ներկայացել, կամ առողջական վիճակով պայմանավորված հետաձգվել են նիստերը, ուստի, ցանկանում է միջնորդությամբ հանդես գալ՝ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ հանձնաժողովային փորձաքննություն նշանակելու մասին՝ պարզելու, թե արդյոք նա կարող է մասնակցել նիստերին, թե՝ ոչ, նրա բացակայությամբ կարող է քննարկվել միայն այդ հարցը։ Փաստաբան Երեմ Սարգսյանն էլ նշեց՝ գտնում է, որ հնարավոր է Խաչատրյանի բացակայությամբ փորձագետներին հարցաքննել, հնարավոր է դատական նիստը շարունակել այդ առումով։

«Ամեն անգամ, երբ այս պրոցեսը երկարում է, առողջական վիճակը վատթարանում է, որովհետև թույլ չի տրվում, որ վիրահատության ենթարկվի։ Այս ամենը տեսել ենք, Կենտրոն դատարանում փորձաքննություն է նշանակվել, հիմա նույնը անե՞նք, ձգձգման հարց կլինի։ Նախորդ նիստին միջնորդեցի դատարանին․ որ թույլ տան՝ Գագիկ Խաչատրյանը մեկնի արտերկիր՝ վիրահատության, դատարանը որոշեց փորձագետների հրավիրել »,- ասաց Սարգսյանը՝ նշելով, որ դատարանը պետք է հարցաքննի փորձագետներին, հակառակ դեպքում՝ փակուղում կհայտնվեն, պետք է կոմպրոմիսային լուծում տրվի։

Դատախազն էլ հակադարձեց՝ «պաշտպանության կողմը նիստերի ձգձգման մաստեր կլաս է ցույց տվել, նիստերը երկու տարի ձգձգելով և հասնելով նրան, որ չկարողանանք ընդամենը երեք հոգու հարցաքննել, որ դատաքննությունն ավարտենք։ Այդ պայմաններում խոսել ձգձգման մասին՝ ողջամիտ չէ»։ Գևորգ Սարգսյանի դիտարկմամբ՝ նախորդ նիստին Գագիկ Խաչատրյանը ներկա է եղել, երբ դատարանը որոշել էր փորձագետներին հարցաքննել, նախապես չեն իմացել, որ Խաչատրյանը չի ներկայանալու, նրա բացակայությամբ պետք է մեղադրական եզրակացություն հրապարակվի՝ առանց դիրքորոշում ճշտելու։

Դատախազը հիշեցրեց պաշտպանի՝ Սեդրակ Առուստամյանի հարցաքննության ժամանակ հայտնած դիրքորոշումը, թե ինչ իմաստ ունի հարցաքննությունը, եթե Խաչատրյանը պառկած է, չի գիտակցում ինչ է կատարվում, հարց չի կարող ուղղել, ապա՝ դատախազը նշեց՝ վկան վկա է, ինչ տարբերություն ով է հարցաքննվում, իսկ եթե Խաչատրյանի բացակայությամբ կարողանային հարցաքննել վկային՝ Սեդրակ Առուստամյանին, ապա վաղուց դատավարությունն ավարտած կլինեին։ Պաշտպանն էլ հիշեցրեց՝ եթե Գագիկ Խաչատրյանին ժամանակին թույլ տրված լիներ մեկնել արտերկիր՝ վիրահատության, ապա նա հաշմանդամություն չէր ունենա այսօր։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը մեղադրվում են պետական գործունեության ընթացքում թույլ տված ենթադրյալ պաշտոնեական դիրքի չարաշահման, գույքի վատնման և պաշտոնեական կեղծիքի համար։


Ըստ մեղադրանքի՝ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը, իր ազգականներին նյութական օգուտ տալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իրենից ծառայողական կախվածության մեջ գտնվող տեղակալի՝ Տիգրան Տարիելի Բարսեղյանի, ինչպես նաև պաշտոնատար և այլ անձանց մասնակցությամբ, ՀՀ օրենսդրության և ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ կողմից կնքված պայմանագրի դրույթների խախտմամբ, ապահովել է ՀՀ պետական բյուջեի հանդեպ 79.372.897.900 ՀՀ դրամ պարտավորությունների դիմաց «Հայգազարդ» ՓԲ ընկերության կողմից ՀՀ պետական եկամուտների կոմիտեում 2011թ. ապրիլի 18-ի պայմանագրով գրավադրված «Հիդրոապարատ» ԲԲ ընկերության 132.615 հատ բաժնետոմսերի շուկայականից էապես ցածր գնով՝ 34.328.964 ՀՀ դրամով իրացումը քրոջ և եղբոր որդիների՝ Ռուբիկ Գասպարյանի և Արամ Խաչատրյանի մասնակցությամբ հիմնադրված «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերությանը, իսկ ներդրում կատարելու վերաբերյալ մրցույթի անցկացման պարտադիր պայմանը նշված ընկերության հետ կնքված 2012թ. հուլիսի 2-ի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրում չներառելու հետևանքով ապահովել է «Մոնդո Դի Մոբիլի» ՍՊ ընկերության ազատումը 5.000.000 եվրոյին համարժեք 2.624.000.000 ՀՀ դրամ ներդրում կատարելու պարտավորությունից: Նշված գործողությունների հետևանքով խախտվել է պետական մարմինների բնականոն գործունեությունը, խաթարվել է պետական բյուջեի նկատմամբ առկա պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացման գործընթացը, անհավասար պայմաններ են ստեղծվել իրացման գործընթացի հնարավոր այլ մասնակիցների համար, որի արդյունքում պետությանը պատճառվել է 34.328.964 ՀՀ դրամի, իսկ կազմակերպությանը՝ 2.624.000.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որն առաջացրել է ծանր հետևանքներ: Նույն գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև նրա եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը։ Գագիկ և Կարեն Խաչատրյանները մեղադրանքը չեն ընդունում։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:26 10/07/2024  |  Քրեական խրոնիկոն«Վինսոն և Էլկինսը» հրապարակել է Խաչատրյանների գործով ԱՄՆ անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքները.փաստաբանական խումբ
18:26 08/07/2024  |  Վարչական իրավունքԴատախազությունը բանակցում է Գագիկ Խաչատրյանի որդիների՝ ԱՄՆ-ում գտնվող բռնագրավված առանձնատան վաճառքից ստացված գումարը Հայաստան վերադարձնելու համար
15:35 26/06/2024  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Տաթևիկ Մուրադյանին
18:37 21/06/2024  |  Դատական ռեպորտաժներԱրթուր Մկրտչյանը գնաց թոշակի՝ առանց Գագիկ Խաչատրյանի գործն ավարտելու
14:06 05/06/2024  |  Դատական ռեպորտաժներՍյունիքի դատարան տեղափոխված և Սյունիքում գեթ մեկ գործ չքննած Երևանի դատարանի նախկին նախագահն օրեր անց թոշակի կգնա․ ինչ ճակատագիր է սպասվում Գագիկ Խաչատրյանի գործին
18:49 07/03/2024  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Խաչատրյանը չի կալանավորվի
10:56 27/02/2024  |  ԼՐԱՀՈՍՀակակոռուպցիոն դատարանի որոշմամբ Գագիկ Խաչատրյանին փոխկապակցված 5 գործերից մեկով՝ հօգուտ Հայաստանի կբռնագանձվի ավելի քան 2 մլրդ դրամը գերազանցող գույք
18:32 23/02/2024  |  Դատական ռեպորտաժներԳագիկ Խաչատրյանն արտերկիր չի մեկնի՝ վիրահատության․ միջնորդությունը մերժվեց
17:34 20/02/2024  |  ԼՐԱՀՈՍԱրտյոմ Խաչատրյանի մեղադրանքն ապօրինի է․ փաստաբան
14:14 20/02/2024  |  Դատական ռեպորտաժներԴատարանը, թեև արձանագրեց, որ 57 հատորին ծանոթանալու համար իրապես 10 օր ժամանակը քիչ է, բայց դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունը մերժեց

Արխիվ

[]