ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Դուք Ձեր ձայնն իջեցրեք»․ Դատարանը սանկցիա կիրառեց Հրայր Թովմասյանի նկատմամբ 09/13/2024 13:19 | Դատական ռեպորտաժներ
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ, արդեն երրորդ դատական նիստն է, ինչ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը ներկայացնում է իր պաշտպանական ճառը։ Այսօրվա նիստն ընթանում է բավականին լարված մթնոլորտում։ Հրայր Թովմասյանը , ներկայացնելով ճառը, հիշատակեց Փաշինյանի խոսնակի հայտարարությունն այն մասին, որ «եթե չհամաձայնվի, հրաժարական չտա, թող հետո չփոշմանի, որ քրեական գործեր կհարուցվեն իր վրա»։ Թովմասյանի դիտարկմամբ՝ խոսնակը խոսում է ոչ թե իր, այլ վարչապետի անունից։
«Որ ուրիշ ոչինչ չլիներ, սա բավարար է, որ հիմնավորվի սա քաղաքական հետապնդում է»։
Նա նկատեց, որ քաղաքական հետապնդման մասին են վկայում նաև իշխանության ներկայացուցիչ գործիչների կողմից քրգործի դետալների մասին խոսելը, երբ դեռ ինքն էլ մանրամասներ չգիտեր առաջադրված մեղադրանքի մասին, մամուլից է իմացել, որ ինքը հրավիրվելու է քննչական ծառայություն, մինչդեռ այս գործի քննությունը պետք է լիներ գաղտնի՝ չվարկաբեկելու Սահմանդրական դատարանի հեղինակությունը։
«Ինձ հրավիրել են քննչական, միտումնավոր սպասեցրել են ընդհանուր սպասասրահում, որպեսզի բոլորը կարոանան ինձ այնտեղ տեսնել։ Ես կրկնում եմ, որ իմ փոխարեն կարող էր լինել ցանկացած անձ, այստեղ կանգնած»,-նշեց նա։
Նախագահողը զգուշացրեց Թովմասյանին, որ կարող է սահմանափակել ճառի ժամանակահատվածը՝ նշելով, որ Թովմասյանը կրկնում է իր նախկինում արված հայտարարությունները․ «Շուրջ 30 րոպե Դուք կրկնում եք նախորդ երկու նիստերում Ձեր ճառում մեջբերված հանգամանքները։ Դատարանը պարզաբանում է, որ Ձեր իրավունքներից պետք է օգտվել բարեխղճորեն, դատարանը կարող է Ձեր վարքագիծը գնահատել որպես իրավունքի չարաշահում, եթե շարունակեք կրկնել նույն հանգամանքները կամ մեջբերել հանգամանքներ, որոնք քննության առարկա չեն»։ Նախագահողը հիշեցրեց իր՝ նախկինում հնչեցրած հայտարարությունը, որ 132 դատական նիստից 73-ը չեն կայացել պաշտպանության կողմի վարքագծով պայմանավորված, ինչից հետո այլ մարտավարություն մշակեց՝ պատշաճ մասնակցում են, բայց ճառի ներկայացման ներքո շարունակում են չարաշահել լիազորությունները։ Նախագահողը նշեց, որ տպավորություն է, որ դատական նիստերի ձգձգումն արդեն տեղի է ունենում այլ ենթատեքստով, պարբերաբար կրկնում են։ Թովմասյանին դատարանը թույլ չտվեց հայտարարությամբ հանդես գալ՝ նշելով, որ շարունակի ճառը ներկայացնել, իսկ Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանն առարկեց նախագահողի գործողությունների դեմ՝ նշելով, որ դատավորը կանխակալ վերաբերմունք ունի։ Թովմասյանի և նախագահողի միջև վիճաբանություն առաջացավ, դատարանը թույլ չտվեց՝ հայտարարությամբ հանդես գալ, հորդորեց՝ ձայնը իջեցնել։ Թովմասյանն էլ հայտարարեց․ «Դուք Ձեր ձայնը իջեցրեք»։ Դատարանն էլ սանկցիա կիրառեց Թովմասյանի նկատմամբ՝ նկատողության տեսքով, զգուշացրեց՝ եթե դատարանին զուգահեռ շարունակի խոսել, ձայնը բարձրացնել, կկիրառվի սանկցիա, այդ թվում՝ նիստերի դահլիճից հեռանալու տեսքով։
Հիշեցնենք, որ ՍԴ նախկին նախագահ, ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի վերաբերյալ քրեական գործը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի վարույթում է 2020թ․ մարտ ամսից։ Թովմասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի (2003թ․) 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաև Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի վերաբերյալ դրվագը դատարանը բոլորովին վերջերս առանձնացրել է՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են։
Հեղինակ՝ Իզաբել Սահակյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 10/15/2024 08:23 ԿԳՄՍ գլխավոր քարտուղարն ու նրա ամուսինը օրինախախտում են թույլ տվել, ամուսինը վերականգնել է հասցված վնասը եւ մնացել անպատիժ. «Ժողովուրդ»
- 10/15/2024 08:20 Դեսպանների փոփոխություն է սպասվում․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:16 ՔՊ-ում՝ ատամները սրած, սպասում են․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:13 ՔՊ-ին աշխատանքային խումբ ձեւավորելու առաջարկ կարվի․ «Հրապարակ»
- 10/15/2024 08:10 Ոչ միայն իրավունք է, այլև պարտավորություն. «Փաստ»
- 10/15/2024 08:05 Երկիրն այս վիճակից պետք է դուրս բերվի խելոք մարդկանցով․«Հրապարակ»
- 10/15/2024 08:01 20 մլն 114 հազար ՀՀ դրամ` «ՀՀ վարչապետի գավաթ»-ի համար. ինչի՞ վրա են ծախսվել գումարները. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
- 10/03/2024 12:28 Այն ինչ կատարվեց Ղարաբաղի հետ, կարող է կատարվել նաև Հայաստանի հետ. ինչպես խուսափել այդ անդառնալի աղետից
Մեկնաբանություն
- 10/15/2024 11:23 Սա տգեղ է, հանգի’ստ. Երևանի ավագանու նիստին իրավիճակը լարվեց, երբ ավագանու անդամը խոսեց արտահերթ ընտրություններ
- 10/14/2024 17:59 Ես սպառել եմ վստահությունս կառույցի հանդեպ. Կուչուբաևը՝ Փաստաբանների պալատի կողմից հարուցած կարգապահական վարույթի մասին
- 10/14/2024 17:07 Հայաստանում արագընթաց տեմպերով զարգանում է սև հնագիտությունը․ Հայկ Դեմոյան
- 10/14/2024 16:01 Միջին միջանցքի իրականացումը ոչ թե Հայաստանի Մեղրիի շրջանով այլ Իրանի 61 կմ հատվածով անտրամաբանական է դարձնում Արևելք-Արևմուտք ծրագիրը Ադրբեջանով (միջին միջանցքով) իրականացնելու գաղափարը. Մինասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 10/15/2024 00:15 ՃՏՊ Արտենի-Արագածավան ավտոճանապարհին․ կա զոհ
- 10/15/2024 00:11 Ազգային ժողովի հարևանությամբ, բախվել են «Toyota»-ն ու «Nissan»-ը. վերջինը հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին
- 10/14/2024 22:54 Մեղրիի «Թաղամիր» կոչվող տարածքի մոտակա սարալանջին այրվել է մոտ 41 հա խոտածածկույթ
- 10/14/2024 14:47 Հրդեհ Հերհեր գյուղում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 10/14/2024 23:32 Քանյե Ուեսթի նախկին օգնականը նրան մեղադրել է բռնաբարության մեջ
- 10/14/2024 23:23 Զբոսաշրջիկ կինը երեխային թողել է թուրքական օդանավակայանի զուգարանում եւ փորձել թռչել Մոսկվա
- 10/14/2024 21:48 Հայտնի են քնելու համար ամենավատ դիրքերը
- 10/14/2024 21:21 Բժիշկը նախազգուշացրել է ավելի ու ավելի շատ մարդկանց վրա տարածվող «թագավորների հիվանդության» մասին